Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Արդյոք դուր է գալիս ձեզ այսօրվա կրթական համակարգը?

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Արդյոք դուր է գալիս ձեզ այսօրվա կրթական համակարգը?

    Այսօրվա սերունդին դժվար է կապել գրքին,իսկ դասագրքերը տերմինախեղդ են արված,ծրագրերը` խառնված,էլ չեմ ասում այս տարօրնակ <<չափորոշիչների>> մասին.դպրոցն արել են փորձադաշտ:Ինչ է կատարվում?ուզում են մեր մատաղ սերունդը բթացնել,թե մայրենի լեզվի հանդեպ ունեցած սերը վերածել ատելության?
    Վերջին խմբագրողը՝ Սայի; 17-10-11, 17:53.

  • #2
    Ես այդքան վատատես չեմ դպրոցի նկատմամբ…Ես 11-րդ դասարանում եմ սովորում։Ուս. տարին նոր է սկսվել և արդեն հասցրել եմ նկատել,որ գրեթե բոլոր առարկաների դասագրքերի նյութերը բավական բարդ են։Ես չեմ խուսափում բարդությունից,ավելին ասեմ,ավելի հեշտությամբ յուրացնում եմ բարդը՝հասկանալով և տրամաբանությամբ,քան դյուրինը՝ անգիր անելով:Ինչ վերաբերվում է տերմինաբանությանը,ապա համաձայն եմ,որ բավական բարդ է հիշել այդ ամենը:Տերմինները բավական շատ են,բայց ոչ-ոք չի պարտադրում սովորել բոլորը,պարզապես ուսուցչի կողմից առանձնացվում են կարևորները և մատուցվում աշակերտներին(եթե աշակերտը դառնալու է օրինակ բանասեր,ի՞նչ իմաստ ունի նրան ծանրաբեռնել բազմաբնույթ տերմիններով,որոնք այսօր հիշելու է,վաղը`ոչ)…Լեզվի նակտմամբ սերն էլ նախ գալիս է լեզուն ամբողջապես ճանաչելուց,իսկ դրա համար,պետք չէ խուսափել ճանաչողական դասընթացներից։
    Վերջին խմբագրողը՝ Սայի; 20-09-11, 11:28.
    Ես կարող եմ պայքարել աշխարհի դեմ մեկ ձեռքով, եթե միայն դու բռնես մյուս ձեռքս...♥

    Comment


    • #3
      Իմ կարծիքով մեր նոր դասագրքերը այդքան էլ բարդ չեն, քանի որ համարյա բոլոր առարկաները նախորդ դասարաններում անցածի կրկնությունն է.սկզբից սովորելու դեպքում այդքան էլ դժվար չի լինի:Բայց ես մի բան չեմ հասկանում,ինչու՞ բնագիտական հոսքի մաթեմատիկայի խորացված դասագրքերով անցնում են ոչ խորացված, այսինքն քիչ դասաժամեր ունեցող դասարանները:Խոսքս նրա մասին է, որ մենք`բնագիտական հոսքի աշակերտներս սովորում ենք նույն դասագրքերով( բայց քիչ դասաժամով),ինչ դասագրքով սովորում են մաթեմատիկայի խորացված ուսումնասիրող աշակերտները:Այս դեպքում իրոք դժվար է,որովհետև համարյա ամեն մի դասի մենք անցնում ենք նոր թեմա`դեռ անցածը չյուրացնելով:
      Վերջին խմբագրողը՝ Սայի; 20-09-11, 13:33.
      Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
      Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
      Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
      Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև

      Comment


      • #4
        Ռուզանկա ջան,բայց այդ դասգրքերում խորացված թեմաները նշված չե՞ն,որոնք միայն տվյալ հոսքն ընտրած աշակերտների համար են նախատեսված…Օրինակ մեր կենսաբանության դասագրքի ձախ կողմում գծով նշված է նյութի խորացված հատվածը և մեր ուսուցիչը միայն հետաքրքրության համար է բացատրում այդ մասը և չի պարտադրում,որ սովորենք:Իսկ այն երեխաները,ովքեր հետաքրքրվում են կենսաբանությամբ,հնարավորություն ունեն իմանալու ավելին,քան նախատեսում է ուսումնական ծրագիրը:
        Ես կարող եմ պայքարել աշխարհի դեմ մեկ ձեռքով, եթե միայն դու բռնես մյուս ձեռքս...♥

        Comment


        • #5
          Լենա ջան, մեր դասագրքրում այդպիդի նշումներ չկան, միայն անցած տարվա երկրաչափության գրքում բոլոր թեմաներից միայն մեկն էր աստղանիշով, իսկ մնացածը մենք անցնում էինք նույնությամբ այնպես, ինչպես խորացվածները:Իհարկե, այստեղ երևի թե բողոքելու բան չկա`շատ իմանալուց վնաս չկա, բայց հարց է առաջանում`արդյո՞ք մենք"սովորում ենք":Կամ նույնն էլ ասեմ մյուս դասարանների մասին, որոնց քիմիան և կենսաբանությունը խորացված չէ, բայց նրանք անցնում են մեր բարդ դասագրքերով:
          Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
          Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
          Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
          Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև

          Comment


          • #6
            Սիրելի' Ավրորա,լավ կլիներ, եթե բոլոր աշակերտները մտածեին քեզ նման և չխուսափեին ճանաչողական դասընթացներից,սակայն,ցավոք քեզ նման աշակերտները մեծամասնություն չեն կազմում...Այժմ նոր սերնդի հետաքրքրությունները դժվար է սևեռել դասերին և դասագրքերին,11-րդ դասարանի դասագիրքը շատ մատչելի է,միջին դասարաններում ձևաբանությունն ու շարահյուսությունը տրված են կողք կողքի,ինչը խառնաշփոթ է առջացնում,իսկ երեխան,բնական է,խճճվում է;

            Comment


            • #7
              Հարգելի Անուշիկ,շնորհակալ եմ նման կարծիքի համար:Ես չեմ խուսափում սովորելուց և փորձում եմ դասագրքից ինձ համար առանձնացնել կարևորը և յուրացնել,քանզի պարզ է,որ ամբողջ գիրքը անգիր անել հնարավոր չէ և պետք էլ չէ,որովհետև անգիր անելու համար հարակավոր է միայն ժամանակ և նյարդեր,բայց կարևորը նյութը հասկանալն է,ես ձգտում եմ տրամաբանորեն և հասկանալով մոտենալ դասին և կարծում եմ,որ այդ կերպ ավելի հեշտ է արդյունքի հասնել,քան անգիր անելով,որ հավասարազոր է թվացյալ սերտելուն:
              Գիտեմ,որ մենք`աշակերտներս,հեռացել ենք գրքից,բայց սովորղ ցանկացողը սովորում է,մնացյալն էլ օգտվում են նրանց աշխատանքներից,պահանջում են միայն բարձր գնահատականներ,իսկ գիտելիքը`զրո:Սրա դեմ է պետք պայքարել,թե չէ սովորող ցանկացողին գրքից որքան էլ կտրես,նա իր պարտականությունները սիրով կկատարի և լիարժեք գիտելիք կստանա:
              Ես կարող եմ պայքարել աշխարհի դեմ մեկ ձեռքով, եթե միայն դու բռնես մյուս ձեռքս...♥

              Comment


              • #8
                Դա շատ վատ է,Ռուզանկա ջան…Ի՞նչ իմաստ ունի աշակերտի գլուխը ծանրաբեռնել այնպիսի նյութերով,որոնք շատ հաճախ տվյալ ուղղության ԲՈՒՀ-ական մակարդակում են ուսումնասիրում,իսկ այդ ուղղության հետ կապ չունեցող աշակերտի համար այդ նյութը դառնում է գլխացավանք:Բողքելու տեղ ունեք:Շատ սովորել ցանկանալը հաճելի է,բայց նայած ինչ սովորել:
                Ես կարող եմ պայքարել աշխարհի դեմ մեկ ձեռքով, եթե միայն դու բռնես մյուս ձեռքս...♥

                Comment


                • #9
                  Շատ տեղին էր ''աշխատանքից օգտվողներ'' արտահայտությունը.թեմատիկ ստուգման հարցաշարերում գրելու և աշխատելու փոխարեն այդ օգտվողները ընդամենը օգտվում են և երբեմն պատահաբար վաստակում ավելի բարձր միավորներ,կենդանի շփումը բացակայում է ստուգողական գրավորների ժամանակ;

                  Comment


                  • #10
                    Անկեղծ ասած, ես այդքան էլ չեմ մտահոգվում,`ցանկանալու դեպքում ամեն ինչ հնարավոր է, ուղղակի իսկապես շատ դժվար է նույնիսկ միջին սովորողների համար:Բողոքելու դեպքում էլ ու՞մ բողոքես, միևնույնն է ոչինչ չի փոխվի:Մնում է սովորել:
                    Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
                    Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
                    Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
                    Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև

                    Comment


                    • #11
                      Ժողովուրդ ջան, եկեք հիշենք մեր նախապապերը ինչի վրա են ինֆորմացիան մեզ հասցրել, այդ ժամանակի սերունդը ինչ ձևով է գրագետ դարձել:
                      Շատ հեռու չգնանաք, եկեք հիշենք մեր պապերի պատմությունները իրենց ուսման հետ կապված:
                      Հետո հիշենք մեր հայրիկներին, ու կհասկանանք, որ ամեն ինչ նորմալ ընթացքով գնում է: Բա զարգացումը, էվոլուցիան էլ ում համար է, եթե ոչ սերնդի:
                      Աշխարհում արդեն ընդունված ձև է Էլեկտրոնային գրականությունը, մեր ուզած գիրքը նրանք կարդում են Համացանցից, ոչ թե գրադարանից, այժմյան սերունդը ավելի զարգացած է, քան մենք ենք եղել, և այդպես շարունակ....
                      Էլ ինչ ենք խառնվել, մնում է զարգացմանը նորմալ ընթացք տանք, ոչ թե խանգառենք:
                      Ես դասագրքերը համացանցից ներբեռնել եմ և այդպես եմ կարդում
                      Արեգ Միկիչյան
                      Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
                      ՎՊՄԻ դասախոս
                      “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)

                      Comment


                      • #12
                        Մինչև հասկանանք,թե դուր է գալիս այսօրվա կրթական համակարգը մեզ կամ մինչև հարմարվենք, նոր համակարգեր ու մեթոդներ կառաջարկվեն...
                        Հապաղել պետք չէ. ժամանակին համընթաց չենք էլ հասցնի, պետք <<ժամանակի հետևից ուղղակի վազել>>:

                        Comment


                        • #13
                          Ոչ թե վազել, այլ փորձել հասցնել, հիմնականում բողոքում են նրանք, ովքեր չեն էլ փորձում նոր բան սովորել:Բողոքել պետք չէ, պետք է սովորել, իսկապես նախկինում մարդիկ այդքան մեծ հնարավորություններ չունեին գիտելիքներ ստանալու:Իսկ այժմ...
                          Ինչու մնալ հիմար, եթե կարելի է լուռ սովորել, նոր բան իմանալ. ով իմ հարգելի բողոքողներ, հավատացեք`այդպես ձեր օրը ավելի հետաքրիքր կանցնի:
                          Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
                          Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
                          Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
                          Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև

                          Comment


                          • #14
                            Հենց ամենասկզբից ասեմ , որ ոչ, բոլորովին էլ դուր չի գալիս : Ին`չ դուր գալու բան կա? Չգիտեմ մյուս բնագավառներն ինչպես, բայց այս ոլորտի մասին թե խոսելիս, թե որոշումներ կայացնելիս բոլորը մոռանում են տոկոսային հարաբերություն հասկացության մասին: Հարցրեք ցանկացած ուսուցչի, թե դասարաններում աշակերտների քանի տոկոսն է ի վիճակի հասկանալու ուսուցչի ասածը , այսինքն կատարելու այսօրվա չափանիշներին համապատասխան աշխատանք:Շատ եմ կասկածում , որ պատասխանը կլինի 10-15 % - ից բարձր: Ին'չ է ստացվում: Բարդագույն դասագրքերը , բարդագույն ծրագրերով հանդերձ դնում են ուսուցչի վզին ու պահանջում որակ : Հասկացանք , ուզում ենք մրցունակ լինել :Հոյակապ միտք է, բայց որքանով է իրական : Ինչքան պետք է կտրված լինել իրականությունից , որ չհասկանալ , որ մեր ոչ բոլոր երեխաներն են վունդերկինդներ : Իմ կարծիքով , հենց այստեղից էլ գալիս են մնացած բոլոր սխալները : Ուսուցիչը հայտնվել է ամենանվաստացուցիչ իրավիճակում : Խղճուկ աշխատավարձի դիմաց տեսեք ինչեր է ստիպված անել ուսուցիչը.

                            Comment


                            • #15
                              ա. Սկսենք դասվարներից: Նրանք ստիպված են ընկնել դռնեդուռ աշակերտ հայթայթելու, որ աշխատանք ունենան.ընդ որում նույն հանձնարարությունը տրվում է նաև մյուս բոլոր ուսուցիչներին : '' Այ ընկեր'',-ասում է տնօրենը,-'' աշակերտ բեր, որ քեզ աշխատավարձ տամ '': Կրճատման ահեղ սրի տակ է այն ուսուցիչը, ով իր ներքին խռովքը թաքցրած չի ընկնում ,սրան նրան աղաչանք պաղատանք անում, որ իր երեխային էս դպրոցից հանի տանի էն դպրոցը, հավանական և անհավանական գովասանքների խոսքեր փնտրելով իր դպրոցի համար : Հաջողվեց, շատ լավ, իսկ եթե չհաջողվեց, դե արի մանկխորհին կարմրատակած դեմքով նստի ու սպասի, տնօրենը քեզ կպահի, թե կասի , տես ինչքան բարի մարդ եմ, որ քեզ զոռով պահում եմ դպրոցում:

                              Comment

                              Working...
                              X