Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ի՞նչ են տալիս թեստային աշխատանքները աշակերտներին

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ի՞նչ են տալիս թեստային աշխատանքները աշակերտներին

    Եթե գիտելիքներ` ես համաձայն եմ և քվեարկում եմ 2 ձեռքով, եթե ոչ, ապա ինչ?
    Առաջարկում եմ քննարկում այս թեմայով և ակնկալում եմ բոլորիս ակտիվ մասնակացությունը: Մինչև հիմա լսել եմ միայն ուսուցիչների տրտունջները:
    Շնորհակալություն
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

  • #2
    Ո՞նց կարող է թեստային աշխատանքը գիտելիք տալ, եթե այն գիտելիքների ստուգման համար է:
    Թեստային աշխատանքը մեր հասարակության աշակերտների համար չէ: Պատսխանեմ ինչու: Մեր հասարակությունում սովոր չեն աշխատելով հասնել ինչ-որ բանի: Միայն պատրաստի: Ճիշտ է կան մարդիկ, այդ թվում և աշակերտներ / այդ էլ է ընտանիքից գալիս/, որոնք գիտեն, որ միայն չարչարանքով կարելի է մի բանի հասնել, բայց , ցավոք սրտի այդ քանակը շատ քիչ է որակ կազմելու համար:Մնացած մասսան կարող է ստեղծել ծանոթություն, տարբեր վիճակներ հեշտ ապրելու համար : Ասում են` աշխատում եմ չաշխատեմ:
    Այս երկու տարիների ընթացքում /ինչ որոշվել է թեստերով ստուգել գիտելիքները/ նկատել եմ մեծ առաջադիմություն չսովորելու հարցում : Գրավորին չեն նախապատրաստվում , մտածում են պատահական տեղերում նշումներ անելով կարելի է մի քանի միավոր հավաքել: Մի քանի միավոր էլ հարևանից կարելի է հավաքել: Առաջներում գոնե պատասխանելու համար պետք էր շարադրել, մեկնաբանել:Հիմա մի պատասխան է, էն էլ իմանում են իրարից: Նույնիսկ հարցը չեն կարդում:Ցավալին այն է, որ այսօրվա աշակերտը բառապաշար չունի, խոսում է սերիալական լեզվով, մտքերը չի կարողանում շարադրել:Իսկ ինչ մնում է Ձեր ասած տրտունջներին, բա ինչպես չտրտնջաս, եթե մի ամբողջ սերունդ է փչանում:

    Comment


    • #3
      Տեստային աշխատանքը տեսականորեն կարող է գիտելիք տալ, իսկ գործնականորեն, այն էլ այսօրվա մեր երեխաներին, ոչինչ տալ չի կարող:Այսօր տեստային աշխատանք կատարելիս մեր երեխաների 30 տոկոսն է միայն վերլուծություն կատարում, համադրում պատասխաններն և այլն, ուրեմն...
      Վերջին խմբագրողը՝ Ruben; 09-03-11, 21:03.

      Comment


      • #4
        Կներեք, Իրինա ջան հարցս, երևի ճիշտ չեմ ձևակերպել: Ես էլ եմ տրտնջում, որովհետև, իրոք, թեստը գիտելիքների ստուգման ճիշտ ձև չէ: Շնորհակալություն արագ արձագանքելու համար: Քննարկենք թեստերի բացասական և դրական կողմերը, վերևներում թող որոշեն ինչ անեն:
        Վերջին խմբագրողը՝ gayane0803; 09-03-11, 21:12.
        Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
        Էլենբակս

        Comment


        • #5
          Ես համաձայն եմ այն ուսուցիչների հետ,ովքեր գտնում են , որ թեստը գիտելիքների ստուգման ճիշտ ձև չէ: Աշակերտների մի ստվար խումբ , խանգարելով սովորող աշակերտներին, չպարապելով նրանցից բարձր են վաստակում ու ծիծաղում նրանց վրա:Ու գնալով շատանում են չսովորողները, ովքեր գայթակղվում են հեշտ ձևով բարձր միավորներ վաստակելուն: Կարծում եմ`պետք է աչքաթող չարվի:

          Comment


          • #6
            Ինչ -որ տեղ համաձայն եմ ձեզ հետ, որ թեստերի միջոցով գիտելիքի ստուգումը լիարժեք չէ, բաըց այն, ինչից դժգոհւմ եք, կարելի է վերահսկել. կազմել թեստի 2-4 տարբերակ, խառնել հերթականությունը և այլն: Ի վերջո, աշակերտին կարելի է սովորեցնել ինքնուրույն աշխատել, պետք է վարժեցնել նաև դրան: Եթե աշակերտը հասկանա, որ ուրիշից արտագրելը գողություն է, ուրիշի հաշվին ապրել է նշանակում, եթե ոչ բոլորը , գոնե նրանցից շատերը ինքնուրույն կաշխատեն: Ես այդ մեթոդով եմ աշխատում, և պատկերացրեք, դժգոհ չեմ, արդյունք կա: Ինչքան էլ դժգոհենք, մեզ լսող չկա, ավելի լավ է, մտածենք, թե ինչպես կարելի է թեստային աշխատանքը դարձնել արդյունավետ: Ինձ թվում է` դժգոհելու պատճառներից մեկը թեստեր կազմելու աշխատատար լինելն է, ժամանակի մեծ կորուստը:

            Comment


            • #7
              Եկեք չասենք, որ թեստը ստուգման միայն վատ ձև է: Նա լավ կողմեր էլ ունի: Նա թույլ է տալիս աշակերտների մի զանգվածի բացահայտել իր մեջ այն գիտելիքները, որոնք ինքը չի կարող բացահայտել սովորական ստուգողականի ժամանակ:
              Բայց հարցի ավելի կարևոր կողմը այդ աշխատանքը օբյեկտիվ անցկացնելու մեջ է: Կարծում եմ ուսուցիչների գերակշիռ մասը ցանկության դեպքում կարող է աշխատանքը անցկացնել օբյեկտիվ, բայց դա չի անում, որովհետև այդ դեպքում դասարանի մեծամասնությունը դրական չի ստանա/ ես խոսում եմ հանրակրթական դպրոցների մասին/, իսկ դա մեզ ձեռնտու չէ, որովհետև տարեվերջում տնօրենը պահանջելու է բոլոր աշակերտներին տեղափոխել հաջորդ դասարան:
              Մյուս կողմից մինչև աշակերտը չգիտակցի, որ իր գիտելիքն է հետագայում կերակրելու իրեն, առաջընթաց այս բնագավառում ակնկալել չի լինի..........միշտ էլ կարտագրի.....

              Comment


              • #8
                Թեստային աշխատանքներով ստուգումը ունի և՛դրական,և՛ բացասական կողմեր:Այն չպետք է
                ինքնանպատակ լինի, այսինքն՝ ձևական, միայն պլան կատարելու համար. այդ սկզբունքով դասավանդող ուսուցիչներ կան և քիչ չեն:Եթե նպատակային թեստ կազմվի,երկու և ավել տարբերակներ ունենա, ոչ վաղ անցած թեմային համապատասխանի, կծառայի իր նպատակին:Մյուս կողմից՝ այդ թեստերը կազմելը,տպելը,բազմացնելը համար մեկ խնդիրն է մնում բազմազբաղ և համապատասխան միջոցներ չունեցող ուսուցիչների համար:Այս խնդրին շուտափույթ լուծում է պետք տալ:Իսկ ինչ վերաբերում է արտագրելուն,համամիտ եմ.անխուսափելի են արտագրությունները,միշտ էլ ճարպիկները միջոց գտնում են արտագրելու,անգամ եթե լինի թելադրություն,կամ ստուգման մեկ այլ եղանակ:

                Comment


                • #9
                  Իմ կարծիքով թեստային աշխատանքները գիտելիքի ստուգման վատ միջոց չեն, բայց իրենց կարդարացնեն միայն մի դեպքում՝ երբ դրանք իրականացվեն համակարգիչներով: Լավ կլիներ բոլոր առարկաներից էլ թեստեր կազմվեին դպրոցների համակարգչային դասարաններում: Դե իհարկե ներկայումս դա նույնպես դժվար խնդիր է, եթե հաշվի առնենք դպրոցներում առկա համակարգիչների փոքր թիվն ու օրինակ 34 հոգանոց դասարանները, բայց այն մի շարք հարցեր կլուծեր: Գիտեմ, որ որոշ դպրոցներում հենց այդպես էլ անում են, բայց, եթե այդ փորձը հնարավոր լիներ իրականացնել բոլոր դպրոցներում, ապա՝
                  1. ուսուցիչը առանց սեփական գրպանից գումար ծախսելու կազատվեր թեստեր տպելու, բազմացնելու հոգսից,
                  2. համակարգն ինքը կստուգեր ու կգնահատեր յուրաքանչյուր աշխատանք. դուրս կգար ուսուցչի միջամտության գործոնը,
                  3. մեծապես կքչանար աշակերտների իրար հուշելու և արտագրելու հնարավորությունը:
                  Թեև…նման ստուգման իրական պատկերը գուցե չգոհացներ շատ տնօրենների և ուսուցիչների…
                  Մ. Արզումանյան

                  Comment


                  • #10
                    Համակարգիչներից օգտվել գիտեն ոչ բոլոր ուսուցիչները:
                    Եթե աշակերտը դաս չի սովորում, նա սովորական գրավոր աշխատանքից վատ գնահատական կստանա , երևի մյուս անգամ դասին կպատրաստվի:Իսկ թեստային աշխատանքից նա միայն նշումներ անելով միավորներ կհավաքի:Էլ նրա ինչին է պետք դաս սովորել, եթե ավելի շատ միավոր է հավաքում, քան լավ սովորողը;

                    Comment


                    • #11
                      Համակարծիք եմ, նման պայմանների առկայության դեպքում աշակերտը շահագրգռված կլինի սովորելու մեջ, կձգտի տեղավորվել ժամանակի մեջ, արտագրելու մասին չի մտածի, հույսը կդնի միայն իր գիտելիքների վրա... Բայց նշված եղանակով "ստուգվելը" Հայաստանում հասու է մի քանի տասնյակ դպրոցի ...

                      Comment


                      • #12
                        Ես կողմ եմ թեստային աշխատանքներին,դրանք կոնկրետ ինձ համար արդյունավետ են,բայց միայն այն պարագայում,եթե կա ուսուցչի վերահսկողություն:Եթե ուսուցիչը թեստը հանձնարարի ու մնա դասարանում և վերահսկի աշակերտների աշխատանքը,ապա այդ մեթոդը լավ արդյունքներ կտա:Երբեմն որոշ տերմիններ,անձնանուններ,տեղանուններ և այլ հասկացություններ են լինում,որոնք բարդ է հիշել և նույնիսկ լավ սովորող աշակերտները չեն կարողանում մտապահել,եբեմն էլ լինում է,որ բառը լեզվիդ ծայրին է լինում,բայց չես կարողանում վերարտադրել և այստեղ օգնության են հասնում թեստերը:Նշեմ ևս մեկ առավելություն,որը թերևս ամենկարևորն է.տեսական հարցերը արտագրելը և դրանց ծավալուն պատասխաններ տալը շատ ժամանակատար է,իսկ թեստերը արդեն պատրաստի վիճակում հանձնվում են աշակերտին և նա մտածելու ավելի երկար ժամանակ է ունենում:Այն ուսուցիչները ովքեր դժվարություններ ունեն համակարգչով աշխատելիս,կարող են հասկանալի ձեռագրով գրել թեստը և բազմացնել այն դպրոցի սկանի և տպիչի օգնությամբ:
                        Ես կարող եմ պայքարել աշխարհի դեմ մեկ ձեռքով, եթե միայն դու բռնես մյուս ձեռքս...♥

                        Comment


                        • #13
                          Գիտելիքների ստուգման թեստային եղանակն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Շատ բան կախված է նրանից թե դա ոնց է կիրառվում:

                          Ինչ վերաբերվում է արտագրություններին, ապա ցանկության դեպքում դա կարելի է բացառել: Իհարկե, դրա համար պետք կլինի կազմել ասենք 8-10 տարբերակ, որոնք համարժեք տարբերակներ լինելով կլինեն նաև տարբեր: Մաթեմատիկայի դեպքում դրան կարելի է հասնել թվային տարբեր տվյալներով, բայց նույն բովանդակության խնդիրներ առաջադրելով: Բայց շատ կարևոր է նաև կազմված թեստերի որակը: Եթե իրոք որոկյալ թեստ եք ուզում կազմել, ապա բավականին ժամանակատար կլինի, քանի որ, բացի առաջադրանքների վրա մտածելուց, պետք է մտածել հնարավոր պատասխանների տարբերակների վրա: Մեկ ճիշտ պատասխանի կողքին եթե դրվեն պատահական երեք սխալ պատասխաններ, ապա կարող է հարցը իր նպատակին չծառայել, այսինքն չպարզել երեխան գիտեր այն ինչ ուզում էիք ստուգել, թե չգիտեր: Դրա պատճառը կլինի այն, որ սխալ պատասխանները արագ և առանց տվյալ նյութը իմանալու կժխտվեն և կմնա ճիշտ պատասխանը:

                          Իմ կարծիքով, համակարգչային թեստային ստուգումները ավելի բնական են, քան թղթայինը: Ընդունելության քննությունների դեպքում կիրառվող մոտեցումը ունի իր պատճառները և պետք չէ այն կամ միայմ թղթային եղանակը համարել լավագույնը: Հասկանում եմ, որ շատ դպրոցներում նման տեխնիկական հնարավորություններ չկան կամ չեն բավարարում: Ժամանակի ընթացքում կլինեն, պետք է դրան պատրաստ լինել: Մասնավորապես, խորհուրդ կտայի ամեն անգամ ձեր կազմած թեստը մուտքագրել համակարգիչ, թեկուզ որպես տեքստ, և պահել, վաղը դրանք ձեզ պետք կգան:

                          Վերևում ասածներիցս հետևում է, որ բավականին մեծ լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ընկնում ուսուցչի վրա, գումարած պատճենահանման ծախսերը:Եվ պարզ է, որ դրանից դժգոհելու են մարդիկ: Այդ ծանրաբեռնվածությունը մասամբ թեթևացնելու համար առայժմ կարող եմ միայն գործընկերներին տեղեկացնել, որ կարող են օգտվել մաթեմատիկայի և ֆիզիկայի էլեկտրոնային թեստերից, որոնք ամեն գործարկման դեպքում նախորդից տարբեր են և կարելի է նաև դրանք տպել` ստանալով թղթային տարբերակներ: Այդ թեստերը կգտնեք այստեղ:
                          Ինֆորմատիկայի մի քանի թեմաներով թեստեր (word տարբերակներ) կարող եք գտնել այստեղ:

                          Կարող եմ նաև մի խորհուրդ տալ:
                          Փոխանակեք ձեր կազմած թեստերը: Ես նկատի չունեմ մի դպրոցի շրջանակներում: Օրինակ, կարող եք ուղակել ձեր կազմած թեստերը info@mathnet.am հասցեով և դրանք կտեղադրվեն mathnet.am կայքի թեստերի բաժնում, նշելով կազմողին: Պատկերացրեք, եթե տաս հոգի երկուական թեստ ուղարկեն, արդյունքում բոլորը կունենան 20 թեստ: Նշեմ, որ անպայման մաթեմատիկայի թեմատիկ թեստեր նկատի չունեմ: Այս առաջարկը վերաբերվում է բոլոր առարկաներին:
                          Վերջին խմբագրողը՝ Գագիկ; 11-03-11, 22:07.
                          Գ.Աղեկյան
                          www.MathNet.am

                          Comment


                          • #14
                            Մանոն-ի խոսքերից Նայել գրառումը
                            Իմ կարծիքով թեստային աշխատանքները գիտելիքի ստուգման վատ միջոց չեն, բայց իրենց կարդարացնեն միայն մի դեպքում՝ երբ դրանք իրականացվեն համակարգիչներով: Լավ կլիներ բոլոր առարկաներից էլ թեստեր կազմվեին դպրոցների համակարգչային դասարաններում: Դե իհարկե ներկայումս դա նույնպես դժվար խնդիր է, եթե հաշվի առնենք դպրոցներում առկա համակարգիչների փոքր թիվն ու օրինակ 34 հոգանոց դասարանները, բայց այն մի շարք հարցեր կլուծեր: Գիտեմ, որ որոշ դպրոցներում հենց այդպես էլ անում են, բայց, եթե այդ փորձը հնարավոր լիներ իրականացնել բոլոր դպրոցներում, ապա՝
                            1. ուսուցիչը առանց սեփական գրպանից գումար ծախսելու կազատվեր թեստեր տպելու, բազմացնելու հոգսից,
                            2. համակարգն ինքը կստուգեր ու կգնահատեր յուրաքանչյուր աշխատանք. դուրս կգար ուսուցչի միջամտության գործոնը,
                            3. մեծապես կքչանար աշակերտների իրար հուշելու և արտագրելու հնարավորությունը:
                            Թեև…նման ստուգման իրական պատկերը գուցե չգոհացներ շատ տնօրենների և ուսուցիչների…
                            Մանուշ ջան,

                            արդեն երկու տարի է ես մեր դպրոցում կիրառում եմ թեստերի համակարգչային ստուգման մեթոդը:

                            Չեմ վատնում իմ թանկ ժամանակը թեստ ստուգելու վրա:

                            Կազմում եմ մի քանի տարբերակներ ու աշակերտները չեն կարողանում արտագրել իրարից:

                            Գոհ եմ անչափ:
                            Ռուզան Ստեփանյան
                            ՀՀ ԿԳՆ, Կրթության ազգային ինստիտուտ, Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ: “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի ինստրուկտոր

                            Comment


                            • #15
                              Ես համամիտ եմ այն ուսուցիչների հետ , ովքեր թեստը` գիտելիքի ստուգման ձև չեն ընդունում:Ես դասավանդում եմ մաթեմատիկա:Թեստերը կազմում ենք մենք : Բայց թեստը ստուգելուց աշակերտի աշխատանքը չենք տեսնում:Եվ ես իմ թեստերը կազմում եմ 4-5 առաջադրանքներից` կախված տվյալ դասարանի մակարդակից:Բոլոր առաջադրանքները լուծում են պահանջում: Կազմում եմ 2 տարբերակ , բայց պատասխանների հերթականությունը խառնում եմ :Գնահատուման համար սանդղակը ես եմ կազմում: Չգիտեմ ,առդյոք ճիշտ եմ վարվում?

                              Comment

                              Working...
                              X

                              Debug Information