Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից
Նայել գրառումը
Հայտարարություն
Collapse
No announcement yet.
Սոցիալական հմտություններ
Collapse
X
-
Flora Hovhannisyan-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելի տիկին Պողոսյան, Ձեր աշակերտների մտորումները, կարծում եմ, սոցիալական հմտություն + արժեհամակարգ կաղապարով են ներկայացված, անշուշտ դրանք իրարից տարանջատել չի կարելի:
Հարգելի՛ տիկին Հովհաննիսյան, իմ կերպարը, անցած կյանքս միշտ էլ օրինակ է ծառայել աշակերտներիս համար: Այդ օրը չիմացա՝ ինչպես ստացվեց, դպրոցի դահլիճում ես բեմահարթակ բարձրացա, առանց ամաչելու դեռահասներից՝ պատմեցի այն անցած օրերից, երբ Արցախյան պատերազմական օրերի բռնագաղթից հետո օտար ափերում ամեն տեսակ դժվարություն հաղթահարեցի, անգամ ծամոն էի վաճառում ապրելու համար: Այդ օրը, երբ խոսքս ավարտել եմ, ինձ թվացել է՝ անկեղծության դասաժամ եմ անցկացրել մեր աշակերտների հետ՝ որպես ուսուցողական դաս: Ու իմ այս տեսակի դասերը դեռահասների մոտ սոցիալական բազմաթիվ հատկանիշների դրսևորման արտահայտություն են համարվել, որոնք ողողված են դաստիարակչական լավագույն որակներով:
Comment
-
Ուսումնառության ընթացքում աշակերտներն անցնում են այնպիսի իրավիճակներով, որոնք պահանջում են բարդ փոխհարաբերություններ և սոցիալական հմտություններ: Հաճախ այդ հմտություններին չտիրապատելու պատճառով ուսումնառությունը ձախողվում է:
Սոցիալական հմտությունները ներառում են վարքագծային այնպիսի որակներ, ինչպիսիք են միջանձնային փոխհարաբերություններում վստահության ստեղծումը, ղեկավարման հմտությունները, հաղորդակցումը և միմյանց աջակցելը, որոշումներ կայացնելու և վեճեր լուծելու հմտությունները:
Comment
-
Flora Hovhannisyan-ի խոսքերից Նայել գրառումըՍոցիալական հմտությունների զարգացման համար կարևոր են համագործակցային դասերը: Համագործակցային դասը մի գործընթաց է, որը հիմնականում կազմված է տրամաբանորեն իրար հաջորդող վարժություններից: Դրանց կատարման ընթացքում միասին սովորելով և փորձարկելով սոցիալական , ինքնաճանաչման և մտածողության հմտություններ` սովորողներն ակտիվորեն կառուցում են նոր գիտելիքներ և ձեռք են բերում ու զարգացնում նոր հմտություններ:
Հատկապես կարևոր են միջանձնային հարաբերությունները. զարգացնում է աշակերտի` մյուսների հետ աշխատելու ունակությունը, սովորում են միմյանց վստահել, օգնել: Նաև աշակերտները հմտանում են ընդհարումները հարթելու գործում:
Comment
-
Զարուհի Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումըՀամագործակցային ուսուցման գործընթացում սովորողները ձեռք են բերում կիրթ հաղորդակցության փորձառություն և հարգալից վերաբերմունք միմյանց հանդեպ:
աշխատել խմբում, միասնական որոշումներ ընդունել և դրանց համար պատասխանատվություն կրել,
սովորել և սովորեցնել,
դրական հարաբերություններ ստեղծել, դրսևորել առողջ մրցակցություն,
սեփական շահը գիտակցելով` ճանաչել և ընդունել ուրիշների շահերը,
բախումնային իրավիճակներում հավասարակշռված պահվածք դրսևորել,
ուսման ընթացքում և աշխատանքային հարաբերություններում լինել
բարեկիրթ, հարգել գործընկերոջ իրավունքները,
զերծ մնալ բարոյական չափանիշներին հակասող նախապաշարումներից, կան-խակալ մոտեցումներից,
իրավիճակները դիտարկել և մեկնաբանել այլոց տեսանկյունից:
Comment
-
Հարգելի Լաուրա, ուսումնառության ընթացքում աշակերտներն անցնում են այնպիսի իրավիճակներով, որոնք պահանջում են բարդ փոխհարաբերություններ և սոցիալական հմտություններ: Հաճախ այդ հմտություններին չտիրապատելու պատճառով ուսումնառությունը ձախողվում է:
Սոցիալական հմտությունները ներառում են վարքագծային այնպիսի որակներ, ինչպիսիք են միջանձնային փոխհարաբերություններում վստահության ստեղծումը, ղեկավարման հմտությունները, հաղորդակցումը և միմյանց աջակցելը, որոշումներ կայացնելու և վեճեր լուծելու հմտությունները:
Comment
-
Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելի՛ տիկին Հովհաննիսյան, իմ կերպարը, անցած կյանքս միշտ էլ օրինակ է ծառայել աշակերտներիս համար: Այդ օրը չիմացա՝ ինչպես ստացվեց, դպրոցի դահլիճում ես բեմահարթակ բարձրացա, առանց ամաչելու դեռահասներից՝ պատմեցի այն անցած օրերից, երբ Արցախյան պատերազմական օրերի բռնագաղթից հետո օտար ափերում ամեն տեսակ դժվարություն հաղթահարեցի, անգամ ծամոն էի վաճառում ապրելու համար: Այդ օրը, երբ խոսքս ավարտել եմ, ինձ թվացել է՝ անկեղծության դասաժամ եմ անցկացրել մեր աշակերտների հետ՝ որպես ուսուցողական դաս: Ու իմ այս տեսակի դասերը դեռահասների մոտ սոցիալական բազմաթիվ հատկանիշների դրսևորման արտահայտություն են համարվել, որոնք ողողված են դաստիարակչական լավագույն որակներով:
Մեր աշխատանքում, կարծում եմ, ոչինչ տարանջատված չէ:
Comment
-
Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումըԺամանակակից գիտությունը և կյանքը հնարավորություն են տալիս անհատին միաժամանակ լինել բազմաթիվ խմբերի անդամ՝ ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ իրական կյանքում: Իսկ բոլոր այս միջավայրերում սոցիալական հմտությունները չափազանց կարևոր են, կարելի է ասել՝ հաջողության հասնելու բանալին են:
Սոցիալական հմտությունն ունակություն է, որը նպաստում է մարդկանց հետ հաղորդակցմանը, և որի հիմքում ընկած են որոշակի սոցիալական կանոններ եւ հարաբերություններ: Այս հմտությունները յուրացնելու գործընթացը կոչվում է սոցիալականացում: Սոցիալականացման համար միջանձնային հմտությունները կարեւոր են միմյանց հետ կապ հաստատելու համար, որոնք մարդն օգտագործում է այլ մարդկանց հետ շփվելու ժամանակ, օրինակ ՝ իշխելը կամ ենթարկվելը, սերը կամ ատելությունը, ագրեսիան կամ անձնական հույզերի վերահսկողությունը և այլն:
Սոցիալական հմտությունները զարգացնելու լավագույն ճանապարհը մարդկանց հետ շփվելն ու համագործակցելն է՝ միասին որևէ խնդրի լուծման վրա աշխատելն ու իրենց կարողությունները գործի դնելը, ինչպես նաև ընդհանուր նպատակներ և հետաքրքրություններ ունենալը: Այդ դեպքում մարդկանց մոտ զարգանում են այնպիսի սոցիալական հմտություններ, ինչպիսիք են.
համագործակցելու կարողությունը
սիներգիան
որոշումների կայացման հմտությունը
շփման կարողությունը
հուզական բանականությունը
կառուցողական քննադատության հմտությունը
վստահությունը
խոստումները պահելու ունակությունը
համոզելու հմտությունը,
ակտիվ լսելու հմտությունը
հոգատարություն ցուցաբերելու հմտությունը և այլն։
Comment
-
Հասարակագիտության դասաժամերին հաճախ եմ կազմակերպում քննարկումներ և բանավեճ, որի արդյունքում հաճախ են կոնֆլիկտային իրավիճակներ առաջանում, որի արդյունքում աշակերտները իրենց քաղաքական արժեքները և քաղաքական շահերն արտահայտելու փորձ են ձեռք բերում և նաև սովորում են հակադիր կողմի առջև դրանք պաշտպանել ու հիմնավորել: Նաև աշակերտները սովորում են տարբերակել անհատին իր գաղափարներից, իսկ պնդումները ագրեսիայից ու շահադիտական քարոզչությունից, որի արդյունքում կկարողանան ավելի արդյունավետ անհատական հարաբերություններ կառուցել:
Comment
-
Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումըՀասարակագիտության դասաժամերին հաճախ եմ կազմակերպում քննարկումներ և բանավեճ, որի արդյունքում հաճախ են կոնֆլիկտային իրավիճակներ առաջանում, որի արդյունքում աշակերտները իրենց քաղաքական արժեքները և քաղաքական շահերն արտահայտելու փորձ են ձեռք բերում և նաև սովորում են հակադիր կողմի առջև դրանք պաշտպանել ու հիմնավորել: Նաև աշակերտները սովորում են տարբերակել անհատին իր գաղափարներից, իսկ պնդումները ագրեսիայից ու շահադիտական քարոզչությունից, որի արդյունքում կկարողանան ավելի արդյունավետ անհատական հարաբերություններ կառուցել:
Սոցիալական հմտություններ, որոնց պետք է ձգտել համագործակցային ուսուցման դասերին.
առաջարկել աջակցություն
կենտրոնացված աշխատանք
հանգիստ քննարկում
հերթով աշխատանք
կիսվել նյութերով
լսել միմյանց
գովել մյուսներին
խրախուսել ընկերներին
ստուգել հասկացածը
փոխանակել մտքեր
խնդրել օգնել կամ բացատրել
արդյունավետ կերպով հետադարձ կապ ստեղծել
վերաշարադրել
ամփոփել
քննադատաբար մոտեցում գաղափարներին
համաձայնության գալ:
Comment
Comment