Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Սոցիալական հմտություններ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Սոցիալական հմտություններ

    Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ խոսել սոցիալական հմտությունների մասին. ինչ է սոցիալական հմտությունը, ինչպես է այն ձևավորվում, դրանց գործնական կիրառությունը և այլն: Ակնկալում եմ ակտիվ քննարկում:

  • #2
    Flora Hovhannisyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ խոսել սոցիալական հմտությունների մասին. ինչ է սոցիալական հմտությունը, ինչպես է այն ձևավորվում, դրանց գործնական կիրառությունը և այլն: Ակնկալում եմ ակտիվ քննարկում:
    Ժամանակակից գիտությունը և կյանքը հնարավորություն են տալիս անհատին միաժամանակ լինել բազմաթիվ խմբերի անդամ՝ ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ իրական կյանքում: Իսկ բոլոր այս միջավայրերում սոցիալական հմտությունները չափազանց կարևոր են, կարելի է ասել՝ հաջողության հասնելու բանալին են:

    Սոցիալական հմտությունն ունակություն է, որը նպաստում է մարդկանց հետ հաղորդակցմանը, և որի հիմքում ընկած են որոշակի սոցիալական կանոններ եւ հարաբերություններ: Այս հմտությունները յուրացնելու գործընթացը կոչվում է սոցիալականացում: Սոցիալականացման համար միջանձնային հմտությունները կարեւոր են միմյանց հետ կապ հաստատելու համար, որոնք մարդն օգտագործում է այլ մարդկանց հետ շփվելու ժամանակ, օրինակ ՝ իշխելը կամ ենթարկվելը, սերը կամ ատելությունը, ագրեսիան կամ անձնական հույզերի վերահսկողությունը և այլն:

    Սոցիալական հմտությունները զարգացնելու լավագույն ճանապարհը մարդկանց հետ շփվելն ու համագործակցելն է՝ միասին որևէ խնդրի լուծման վրա աշխատելն ու իրենց կարողությունները գործի դնելը, ինչպես նաև ընդհանուր նպատակներ և հետաքրքրություններ ունենալը: Այդ դեպքում մարդկանց մոտ զարգանում են այնպիսի սոցիալական հմտություններ, ինչպիսիք են.

    համագործակցելու կարողությունը
    սիներգիան
    որոշումների կայացման հմտությունը
    շփման կարողությունը
    հուզական բանականությունը
    կառուցողական քննադատության հմտությունը
    վստահությունը
    խոստումները պահելու ունակությունը
    համոզելու հմտությունը,
    ակտիվ լսելու հմտությունը
    հոգատարություն ցուցաբերելու հմտությունը և այլն։

    Comment


    • #3
      Երեխաների հետ հոգեբանական աշխատանքի ուղեցույց
      8 ноября 2018 г. ·
      Սոցիալական հմտություններ, որոնք անհրաժեշտ են...սովորեցրեք երեխային
      Ներողություն խնդրել, երբ սխալ ես
      Ուրախանալ նաև ուրիշների հաջողություններով
      Մարդկանց հետ խոսելիս՝ անունով դիմել
      Լսել, երբ ուրիշը խոսում է
      Խոսելիս՝ նայել մարդկանց աչքերի մեջ
      Հարգել ուրիշի տեսակետը
      Խոսելուց առաջ մտածել
      Ներել
      Սպասել, եթե քո հերթը չի
      Լավ ընկեր լինել
      Ուրիշի իրը վերցնելիս՝ թույլատվություն հարցնել
      Ռիսկի դիմել և չվախենալ, որ որևէ բան չի ստացվի
      Ընդունել քննադատությունները և վատ չզգալ դրանց պատճառով


      https://www.facebook.com/31681646556...4394117144659/
      Վերջին խմբագրողը՝ Նատաշա Պողոսյան; 12-05-19, 09:54.

      Comment


      • #4
        Թեմային համահունչ է իմ նախորդ օրերի այս հրապարակումը, որը հարմար գտա տեղադրել:

        ՄԻ՛ ՆԵՂԱՑՐԵՔ ԻՐԱՐ...

        12-րդ դասարանում հայոց լեզվի տնային առաջադրանքը` «Մի՛ նեղացրեք իրար» վերնագրով շարադրությունը, նոր ապրումներ պիտի ծնեին իմ աշակերտուհու հոգում:

        Նա խնդրեց, որ բարձրաձայն չկարդամ, նույնիսկ մյուս աշակերտների հորդորներին հակառակ` չցանկացավ բարձրաձայնել իր մտքերը:

        Բայց նա գիտեր, շատ լավ գիտեր, որ հետո այս տողերը հասանելի են լինելու շատերին. «Պետք չէ նեղացնել ոչ մեկին, ամեն նեղացնելով` ես «մեռնում եմ», և ինչպես մոմը` կամաց-կամաց հալվում: Ամեն անգամ ինձ նեղացնելով` ոչնչացնում են իմ ներսի արևը, հոգումս անձրև է տեղում, երեսիս` արտաքուստ ժպիտ: Ոչ ոք չի կարող իմանալ, թե ինչ կա իմ սրտում և հոգու խորքում, թե ինչ ապրումներ եմ ունենում այդ վիրավորանքից, դա միայն ես եմ զգում, երբ փշրում են մարդուն»:

        Սյուզաննա Կարապետյան, շատ համեստ, ինքնամփոփ մի աղջիկ...Նա ուներ ներսում կուտակված մի անսովոր ալեկոծում, որ պիտի մի օր ափերից դուրս գար, գուցե նաև հիշեցներ իրեն նեղացնողներին, որ մի օր կարող է կորցնեն նրան, ում նեղացրել են, ով համբերատար դիմացել է վիրավորանքին և փակվել իր աշխարհում: Վիրավորված հոգին գիտեր, որ երբ գիշերը քնում են մարդու ձեռքերը, ոտքերը, աչքերը, նույնիսկ` ուղեղը, շարունակում է աշխատել միայն սիրտը. «Մի՛ նեղացրեք այդ փոքրիկին, նեղացնելուց առաջ մտածե՛ք, թե ինչ հետևանքներ կունենա ասած խոսքը: Երբեք չվիրավորեք ու չխաբեք նրան, ով, նայելով ձեր աչքերի մեջ, տեսնում է իր կյանքը: Մի՛ նեղացրեք, հանկարծ այդ փոքրիկը կթռչի անվերադարձ, չեք հասցնի նույնիսկ ներողություն խնդրել»:

        Մտքերի մեջ եմ... Իմ աշակերտուհու անհանգիստ ապրումները փոխանցվում են ինձ, և ես փորձում եմ փակել այն բոլոր ճանապարհները, որտեղ վիրավորանքն է հորձանք տալիս: Ես հաշտության խոսք եմ հղում ամենքին և միանում նրա զգայացունց խնդրանքին. «Մի՛ նեղացրեք մարդուն, թե չէ նա էլ մի օր սիրտը կվերցնի ու կգնա անվերադարձ...»:

        Նատաշա Պողոսյան

        http://www.usarmenianews.com/am-n-5777.html

        Comment


        • #5
          Հարգելի՛ Նատաշա, նորից ու նորից հիացնում եք ինձ Ձեր վարպետությամբ:
          Ուղակի ամեն մարդ պետք է գիտակցի, որ այս կյանքում պիտի միայն սեր հորդի յուրաքանչյուրի շուրթերից, բայց ավաղ...
          Տեղին են Ձեր հրապարակումից մեջբերված այս խոսքերը . «Մի՛ նեղացրեք մարդուն, թե չէ նա էլ մի օր սիրտը կվերցնի ու կգնա անվերադարձ...»:

          Comment


          • #6
            Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի՛ Նատաշա, նորից ու նորից հիացնում եք ինձ Ձեր վարպետությամբ:
            Ուղակի ամեն մարդ պետք է գիտակցի, որ այս կյանքում պիտի միայն սեր հորդի յուրաքանչյուրի շուրթերից, բայց ավաղ...
            Տեղին են Ձեր հրապարակումից մեջբերված այս խոսքերը . «Մի՛ նեղացրեք մարդուն, թե չէ նա էլ մի օր սիրտը կվերցնի ու կգնա անվերադարձ...»:
            Շնորհակալ եմ, հարգելի՛ Ռուզաննա: Դեռ կհասցնեմ այս թեմային արձագանքել, յուրաքանչյուր նյութի քննարկում միայն տեսականի շարադրանքով ճիշտ չէ, կոնկրետ մենք պետք է տեսանելի դարձնենք մեր աշակերտների հետ տեղի ունեցածը, որը շատ ավելի հետաքրքիր կլինի և ուսանելի:

            Comment


            • #7
              Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
              Ժամանակակից գիտությունը և կյանքը հնարավորություն են տալիս անհատին միաժամանակ լինել բազմաթիվ խմբերի անդամ՝ ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ իրական կյանքում: Իսկ բոլոր այս միջավայրերում սոցիալական հմտությունները չափազանց կարևոր են, կարելի է ասել՝ հաջողության հասնելու բանալին են:

              Սոցիալական հմտությունն ունակություն է, որը նպաստում է մարդկանց հետ հաղորդակցմանը, և որի հիմքում ընկած են որոշակի սոցիալական կանոններ եւ հարաբերություններ: Այս հմտությունները յուրացնելու գործընթացը կոչվում է սոցիալականացում: Սոցիալականացման համար միջանձնային հմտությունները կարեւոր են միմյանց հետ կապ հաստատելու համար, որոնք մարդն օգտագործում է այլ մարդկանց հետ շփվելու ժամանակ, օրինակ ՝ իշխելը կամ ենթարկվելը, սերը կամ ատելությունը, ագրեսիան կամ անձնական հույզերի վերահսկողությունը և այլն:

              Սոցիալական հմտությունները զարգացնելու լավագույն ճանապարհը մարդկանց հետ շփվելն ու համագործակցելն է՝ միասին որևէ խնդրի լուծման վրա աշխատելն ու իրենց կարողությունները գործի դնելը, ինչպես նաև ընդհանուր նպատակներ և հետաքրքրություններ ունենալը: Այդ դեպքում մարդկանց մոտ զարգանում են այնպիսի սոցիալական հմտություններ, ինչպիսիք են.

              համագործակցելու կարողությունը
              սիներգիան
              որոշումների կայացման հմտությունը
              շփման կարողությունը
              հուզական բանականությունը
              կառուցողական քննադատության հմտությունը
              վստահությունը
              խոստումները պահելու ունակությունը
              համոզելու հմտությունը,
              ակտիվ լսելու հմտությունը
              հոգատարություն ցուցաբերելու հմտությունը և այլն։
              Շնորհակալություն արձագանքի համար, հարգելի Նաիրա: Ավելացնեմ նաև, որ սոցիալական հմտությունները ձևավորվում են ինքնագնահատման կարողության հիման վրա: Սեփական գործողությունները ճիշտ գնահատելու ընդունակությունը սովորողը ձեռք է բերում հասակակիցների հետ հարաբերվելու և համագործակցելու ընթացքում: Սոցիալական հմտությունները ձևավորվում և գործնական կիրառություն են գտնում համագործակցային աշխատանքներում:

              Comment


              • #8
                Հարգելի տիկին Պողոսյան, անշուշտ, ճիշտ հարաբերվելու համար շատ կարևոր են Ձեր կողմից նշված վարքականոնները: Շնորհակալություն:

                Comment


                • #9
                  [QUOTE=Նատաշա Պողոսյան;82219]Երեխաների հետ հոգեբանական աշխատանքի ուղեցույց
                  8 ноября 2018 г. ·
                  Սոցիալական հմտություններ, որոնք անհրաժեշտ են...սովորեցրեք երեխային
                  Ներողություն խնդրել, երբ սխալ ես
                  Ուրախանալ նաև ուրիշների հաջողություններով
                  Մարդկանց հետ խոսելիս՝ անունով դիմել
                  Լսել, երբ ուրիշը խոսում է
                  Խոսելիս՝ նայել մարդկանց աչքերի մեջ
                  Հարգել ուրիշի տեսակետը
                  Խոսելուց առաջ մտածել
                  Ներել
                  Սպասել, եթե քո հերթը չի
                  Լավ ընկեր լինել
                  Ուրիշի իրը վերցնելիս՝ թույլատվություն հարցնել
                  Ռիսկի դիմել և չվախենալ, որ որևէ բան չի ստացվի
                  Ընդունել քննադատությունները և վատ չզգալ դրանց պատճառով
                  Հարգելի տիկին Պողոսյան, անշուշտ, ճիշտ հարաբերվելու համար սովորողներին պետք է սովորեցնենք նշված վարքականոնները և հետամուտ լինենք դրանց կատարմանը:

                  Comment


                  • #10
                    ԳՈՒՑԵ ՊԵ՞ՏՔ ՉԷ ՀԱՎԱՏԱԼ, ԻՍԿ ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ...

                    Անկեղծանալն էլ լավագույն հատկանիշ է, երբ աշակերտները հասկանում են իրենց սխալը և խոստանում նորից չկրկնել:

                    6-րդ ա դասարանում փորձեցի պարզել, թե որն է պատճառը, որ երբեմն տնային հանձնարարությունը չեն կատարում կամ, ընդհանրապես, անպատրաստ են ներկայանում դասերին: Իմ հարցերի արդյունքում պարզվեց հետևյալը:

                    «Ես հաճախում եմ ըմբշամարտի խմբակ, բայց ժամանակ ունեմ, ուղղակի ծույլ եմ, եթե դաս չեմ սովորում, մեղքն ինձանում է...»: (Գրիգորյան Գոռ)
                    «Զբաղվում եմ համակարգչային խաղերով, ուզում եմ դաս սովորել, բայց ուշքս ու միտքս համակարգիչն է...»: (Դանիելյան Արման)
                    «Հեռուստացույցով իմ ամենասիրելի ֆիլմն են ցույց տալիս, այն դիտելուց հետո այլևս չեմ ուզում դաս սովորել»: (Մանուկյան Վիոլետա)
                    «Չեմ կարողանում համբերել և խաղը ավելի եմ գերադասում...»: (Կարապետյան Արմինե)

                    Նույն արձագանքն էր նաև 7-րդ բ դասարանում. «Ցանկալի է, որ սովորեմ, բայց ալարում եմ...»: (Առստամյան Արման) «Իբր սովորում եմ, բայց շուտ մոռանում եմ»: (Չալյան Լիանա) «Չարչարվում եմ, բայց չի ստացվում...»: (Ավթանդիլյան Աննա) «Խոստանում եմ այսուհետև սովորել, այս անգամ խոսք եմ տալիս...»: (Բալասանյան Կարեն)

                    Յուրաքանչյուրը յուրովի մի պատճառ ուներ, որոնցից ոչ մեկն էլ չես կարող արդարացնել, բայց առանցքում կար մի մեծ ճշմարտություն, որ անկեղծ են նրանք ու ազնիվ, իսկ այս մարդկային որակներն ունեցող աշակերտներին թույլ տանք իրենց մատնեն ծուլության կամ մեկ այլ զբաղմունքի` անտեսելով դասերը, սխալ կլիներ: Եվ արդյունքում լսում եմ նրանց խոստումները, որ դաս կսովորեն, բայց գուցե չպե՞տք է հավատալ, իսկ ես հավատում եմ...

                    Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»

                    Comment


                    • #11
                      Flora Hovhannisyan-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ խոսել սոցիալական հմտությունների մասին. ինչ է սոցիալական հմտությունը, ինչպես է այն ձևավորվում, դրանց գործնական կիրառությունը և այլն: Ակնկալում եմ ակտիվ քննարկում:
                      Հարգելի Ֆլորա Հովհաննիսյան, շատ ակտուալ թեմա եք արծարծում։Սոցիալական հմտությունները միջանձնային հարաբերություններ ստեղծելու և դրանք շարունակական պահելու կարևոր նախապայման են։Առանց սոցիալականացման ուղղակի հնարավոր չէ որևէ շփում, թե դեմ առ դեմ, թե նամակագրական։Օրինակ բերենք հենց սոցցամցերը, որոնք հիմնված են մարդկանց հենց այս հմտությունների վրա։
                      Թեման ակտուալ է նաև այն առումով, որ հանրակրթական բոլոր դպրոցներն անցնում են համընդհանուր ներառման՝ նպատակ հետապնդելով սոցիալականացնել կրթության հատուկ պայմանների լարիք ունեցող երեխաներին։
                      Շնորհակալություն թեման առաջարկելու համար։

                      Comment


                      • #12
                        Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        ԳՈՒՑԵ ՊԵ՞ՏՔ ՉԷ ՀԱՎԱՏԱԼ, ԻՍԿ ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ...

                        Անկեղծանալն էլ լավագույն հատկանիշ է, երբ աշակերտները հասկանում են իրենց սխալը և խոստանում նորից չկրկնել:

                        6-րդ ա դասարանում փորձեցի պարզել, թե որն է պատճառը, որ երբեմն տնային հանձնարարությունը չեն կատարում կամ, ընդհանրապես, անպատրաստ են ներկայանում դասերին: Իմ հարցերի արդյունքում պարզվեց հետևյալը:

                        «Ես հաճախում եմ ըմբշամարտի խմբակ, բայց ժամանակ ունեմ, ուղղակի ծույլ եմ, եթե դաս չեմ սովորում, մեղքն ինձանում է...»: (Գրիգորյան Գոռ)
                        «Զբաղվում եմ համակարգչային խաղերով, ուզում եմ դաս սովորել, բայց ուշքս ու միտքս համակարգիչն է...»: (Դանիելյան Արման)
                        «Հեռուստացույցով իմ ամենասիրելի ֆիլմն են ցույց տալիս, այն դիտելուց հետո այլևս չեմ ուզում դաս սովորել»: (Մանուկյան Վիոլետա)
                        «Չեմ կարողանում համբերել և խաղը ավելի եմ գերադասում...»: (Կարապետյան Արմինե)

                        Նույն արձագանքն էր նաև 7-րդ բ դասարանում. «Ցանկալի է, որ սովորեմ, բայց ալարում եմ...»: (Առստամյան Արման) «Իբր սովորում եմ, բայց շուտ մոռանում եմ»: (Չալյան Լիանա) «Չարչարվում եմ, բայց չի ստացվում...»: (Ավթանդիլյան Աննա) «Խոստանում եմ այսուհետև սովորել, այս անգամ խոսք եմ տալիս...»: (Բալասանյան Կարեն)

                        Յուրաքանչյուրը յուրովի մի պատճառ ուներ, որոնցից ոչ մեկն էլ չես կարող արդարացնել, բայց առանցքում կար մի մեծ ճշմարտություն, որ անկեղծ են նրանք ու ազնիվ, իսկ այս մարդկային որակներն ունեցող աշակերտներին թույլ տանք իրենց մատնեն ծուլության կամ մեկ այլ զբաղմունքի` անտեսելով դասերը, սխալ կլիներ: Եվ արդյունքում լսում եմ նրանց խոստումները, որ դաս կսովորեն, բայց գուցե չպե՞տք է հավատալ, իսկ ես հավատում եմ...

                        Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»
                        Հարգելի Նատաշա, ես նույնպես հավատում եմ սովորողների բերած պատճառաբանություններին, սակայն, իհարկե, լսել նրանց պատճառաբանությունները, հավատալ նրանց ու այսպիսով ոչինչ չձեռնարկել՝ նշանակում է սովորողին մղել անգործության, կարծում եմ ՝ պետք է օգտագործենք բոլոր լծակները՝ նրանց այդ հանգիստ, ծույլ վիճակից հանելու համար:

                        Comment


                        • #13
                          Սոցիալական հմտությունների զարգացման համար կարևոր են համագործակցային դասերը: Համագործակցային դասը մի գործընթաց է, որը հիմնականում կազմված է տրամաբանորեն իրար հաջորդող վարժություններից: Դրանց կատարման ընթացքում միասին սովորելով և փորձարկելով սոցիալական , ինքնաճանաչման և մտածողության հմտություններ` սովորողներն ակտիվորեն կառուցում են նոր գիտելիքներ և ձեռք են բերում ու զարգացնում նոր հմտություններ:

                          Comment


                          • #14
                            Աշակերտուհու մոտ ձևավորված քննադատական հմտության լավագույն օրինակ է սա, որ իր ժամանակ նա ինձ անակնկալի բերեց իր բարձրաձայնած ճշմարտությամբ, երբ միշտ չէ շրջապատին հասանելի դառնում կատարած աշխատանքդ:

                            3333333.jpg

                            Ուսուցչուհի, ում գուցե տարիների հեռվից ավելի գնահատենք...

                            «Ուսուցչուհի, ում գուցե տարիների հեռվից ավելի գնահատենք»,- նորից եմ ընթերցում տողը... Սա անակնկալ էր, մեծագույն ճշմարտություն, որ մատուցեց ինձ 12-րդ դասարանում սովորող իմ աշակերտուհին՝ Սեդա Գրիգորյանը: Այս սիրուն, համեստ ու խելոք արցախադստեր մոտ միշտ էլ լսել եմ ճշմարտության ճիչը, որ երբեմն բարձրակոչ աղաղակի է վերածվել՝ որպես դեռահասի խոսք՝ ուղղված աշխարհին: Դա սահմանին մոտիկ ապրող մարդու կոչ էր, երբեմն հույզերի շղթա, որ թղթին հանձնած տողերը նա երբեմն մեկնել է ինձ, որ իր ուսուցչուհին մասնակիցը դառնա իր և նրա սերնդակիցների հոգու ընդվզումներին, և դրանք արժանվույն տեղ են գտել իմ «Մանկավարժի օրագրում»:

                            Չասված խոսքեր կան այս օրերին, որ երբեմն չեմ կարողանում բարձրաձայնել, բայց պատահում է, որ լավագույն որակումների ու ազնիվ արարումների կողքին թևածում են նաև անտարբերությունն ու խեթ հայացքները: Թվում էր՝ պիտի թևաթափ լինեի, բայց տարիների տառապալից ու ոգևին ապրած օրերից հետո զգում եմ, որ հիասթափությունն ինձ համար չէ: Ու կարծես իմ հոգու ալեվետումներին էր ընդառաջել աշակերտուհիս, ում տողերում գտնում եմ ինձ՝ մանկավարժիս:

                            «Որոնող, անհանգիստ, անարդարությունը մերժող, լավն ու լուսավորը գնահատող, բազմաթիվ դժվարություններ հաղթահարած իմ ուսուցչուհին, իր պրպտող տեսակին հարիր, մի մեծածավալ գործ է կատարել: Այսօր երևի ամենադժվարն իմ սերնդակիցներին գիրք կարդալ սովորեցնելն է: Գրավիչ ու հասանելի համացանցն իր բազմաբնույթ տեղեկատվությամբ կլանել է մեզ ու մեր ժամանակը: Նա կարողացավ մեզ կարդալ, մտածել, վերլուծել սովորեցնել: Նրա պահանջկոտությունը, հետաքրքրություն առաջացնելու կարողությունը մեզ մտածող ու ստեղծագործող անհատներ դարձրին:

                            Յուրաքանչյուր հայ, առավել ևս՝ արցախցի, պետք է կարողանա դասեր քաղել պատմությունից և վերլուծություն անել: Պիտի կարողանա սիրել ու գնահատել իր երկիրն ու հողը: Պիտի կարողանա արժևորել ընկերոջը, մերձավորին, հայրենակցին ու դրացուն: Պիտի կարողանա գնահատել ամեն խաղաղ բացվող առավոտը ու միաժամանակ ձգտի կատարելության: Հենց այսպիսին է մեր ուսուցչուհին, ում գուցե տարիների հեռվից ավելի գնահատենք:

                            Շնորհակալություն Ձեզ, տիկի՛ն Պողոսյան, այն ամենի համար, ինչ տվել եք մեզ, մտածելու այն կերպի համար, որ կյանք ենք տանելու... Նրա համար, որ այսօր նաև՝ երևի անսխալ ու անկաշկանդ, կարողանում եմ շարադրել մտքերս»:

                            Իմ սիրելի՛ աշակերտուհի Սեդա Գրիգորյան, տողերդ հուզել են ինձ, նորից բարձրաձայնեցիր դու մի մեծագույն ճշմարտություն: Մեր շրջապատում երբեմն լավը չտեսնելու միտումը տեսանելի է դառնում մեզ, բայց դու ուսուցչուհուդ ուղղված գնահատանքի խոսքերով ինձ լսելի դարձրիր իմ ներկան, նաև տեսանելի դարձրիր այն գալիքը, որտեղ իմ լինելությունն է կասկածի տակ, բայց համոզված եմ, որ թումանյանական լավ գործի անմահության գաղափարով դու և քո հասակակիցները կշարունակեք առաջնորդվել և ձեր հնչեցրած անունների մեջ կլինի նաև ուսուցչուհուդ անունը:

                            Նատաշա Պողոսյան

                            http://www.usarmenianews.com/am-n-9638.html

                            Comment


                            • #15
                              Հարգելի՛ Նատաշա, ուրախ եմ, որ ուսուցիչներ կան, որ անվերապահորեն հավատում են աշակերտներին և այդ հավատով պայմանավորված շատ դեպքերում դաստիարակում աշակերտներին: Շատ են եղել դեպքեր, որ ինձ մեղադրել են աշակերտներին հավատալու և վստահելու համար, բայց մենք ըստ ինձ չենք կարող աշակերտների մեջ լավը ներարկել առանց նրանց հավատալու: Աշակերտները շատ բան սովորում են ուսուցչից և ուրեմն մենք ևս շատ բան ունենք անելու. ոչ միայն ասել , այլ շատ հարցերում օրինակ ծառայել:

                              Comment

                              Working...
                              X

                              Debug Information