Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Բեռնաթափում ենք դպրոցական դասագրքերը կամ «ՄԵԾ ԳՈՐԾԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ»

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Սիրելի Նորա Մինասյան ջան համակարծիք եմ Ձեզ հետ, ես կարծում եմ, որ սովորողներին պիտի աստիճանաբար մոտեցնել ուսումնական սեղանին: Չի կարելի միանգամից նրան հրամցնել այնպիսի <<խորտիկներ>>, որոնք մարսողական որոշ խնդիրեր կառաջացնեն վերջինիս մոտ: Ինչպե՞ս կարելի է առանց հաշվի առնելու դպրոցականների տարիքային առանձնահատկությունները միանգանից նրան կքել ճռճռան տերմինների, հասկացությունների ու թեմաների բեռի տակ: Գտնում եմ, որ լավ կլինի, որ այդ տարիքում որքան հնարավոր է երեխաներին ներկայացվի սեփական առողջությունը կարևորելու հարցերը, օրվա ռեժիմի գրագետ կազմակերպման խնդիրները, բնության , կենդանի օրգանիզմների հանդեպ սիրո ու նվիրվածության կարևոր կողմերը:

    Comment


    • #32
      Սիրելի Սուսան ջան, շնորհակալ եմ, որ անդրադարձաք թեմային: Կենսաբանության դասագրքերն էլ զուրկ չեն թերություններից: Մենք ուսուցիչներս զգալի տարբերությունների ենք տեսնում հին ու նոր լույս տեսած դասագրքերի միջև: Դրանցում հատկապես շատ են տերմինների նոր անունները, երբեմն էլ ՝ անհասկանալի ձևով: Աշակերտների կարծիքով` առանց անգիր սովորելու ամեն նախադասություն, անհնար է յուրացնել: Այդպես էլ, առանց խորը հասկանալու՝ դասարանում մի քանի հոգի անգիր են սովորում` ովքեր հետագայում բուհերում ընդունելության քննություններ են հանձնելու այդ առարկաներից: Մնացածին դա հետաքրքրում է գնահատականի համար կամ ընդհանրապես չի հետաքրքրում:

      Comment


      • #33
        Շնորհակալ եմ Նաիրա ջան, համամիտ եմ Ձեզ հետ: Որպեսզի դասը լինի առավել արդյունավետ, անհրաժեշտ ՝է՝
        -սովորողների ակտիվության ընդգրկվածություն դասապրոցեսին.
        -մատուցվող նյութի գիտականության ապահովում
        -ներառարկայական և միջառարկայական կապերի ապահովում
        -ուսուցման և դաստիարակության զուգակցում
        -սովորողների գիտելիքների ռեալ գնահատում
        -ուսուցիչ-դասարան փոխադարձ կապի ապահովում
        -դասի դիդակտիկ կահավորմանը, ինչպես նաև գործնական բնույթի աշխատանքների հետաքրքիր կազմակերպում և իրականացում:

        Comment


        • #34
          Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Շնորհակալ եմ Նաիրա ջան, համամիտ եմ Ձեզ հետ: Որպեսզի դասը լինի առավել արդյունավետ, անհրաժեշտ ՝է՝
          -սովորողների ակտիվության ընդգրկվածություն դասապրոցեսին.
          -մատուցվող նյութի գիտականության ապահովում
          -ներառարկայական և միջառարկայական կապերի ապահովում
          -ուսուցման և դաստիարակության զուգակցում
          -սովորողների գիտելիքների ռեալ գնահատում
          -ուսուցիչ-դասարան փոխադարձ կապի ապահովում
          -դասի դիդակտիկ կահավորմանը, ինչպես նաև գործնական բնույթի աշխատանքների հետաքրքիր կազմակերպում և իրականացում:
          Ակտիվ մեթոդները ապահովում են կրթական խնդիրների լուծումը տարբեր տեսանկյուններից.
          • ՈՒսումնական դրական խթանի ձևավորում,
          • ՈՒսանողների ճանաչողական ակտիվության բարձրացում.
          • Կրթական գործընթացին ուսանողների ակտիվ ներգրավում.
          • Ինքնագործունեության խթանում,
          • Ճանաչողական գործընթացների զարգացում - խոսք, հիշողություն, մտածողություն
          • Ուսումնական նյութի առավելագույն մասի արդյունավետ յուրացում,
          • Ստեղծագործական մտածելակերպի զարգացում,
          • Ուսանողի անհատական հաղորդակցական-զգայական ոլորտի զարգացում,
          • ՈՒսանողի անհատական-յուրահատուկ հնարավորությունների բացահայտում և զարգացում,
          • Ինքնուրույն աշխատանքի համար հմտությունների զարգացում։
          Ակտիվ ուսուցումը ուսուցիչների և աշակերտների միջև փոխգործակցություն է, որտեղ ուսուցիչները և աշակերտները շփվում են միմյանց հետ դասի ժամանակ, և սովորողները այլևս պասիվ ունկնդիրներ չեն, այլ դասի ակտիվ մասնակիցներ։

          Comment


          • #35
            Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Արևիկ ջան շնորհակալ եմ թեմային անդրադառնալու համար, իհարկե կարևոր է համակարգը, անընդհատ սեռական դաստիարակության մասին ենք բարձրաձայնում, առանց վերարտադրողական համակարգի ինչ ուսուցում: Ես դրանով պարզապես ցանկացա ակտիվություն ներմուծել թեմայի մեջ: Հետո էլ բողոքում ենք դպրոցական դասագրքերի ծանրաբեռնվածությունից, իսկ ինչի՞ չեք արձագանքում, նշեք Ձեր անհամաձայնությունը այդ թեմայի շուրջ:
            Հովհաննիսյան ջան,ես կցանկանայի առայժմ տարանջատել դասագիրքը՝ խորացված հոսքը չներառել ընդհանուր հոսքի դասագրքերում։ Հետո էլ ասում ենք, որ երեխաները ծանրությունից կռանում են։ Ինչ կարիք կար այդքան ծանրացնել ֆիզիկայի դասագրքերը։ Եթե աշակերտը ցանկանա լրացուցիչ տեղեկություն ստանալ, նա անպայման դա կանի։

            Comment


            • #36
              Ես որպես դասվար, նույնպես դպրոց կընդունեի 7 տարեկանից, բայց 6 տարեկանից կընդունեի 0 դասարան, որն այժմ չկա, բնականաբար շատ թեթև առարկաներով ու ծրագրով:Օրինակ Մայրենիի նախայբբենական շրջանը կտեղափոխեի 0 դասարան, երեխաները տառերը կսովորեին բանավոր, կզարգացնեինք երեխայի բանավոր խոսքը և բառապաշարը: Մաթեմատիկայից կսովորեին թվերը ճանաչել, հաշվել գումարել-հանել առանց կարգային անցման,աջ-ձախ, վերև-ներքև, հեռու-մոտիկ, բարձր-ցածր, մեծ-փոքր հասկացությունները, գույները: Կդասավանդվեր կերպարվեստ, երգ-երաժշտություն, տեխնոլոգիա, ֆիզկուլտուրա, էթիկայի կամ վարքի կանոններ: Դասերը ամեն օր կլիներ 3 ժամով` հագեցած տարաբնույթ խաղերով:

              Comment

              Working...
              X