Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Բեռնաթափում ենք դպրոցական դասագրքերը կամ «ՄԵԾ ԳՈՐԾԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ»

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Բեռնաթափում ենք դպրոցական դասագրքերը կամ «ՄԵԾ ԳՈՐԾԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ»

    Ինչպե՞ս և հատկապես ինչո՞վ հրապուրել ժամանակակից դպրոցականին, ում բացարձակապես հետաքրքիր չէ այսօրվա դասուսուցումը, ով իր ժամանակի մեծ մասը նախընտրում է անցկացնել ոչ թե դասագրքի առջև նստած դաս սովորելով, այլ ակտիվ շփումների մեջ՝ վերտուալ աշխարհում:
    Պատկերացրեք, որ կանգնել եք մի շատ կարևոր պրոբլեմի առջև, և Ձեզ վստահվել է մասնակցելու դպրոցականների դասագրքերի բեռնաթափման գործընթացին:
    -Ինչի՞ց սկսել...
    Խնդրում եմ ակտիվորեն մասնակցել այս կարևոր թեմայի քննարկմանը, եկեք փորձենք հնարավորինս բեռնաթափել դպրոցականների ուսումնական ծրագրերին համապատասխանող դասագրքային որոշ նյութեր:
    Գնացինք. ես նախընտրում եմ կենսաբանության դասագրքից հանել «Վերարտադրողական համակարգ» թեման: Կարծում եմ այդ կարգի թեմաները դպրոցականին շեղում են դասընթացին ակտիվ մասնակցություն ունենալուց, նրանց մոտ առաջանում է ամոթխածություն, դրան գումարած՝ կաշկանդված վիճակ:
    Վերջին խմբագրողը՝ manush; 14-03-18, 11:19.

  • #2
    Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Գնացինք. ես նախընտրում եմ կենսաբանության դասագրքից հանել <<Վերարտադրողական համակարգ>> թեման: Կարծում եմ այդ կարգի թեմաները դպրոցականին շեղում են դասընթացին ակտիվ մասնակցություն ունենալուց, նրանց մոտ առաջանում է ամոթխածություն, դրան գումարած՝ կաշկանդված վիճակ:
    Կարծում եմ, որ ինչպես մյուս համակարգերի, այնպես էլ վերարտադրողական համակարգի իմացությունը կարևոր է, և այն անպայման պետք է ներառված լինի դասագրքերում:

    Comment

    • #3
      Արևիկ ջան շնորհակալ եմ թեմային անդրադառնալու համար, իհարկե կարևոր է համակարգը, անընդհատ սեռական դաստիարակության մասին ենք բարձրաձայնում, առանց վերարտադրողական համակարգի ինչ ուսուցում: Ես դրանով պարզապես ցանկացա ակտիվություն ներմուծել թեմայի մեջ: Հետո էլ բողոքում ենք դպրոցական դասագրքերի ծանրաբեռնվածությունից, իսկ ինչի՞ չեք արձագանքում, նշեք Ձեր անհամաձայնությունը այդ թեմայի շուրջ:

      Comment

      • #4

        Հարգելի տիկին Վարդուհի,շատ լավ հարցի եք անդրադարձել,իսկ եթե արձագանքենք,ով պետք է մեզ պատասխանի կամ մեր բարձրացրած հարցերին լուծում տա:Տարիներ շարունակ լսում ենք մեծ փոփոխությունների մասին ,բայց ինչպես տեսնում եք սայլը տեղից չի շարժվում:

        Comment

        • #5
          Սիրելի Ասյա, համենայն դեպս չբարձրաձայնելն էլ ճիշտ չէ, մենք կարող ենք մեր խնդիրների ու պրոբլեմների մասին խոսել, կիսվել, արտահայտել կարծիք: Կարծում եմ այս հարթակը հենց նրա համար է, որ մենք մեր մտահոգությունների ու հուզող հարցերի պատասխանները գտնենք, միասին վեր հանենք, իսկ հնարավորության դեպքում փորձենք արդյունավետ լուծումներ գտնել:

          Comment

          • #6
            Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Ինչպե՞ս և հատկապես ինչո՞վ հրապուրել ժամանակակից դպրոցականին, ում բացարձակապես հետաքրքիր չէ այսօրվա դասուսուցումը, ով իր ժամանակի մեծ մասը նախընտրում է անցկացնել ոչ թե դասագրքի առջև նստած դաս սովորելով, այլ ակտիվ շփումների մեջ՝ վերտուալ աշխարհում:
            Պատկերացրեք, որ կանգնել եք մի շատ կարևոր պրոբլեմի առջև, և Ձեզ վստահվել է մասնակցելու դպրոցականների դասագրքերի բեռնաթափման գործընթացին:
            -Ինչի՞ց սկսել...
            Խնդրում եմ ակտիվորեն մասնակցել այս կարևոր թեմայի քննարկմանը, եկեք փորձենք հնարավորինս բեռնաթափել դպրոցականների ուսումնական ծրագրերին համապատասխանող դասագրքային որոշ նյութեր:
            Գնացինք. ես նախընտրում եմ կենսաբանության դասագրքից հանել <<Վերարտադրողական համակարգ>> թեման: Կարծում եմ այդ կարգի թեմաները դպրոցականին շեղում են դասընթացին ակտիվ մասնակցություն ունենալուց, նրանց մոտ առաջանում է ամոթխածություն, դրան գումարած՝ կաշկանդված վիճակ:
            Կարևոր թեմաիք եք անդրադարձել,սիրելի Վ. Հովհաննիսյան:Կարծում եմ մինչև բեռնաթափելը նախ ես ,կարծում եմ նաև շատերը, դպրոց ընդունման շեմը ոչ թե 6 այլ 7 տարեկան կբարձրացնեի:

            Comment

            • #7
              Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Սիրելի Ասյա, համենայն դեպս չբարձրաձայնելն էլ ճիշտ չէ, մենք կարող ենք մեր խնդիրների ու պրոբլեմների մասին խոսել, կիսվել, արտահայտել կարծիք: Կարծում եմ այս հարթակը հենց նրա համար է, որ մենք մեր մտահոգությունների ու հուզող հարցերի պատասխանները գտնենք, միասին վեր հանենք, իսկ հնարավորության դեպքում փորձենք արդյունավետ լուծումներ գտնել:
              Կարևոր հարց եք բարձրաձայնել, հարգելի Հովհաննիսյան ջան:Նշեմ, որ տարիներ առաջ դասագրքերի բեռնաթափման մի փոքրիկ գործընթաց կատարվեց: Խոսքս Դ.Գյուրջինյան,Ն.Հեքեքյան համահեղինակների Մայրենիի 3-ի մասին է:Ես մասնակցում էի այդ գործընթացին՝որպես դասագիրքն օգտագործող ուսուցիչ:Կարծիքներ էի գրել թեմաների , լեզվական նյութերի մասին:Ասեմ,որ նշել էի թեմաներ, որոնք չէին համապատասխանում երրորդ դասարանի աշակերտի մտածելակերպին, տարիքին,մի խոսքով անհամապատասխան նյութեր էին զետեղված դասագրքում:Հաջորդ ուստարում դասագրքերի բեռնաթափում իրակացացվեց և այդ նյութերը հանվեցին: Դրանց փոխարեն տեղադրվեցին ավելի մատչելի և կարևոր նյութեր՝տվյալ տարիքի երեխային համապատասխան:

              Comment

              • #8
                Այդ այսօրվա դպրոցի ամենակարևոր խնդիրներից է, սիրելի Էլեոնորա ջան, կարծում եմ, որ այդ տարիքային փուլում ապրող բալիկին պիտի հրապուրեն տարատեսակ խաղերը, տիկնիկն ու ավտոմեքենան ՝ նրա ամենահաճելի զբաղմունքը պիտի լինի, այլ ոչ թե դասն ու ավելորդ ծանրաբեռնվածությունը: Տանջանքի մեջ ենք դրել երեխաներին, հետո էլ ասում ենք չեն հետաքրքրվում սովորելով:Թող դպրոցական նստարանին հայտնվեն 7 տարեկանները, ովքեր համեմատած 6 տարեկանների ավելի հասուն կլինեն, ֆիզիոլոգիապես ավելի պատրաստ, ու առավել ունակ:

                Comment

                • #9
                  Դասագրքերն ու դպրոցական ծրագրերն անխոս պիտի բեռնաթափվեն, դասագրքերից պիտի դուրս մղվեն այն ավելորդ դասանյութերը, որոնք սովորողի մոտ կարդալու ու սովորելու ցանկություն չեն առաջացնում: Դասագրքերի հեղինակները առավել ուշադրություն պիտի դարձնեն գրքերի որակի, ընտրված տառատեսակի չափսերի և որ առավել կարևոր է թեմաների առաջնայնությանն ու մատչելիությանը: Երբ երեխան փորձում է սովորել օրվա դասը, որն ընգրկում ՝ 3-4 էջ, ապա հաստատ իմացեք, որ նա նույն րոպեին էլ փակելու է գիրքը և հեռացնելու իրենից: Իսկ այն դասը, որն ունի կուռ կառուցվածք, համառոտ, սակայն սովորողի ընկալման ընդունակություններին համապատասխանող բովանդակություն՝ առանց ավելորդաբանությունների և երկրորդային եզրույթների, ապա վստահ եմ, որ սովորելը դպրոցականի համար հաստատ կլինի հաճելի ու հետաքրքիր:

                  Comment

                  • #10
                    Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                    Կարևոր հարց եք բարձրաձայնել, հարգելի Հովհաննիսյան ջան:Նշեմ, որ տարիներ առաջ դասագրքերի բեռնաթափման մի փոքրիկ գործընթաց կատարվեց: Խոսքս Դ.Գյուրջինյան,Ն.Հեքեքյան համահեղինակների Մայրենիի 3-ի մասին է:Ես մասնակցում էի այդ գործընթացին՝որպես դասագիրքն օգտագործող ուսուցիչ:Կարծիքներ էի գրել թեմաների , լեզվական նյութերի մասին:Ասեմ,որ նշել էի թեմաներ, որոնք չէին համապատասխանում երրորդ դասարանի աշակերտի մտածելակերպին, տարիքին,մի խոսքով անհամապատասխան նյութեր էին զետեղված դասագրքում:Հաջորդ ուստարում դասագրքերի բեռնաթափում իրակացացվեց և այդ նյութերը հանվեցին: Դրանց փոխարեն տեղադրվեցին ավելի մատչելի և կարևոր նյութեր՝տվյալ տարիքի երեխային համապատասխան:
                    Հարգելի Նաիրա,շատ լավ է,որ ձեզ հաջողվել է մասնակցել այդ քննարկումներին:Ես նույնպես ցանկանում եմ մասնակցել այդ քննարկումներին:Հարցս կուղղեի դարձյալ նույն դասագրքի հեղինակներին`Դավիթ Գյուջինյանին և Նարինե Հեքեքյանին: Խոսքս 3-րդ դասարանի մայրենիի դասագրքի մասին է:Նշեմ,որ 1-ին, 2-րդ և 4-րդ դասարանների դասագրքերը շատ լավն են,հաջողված,բովանդակալից,ընտիր:

                    Comment

                    • #11
                      Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Դասագրքերն ու դպրոցական ծրագրերն անխոս պիտի բեռնաթափվեն, դասագրքերից պիտի դուրս մղվեն այն ավելորդ դասանյութերը, որոնք սովորողի մոտ կարդալու ու սովորելու ցանկություն չեն առաջացնում: Դասագրքերի հեղինակները առավել ուշադրություն պիտի դարձնեն գրքերի որակի, ընտրված տառատեսակի չափսերի և որ առավել կարևոր է թեմաների առաջնայնությանն ու մատչելիությանը: Երբ երեխան փորձում է սովորել օրվա դասը, որն ընգրկում ՝ 3-4 էջ, ապա հաստատ իմացեք, որ նա նույն րոպեին էլ փակելու է գիրքը և հեռացնելու իրենից: Իսկ այն դասը, որն ունի կուռ կառուցվածք, համառոտ, սակայն սովորողի ընկալման ընդունակություններին համապատասխանող բովանդակություն՝ առանց ավելորդաբանությունների և երկրորդային եզրույթների, ապա վստահ եմ, որ սովորելը դպրոցականի համար հաստատ կլինի հաճելի ու հետաքրքիր:
                      Հարգելի Վարդուհի ջան,շատ ճիշտ եք:Կարող եմ օրինակ բերել 4-րդ դասարանի մաթեմատիկայի դասագրքի կանաչ վանդակներով առաջադրանքների մասին:Առաջադրանքները հասանելի են միայն երկու կամ երեք աշակերտի,այն էլ միայն բացատրելուց հետո:Շատ լավ կլիներ 4-րդ դասարանի մաթեմատիկայի դասագիրքը լավ բեռնաթափվեր:

                      Comment

                      • #12
                        AsyaY-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի տիկին Վարդուհի,շատ լավ հարցի եք անդրադարձել,իսկ եթե արձագանքենք,ով պետք է մեզ պատասխանի կամ մեր բարձրացրած հարցերին լուծում տա:Տարիներ շարունակ լսում ենք մեծ փոփոխությունների մասին ,բայց ինչպես տեսնում եք սայլը տեղից չի շարժվում:
                        Շատ ճիշտ ասացիք, ինչքան էլ մենք խոսենք, առաջարկություններ ասել, միևնույն է անփոփոխ է մնալու այդ ամենը, քանի որ մեզանից ոչինչ կախված չէ, այո մեզ կարողա լսեն, բայց ինչոր քայլեր ինձ թվում է չեն լինի:

                        Comment

                        • #13
                          AsyaY-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի Նաիրա,շատ լավ է,որ ձեզ հաջողվել է մասնակցել այդ քննարկումներին:Ես նույնպես ցանկանում եմ մասնակցել այդ քննարկումներին:Հարցս կուղղեի դարձյալ նույն դասագրքի հեղինակներին`Դավիթ Գյուջինյանին և Նարինե Հեքեքյանին: Խոսքս 3-րդ դասարանի մայրենիի դասագրքի մասին է:Նշեմ,որ 1-ին, 2-րդ և 4-րդ դասարանների դասագրքերը շատ լավն են,հաջողված,բովանդակալից,ընտիր:
                          Հարգելի Ասյա,ասեմ ավելին, մի առիթով Դ.Գյուրջինյանն ու Լ.Տեր-Գրիգորյանը եկել էին մեր դպրոց և կազմակերպվեց հանդիպում նրանց հետ:Նրանք ներկայացրեցին իրենց պլանները, ծրագրերը՝կապված դասագրքերի հետ:Գյուրջինյանն ընթերցեց բոլոր կարծիքներն ու դժգոհությունները կապված դասանյութերի հետ:Նա ընթերցեց նաև իմ դժգոհությունը երեք դասանյութի վերաբերյալ: Ես ներկայացա, ասացի իմ ասելիքը: Նա ասաց, որ ընդունում է յուրաքանչյուր ուսուցչի դիտողությունն ու դժգոհությունը և պատրաստ է բավարարել նրանց պահանջը:Դա հինգ տարի առաջ էր, բայց այժմ չգիտեմ, թե ինչպես կարելի է կապ հաստատել նրա հետ:Միգուցե այդ հարցում կարողանա օգնել Կրթության Ազգային Ինստիտուտը:Չէ՞ որ խոսքը շատ կարևոր գործընթացի մասին է:

                          Comment

                          • #14
                            Սիրելի Ա. Գինոսյան ջան, ես կարծում եմ, որ մենք կարող ենք մեր առաջարկությունների ու խնդիրների մասին խոսել, նշել, որ դասագրքի այս կամ այն թեմայի ուսուցման ժամանակ ինչ-ինչ խնդիրների առաջ ենք կանգնում, սովորողների մոտ ոչ մի հետաքրքրություն չի երևում, ավելին դժվարությամբ են մարսում որոշ թեմաներ: Ինչու՞, որովհետև ինչ որ բան այնպես չէ: Իսկ սա մտածելու տեղիք է տալիս: Եթե ուզում ենք ստեղծել նորմալ կրթական համակարգ, ունենալ կրթված ու գրագետ սերունդ, ուրեմն պարտավոր ենք հաշվի նստել նաև նրանց պահանջների ու նախասիրությունների հետ:Ի՞նչ կարծիքի եք...

                            Comment

                            • #15
                              Սիրելի Նաիրա ջան, հրաշալի է, որ մտահոգող թեմաների մասին բարձրաձայնել եք, շատ լավ կլինի, որ այդպես վարվի մեզանից յուրաքանչյուրը:
                              Միգուցե սայլը սկսի շարժվել...

                              Comment

                              Working...
                              X