Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Վայելչագրությունը և դրա ուսուցման առանձնահատկությունները

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
new posts

  • #31
    Բոլորս էլ գիտենք, որ գրուսուցման փուլում աշակերտի համար ամենադժվար պրոցեսը գրել սովորելն է, ու եթե նա հիասթափություն է ապրում այս փուլում, ապա հիասթափվում է ընդհանրապես սովորելու գործընթացից: Այդ փուլն այնքան նրբորեն պետք է հաղթահարենք, որ երեխան հիասթափություն չապրի, այնքան <<թեթև շնչով >> պետք է սովորեցնենք տառերի, հետագայում նաև բառերի, նախադասությունների գրությունը, որ երեխան չզգա դրա դժվարությունը: Իմ կարծիքով, եթե կարողանում ենք սովորեցնել տառերի ճիշտ տեղադրությունը տողերի վրա և ապահովում թեքությունը, ապա վայելչագրության հետ կապված խնդիրների մոտավորոպես 90 տոկոսը լուծում ենք: Հասկանում եմ, որ կա նաև խնդիր՝ կապված մանր մոտորիկայի զարգացման հետ: Նման պարագայում ծնողներին խորհութրդ ենք տալիս երեխաներին խաղալ տալ մանր առարկաներով:

    Comment

    • #32
      Վայելչագրությանը նպաստող աշխատանքներից է նաև ծափամածիկով աշխատանքը:Այն զարգացնում է մանր մոտորիկան, ինչը կարևորել էր հարգելի Ֆլորան:

      Comment

      • #33
        ՌուՍաՆա-ի խոսքերից Նայել գրառումը
        Վայելչագրությանը նպաստող աշխատանքներից է նաև ծափամածիկով աշխատանքը:Այն զարգացնում է մանր մոտորիկան, ինչը կարևորել էր հարգելի Ֆլորան:
        Համամիտ եմ իհարկե, բայց այդ գործում ամենամեծ աշխատանքն ընկնում է ծնողների վրա. նրանք, սկսած դեռ ԵՐԵԽԱՅԻ մեկ տարեկանից, այնպիսի գործողությունների պետք է մղի երեխային, այնպիսի խաղերով, առաջադրանքներով պետք է ,,աշխատեցնի,, ՆՐԱՆ, որպեսզի զարգացնի նրա մանր մոտորիկան:

        Comment

        • #34
          Flora Hovhannisyan-ի խոսքերից Նայել գրառումը

          Ինչ խոսք, ծնողի դերը երեխայի կրթության հարցում առաջնային է: Ուսուցչի աշխատանքը հաճախ չի ունենում արդյունք հենց ծնողի չհետևելու պատճառով:

          Comment

          • #35
            Flora Hovhannisyan-ի խոսքերից Նայել գրառումը
            Բոլորս էլ գիտենք, որ գրուսուցման փուլում աշակերտի համար ամենադժվար պրոցեսը գրել սովորելն է, ու եթե նա հիասթափություն է ապրում այս փուլում, ապա հիասթափվում է ընդհանրապես սովորելու գործընթացից: Այդ փուլն այնքան նրբորեն պետք է հաղթահարենք, որ երեխան հիասթափություն չապրի, այնքան <<թեթև շնչով >> պետք է սովորեցնենք տառերի, հետագայում նաև բառերի, նախադասությունների գրությունը, որ երեխան չզգա դրա դժվարությունը: Իմ կարծիքով, եթե կարողանում ենք սովորեցնել տառերի ճիշտ տեղադրությունը տողերի վրա և ապահովում թեքությունը, ապա վայելչագրության հետ կապված խնդիրների մոտավորոպես 90 տոկոսը լուծում ենք: Հասկանում եմ, որ կա նաև խնդիր՝ կապված մանր մոտորիկայի զարգացման հետ: Նման պարագայում ծնողներին խորհութրդ ենք տալիս երեխաներին խաղալ տալ մանր առարկաներով:
            Հարգելի Ֆլորա,շնորհակալություն քննարկմանը միանալու համար:Համաձայնեք ,դասվարի գրուսուցման փուլում կատարած ահռելի աշխատանքից հետո աշակերտը երբեմն այնպես է գրում,որ սկսում ես կասկածել ,արգյոք դու ես աշխատել՝ պահպանված չեն տառի հիմնական ձևերը,կան ավելորդ գծեր:Պահպանված չէ միջտառային և միջբառային հեռավորությունը, ինչպես նաև կան բացթողումներ,ջնջումներ ու ուղղումներ

            Comment

            • #36
              Flora Hovhannisyan-ի խոսքերից Նայել գրառումը
              Համամիտ եմ իհարկե, բայց այդ գործում ամենամեծ աշխատանքն ընկնում է ծնողների վրա. նրանք, սկսած դեռ ԵՐԵԽԱՅԻ մեկ տարեկանից, այնպիսի գործողությունների պետք է մղի երեխային, այնպիսի խաղերով, առաջադրանքներով պետք է ,,աշխատեցնի,, ՆՐԱՆ, որպեսզի զարգացնի նրա մանր մոտորիկան:
              Շատ հաճախ ծնողները չգիտեն ինչպես <<աշխատեցնել>>երեխային:Այդտեղ է,որ իր խորհուրդներով պետք է օգնության գա ուսուցիչը:

              Comment

              • #37
                Anna Melqumyan-ի խոսքերից Նայել գրառումը
                Շատ հաճախ ծնողները չգիտեն ինչպես <<աշխատեցնել>>երեխային:Այդտեղ է,որ իր խորհուրդներով պետք է օգնության գա ուսուցիչը:
                Հարգելի Աննա, այդ գործում նաև նախակրթարանների աշխատողների աշխատանքն է կարևոր. հասկանում եմ, որ նրանք իրենց ծրագիրը ունեն, սակայն ավելի շատ պետք է աշխատեն այդ ուղղությամբ:

                Comment

                • #38
                  Flora Hovhannisyan-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի Աննա, այդ գործում նաև նախակրթարանների աշխատողների աշխատանքն է կարևոր. հասկանում եմ, որ նրանք իրենց ծրագիրը ունեն, սակայն ավելի շատ պետք է աշխատեն այդ ուղղությամբ:
                  Հարգելի Ֆլորա,որքան ես նկատել եմ ,նախակրթարաններում աշխատանքները իրականացնում են բանավոր:Երբեմն էլ ծնողներին վախեցնում են,որ իրենց երեխան չի կարողոնում,չգինի:Վերջերս հանգստացնում բարեկամուհիներիցս մեկին,փորձում էի բացատրել,որ երեխայի գիտելիքներն ու կարողությունները համապատասխանում են տարիքային առանձնահատկություներին:

                  Comment

                  • #39
                    Յուրաքանչյուր տառի գրությունը աշակերտից պահանջում է հոգեկան,մտավոր և ֆիզակական մեծ լարում,ինչպես նաև ժամանակ:Հաշվի առնելով 6 տարեկան երեխայի ֆիզիոլոգիական առանձնահատկությունները ՝ գրուսուցման փուլում շտապողականությունը կարող է խաթարել կայուն և գեղեցիկ ձեռագրի ձևավորումը,ինչպես նաև ազդել երեխայի ներաշխարհի վրա.սկսվի անհարկի անհանգստություն,կառաջանա անվստահություն սեփական ուժերի ևկարողությունների նկատմամբ,ի հայտ կգան վայելչագրական ,ուղղագրական տառասխալներ և վրիպումներ:

                    Comment

                    • #40
                      Հարգելի՛ Աննա հետաքրքիր թեմա եք քննարկում։
                      Հոգեբաններն ու գրաֆոլոգները փորձել են բացահայտել մարդու ձեռագրի
                      և հոգեկանի միջև կապերն ու գաղտնիքները։
                      Ինչպես ամեն ոք է յուրահատուկ,այնպես էլ յուրահատուկ են ձեռագրերը։
                      Եթե ցանկանում եք ճանաչել մարդկանց,իմանալ նրանց բնավորության մասին,
                      նախքան հաղորդակցվելը, ապա ուշադրություն դարձրեք նրա ձեռագրին։
                      Առաջարկում եմ ուսումնասիրել այս նյութը՝
                      http://karchpaster.info/?p=1425
                      Last edited by Էմմա Խաչատրյան; d.m.Y, H:i.
                      Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                      Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                      Comment

                      • #41
                        Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի՛ Աննա հետաքրքիր թեմա եք քննարկում։
                        Իրենց հետազոտություններով հոգեբաններն ու գրաֆոլոգները փորձել են բացահայտել մարդու ձեռագրի
                        և հոգեկանի միջև կապերն ու գաղտնիքները։
                        Ինչպես ամեն ոք է յուրահատուկ,այնպես էլ յուրահատուկ են ձեռագրերը։
                        Եթե ցանկանում եք ճանաչել մարդկանց,իմանալ նրանց բնավորության մասին,նախքան հաղորդակցվելը,
                        ապա ուշադրություն դարձրեք նրա ձեռագրին։
                        Առաջարկում եմ ուսումնասիրել այս նյութը՝
                        http://karchpaster.info/?p=1425
                        Հարգելի Էմմա, բավականին հետաքրքիր նյութ եք ներկայացրել ձեռագրի վերաբերյալ, շնորհակալություն:

                        Comment

                        • #42
                          Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի Էմմա, բավականին հետաքրքիր նյութ եք ներկայացրել ձեռագրի վերաբերյալ, շնորհակալություն:
                          Շնորհակալություն նաև Ձեզ հարգելի՛ Նաիրա դրական կարծիքի համար։
                          Ուրախ եմ,որ հավանեցիք և օգտակար եղա։
                          Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                          Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                          Comment

                          • #43
                            Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի՛ Աննա հետաքրքիր թեմա եք քննարկում։
                            Հոգեբաններն ու գրաֆոլոգները փորձել են բացահայտել մարդու ձեռագրի
                            և հոգեկանի միջև կապերն ու գաղտնիքները։
                            Ինչպես ամեն ոք է յուրահատուկ,այնպես էլ յուրահատուկ են ձեռագրերը։
                            Եթե ցանկանում եք ճանաչել մարդկանց,իմանալ նրանց բնավորության մասին,
                            նախքան հաղորդակցվելը, ապա ուշադրություն դարձրեք նրա ձեռագրին։
                            Առաջարկում եմ ուսումնասիրել այս նյութը՝
                            http://karchpaster.info/?p=1425
                            Շնորհակալություն հարգելի Էմմա քննարկմանը միանալու և հետաքրքիր նյութով կիսվելու համար: Համակարծիք եմ <<Մարդու բնավորությունն ու ձեռագիրը անքակտելիորեն կապված են մեկը մյուսին։ Ինչպես գիտենք, ուղեղն է ղեկավարում ձեռքերի աշխատանքը, հետևաբար կարելի է հասկանալ՝ ինչ հոգեբանական գործընթացներ են տեղի ունենում մարդու գիտակցության մեջ, ինչը թույլ է տալիս պարզելու բնավորության առանձնահատկությունները։Այս գիտությունը կոչվում է ձեռագրաբանություն։ Ուղեղի ձախ կիսագնդում կա մի կենտրոն, որը պատասխանատու է այս ունակության համար։ Մարդու ձեռագիրն ունի անընդհատ փոփոխվելու հատկություն, ինչպես և մարդու բնավորությունը, որն ամբողջ կյանքի ընթացքում ենթարկվում է փոփոխությունների։>> :

                            Եթե դա այդպես է ,արդյո՞ք մենք՝ ուսուցիչներս, ճիշտ ենք անում ,երբ <<պարտադրում ենք >> երեխային գեղեցիկ գրել

                            Comment

                            • #44
                              Կայուն ձեռագրի մասին կարող ենք խոսել դեռահասությունից հետո,իսկ երեխաների և դեռահասների ձեռագիրը
                              դեռ անկայուն է,փոփոխությունների ենթակա և շատ հաճախ կախված է տվյալ պահից։
                              Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                              Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                              Comment

                              • #45
                                Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Կայուն ձեռագրի մասին կարող ենք խոսել դեռահասությունից հետո,իսկ երեխաների և դեռահասների ձեռագիրը
                                դեռ անկայուն է,փոփոխությունների ենթակա և շատ հաճախ կախված է տվյալ պահից։
                                Իմ կարծիքով խիստ անհատական է:Ես իքս էլ,դասավանդելով տարրական դասարաններում, այդ առումով մեծ աշխատանք եմ իրականացնում:Սակայն երբեք չեմ կոտրում երեխային,հոգեբանորեն չեմ ճնշում,չեմ իջեցնում գնահատականը ,եթե երեխան չի կարողանում գեղեցիկ գրել:

                                Comment

                                Working...
                                X