Գալստյան Անահիտ-ի խոսքերից
Նայել գրառումը
Սովորողը և տնային հանձնարարությունները
Collapse
X
-
Առարկայի նկատմամբ սովորողների հետաքրքրության մեծացման վրա իրենց ազդեցությունն են ունենում տան համար հանձնարարված առաջադրանքները։ Սովորաբար ուսուցման ընթացքում ուսուցիչն ինքն է ընտրում դասի տեսակը, դասավանդման մեթոդը և տնային աշխատանքի բովանդակությունը։Նա է որոշում, թե ո՛ր առաջադրանքը կատարեն դասարանում, որը՝ տանը։Հաճախ տնային հանձնարարությունը դառնում է պատիժ ոչ միայն սովորողի, այլ ամբողջ ընտանիքի համար։Մենք մեր փորձով համոզվել ենք, որ ինքնուրույն տնային հանձնարարություն կատարող աշակերտների թիվը շատ փոքր է, որի պատճառով այն ծնողի համար դառնում է բեռ։Գալստյան Անահիտ-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելի՛ գործընկերներ,ինչ եք կարծում,ինչ քանակով պետք է հանձնարարել տնային հանձնարարությունները տարրական դպրոցում:
Ես կարծում եմ,որ տնային առաջադրանքների քանակը շատ չպիտի լինի, իսկ ուրբաթ օրերին աշխատում եմ տնային առաջադրանքներ չհանձնարարել, որպեսզի երեխաները լիարժեք հանգստանան:
Սակայն կան ծնողներ, ովքեր անտարբեր են կամ չեն կարող օգնել իրենց երեխային, իսկ տնային աշխատանք չկատարած երեխաների մեջ դպրոցի հանդեպ առաջանում է վախ, նրան վանում է դասավանդվող առարկայից։Գրետա Տոնոյան
Comment
-
-
Ահա թե ինչ է ասում Ի.Կանտը՝ Դասերը դպրոցներում կարող են միայն սահմանափակ մտկին հասցնել եւ մուրճով լցնել մեկ ուրիշի հասկացության արդյունքում ձեռք բերված այն բոլոր կանոնները, որոնք ծագել են հանճարների հասկացությունում, բայց դրանք ճիշտ օգտագործելու ունակությունը կզարգանա միայն տան վրա հիմնված անկախ աշխատանքով:Գալստյան Անահիտ-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելի՛ գործընկերներ,ինչ եք կարծում,ինչ քանակով պետք է հանձնարարել տնային հանձնարարությունները տարրական դպրոցում:
Ես կարծում եմ,որ տնային առաջադրանքների քանակը շատ չպիտի լինի, իսկ ուրբաթ օրերին աշխատում եմ տնային առաջադրանքներ չհանձնարարել, որպեսզի երեխաները լիարժեք հանգստանան:
Comment
-
-
Ես գտնում եմ, որ տնային առաջադրանքներ չպետք է տալ նաև արձակուրդներին: Պետք է թողնել, որ երեխան հանգստանա: Լինում են դեպքեր, երբ աշնանային արձակուրդների ժամանակ հանձնարարում են մեկ տետր արտագրություն անել, թելադրություն գրել: Իհարկե սա սխալ է: Չպետք է մոռանալ, որ արձակուրդի ժամանակ երեխան պետք է հանգստանա:Կարելի է միայն հանձնարարել ընթերցանության նյութ:
Comment
-
-
Ես կարծում եմ՝ դժվար առաջադրանքները ուսուցիչը պետք է աշակերտների հետ միասին կատարի դպրոցում, իսկ որպես տնային առաջադրանք տա այնպիսի աշխատանքներ, որոնք բոլոր աշակերտները կկարողանան կատարել առանց կողմնակի օգնության :Դա կավելացնի ասեփական ուժերի նկատմամբ վստահությունը և կստեղծի հաջողության իրավիճակ:
Comment
-
-
Ես կարծում եմ, որ տնային աշխատանքի քանակը շատ կարևոր է: Չի կարելի երեխային ծանրաբեռնել գիտելիքներին ոչինչ չավելացնող տնային աշխատանքներով: Կան ուսուցիչներ, որ հանձնարարում են 5-6 վարժություն/ ծավալուն/: Մի ամբողջ տեքստ վերլուծել շարահյուսորեն, ձևաբանորեն: Կազմել նախադասություններ և գծապատկերը գծել, Բառերը բառակազմական վերլուծության ենթարկել: Հանձնարարված կաղապարով նախադասություններ կազմել: Ինչքան ժամանակ է պետք սովորողին, որ նա այս ամենը կատարի: Դեռ չեմ խոսում մյուս առարկաների մասին: Այսինքն՝ սվորողը միայն պետք է տնային աշխատանք կատարի? Քանի իրավունք խախտվեց երեխայի?
Comment
-
Comment