Սովորողը և տնային հանձնարարությունները

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Ամալյա Հովհաննիսյան1
    Մոդերատոր
    • Jan 2018
    • 261

    #31
    Հարգելի Գալստյան, ես կող եմ , որ տարրական դասարանում տնային աշխատանք շատ քիչ հանձնարարեն, քանի որ աշակերտը պետք է դպրոցում յուրացնի և ամրապնդի թեման. Ես' որպես ծնող, կարող եմ փաստել, որ երեխաները չեն հասցնում տնայինները անել, ուր մնաց հանգստանան. Աղջիկս չորրորդ դասարան է վազքի մեջ է . Բոլոր առարկաները դասավանդում է տվյալ մասնագետը ու ամեն մեկը իր հանձնարարությունն է տալիս. Մեղք են երեխաները, կարելի է քիչ հանձնարարել.

    Comment

    • Անահիտ Չոմարյան
      Մոդերատոր
      • May 2017
      • 249

      #32
      Ջ.Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի գործընկերներ, կան ուսուցիչներ որոնք այն, ինչ չեն հասցնում անել դասապրոցեսում, հանձնարարում են տնային աշխատանք: Տնային աշխատանք կարելի է հանձնարարել նախապես պլանավորած առաջադրանքի ա-ն, կամ բ-ն,որը լուծված առաջադրանքի շարունակությունն է և դժվարություն չի լինի նրանց համար: Այժմ նշում են, որ խնդիրներ չի կարելի հանձնարարել տնային աշխատանք: Ես համամիտ չեմ այդ կարծիքին: Ես խնդրի ա-ն, որը համեմատաբար ավելի հեշտ է, բացատրում եմ, վերլուծում ենք ըստ հարցերի, որից հետո, նշում եմ, եթե կարող եք՝ լուծեք սա տանը: Իսկ բ-ն լուծում ենք դասարանում: Չի կարելի տարրական դասարանի աշակերտին այդքան շատ ծանրաբեռնել: Նրանք այլ առարկաներից էլ տնային առաջադրանքներ ունեն: Չի կարելի երեխային կտրել մանկական խաղերից, անհոգ, զվարճալի մանկությունից:
      Ամբողջությամբ կիսում եմ ձեր կարծիքը:Շատ առաջադրանքներն են,որ երեխաների մոտ առաջացնում են տհաճություն ուսուցման գործընթացի հանդեպ, նրանք կորցնում են վստահությունը սեփական ուժերի նկատմամբ:Կարծում եմ շատ ավելի լավ կլիներ,ունենայինք հնարավորություն առհասարակ տնային առաջադրանք չհանձնարարելու:

      Comment

      • Գալստյան Անահիտ
        Մոդերատոր
        • Sep 2017
        • 168

        #33
        Շնորհակալություն,հարգելր՜ Ամալյա:Տարրական դասարաններում սովորողները տնային առաջադրանքները պետք է կատարեն առավելագույնը՝ 90-ից 120րոպեում,որի մասին շատ ուսուցիչներ,ցավոք սրտի,մոռանում են:

        Comment

        • Ամալյա Հովհաննիսյան1
          Մոդերատոր
          • Jan 2018
          • 261

          #34
          Այո, դուք իրավացի եք, համակարծիք եմ ձեզ հետ.

          Comment

          • Գալստյան Անահիտ
            Մոդերատոր
            • Sep 2017
            • 168

            #35
            Հարգելի՜ Անահիտ,ես չեմ կարծում,որ տնային առաջադրանք չհանձնարարելը ճիշտ է:Տնային առաջադրանք պետք է հանձնարարել քիչ և մատչելի:Շնորհակալություն կարծիքի համար:

            Comment

            • Մարինա76
              Մոդերատոր
              • Sep 2017
              • 156

              #36
              Անահիտ Չոմարյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Ամբողջությամբ կիսում եմ ձեր կարծիքը:Շատ առաջադրանքներն են,որ երեխաների մոտ առաջացնում են տհաճություն ուսուցման գործընթացի հանդեպ, նրանք կորցնում են վստահությունը սեփական ուժերի նկատմամբ:Կարծում եմ շատ ավելի լավ կլիներ,ունենայինք հնարավորություն առհասարակ տնային առաջադրանք չհանձնարարելու:
              Հարգելի Անահիտ, համամիտ չեմ ձեր հետ, տնային աշխատանքը պետք է անպայման հանձնարարվի, որ աշակերտները տանը ինքնուրույն աշխատեն, բայց քանակը պետք է սահմանափակ լինի և չհոգնեցնի երեխային:

              Comment

              • Թագուհի Լ
                Մոդերատոր
                • Jan 2018
                • 290

                #37
                Հարգելի՛ Անահիտ,շատ լավ թեմա է:Կարծում եմ , որ առաջին դասարանում դեռ ադապտացվելու հարց կա երեխայի մոտ և պետք է հնարավորինս բացառել նրան ճնշող ցանկացած գործոն:Այս դեպքում տնային աշխատանքը,դու պետք է սա գրես ,սա անես,հենց այդ ճնշող գործոնն է:Իսկ երկրորդ դասարանից սկսած,տնային աշխատանքը պետք է լինի նպատակային և ոչ ծավալուն:Ցանկալի կլիներ առհասարակ չհանձնարարել,սակայն առայժմ որոշ հանգամանքներ հաշվի առնելով՝ մեզ դա թույլ տալ չենք կարող:Շնորհակալություն
                Վերջին խմբագրողը՝ Թագուհի Լ; 01-02-18, 21:35.

                Comment

                • Anahit Meliqyan
                  Ավագ մասնակից
                  • Jan 2018
                  • 303

                  #38
                  Կարծում եմ՝ հրաժարվել տնային աշխատանքներից չի կարելի։ Լավ մտածված ու հետաքրքիր տնային աշխատանքը կարող է շատ արդյունավետ լինել։ Կարևոր է գիտակցել այն, որ երեխան ոչ թե մեքենա է, որ պարտավոր է կտարել տվյալ աշխատանքը, այլ այդ աշխատանքը կարող է նրան հետաքրքրել և օգուտ տալ։

                  Comment

                  • Անի Ղարիբյան
                    Մոդերատոր
                    • Dec 2017
                    • 374

                    #39
                    Հարգելի Ա. Գալստյան ես Ձեզ կներկայացնեմ տնային աշխատանքի հանձնարարման դեմ և կողմ լինելու տեսակետներ:
                    Տնային աշխատանքի հանձնարարումը պաշտպանող տեսակետներ
                    • Որոշ հետազոտողներ ամուր կապ են տեսնում տնային աշխատանքի և ակադեմիական հաջողությունների միջև: Դյուքի համալսարանի հոգեբանության և նյարդաբանության պրոֆեսոր Հարիս Քուփերը 2006 թվականին «Արդյո՞ք տնային աշխատանքը լավացնում է ակադեմիական նվաճումները» թեմայով համեմատական վերլուծություն է արել, որը ցույց է տվել, որ տնային աշխատանքը կարող է լավացնել սովորողների դասարանական հարցաշարերից ստացած գնահատականները: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այն սովորողները, որ տնային աշխատանք էին կատարել մաթեմատիկայից, անգլերենից, պատմությունից և հասարակագիտությունից, ավելի լավ արդյունքներ էին ցույց տվել հարցաշարերից, քան նրանք, ովքեր տնային աշխատանք չէին կատարել:
                    • Տնային աշխատանքը հնարավորություն է տալիս ծնողներին մասնակցելու իրենց երեխաների կրթությանը:
                    • Տնային հանձնարարությունը հնարավորություն է տալիս ուսումնական առարկան ուսումնասիրել սովորողին հարմար արագությամբ: Ոչ բոլոր երեխաներն ունեն միևնույն ընդունակությունը՝ ընկալելու դասարանում տրված տեղեկատվությունը:
                    • Դպրոցական հանձնարարությունները կարող են օգնել սովորողներին՝ զարգացնելու իրենց պատասխանատվության զգացումը և սեփական ժամանակի ճիշտ կառավարման կարողությունը:
                    • Տնային աշխատանքը հնարավորություն է տալիս սովորողներին զարգացնելու հետազոտական կարողությունները և օգնում է ավելի խորը հասկանալու ուսումնական առարկաների որոշ հասկացություններ, ինչը հնարավոր չի լինում անել դասարանում:
                    Տնային աշխատանքի հանձնարարման դեմ տեսակետները
                    • Տնային աշխատանքը հանգեցնում է նրան, որ աշխատանքը գերարժևորվում է՝ ի վնաս անձնական և ընտանեկան կյանքի բարեկեցության:
                    • Տնային աշխատանքը անարդար է, որովհետև տնտեսապես թերապահովված սովորողները չեն կարող ուսումնական աշխատանքը կատարել նույն պայմաններում և նույնպիսի աջակցությամբ, ինչպես ավելի հարուստ ընտանիքների երեխաները:
                    • Չափազանց շատ դպրոցական հանձնարարությունները կարող են մեծապես կրճատել խաղալու, սպորտով զբաղվելու կամ էլ ընկերների և ընտանիքի անդամների հետ պարզապես շփվելու ժամանակը: Տնային աշխատանքը խանգարում է նաև կենցաղային աշխատանքների մեջ երեխաների ներգրավվելուն: Այս ձևով ժամանակի ընթացքում երեխան մեծանում ու դառնում է ինքնամփոփ, եսասեր, անկարեկից ու անհետաքրքիր անձնավորություն:
                    (Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Բիլ Գեյթսը, մի առիթով ասել է. «Մի՛ արհամարհեք լավ չսովորող ձեր դասընկերոջը: Կգա ժամանակ, որ դուք ստիպված կլինեք դիմելyu նրան՝ աշխատանքի ընդունվելու խնդրանքով»):
                    • Փորձարարական կրթության ամսագրի 2013-ի 81-րդ համարում հրապարակված Մոլլի Գելովեյի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տնային աշխատանքը երեխաների համար կարող է սթրեսի և ֆիզիկական առողջական խնդիրների աղբյուր լինել: Այս նույն տեսակետն են արտահայտել նաև ամերիկյան «Դպրոցական ոլորտ» կայքի փորձագետները:
                    • Տնային աշխատանքի ոչ ճիշտ ընտրությունն ու ձևակերպումը կարող են հանգեցնել այն բանին, որ սովորողները սկսեն ատել այդ ուսումնական առարկան:

                    Comment

                    • Անահիտ Չոմարյան
                      Մոդերատոր
                      • May 2017
                      • 249

                      #40
                      Մարինա76-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի Անահիտ, համամիտ չեմ ձեր հետ, տնային աշխատանքը պետք է անպայման հանձնարարվի, որ աշակերտները տանը ինքնուրույն աշխատեն, բայց քանակը պետք է սահմանափակ լինի և չհոգնեցնի երեխային:
                      Հարգելի Մարինա,կարծում եմ ,ինքնուրույն աշխատելու համար,դասը ևս տալիս է հնարավորություն,աշակերտները կարող են դրսևովել:
                      Դասից հետո աշակերտը պետք է հանգստանա,հաճախի տարբեր խմբակների,լինի տարբեր մշակութային օջախներում:Մեր կրթական համակարգը(ծրագրերի ծավալը,դասարանի աշակերտների քանակը) թույլ չի տալիս աշխատել առանց տնային աշխատանքի,մինչ դեռ շատ առաջատար երկրներ չունեն այդ աշխատանքի տեսակը:

                      Comment

                      • Գալստյան Անահիտ
                        Մոդերատոր
                        • Sep 2017
                        • 168

                        #41
                        Հարգելի՛ Թագուհի,դուք ճիշտ եք:Առաջին դասարանցուն տնային առաջադրանք չպիտի հանձնարարվի,հատկապես սկզբնական շրջանում,իսկ եթե հանձնարարվում է,ապա տնային աշխատանքի ծավալը շատ քիչ պետք է լինի: Շնորհակալություն գրառման համար:

                        Comment

                        • Գալստյան Անահիտ
                          Մոդերատոր
                          • Sep 2017
                          • 168

                          #42
                          Հարգելի՛ Անի,շնորհակալություն գրառման համար;Կարծում եմ,դուք համամիտ եք այն մտքի հետ,որ տնային առաջադրանքը պետք է հանձնարարել քիչ և մատչելի:

                          Comment

                          • Գալստյան Անահիտ
                            Մոդերատոր
                            • Sep 2017
                            • 168

                            #43
                            Շնորհակալություն հարգելի՛ Անահիտ,ես այն կարծիքին եմ,որ տնային աշխատանքը պետք է զարգացնի երեխայի միտքը,հնարավորություն տա նրան ինքնուրույն աշխատելու,ստեղծագործելու,ամրապնդելու ստացած գիտելիքները;

                            Comment

                            • Անի Ղարիբյան
                              Մոդերատոր
                              • Dec 2017
                              • 374

                              #44
                              Գալստյան Անահիտ-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի՛ Անի,շնորհակալություն գրառման համար;Կարծում եմ,դուք համամիտ եք այն մտքի հետ,որ տնային առաջադրանքը պետք է հանձնարարել քիչ և մատչելի:
                              Միանշանակ համամիտ եմ այդ մտքի հետ հարգելի Ա. Գալստյան:

                              Comment

                              • Արմինե Կարապետյան
                                Սկսնակ մասնակից
                                • Feb 2018
                                • 8

                                #45
                                Բարև ձեզ:Ես համամիտ եմ ձեր հետ,սակայն պետք է ավելացնեմ,որ տնային աշխատանքը պետք է լինի տվյալ օրվա դասապրոցեսում կատարած աշխատանքների նույնատիպը,որպեսզի աշակերտը հասկանալով ինքնուրույն աշխատի,չդիմելով ծնողների օգնությանը:
                                Վերջին խմբագրողը՝ Արմինե Կարապետյան; 02-02-18, 21:33.

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information