Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ինչպես թույլ ընդունակություն ունեցող աշակերտներին ներգրավել դասապրոցեսի մեջ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ինչպես թույլ ընդունակություն ունեցող աշակերտներին ներգրավել դասապրոցեսի մեջ

    Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ քննարկել «Ինչպես թույլ ընդունակություն ունեցող աշակերտներին ներգրավել դասապրոցեսի մեջ» թեման, որը բոլորիս համար առաջնային և շատ կարևոր խնդիր է հանդիսանում: Խնդրում եմ կիսվել Ձեր առաջարկություններով և փորձով:

    Հարգանքներով՝ Ալետա Հայրապետյան
    Վերջին խմբագրողը՝ Aleta Hayrapetyan; 20-07-17, 19:13.

  • #2
    Բոլոր դասարաններում էլ կան աշակերտներ, որոնք անտարբեր են լինում դասի ընթացքում: Խոսքս անկարգ աշակերտների մասին չէ: Կան աշակերտներ, որոնք դանդաղ են աշխատում, դժվարանում են արտահայտել իրենց մտքերը, համարձակություն չունեն և այլն: Ուսուցիչը ստվերում թողնելով նմանատիպ աշակերտներին, խաղում է նրանց ճակատագրի հետ: Նա պետք է հաշվի առնի աշակերտի ներքին հնարավորությունը և նպասի նրա հետաքրքրությունների արթնացմանը: Չկա երեխա, որ չունենա հետաքրքրություններ: Որևէ գործունեության նկատնամբ (նկարել, երգել, պատրաստել, հաշվել, չափել և այլ) հետաքրքրություններ հանդես բերելով, մենք կզարգացնենք համապատասխան ընդունակություն:

    Թույլ ընդունակություն ունեցող աշակերտներին դասապրոցեսում ներգրավելու համար նախ պետք է հաշվի առնենք աշակերտի տարիքը, այնուհետԼւ համապատասխան քայլեր ձեռնարկենք:Հիշենք, որ գործ ենք ունենում կրտսեր, միջին Լւ ավագ տարիքի աշակերտների հետ , որոնց մոտեցման ձԼւերը բնականաբար պետք է տարբեր լինի:
    Վերջին խմբագրողը՝ manush; 20-06-18, 11:54.

    Comment

    • #3
      Որպես կանոն թույլ աշակերտներին դասարանում նստեցնում են շարքի վերջին տեղերում և իրենց նման թույլի կողքին․ սա ես սխալ եմ համարում, քանի որ աշակերտը դրանով իսկ առանձնանում է մյուսներից և տարեցտարի ստվերում մնալով՝ հարմարվում է իր կարգավիճակին։
      Ի․ Մարգարյան

      Comment

      • #4
        Հարգելի Իրինա ես համամիտ չեմ այն կարծիքին, որ թույլ աշակերտին նստացնեն վերջում, այն էլ թույլի կողքին, ընդհակառակը պետք է նստեցնել լավ սովորողի կողքին, գոնե վերջինս ինչ֊որ չափով կնպաստի նրա ուշադրության կենտրոնացմանը, իսկ եթե դասը լսեն, ապա չեմ կարծում թե ոչինչ չհասկանան։

        Comment

        • #5
          Նախ և առաջ պետք է գիտակցել, որ թույլ ընդունակություններ ունեցող աշակերտն էլ է համարվում աշակերտ և ունի նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ մյուսները: Չպետք է բոլորի ներկայությամբ վիրավորել, հիշեցնել նրա թերությունների մասին,այլ պետք է վեր հանել այն ունակությունները, որոնցով օժտված է վերջինս, պետք է օգնել, ցույց տալ, որ աշխատասիրության շնորհիվ ինքն էլ կարող է հասնել մնացածին իր ուժերի սահմաններում, տվեք նրան այնպիսի առաջադրանքներ, որոնցից նա կարող է պատվով դուրս գալ և ամոթով չմնալ մյուսների մոտ:
          <<Գեղեցկության դեմ քանի դեռ կան
          Մագիլներ սրած չարիքները,
          Լույսը բացվելիս ամեն անգամ
          Պիտի լաց լինեն ծաղիկները>>: Հ.Սահյան

          Comment

          • #6
            Իրինա Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Որպես կանոն թույլ աշակերտներին դասարանում նստեցնում են շարքի վերջին տեղերում և իրենց նման թույլի կողքին․ սա ես սխալ եմ համարում, քանի որ աշակերտը դրանով իսկ առանձնանում է մյուսներից և տարեցտարի ստվերում մնալով՝ հարմարվում է իր կարգավիճակին։
            Իրինա ջան, ուսուցչի առաջին մեծ սխալը այդպիսի աշակերտներին տեսադաշտից հեռու պահելն է:«Գլխացավանքից» ազատվելու հեշտ ձԼւ է:Բայց չէ որ ուսուցիչը բոլոր աշակերտների նկատմամբ պետք է հոգատար լինի: Նախ Լւ առաջ նա պետք է թափանցի երեխայի ներաշխարհը, ճանաչի նրա էության բոլոր կողմերը, իմանա նրա հետաքրքրությունները, ներքին պահանջմունքները, մտավոր պոտենցիալ հնարավորությունները, ներանձնային ռեսուրսները Լւ այլն:

            Comment

            • #7
              Նվարդ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Նախ և առաջ պետք է գիտակցել, որ թույլ ընդունակություններ ունեցող աշակերտն էլ է համարվում աշակերտ և ունի նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ մյուսները: Չպետք է բոլորի ներկայությամբ վիրավորել, հիշեցնել նրա թերությունների մասին,այլ պետք է վեր հանել այն ունակությունները, որոնցով օժտված է վերջինս, պետք է օգնել, ցույց տալ, որ աշխատասիրության շնորհիվ ինքն էլ կարող է հասնել մնացածին իր ուժերի սահմաններում, տվեք նրան այնպիսի առաջադրանքներ, որոնցից նա կարող է պատվով դուրս գալ և ամոթով չմնալ մյուսների մոտ:
              Այո, Նվարդ ջան, ուսուցիչը պետք է հայտնաբերի երեխայի հակումները, ընդունակությունները Լւ հենվի դրանց վրա:ՈՒսուցչի աշխատանքը խրախուսվում է լոկ այն պատճառով, որ նա կարողանում է թափանցել սաների հոգու խորքը Լւ այնտեղ «քանդակում» է իր վեհ կոչումն ու հեղինակությունը:

              Comment

              • #8
                ԼուսՄան-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի Իրինա ես համամիտ չեմ այն կարծիքին, որ թույլ աշակերտին նստացնեն վերջում, այն էլ թույլի կողքին, ընդհակառակը պետք է նստեցնել լավ սովորողի կողքին, գոնե վերջինս ինչ֊որ չափով կնպաստի նրա ուշադրության կենտրոնացմանը, իսկ եթե դասը լսեն, ապա չեմ կարծում թե ոչինչ չհասկանան։
                Սիրելի ԼուսՄան, շնորհակալություն թեմային արձագանքելու Լւ քնարկմանը մասնակցելու համար:

                Comment

                • #9
                  Գայանե ջան, շատ ուրախ եմ, որ հետԼւում ես իմ գրառումներին Լւ ուզում եմ հիացնել քեզ ֆրանսիացի մեծ գրող Վ. Հյուգոնի խոսքերով. «Կերտել հիանալի արձան Լւ շնչավորել այն՝ լավ է, բայց զարգացնել մատաղ խելքը, յուրովի կերտել պատանու հոգին Լւ նրան ներշնչել ճշմարտության զգացում՝ էլ ավելի լավ է»:

                  Comment

                  • #10
                    Aleta Hayrapetyan-ի խոսքերից Նայել գրառումը

                    Հարգելի Ալետա,բոլորիս հուզող թեմա եք ընտրել:Հյուգոն իրավացի է:Իհարկե ով չի կարողանա աշխատել ընդունակ աշակերտի հետ(անմիջապես ընկալում է նոր նյութը,պարտաճանաչ է և աշխատասեր):Կարծում եմ ,հմուտ մանկավարժը այն մանկավարժն է ,ով թույլ աշակերի հետ աշխատելիս,հասնում է հաջողությունների՝ աշակերտի ընդունակությունների սահմաններում:

                    Comment

                    • #11
                      Իմ համար(32 տարվա մանկավարժ) 1 ամիսը բավարար է աշակերտի մասին կարծիք կազմելու համար: Հինգերորդ դասարանում, երբ դասավանդում էի բնագիտություն, փորձ կատարելու համար որպես օգնական վերցրի թույլ ընդունակությամբ մի աշակերտի:Սկզբում զգացի, որ նա մի տեսակ շփոթվեց և ասեց, որ չի կարող փորձ կատարել: Ես ոգեշնչող խոսքեր ասեցի և ... Մեր թեման էր մաքուր նյութեր և խառնուրդներ: Երբ շաքարը և կավիճը լուծվեցին ջրի մեջ, արդյունքը մեկնաբանեցինք երկուսով՝ ստացանք համասեռ և անհամասեռ խառնուրդներ: Նա բավականին ուրախացավ և ասեց, որ փորձերի ժամանակ միշտ ինձ կօգնի:

                      Թույլ ընդունակությամբ աշակերտների հետ աշխատանքը իրականացնելու համար մեծ նշանակություն ունի ուսուցչի հմտությունը և վարպետությունը: Հետաքրքրություն առաջացնելով աշակերտի մոտ, նրան կմղի հետագա գործողությունների:
                      Վերջին խմբագրողը՝ manush; 20-06-18, 11:54.

                      Comment

                      • #12
                        Աննա ջան ճիշտ է, երբ թույլ աշակերտի հետ աշխատելուց ենք հաջողությունների հասնում, մենք շատ ենք ոգևորվում մեր հաղթանակով:Երբ երեխան կամ նույնիսկ մեծերը նվեր են ստանում, ուրախանում են ու հիանում, բայց երբ իրենց աշխատանքով են այն ձեռք բերում, կրկնակի են ուրախանում և ամեն կերպ աշխատում են այն պահպանել:

                        Comment

                        • #13
                          Թույլ ընդունակություն ունեցող աշակերտի հետ աշխատելու ընթացքում, որևէ առաջընթաց նկատելուց, կարևոր եմ համարում նրան ոգևորելը, խրախուսելը փաղաքշական խոսքերով, թեկուզ շոյելով գլուխը՝ ասել.«Տես ինչքան բան սովորեցիր, դու կարող ես ավելի շատ բան իմանալ և այլն:Այդ ամենը նրա վրա հոգեբանական դրական ազդեցություն կունենա:

                          Comment

                          • #14
                            Aleta Hayrapetyan-ի խոսքերից Նայել գրառումը
                            Բոլոր դասարաններում էլ կան աշակերտներ, որոնք անտարբեր են լինում դասի ընթացքում: Խոսքս անկարգ աշակերտների մասին չէ: Կան աշակերտներ, որոնք դանդաղ են աշխատում, դժվարանում են արտահայտել իրենց մտքերը, համարձակություն չունեն և այլն: Ուսուցիչը ստվերում թողնելով նմանատիպ աշակերտներին, խաղում է նրանց ճակատագրի հետ: Նա պետք է հաշվի առնի աշակերտի ներքին հնարավորությունը և նպասի նրա հետաքրքրությունների արթնացմանը: Չկա երեխա, որ չունենա հետաքրքրություններ: Որևէ գործունեության նկատնամբ (նկարել, երգել, պատրաստել, հաշվել, չափել և այլ) հետաքրքրություններ հանդես բերելով, մենք կզարգացնենք համապատասխան ընդունակություն:
                            Հարգելի Ալետա իհարկե թույլ ընդունակություն ունեցող աշակերտին պետք է ուսուցիչը աշխատի ներգրավել դասապրոցեսի մեջ, և որքան կարելի է ավելի շուտ, հակառակ դեպքում նրան այլևս ոչինչ չենք կարող սովորեցնել հատկապես <<Մաթեմատիկա>> առարկայից:Իմ փորձից ելնելով առաջարկում եմ թույլ ընդունակություն ունեցող աշակերտին կցել լավ սովորողի հետ, և դպրոցում և հատկապես տանը համատեղ աշխատելու համար:

                            Comment

                            • #15
                              Հարգելի Ալետա, բոլորիս մտահոգող թեմա եք քննարկում:
                              Թույլ ընդունակություն ունեցող աշակերտին հայտնաբերելը և դասապրոցեսին ներգրավելը ավելի շատ կախված է ուսուցչի ճկունությունից: Ուսուցիչը պետք է կարողանա վեր հանել նմանատիպ աշակերտի կարողություններն ու հետաքրքրասիրությունները: Դրանք հիմք ընդունելով նման աշակերտին տալ համապատասխան առաջադրանք:
                              Դասապրոցեսից դուրս առաջադրանքի կատարման համար նրան տալ ուղղություն, նրա մեջ առաջացնել մտքերն արտահայտելու /անգամ սխալ/ համարձակություն: Այնուհետև դասապրոցեսին ստուգել տրված առաջադրանքը և ոգևորել այն ճիշտ կատարելու համար: Հաջորդ առաջադրանքը տալ այնպիսին, որ կարողանա մտածել ինքնուրույն: Պարբերաբար կրկնել նշված գործընթացը մինչև աշակերտը կարողանա աշխատել ինքնուրույն և համարձակորեն արտահայտել իր մտքերը:
                              Վերջին խմբագրողը՝ Թագուհի Մամյան; 25-07-17, 17:00.

                              Comment

                              Working...
                              X