Եթե սա ձեր առաջին այցելությունն է, ծանոթացեք Հաճախ Տրվող Հարցերին (ՀՏՀ): Գրառումներ անելու համար պետք է գրանցվել: Քննարկումներին հետևելու համար ընտրեք բաժինը:
Հարգելի Գայա, ես ևս կողմ եմ բանավոր քննությունների անցկացմանը,քանի որ տեստային առաջադրանքները չեն բացահայտում սովորողի մտավոր կարողությունները,տվյալ առարկայի իմացության մակարդակը
;
Ինքը շատ առավելությունների հետ մի թերություն ունի`սուբյեկտիվ մոտեցումն է: Շատ եմ մասնակցել բանավոր քննության ու նկատել, որ երբեմն քննողը տալիս է այն հարցը, ինչից հենց ինքն է տեղյակ`երբեմն շեղվելով կամ նեղացնելով թեման: Քննող ուսուցիչները պիտի լավ հոգեբան-մանկավարժներ լինեն, որ ապահովեն մաքսիմալ ինքնարտահայտման միջավայր, ոչ թե անառողջ մթնոլորտ ստեղծեն, ինչից աշակերտը լարվի, թեկուզ քիչ իմացածն էլ չկարողանալով արտահայտել: Կհետևեմ քննարկմանը և սիրով կմասնակցեմ:
Լավ կլինի, որ թեմատիկ և կիսամյակային գրավոր աշխատանքների փոխարեն բոլոր առարկաներից բոլոր դասարաններում լինեն բանավոր քննություններ: Դա հնարավորություն կտա ուսուցիչներին աշակերտներից ստանալու իրենց սովորեցրածի գոնե մի մասը, և արդյունքում աշակերտները կունենան ոչ միայն գիտելիք, այլ նաև այն ներկայացնելու հմտություն:
Միանշանակ բոլոր ուսուցիչները կողմ կլինեն բանավոր քննություններին, քանի որ դա աշակերտին տալիս է հնարավորություն արտահայտելու իր անհատական ու ստեղծագործական կարողությունները:
Այս տարի 9-րդ դասրանում << Հայոց պատմություն >> , << Գրականություն >> և օտար լեզուներից անցկացվեց բանավոր քննություններ: Յուրաքանչյուրս յուրովի պատրաստվեցինք այդ քննություններին: Ինչ դժվարությունների հանդիպեցինք, ինչպես հասնենք լավագույն արդյունքների:
Հարգելի gaya71, կարծում եմ ճիշտ որոշում էր բանավոր քննությանն անցնելը , հատկապես պատմություն առարկայից: Արտագրելով , դնելով «բ, գ, դ, ե», աշակերտը ստանում է գնահատական: Իսկ բանավոր քննությանը չսովորող աշակերտը գոնե մի 4-5 տոմս ստիպված սովորում է: Եվ հետո, բանավոր քննությունը զարգացնեւմ է խոսքը, մտածելու և արտահայտվելու ունակությունը: Շատ կցանկանայի, որ ընթացիկ թեմատիկ աշխատանքները ևս փոխարինվեին բանավոր այլ աշխատանքի: Այսօր երեխաները շատ են դժվարանում պատմել : Պետք է մտածել այդ մասին.....

Հարգելի՛ Անժելա ,դուք միանգամայն ճիշտ եք,բացի այդ տուժում է նաև աշակերտների ճիշտ լեզվամտածողությունը ,կողմնորոշվելու ունակությունը և ժամանակի ընթացքում նրանց ձեռք բերած բառապաշարը մնում է շատ աղքատ,ոսկեղենիկ հայերենը աղավաղվում է ,օտարամոլ բառերը սկսում են գերակշռել:Այս պայմաններում ,այսքան շատ մարտահրավերներին կարող է գումարվել նաև մաքուր ,գրական ,հայախոս մատաղ սենդի կորուստը:

Հարգելի Ծովինար ,շատ դիպուկ նշեցիք մաքուր ,գրական խոսքի զարգացման մասին :Բանավոր քննությունը այդ հարցում շատ լավ խթան կհանդիսանա մայրենի լեզվի մաքուր պահելու գործում:
Այս տարի 9-րդ դասրանում << Հայոց պատմություն >> , << Գրականություն >> և օտար լեզուներից անցկացվեց բանավոր քննություններ: Յուրաքանչյուրս յուրովի պատրաստվեցինք այդ քննություններին: Ինչ դժվարությունների հանդիպեցինք, ինչպես հասնենք լավագույն արդյունքների:
Հարգելիս անդրադարձել եք բոլորիս հուզող ու անհրաժեշտ թեմայի՝բանավոր քննությունների:Այսօր մեզ համար բարդույթ է դարձլ բանավոր խոսքը, հատկապես քննություն հանձնելը բանավոր, քանի որ միայն նշաններով ու կապակցված խոսքի բացակայումով ստուգումը, ըստ իս, թերի է:
Հարգելի կոլեգաներ, մենք պետք է ուրախ լինենք վերոնշյալ փոփոխության համար: Համաձայն եմ ձեզ հետ ,որ բազմաթիվ թերություններ այստեղ ևս կան, բայց մեզ պետք է ուրախացնի այն փաստը , որ ռոբոտացված աշակերտը խաչեր դնելուց կանցնի բանավոր խոսքին ,որի շնորհիվ կզարգանա խոսքը, ստեղծագործելու ունակությունը և շատ ու շատ այլ հմտություններ:
Հարգելի կոլեգա ,կարծում եմ ,որ դուք ճիշտ եք,քանի որ անցնելով բանավոր քննության ,մենք կկարողանանք խթանել սովորողի մոտ պատմելու, պատմական փաստերն ու երևույթները վերլուծելու, ընդհանրացնելու, համակարգելու, պատճառահետևանքային կապերը բացահայտելու ,գնահատելու, պատմական գործիչներին բնութագրելու,եզրակացությունները փաստարկելու կարողություններ և հմտություններ:
Հարգելի Ծովինար ,շատ դիպուկ նշեցիք մաքուր ,գրական խոսքի զարգացման մասին :Բանավոր քննությունը այդ հարցում շատ լավ խթան կհանդիսանա մայրենի լեզվի մաքուր պահելու գործում:
Շնորհալաություն հարգելի կոլեգա արձագանքելու համար ,քանզի ազգապահպանության ,հայեցի դաստիարակության ,հայրենասեր սերնդի ձևավորման համար չափազանց կարևոր է գրական հայերեն լեզվի գործածությունը,հավատքի պահպանությունը,ազգային սովորույթների և ավանդույթների փոխանցումը :Այսօր մեք մեծ փորձության առաջ ենք կանգնած. համաշխարհայնացման հետ մեզ սպսռնացող,ինչու չէ նաև պարտադրվող, եվրոպական կեղծ արժեքները ,մեր ախոյանների վարած խավիարային դիվանագիտությունը ,մտավորական խավի ճգնավոր վիճակը ,մեզ ստիպում ու պարտավորեցնում են զգոն լինել և մատաղ սերնդին դաստիարակել ազգային ոգով ,հայասեր և հայրենասեր:Մաքուր հայերենի գործածությունը կմոտեցնի սովորողներին իրենց ակունքներին և կբացառի օտարամոլ,ժառգոնային արտահայտությունների դուրս մղմանը:
Հարգելի Գայա շնորհակալություն առաջադրված թեմայի համար։ Համամիտ եմ ձեզ հետ։Միանշանակ բանավոր քննությունները հնարավորություն է տալիս կատարելաշակերտի գիտելիքի բազմակողմանի ստուգում, ի տարբերություն թեստային աշխատանքի:
Հարգելի գործընկեր,նախ շնորհակալություն եմ հայտնում նման նախաձեռնությամբ հանդես գալու համար: Թեման շատ հետաքրքիր է և արդիական:Ավելացնեմ նաև հետևյալը,որ կան առարկաներ ինչպիսիք են պատմությունը, գրակա նությունը իրավունք չունի լինելու գրավոր:Այս առարկաների պարագայում ճիշտ է միայն բանավոր քննությունը:
Ինքս կողմ եմ բանավոր քննությանը , քանզի բանավոր քննություններին աշակերտներն ավելի լրջորեն են մոտենում:Արտագրելու կամ պատահականության սկզբունքով գնահատական ստանալու տարբերակը բացառվում է :
՛
Բանավոր քննությունները հնարավորություն են տալիս համակողմանիորեն բացահայտել աշակերտների գիտելիքները:
Հարգելի' Արևիկ, բանավոր քննությունների միջոցով հնարավորություն է ընձեռնվում ավելի լավ պատկերացում կազմել սովորողների գիտելիքների մակարդակի մասին, ճշտել նրանց լեզվամտածողության, մտահորիզոնի զարգացվածության աստիճանը, տարբեր հարցերի միջոցով վեր հանել նրանց վերաբերմունքը այս կամ այն հիմնահարցերի վերաբերյալ և այլն:
Comment