Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ինչպես պատրաստվել բանավոր քննություններին

Collapse
This is a sticky topic.
X
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ինչպես պատրաստվել բանավոր քննություններին

    Այս տարի 9-րդ դասրանում << Հայոց պատմություն >> , << Գրականություն >> և օտար լեզուներից անցկացվեց բանավոր քննություններ: Յուրաքանչյուրս յուրովի պատրաստվեցինք այդ քննություններին: Ինչ դժվարությունների հանդիպեցինք, ինչպես հասնենք լավագույն արդյունքների:

  • #2
    «Մենք որոշել ենք դպրոցներում վերականգնել բանավոր քննությունները: Դա պետք է, որպեսզի երեխայի անհատականությունն ու ստեղծագործական կարողությունները չճնշվեն», — ասաց Մկրտչյանը: Նրա խոսքով` թեստային համակարգը արդիական է և միջազգային, սակայն բանավոր քննությունները թույլ կտան մտածել ու բացահայտել երեխայի կարողությունները:


    https://armeniasputnik.am/society/20160826/4742644.html

    Comment


    • #3
      Միանշանակ կողմ եմ բանավոր քննությանը, որը հնարավորություն է տալիս համակողմանիորեն ստուգել աշակերտի գիտելիքը:
      Ի․ Մարգարյան

      Comment


      • #4
        Ինքը շատ առավելությունների հետ մի թերություն ունի`սուբյեկտիվ մոտեցումն է: Շատ եմ մասնակցել բանավոր քննության ու նկատել, որ երբեմն քննողը տալիս է այն հարցը, ինչից հենց ինքն է տեղյակ`երբեմն շեղվելով կամ նեղացնելով թեման: Քննող ուսուցիչները պիտի լավ հոգեբան-մանկավարժներ լինեն, որ ապահովեն մաքսիմալ ինքնարտահայտման միջավայր, ոչ թե անառողջ մթնոլորտ ստեղծեն, ինչից աշակերտը լարվի, թեկուզ քիչ իմացածն էլ չկարողանալով արտահայտել: Կհետևեմ քննարկմանը և սիրով կմասնակցեմ:
        Աննա Անանյան

        Comment


        • #5
          Իրինա Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Միանշանակ կողմ եմ բանավոր քննությանը, որը հնարավորություն է տալիս համակողմանիորեն ստուգել աշակերտի գիտելիքը:
          համամիտ եմ, որ հնարավորություն է տրվում ներկայացնել իր իմացածը , իսկ եթե տոմսի հարցին չի պատասխանում , հնարավորություն է տրվում ներկայացնել իր իմացածը:
          Վերջին խմբագրողը՝ kara1969; 05-07-17, 16:06.

          Comment


          • #6
            Հարգելի Գայանե Սմոնյան ես կողմ եմ բանավոր քննությանը, այն հնարավորություն է տալիս ավելի հստակ ստուգել աշակերտի գիտելիքները: Զարգացնում է աշակերտի խոսելու աւնակությունը:

            Comment


            • #7
              Հարգելի Աննա, բանավոր քննությունը նրա համար չի , որ երեխային վրա հոգեբանական ճնշում գործադրեն, այլ նրա համար է , որ երեխան կարողանա իր գիտելիքները ներկայացնի, որ ուսուցչի աշխատանքը երևա ինչ որ չափով: Իսկ այն ուսուցիչները , որ քննությունը դարձնում են աշակերտին սթրեսի ենթարկելու միջոց, մանկավարժությունից հեռու մարդիկ են: Եվ վերջապես բանավոր քննությունը ընդունում է հանձնաժողովը, որը պետք է թույլ չտա նման վերաբերմունք:

              Comment


              • #8
                Համամիտ եմ հարգելի Մարգարիտա, բանավոր խոսքի զարգացումը հնարավորություն է տալիս աշակերտին մտքերը ճիշտ արտահայտել ,հնարավորություն է տալիս զարգացնել աշակերտի ստեղծագործական միտքը:
                Վերջին խմբագրողը՝ gaya71; 05-08-17, 16:42.

                Comment


                • #9
                  Խոսքս հենց հանձնաժողովում ընդգրկվածների մասին էր: Թե չէ ով կասկածի տակ կդնի բանավորի առավելությունը և' աշակերտի, և' ուսուցչի համար` բովանդակային առումով: Տեխնիկապես ավելի հեշտ է կազմակերպել գրավոր քննությունը, մանավանդ թեստային տարբերակով, իսկ բանավոր քննությանը աշակերտին պատրաստելու համար նրան պիտի սովորեցնել խոսել, մտքերն արտահայտել, անգամ`մտածել սովորեցնել, որովհետև կցկտուր, վախվորած խոսքը, անվստահ ներկայացնելը հիմա սովորական երևույթ է` պայմանավորված ժամանակակից մեթոդներից շատերով:
                  Աննա Անանյան

                  Comment


                  • #10
                    Եթե կոլեկտիվում առողջ մթնոլորտ է, ուսուցիչները տարաձայնություններ չունեն, ապա կողմնակալություն էլ չի լինի, և աշակերտն էլ վստահ կհանձնի քննությունը: Կարծում եմ` դպրոցի տնօրենից շատ բան է կախված:
                    Ի․ Մարգարյան

                    Comment


                    • #11
                      Աննա Անանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Խոսքս հենց հանձնաժողովում ընդգրկվածների մասին էր: Թե չէ ով կասկածի տակ կդնի բանավորի առավելությունը և' աշակերտի, և' ուսուցչի համար` բովանդակային առումով: Տեխնիկապես ավելի հեշտ է կազմակերպել գրավոր քննությունը, մանավանդ թեստային տարբերակով, իսկ բանավոր քննությանը աշակերտին պատրաստելու համար նրան պիտի սովորեցնել խոսել, մտքերն արտահայտել, անգամ`մտածել սովորեցնել, որովհետև կցկտուր, վախվորած խոսքը, անվստահ ներկայացնելը հիմա սովորական երևույթ է` պայմանավորված ժամանակակից մեթոդներից շատերով:
                      Նախ քննությունը վարողը պարապող ուսուցիչը պիտի լինի , նա այնքան հմուտ ու առարկային տիրապետող պիտի լինի, որ հանձնաժողովի մյուս անդամները չփորձեն անարդարության դիմել,հատկապես երբ խոսքը երեխաներին է վերաբերվում: Եվ հետո , համամիտ եմ Իրինա Մարգարյանի այն տեսակետի հետ, թե կոլեկտիվի մթնոլորտից և ղեկավարության դերից շատ բան է կախված: հԱՐԳԵԼԻ Աննա, ինձ հետաքրքիր է թե ինչպես եք պատրաստում աշակերտներին բանավոր քննությանը

                      Comment


                      • #12
                        Իրինա Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Եթե կոլեկտիվում առողջ մթնոլորտ է, ուսուցիչները տարաձայնություններ չունեն, ապա կողմնակալություն էլ չի լինի, և աշակերտն էլ վստահ կհանձնի քննությունը: Կարծում եմ` դպրոցի տնօրենից շատ բան է կախված:
                        Համամիտ եմ հարգելի Իրինա, դպրոցում ամենքը պիտի իրենց տեղում լինեն:

                        Comment


                        • #13
                          Ես էլ եմ կողմ բանավոր քննությունների անցկացմանը: Աշակերտների մի զգալի մաս գոնե մի քանի հարց սովորում է: Բանավոր քննությունների ի հայտ գալով կավելանա սովորող աշակերտների թիվը ընթացքում, քանի որ վերանում է թեստային առաջադրանքների նման արտագրության հավանականությունը:
                          Բանավոր քննությունները զարգացնում է բանավոր խոսքը , որն այսօր պակասում է մեր աշակերտներին:
                          Վերջին խմբագրողը՝ kara1969; 05-07-17, 16:14.

                          Comment


                          • #14
                            Իրինա Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Միանշանակ կողմ եմ բանավոր քննությանը, որը հնարավորություն է տալիս համակողմանիորեն ստուգել աշակերտի գիտելիքը:
                            Ավելացնեմ նաև , որ բանավոր քննությունը բացառում է արտագրելու և կեղծ գնահատական կորզելու հնարավորությունը:

                            Comment


                            • #15
                              Դուք միանգամայն ճիշտ եք, նույնիսկ ամենաթույլ աշակերտը բանավոր քննության ժամանակ պատրաստվում է, մի քանի հարց սովորում է; իսկ դուք ինչ մեթոդով եք պատրաստվում բանավոր քննությանը?

                              Comment

                              Working...
                              X