gaya71-ի խոսքերից
Նայել գրառումը
Արդի համաշխարհային կրթական զարգացումների հիմնական միտումները
Collapse
X
-
Սիրելի Ալետա, դուք միանգամայն ճիշտ եք, որ մեր կրթական համակարգի գլխավոր նպատակն է պահպանել ազգային և համամարդկային արժեքները, դրան կավելացնեյի նաև հետ չմնալ համաշխարհային զարգացման մակարդակից, համաքայլ ընթանալ օրեցօր փոփոխվող աշխարհին , և անպայման մեր լուման ներդնել այդ գործի մեջ:
Comment
-
-
Գլոբալիզացիան, բոլոնյան գործընթացին ինտեգրվելը, սոցիալ-քաղաքական
իրավիճակը, ՏՀՏ-ների լայն ներդրումն ու կիրառումը հասարակական կյանքում,
շարունակական և ողջ կյանքում սովորելու անհրաժեշտության ըմբռնումը նոր մար-
տահրավերներ են առաջադրում բարձրագույն կրթության, մասնավորապես՝ մանկա-
վարժներին:
Comment
-
-
Այո, Գայա ջան, քայլելով ժամանակի հետ համընթաց, այսօրվա ուսուցիչը ավանդական մեթոդները (պատմել, բացատրել) հիմք ընդունելով կազմակերպում է ժամանակակից,gaya71-ի խոսքերից Նայել գրառումըԳլոբալիզացիան, բոլոնյան գործընթացին ինտեգրվելը, սոցիալ-քաղաքական
իրավիճակը, ՏՀՏ-ների լայն ներդրումն ու կիրառումը հասարակական կյանքում,
շարունակական և ողջ կյանքում սովորելու անհրաժեշտության ըմբռնումը նոր մար-
տահրավերներ են առաջադրում բարձրագույն կրթության, մասնավորապես՝ մանկա-
վարժներին:
նորօրյա դասեր, որոնք հագեցած են տեղեկատվական տեխնոլոգիաներով:ՈՒսուցման տարբեր մեթոդներ կիրառելով, ուսուցիչը նպաստում է առաջնային գիտելիքի ձեռքբերմանը, խոսքի, մտածողության, ճանաչողական ակտիվության զարգացմանը, հետաքրքրությունների, հհմտությունների, կարողությունների ձևավորմանը:Վերջին խմբագրողը՝ Aleta Hayrapetyan; 15-08-17, 11:58.
Comment
-
-
Տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է վերացնել այն խոչընդոտները, որոնց հանդիպում են աշակերտներն ու ուսուցիչներն ամբողջ աշխարհում։ Հզոր ծրագրերն ու Համացանցը փոխում են գիտելիքներ ձեռք բերելու մեր ուղիներն ու հնարավորությունները։Դասավանդման և ուսուցման նորարարական եղանակները վերափոխում են նաև դասարանում դաս անցկացնելու գործելակերպը։ Ավելին, տեխնոլոգիաներն աշակերտներին նոր պահանջներ են ներկայացնում. հիմնական կարողություններից բացի, նրանք պետք է ունենան 21–րդ դարում պահանջվող բոլոր հմտությունները՝ համագործակցության, հաղորդակցման և տեղեկատվական կառավարման կարողություններ, ինչպես նաև նրանց պետք է հասանելի լինեն ուսմանն օժանդակող այն բոլոր միջոցները, որոնք հնարավոր են դարձնում այդ կարողությունների օգտագործումը։
Comment
-
-
Յուրաքանչյուր ուսուցիչ առաջին հերթին պատասխանատվություն է կրում ոչ միայն այն բանի համար, թե ինչ գիտի աշակերտը ֆիզիկայից կամ մաթեմատիկայից, այլ նաև պետք է նպաստի, որ ստացած գիտելիքները կարողանա ճիշտ կիրառի հասարակական հարաբերություններում: Այսօր ուսուցիչը մեծ ուշադրություն է դարձնում աշակերտների ճանաչողական, տրամաբանական, ստեղծագործական, հաղորդակցական, համագործակցային և ինքնակազմակերպման կարողությունների ձևավորման վրա:
Comment
-
-
Մեր օրերում դասարանում տրված գիտելիքները պետք է հնարավորինս սերտ կապեր ունենան իրական կյանքի հետ, ինչը որոշակի նախապայման է հիմնավոր ու լավ կրթության համար:Aleta Hayrapetyan-ի խոսքերից Նայել գրառումըՅուրաքանչյուր ուսուցիչ առաջին հերթին պատասխանատվություն է կրում ոչ միայն այն բանի համար, թե ինչ գիտի աշակերտը ֆիզիկայից կամ մաթեմատիկայից, այլ նաև պետք է նպաստի, որ ստացած գիտելիքները կարողանա ճիշտ կիրառի հասարակական հարաբերություններում: Այսօր ուսուցիչը մեծ ուշադրություն է դարձնում աշակերտների ճանաչողական, տրամաբանական, ստեղծագործական, հաղորդակցական, համագործակցային և ինքնակազմակերպման կարողությունների ձևավորման վրա:
Մայքլ Քասլբերրի
Comment
-
-
Հարգելի Ալետա, իսկապես մեր օրերում փաստական գիտելիքների կիրառման և հմտությունների ձևավորման հարցը շատ ավելի կարևոր է:Aleta Hayrapetyan-ի խոսքերից Նայել գրառումըՅուրաքանչյուր ուսուցիչ առաջին հերթին պատասխանատվություն է կրում ոչ միայն այն բանի համար, թե ինչ գիտի աշակերտը ֆիզիկայից կամ մաթեմատիկայից, այլ նաև պետք է նպաստի, որ ստացած գիտելիքները կարողանա ճիշտ կիրառի հասարակական հարաբերություններում: Այսօր ուսուցիչը մեծ ուշադրություն է դարձնում աշակերտների ճանաչողական, տրամաբանական, ստեղծագործական, հաղորդակցական, համագործակցային և ինքնակազմակերպման կարողությունների ձևավորման վրա:
Comment
-
-
Սիրելի Ծովինար, եթե գիտելիքը կիրառություն չի գտնում կյանքում, ապա այն ոչ պիտանի է դառնում , ուսուցիչը պետք է կարողանա օգնել աշակերտին այդ հարցում:Ծովինար Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումըԵս նույնպես համամիտ եմ ,որ ստացած գիտելիքը պետք է կարողանալ կիրառել առօրյա կյանքում:
Comment
-
-
Սիրելի Ֆլորա , :ճապոնացիները ժամանակին օգտագործում էին հետևյալ սկզբունքը ««եվրոպական գիտելիքներ ճապոնական ոգի»» և դարձան Արևելքի ամենազարգացած երկիրը , կարծում եմ մեր դպրոցներում պետք է կարողանանք մշակել նմանատիպ սկզբունք և կստանանք լավագույն արդյունքը: Մեր ղեկավարները մտածելու տեղ ունեն
Comment
-
-
Ես լիովին համաձայն եմ ձեզ հետ,բայց երբ կսկսվի այդ բարեփոխումները դեռ հայտնի չէ:kara1969-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելի գործընկեր Հայաստանի կրթական համակարգը լուրջ բարեփուխումների կարիք ունի: Մեր կրթական համակարգը համարվում է աշխարհի ամենաբարդերից մեկը:
Comment
-
-
Հարգելի Գայա, շնորհակալ եմ, որ համամիտ ետ ինձ հետ, ցանկանում եմ ավելացնել, որ արդի կրթական միտումներն ուղղված են համաշխարհայնացման, ինչի արդյունքում մենք մեր դերը չպետք է մոռանանք, այն է՝ ազգային ֆոնի վրա ձևավորելով արժեհամակարգ՝ հաղորդել գիտելիքներ, զարգացնել կարողություններ, հմտություններ:
Comment
-
-
Կարծում եմ, որ պետք է մանրամասը ներկայացվի ճապոնական կրթահամակարգը: Այն ես շատ եմ հավանել,և եթե ունենայի սեփական մասնավոր դպրոց, ապա կկիրառեի նրանց դպրոցից շատ սկզբունքներ:Ներկայացվում է ճապոնական կրթության մեթոդները, ինչով էլ պայմանավորում են ճապոնացի ժողովրդի տաղանդավոր և ունիկալ լինելը:gaya71-ի խոսքերից Նայել գրառումըՍիրելի Ֆլորա , :ճապոնացիները ժամանակին օգտագործում էին հետևյալ սկզբունքը ««եվրոպական գիտելիքներ ճապոնական ոգի»» և դարձան Արևելքի ամենազարգացած երկիրը , կարծում եմ մեր դպրոցներում պետք է կարողանանք մշակել նմանատիպ սկզբունք և կստանանք լավագույն արդյունքը: Մեր ղեկավարները մտածելու տեղ ունեն
Նախ վարք, հետո կրթություն:Ճապոնացի դպրոցականները քննություն տալիս են 4-րդ դասարանից, երբ լրանում է նրանց տասը տարին: Այստեղ կարծում են, որ առաջին երեք տարին ակադեմիական գիտելիքներ ստանալը էական չէ: Հիմնական շեշտադրումն արվում է երեխայի դաստիարակության վրա, երեխաներին սովորեցնում են հարգել մարդկանց, կենդանիներին, լինել մեծահոգի, սրտակցել մարդկանց, գտնել ճշմարտությունը, սովորել ինքնակառավարել ու հոգ տանել բնության նկատմամբ:
Ճապոնիայում ուսումնական տարին սկսվում է ապրիլի 1-ից
Երբ շատ երկրներում երեխաներն ավարտում են դպրոցը, ճապոնացիները տոնում են իրենց «սեպտեմբերի 1»-ը: Տարեսկիզբը համընկնում է ճապոնական գեղեցիկ երևույթներից մեկի՝ սակուրայի ծաղկման հետ: Այդպես նրանք տրամադրվում են շատ լուրջ ճանապարհն անցնելուն: Ակադեմիական տարին բաղկացած է երեք շրջաններից՝ ապրիլի 1-ից մինչև հուլիսի 20, սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 20, հունվարի 7-ից մինչև մարտի 25-ը: Այդպիսով, ճապոնացիներն հանգստանում են 6 շաբաթ ամառային արձակուրդներին և 2 շաբաթ՝ ձմռանն ու գարնանը:
Ճապոնական դպրոցներում հավաքարար չկա, երեխաներն իրենք են հավաքում տարածքը:
Յուրաքանչյուր դասարան հերթով հավաքում է դասասենյակները, միջանցքը և նույնիսկ զուգարանները: Այդպիսով երեխաները դեռ վաղ հասակից սովորում են աշխատել կոլեկտիվում ու օգնել միմյանց: Միաժամանակ, երբ դպրոցականները երկար ժամանակ են ծախսում տարածքը մաքրելու, աշխատելու համար, նրանք դժվար թե ցանկանան կեղտոտել այն: Դա սովորեցնում է իրենց հարգել սեփական, ինչպես նաև ուրիշի աշխատանքը և խնամքով վերաբերվել շրջապատող միջավայրին:
Դպրոցներում պատրաստում են ստանդարտ ուտելիքներ
Տարրական և միջին դասարաններում երեխաների համար պատրաստում են հատուկ լանչեր, որոնց ճաշացանկը կազմում են ոչ միայն խոհարարները, այլ նաև բժիշկ մասնագետները, որպեսզի ուտելիքը լինի առողջ ու օգտակար: Բոլոր համադասարանցիները ուտում են միասին, դասատուների հետ, դասասենյակում: Նման ոչ պաշտոնական մթնոլորտում նրանք ավելի շատ են շփվում և բարիդրացիական հարաբերությունների մեջ մտնում միմյանց հետ:
Ճապոնիայում մեծ տարածում ունի լրացուցիչ կրթությունը
Դեռ տարրական դասարաններում երեխաները սկսում են հաճախել մասնավոր և նախապատրաստող դպրոցներ, որպեսզի կարողանան ընդունվել միջին, հետո՝ ավագ դպրոց: Նման տեղերում դասերն անցկացվում են երեկոյան ժամերին, և Ճապոնիային շատ հատուկ երևույթ է, երբ գիշերը ժամը 21:00-ին հասարակական տրանսպորտը լցվում է երեխաներով, ովքեր շտապում են տուն լրացուցիչ դասերից հետո: Նրանք պարապում են նույնիսկ կիրակի օրերին ու արձակուրդներին: Սա զարմանալի չէ, և վիճակագրության համաձայն Ճապոնիայում չկան նույն դասարան մնացած և հետադիմություն ցուցաբերած երեխաներ:
Ճապոնիայում դասերին զուգահեռ երեխաներին սովորեցնում են ճապոնական գեղագրությանը և պոեզիային
Ճապոնական գեղագրության կամ ինչպես ընդունված է ասել՝ շոդոյի սկզբունքը շատ հեշտ է. Եղեգնյա վրձինը թաթախում են թանաքի մեջ և սահուն հարվածներով նկարում թերթի վրա: Ճապոնիայում շոդոն պակաս չի գնահատվում, քան գեղանկարչությունը: Իսկ ճապոնական հայկուն, որը ազգային պոեզիայի տեսակ է, հակիրճ ներկայացնում է բնությունն ու մարդուն՝ որպես մեկ ամբողջություն: Երկու առարկաներն էլ արտացոլում են արևմտյան էսթետիկայի սկզբունքներից մեկը՝ հասարակի և էլեգանտի հարաբերությունը: Այս առարկաները երեխաներին սովորեցնում են արժեվորել ու հարգել սեփական մշակույթը՝ իր դարավոր ավանդույթներով:
Բոլոր երեխաները պետք է դպրոցական համազգեստ կրեն
Միջին դպրոցից սկսած յուրաքանչյուր դպրոցական պարտավոր է համազգեստ կրել: Շատ դպրոցներ ունեն իրենց համազգեստը: Այս կարգը նպատակ ունի կարգապահ դարձնել սովորողներին, քանի որ համազգեստը աշխատանքային տրամադրություն է ստեղծում:
Դպրոցներում հաճախելիությունը կազմում է 99,99 տոկոս
Դժվար է պատկերացնել մի մարդու, ով դասերից չի փախչել, բայց այս դեպքում մի ամբողջ ազգ է: Ճապոնացի դպրոցականները համարյա երբեք չեն ուշանում դասերից: Իսկ դպրոցականների 91 տոկոսը միշտ լսում է դասատուին:
Մեկ ավարտական քննության արդյունքը որոշում է ամեն ինչ
Ավագ դպրոցում դասերի ավարտին դպրոցականները մեկ առաջադրանք են գրում, որը վճռում է նրանց բուհ ընդունվելու հարցը: Շրջանավարտը կարող է ընտրել միայն մեկ ուսումնական հաստատություն և թե ինչպիսին այն կլինի՝ կորոշի նրա ապագա աշխատավարձի չափը և կյանքի մակարդակը: Միաժամանակ, մրցակցությունը շատ բարձր է: Շրջանավարտների 76 տոկոսը շարունակում է կրթությունը դպրոցից հետո: Այդ է պատճառը, որ Ճապոնիայում ընդունված արտահայտություն կա՝ «քննական դժոխք»:
Համալսարանական տարիները՝ որպես կյանքի լավագույն արձակուրդներ:
Զարմանալի չէ, որ «քննական դժոխքից» ու համալսարանական կյանքին երկար պատրաստվելուց հետո ճապոնացիները մի տեսակ ընդմիջում են ցանկանում: Եվ այդ ընդմիջումը բաժին է ընկնում համալսարանական տարիներին, որոնք համարվում են ճապոնացու կյանքի ամենաթեթև ու ամենաանհոգ տարիները: Եվ դա լավագույն հանգիստն է աշխատանքի անցնելուց առաջ, որին ճապոնացիները մանկությունից սովորել են մոտենալ ոչ միայն ամենայն պատասխանատվությամբ, այլ նաև մեծագույն սիրով:Վերջին խմբագրողը՝ manush; 15-02-18, 17:50.
Comment
-
Comment