Հարգելի ֆորումցիներ, ներկայացնում եմ ՖԻՆՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԸ
‹‹Անհրաժեշտ է երեխաներին նախապատրաստել կամ կյանքին, կամ էլ՝ քննություններին: Մենք ընտրել ենք առաջինը››
Համաձայն hամաշխարհային հեղինակավոր PISA (Programme for International Student Assessment) ընկերության ուսումնասիրությունների (անց են կացվում 3 տարին մեկ ընթերցանություն, մաթեմատիկական գրագիտություն, բնական գիտություններ և համակարգչային գրագիտություն)՝ 2000—2009 Արևելյան Ասիայի երկրներում լավագույն միջնակարգ կրթություն ապահովող երկրներն են՝ Չինաստանը, Կորեան, Սինգապուրը և Ճապոնիան, Եվրոպայում՝ Ֆինլանդիան և Հոլանդիան:
Ֆիննական կրթությունը վաղուց կայուն կերպով զբաղեցնում է համաշխարհային վարկանիշային մրցույթների առաջին տեղերը։ Հատկանշականն այն է, որ, չնայած այսպիսի տպավորիչ հաջողություններին, ֆին դպրոցականները ամենաքիչ ժամանակն են տրամադրում կրթությանը, իսկ Ֆինլանդիայի կառավարությունը կատարում է նվազագույն ծախսերը կրթության ոլորտում՝ մյուս առաջատար երկրների համեմատությամբ։ Ֆիները ոչինչ չեն թաքցնում և հաճույքով կիսվում ենն իրենց փորձով՝ կազմակերպելով զանազան սեմինարներ աշխարհի տարբեր երկրներում։ Ֆիննական դպրոցը կազմված է երկու աստիճանից՝ ստորին (1-6 դասարաններ) և վերին (7-9 դասարաններ), որից հետո հաճախում են կամ մասնագիտական կրթական հաստատություններ կամ լիցեյներ։ Հետաքրքրական են այն 7 կարևորագույն սկզբունքները, որոնցով առաջնորդվում է ֆիննական միջնակարգ կրթությունը․
1․ Հավասարություն - Դպրոցների․ չկան էլիտար և թույլ դպրոցներ։ Ամենամեծ դպրոցում սովորում է 60 աշակերտ, ամենափոքրում՝ 11։ Բոլոր դպրոցներն ունեն համաչափ ֆինանսավորում, միատեսակ կահավորում և հնարավորություններ։Բոլոր առարկաների․ չկան առավել կամ պակաս կարևոր առարկաներ։
Աշակերտների․ դասարանները չեն կազմվում ըստ աշակերտների ընդունակությունների կամ նախընտրությունների։ Չկան լավ և վատ աշակերտներ․ աշակերտների համեմատումը արգելված է։ Արգելված է նաև աշակերտներին վիրավորելը։
Ծնողների. արգելված է լրացնել այնպիսի թերթիկներ, որոնք պարունակում են տեղեկություններ ծնողի մասնագիտության, պաշտոնի կամ աշխատավայրի վերաբերյալ։
2․ Անվճար կրթություն - Բացի բուն կրթությունից, անվճար են նաև սնունդը, էքսկուրսիաները, այցելությունները թանգարաններ, տրանսպորտային փոխադրումները, բոլոր գրքերն ու գրենական պիտույքները, նոթբուքերը, պլանշետները։ Արգելված են բոլոր տեսակի դրամահավաքները։
3․ Անհատական մոտեցում - Յուրաքանչյուր երեխայի համար կազմվում է ուսուցման և զարգացման անհատական ծրագիր՝ համապատասխան դասագրքերի, դասարանա -կան և տնային առաջադրանքների, դրանց վրա ծախսվող ժամանակի մանրակրկիտ ընտրությամբ։
4․ Գործնականություն - Ֆիներն ասում են․ ‹‹Անհրաժեշտ է երեխաներին նախապատրաստել կամ կյանքին, կամ էլ՝ քննություններին:Մենք ընտրել ենք առաջինը››։ Այդ է պատճառը, որ այստեղ քննություններ չկան, իսկ թեմատիկ գրավոր աշխատանքներն ու թեստերը տրվում են ըստ ուսուցչի հայեցողության: Կա միայն մեկ պարտադիր թեստ՝ ավարտական, որի համար ոչ ոք առանձնապես չի անհանգստանում և պատասխանատվություն չի կրում: Դպրոցը սովորեցնում է միայն այն, ինչն անհրաժեշտ է կյանքում: Օրինակ լոգարիթմը չի ուսուցանվում:
5․Վստահություն - առաջին հերթին՝ ուսուցիչների և կրթության աշխատակիցների նկատմամբ: Չկան ստուգայցեր, մեթոդիստներ: Ընդհանուր է միայն ուսումնական ծրագիրը: Յուրաքանչյուր ուսուցիչ ինքն է ընտրում իր աշխատանքի ոճն ու մեթոդները: Երկրորդ՝ վստահություն աշակերտների նկատմամբ։ Աշակերտը կարող է զբաղվել իրեն հետաքրքրող գործունեությամբ : Օրինակ, դասին ցուցադրվող ֆիլմն իրեն չի հետաքրքրում, և նա գիրք է ընթերցում (աշակերտի բարձր ինքնագնահատաան)։
6․Կամավորություն - Սովորում է միայն նա, ով ցանկանում է սովորել:Ուսուցիչները կջանան գրավել աշակերտի ուշադրությունը, բայց եթե նրա մոտ բացակայում է սովորելու ցանկությունը կամ կարողություններն ու ընդունակությունները, ապա նրան չեն «քարկոծի» անբավարար կամ ցածր գնահատականներով, այլ կընդգրկեն գործնական, ոչ բարդ որևէ մասնագիտական, արհեստագործական խմբակ: Բոլորը չէ, որ պետք է գիտաշխատողներ դառնան, մեզ պետք են նաև վարորդներ: Եթե աշակերտը չի սովորում, չի կատարում առաջադրանքները, ոչ ոք ծնողներին բողոք չի ներկայացնի և ոչ մի աղմուկ չի բարձրանա. պարզապես աշակերտը կմնա նույն դասարանում դասընթացը յուրացնելու և միայն դրանից հետո կփոխադրվի: Այստեղ այդ երևույթը սարսափելի չէ:
7․Ինքնուրույնություն - Դպրոցի կարևորագույն խնդիրն է երեխաներին սովորեցնել ինքնուրույ- նություն: Այստեղ սովորեցնոմ են մտածել և սովորել ինքնուրույն: Ուսուցիչը չի պատմում նոր թեման, ամեն ինչ գրված է դասագրքերում, և աշակերտը պետք է ինքն ուսումնասիրի այն և յուրացնի: Կարևորը ոչ թե բանաձևերի սերտումն է, այլ զանազան ուղեցույցներից, տեքստերից, համացանցից, հաշվիչ սարքավորումներից գործնականում օգտվել կարողանալը: Այլ կերպ ասած՝ աշակերտին սովորեցնում են գտնել, ներգրավել և օգտագործել որևէ խնդիր, առաջադրանք լուծելու համար անհրաժեշտ ռեսուրսները: Աշակերտն իր սովորածը չի վերարտադրում, պատմում դասարանում:
Կարևոր է նշել, որ ֆիննական դպրոցներում, մինչև 7-րդ դասարանը, աշակերտները չեն գնահատվում: Գնահատականներին փոխարինում են լավ, բավարար, գերազանց ուսուցանող գնահատակները: Իսկ 1-3 դասարաններում դրանք ևս բացակայում են:
Այստեղ գնահատականները ծառայում են միայն աշակերտին խրախուսելու, դրված նպատակին հասնելու և գիտելիքների աստիճանը որոշելու համար: Դրանք ոչ մի կերպ չեն անդրադառնում ոչ ուսուցչի, և ոչ էլ դպրոցի վարկանիշի վրա:
Դպրոցական կյանքի «մանրուքները» -Երեխաները պարտավոր չեն զգաստ նստել աշակերտական նստարաններին: Նրանք կարող են նստել գորգերին, բազկաթոռներին և բազմոցներին:Աշակերտական համազգեստ գոյություն չունի, սակայն դպրոց մտնելուն պես կոշիկները փոխելը պարտադիր է:Արևային տաք եղանակներին դասերն անց են կացվում դրսում՝ հատուկ կահավորված դպրոցական բակերում:Տնային առաջադրանք երեխաները չեն ստանում: Նրանք պետք է հանգստանան: Իսկ ծնողները չպետք է զբաղվեն դասերով: Դրա փոխարեն նրանք իրենց երեխաների հետ պետք է այցելեն թանգարաններ, կազմակերպեն իրենց հանգիստը:Ծնողներից չի պահանջվում որևէ նախապատրաստում դպրոցին. դպրոցն ինքն ամեն ինչի մասին կհօգա:
Այսպիսին է ֆիննական դպրոցը: Որևէ մեկին այն կարող է և դուր չգալ: Իհարկե, շատ մեծ ցանկության դեպքում այստեղ կարելի է գտնել թերություններ: Այդուհանդերձ ամենակարևոր խնդիրները ֆիննական դպրոցները կարողանում են վստահորեն լուծել և, որ ամենակարևորն է, ֆին դպրոցահասակ երեխաները չեն ունենում նյարդային լարվածություններ՝ ուսումնական ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, չեն երազում շուտ մեծանալ և ազատվել դպրոցից, չեն խուսափում դպրոցից: Սովորելը լարվածություն չի առաջացնում ոչ իրենց, և ոչ էլ իրենց ընտանիքների անդամների համար: Նրանք չեն ապրում անհանգիստ և լարված սթրեսային օրեր՝ քննություններով կամ ստուգողական աշխատանքներով պայմանավորված:
Եվ այսպես՝ ֆին երեխաները հաճույքով և սիրով են հաճախում դպրոց: Նրանք խաղում են իրենց բակերում, զբաղվում են երաժշտությամբ, սպորտով, ստեղծագործում են, ամենաշատն են կարդում գրքեր, և այս ամենի հետ մեկտեղ, հաջողում են նաև ուսման մեջ լինել առաջինը աշխարհում:

Comment