Արդի համաշխարհային կրթական զարգացումների հիմնական միտումները

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • gaya71
    Մոդերատոր
    • May 2017
    • 221

    Արդի համաշխարհային կրթական զարգացումների հիմնական միտումները

    Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների հարաճուն զարգացման գործում կարևոր դերը պատկանում է կրթությանը և գիտությանը:
    Ներկա փուլում ամբողջ աշխարհում զարկ է տրվում կրթության բովանդակության վերակառուցման ուսուցման կազմակերպման նոր ժամանակակից ձևերի որոնմանը:
    Արդի աշխարհում գիտական հայտնագործությունները աննախադեպ արագությամբ հաջորդում են մեկը մյուսին:
    Մասնագիտությունների ցանկը տաս տարին մեկ 50%-ով նորոգվում է:Գլոբալացման ներկա ժամանակում տեղի է ունենում ազգային-կրթական համակարգերի դիմազտման գործընթաց:Նոր ժամանակաշրջանում մարդը հայտնվել է տեղեկատվական հեղեղում, որտեղ շատ արագ աչքի առաջ հեռանում են գիտելիքները , տեխնիկան աշխարհի մասին պատկերացումները, բարոյական նորմերն ու բարքերը:


    Հարգելի գործընկերներ ,ակնկալում եմ ձեր ակտիվ քննարկումը թեմայի վերաբերյալ:
    Ինչ կարծիքի եք Հայաստանի կրթական համակարգի վերաբերյալ, որոնք են, ըստ ձեզ ,դրական և բացասական կողմերը
  • kara1969
    Մոդերատոր
    • Apr 2017
    • 130

    #2
    Հարգելի գործընկեր Հայաստանի կրթական համակարգը լուրջ բարեփուխումների կարիք ունի: Մեր կրթական համակարգը համարվում է աշխարհի ամենաբարդերից մեկը:

    Comment

    • kara1969
      Մոդերատոր
      • Apr 2017
      • 130

      #3
      Հայաստանի կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է։

      Հայաստանի հիմնական ընդհանուր կրթությունը (հանրակրթական դպրոցի 1-9 դասարաններ) պարտադիր է։ Միջնակարգ կրթությունը (հանրակրթական դպրոցի 1-12 դասարաններ) պետական ուսումնական հաստատություններում անվճար է։ Ընդհանուր կրթությունն սկսվում է վեց տարեկանից։

      Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերն են՝ հանրակրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ) և մասնագիտական կրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ)։ Հանրակրթական հիմնական ծրագրերն են նախադպրոցական (մանկապարտեզ), տարրական (1-4 դասարաններ), միջին (5-9 դասարաններ), ավագ (10-12 դասարաններ) դպրոցը։

      Մասնագիտական հիմնական կրթական ծրագրերն են նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական (իրականացվում է ուսումնարաններում և քոլեջներում), բարձրագույն մասնագիտական (բակալավրիատ, մագիստրատուրա, իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատություններում), հետբուհական մասնագիտական (ասպիրանտուրա և դոկտորանտուրա)։

      Կրթական ծրագրերն իրականացվում են առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (ընտանեկան և ինքնակրթության) ձևերով։

      Միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքով։

      Comment

      • kara1969
        Մոդերատոր
        • Apr 2017
        • 130

        #4
        Կրթության բովանդակություն
        Գոյություն ունի կրթության բովանդակության մի քանի մակարդակ՝

        1.մշակված բովանդակություն (չափորոշիչներ, ծրագրեր, դասագրքեր)
        2.հաղորդվող բովանդակություն (ուսումնական գործընթաց)
        3.յուրացվող բովանդակություն (գիտելիքներ, կարողություններ, հմտություններ, արժեքներ)։

        Comment

        • gaya71
          Մոդերատոր
          • May 2017
          • 221

          #5
          Հայաստանի Հանրապետության կրթության համակարգը պետական կրթական չափորոշիչների, կրթության հաջորդականությունն ապահովող տարբեր մակարդակի ու ուղղվածության կրթական ծրագրերի, ուսումնական հաստատությունների և կրթության կառավարման մարմինների փոխկապակցված ամբողջություն է:

          Հանրապետության կրթության համակարգն ընդգրկում է.

          պետական կրթական չափորոշիչների, կրթության հաջորդականությունն ապահովող տարբեր մակարդակի և ուղղվածության կրթական ծրագրերի համալիրը,
          այդ ծրագրերն իրականացնող տարբեր տիպի ուսումնական հաստատությունների ցանցը,
          կրթության կառավարման մարմինների, նրանց ենթակայության հիմնարկների ու հաստատությունների համակարգը

          Comment

          • gaya71
            Մոդերատոր
            • May 2017
            • 221

            #6
            Հայաստանի կրթական համակարգը ներառում է.

            նախադպրոցական կրթությունը
            ընդհանուր միջնակարգ կրթությունը’ կազմված տարրական, միջին կամ հիմնական և ավագ դպրոցից,
            նախնական մասնագիտական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթությունը,
            հետբուհական կրթությունը,
            մասնագետների վերաորակավորման և որակավորման բարձրացման հաստատությունները
            գնահատման և կրթական ծառայություններ առաջարկող հաստատությունները:

            Comment

            • gaya71
              Մոդերատոր
              • May 2017
              • 221

              #7
              Համամիտ եմ հարգելի Կարինե, մեր կրթական համակարգը բավականին բարդ է ,կարծում եմ այն լուրջ փոփոխուրյունների կարիք ունի ;

              Comment

              • gaya71
                Մոդերատոր
                • May 2017
                • 221

                #8
                :Նոր ժամանակաշրջանում մարդը հայտնվել է տեղեկատվական հեղեղում, որտեղ շատ արագ աչքի առաջ հեռանում են գիտելիքները , տեխնիկան աշխարհի մասին պատկերացումները, բարոյական նորմերն ու բարքերը.
                1. Ներկա փուլում դպրոցի խնդիրն է աշակերտների մեջ ձևավորել նրա շարունակական կրթության հիմնավորություն ապահովող անձնային և ինտելեկտուալ որակներ.ազնվություն, պատրաստակամություն:
                2. Սովորողներին տալ հիմնարար գիտելիքներ, նաև զարգացնել նրանց կարողություններն ու հմտությունները:
                3. Կրթության մեջ մեծ կարևորություն տալ ուսուցման պրակտիկ ուղղվածությանը, աշակերտների ինքնուրույն-հետազոտական աշխատանքին:
                4. Ապահովել գիտելիքների իմաստավորված յուրացում, դաստիարակել շրջահայաց անհատ:
                5. Կարևորել սովորողների ազատությունը որպես կրթության արդյունավետության բարձրացման միջոց ,ապահովել աշակերտի ազատությունը, չպարտադրել գործել, այլ բացատրել՝ ինչու և ինչպես:
                6. Ինքնուսուցման գործընթացից դեպի ուսումնահետազոտական գործունեության կազմակերպում ,ժամանակակից տեխնոլոգիաներից ճիշտ կիրառում:
                7. Սովորողների ստեղծագործական ընդունակությունների արթնացում և ակտիվացում:
                8. Ուշադրության կենտրոնում պահել սովորողների հաղորդակցական պատշաճ կարողությունների ձևավորման խնդրին:
                9. Հաշվի առնել սովորողների տարիքային հոգեբանութունը:
                10. Ուսուցումն ու դաստիարակությունը անխզելի միասնություն են կազմում:
                11. Սովորողը դիտվի և իրականում լինի ուսուցման լիարժեք սուբյեկտ:
                12. Գնահատման ժամանակակից փուլում նկատելի է ուսուցչի գնահատումից սովորողի մասնակցությամբ գնահատման անցման միտումները:
                13. Չի կարելի սովորողից պահանջել ,որ նա բոլոր առարկաներին հավասր կարևորություն տա:
                14. Երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջության ապահովելը դպրոցի պարտականությունն է:
                15.Հայ երեխան պետք է ճանաչի իր հայրենիքը, լինի հայրենասեր:

                Comment

                • Նառա Միկոյան1979
                  Մոդերատոր
                  • May 2017
                  • 61

                  #9
                  Հարգելի Գայանե ես նույնպես գտնում եմ , որ մեր կրթական համակարգը լուրջ վերանայման կարիք ունի:Տարիներ շարունակ մենք երեխաներին սովորեցնում ենք այնպիսի դասագրքերով , որոնց շրջանակներում ստացած գիտելիքը գործանականում կիրառելի չէ:Այսինքն երեխան չի կարողանում կյանքում կիրառել այն ինչ սովորեցնում ենք :Ուրեմն հարկավոր է սկսկել հենց այստեղից դասագրքերը հարմարեցնել այսօրվա պահանջների հետ, որպեսզի դասերը ավելի հետաքրիիր լինեն և երեխան ստացած գիտելիքը կարողոնա կյանքում կիրառել:Նոր ժամանակներում ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել նաև էլեկտրոնային դասգրքերով ուսուցանելու վրա:Հարկավոր է երեխային ավելի մոտեցնել համաշխարհային կրթական զարգացման դինամիկային:

                  Comment

                  • gaya71
                    Մոդերատոր
                    • May 2017
                    • 221

                    #10
                    Հարգելի Նառա, դուք ճիշտ եք, մեր կրթական համակարգը փոփոխության կարիք ունի: Այսօր սկանդինավյան երկրների կրթական համակարգը առաջատար է համարվում աշխարհում, իսկ մենք որքան պիտի աշխատենք , որ այդպիսի համակարգ ունենանք:
                    Կրթություն՝ անձի, հասարակության և պետության շահերից ելնող ուսուցման և դաստիարակության գործընթաց, որը նպատակաուղղված է գիտելիքները պահպանելու ու սերունդներին փոխանցելու համար։ Հայաստանում կրթական համակարգը մինչև 1991 թվականները զարգացել է բացառապես խորդհրադյին կարգերի համաձայն։ Հայաստանը ընդգրկված լինեով ԽՍՀՄ կազմի մեջ, շարժվել և զարգացել է բացառապես ԽՍՀՄ-ի կողմից հաստատված պլանի համաձայն։ Միայն անկախացումից հետո Հայաստանի իշխանությունները փորձ արեցին, ձևավորել և զարգացնել Հայաստանի կրթական համակարգը։ Չնայած սկզբնական շրջանում կրթական համակարգի հիմնական մասը կրում էր նախկին՝ խորհրդային, համակարգի տարրերը, այնուամենայնիվ մշակվեցին առանձին դրույթներ և օրենքներ, որոնք կարգավորում են կրթական համակարգը և միայն 1999 թ ապրիլի 14-ին ընդունվեց օրենք կրթության մասին՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Մինչև այսօր էլ դեռևս շարունակվում են ոլորտում իրականացվող կրթական բարեփոխումները, որոնք նպատակ ունեն էլ ավելի կատարելագործելու Հայաստանի կրթական համակարգը։

                    Comment

                    • gaya71
                      Մոդերատոր
                      • May 2017
                      • 221

                      #11
                      21-րդ դարում փոխվել են հասարակության արժեքային կողմնորոշիչները,
                      կրթության և դաստիարակության համակարգը վերաիմաստավորել է իր գերակայու-
                      թյունները՝ շեշտը դնելով «մարդկային գործոնի» և անձի զարգացման հիմնախնդիր-
                      ների վրա։ Որպես բարձրագույն արժեք է դիտարկվում ազատ, կրթված, զարգացած
                      անհատը, որն ընդունակ է ապրել ու ստեղծագործել հարափոփոխ աշխարհում, լինել
                      մրցունակ, ինտեգրվել համաշխարհային հանրության մեջ

                      Comment

                      • Kamo69
                        Սկսնակ մասնակից
                        • Aug 2017
                        • 8

                        #12
                        gaya71-ի խոսքերից Նայել գրառումը
                        :Նոր ժամանակաշրջանում մարդը հայտնվել է տեղեկատվական հեղեղում, որտեղ շատ արագ աչքի առաջ հեռանում են գիտելիքները , տեխնիկան աշխարհի մասին պատկերացումները, բարոյական նորմերն ու բարքերը.
                        1. Ներկա փուլում դպրոցի խնդիրն է աշակերտների մեջ ձևավորել նրա շարունակական կրթության հիմնավորություն ապահովող անձնային և ինտելեկտուալ որակներ.ազնվություն, պատրաստակամություն:
                        2. Սովորողներին տալ հիմնարար գիտելիքներ, նաև զարգացնել նրանց կարողություններն ու հմտությունները:
                        3. Կրթության մեջ մեծ կարևորություն տալ ուսուցման պրակտիկ ուղղվածությանը, աշակերտների ինքնուրույն-հետազոտական աշխատանքին:
                        4. Ապահովել գիտելիքների իմաստավորված յուրացում, դաստիարակել շրջահայաց անհատ:
                        5. Կարևորել սովորողների ազատությունը որպես կրթության արդյունավետության բարձրացման միջոց ,ապահովել աշակերտի ազատությունը, չպարտադրել գործել, այլ բացատրել՝ ինչու և ինչպես:
                        6. Ինքնուսուցման գործընթացից դեպի ուսումնահետազոտական գործունեության կազմակերպում ,ժամանակակից տեխնոլոգիաներից ճիշտ կիրառում:
                        7. Սովորողների ստեղծագործական ընդունակությունների արթնացում և ակտիվացում:
                        8. Ուշադրության կենտրոնում պահել սովորողների հաղորդակցական պատշաճ կարողությունների ձևավորման խնդրին:
                        9. Հաշվի առնել սովորողների տարիքային հոգեբանութունը:
                        10. Ուսուցումն ու դաստիարակությունը անխզելի միասնություն են կազմում:
                        11. Սովորողը դիտվի և իրականում լինի ուսուցման լիարժեք սուբյեկտ:
                        12. Գնահատման ժամանակակից փուլում նկատելի է ուսուցչի գնահատումից սովորողի մասնակցությամբ գնահատման անցման միտումները:
                        13. Չի կարելի սովորողից պահանջել ,որ նա բոլոր առարկաներին հավասր կարևորություն տա:
                        14. Երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջության ապահովելը դպրոցի պարտականությունն է:
                        15.Հայ երեխան պետք է ճանաչի իր հայրենիքը, լինի հայրենասեր:
                        Այսօրվա մեր դպրոցը կարիք ունի լուրջ փոփոխությունների, Ձեր վերը նշված կետերը վկայում են դրա մասին։ Դպրոցաշինության գործում անհրաժեշտ է ուսումնասիրել առաջատար երկրների փորձը միեվնույն ժամանակ հաշվի առնել մեր ազգային առանձնահատկությունները՝ այսինքն կրոնական, մշակութային, ռազմական, տնտեսական ... եվ ստղծել այնպիսի կուռ կրթական համակարգ , որը կնպաստի մեր դպրոցի եվ կրթական համակարգի վերափոխմանը եվ բարելավմանը։

                        Comment

                        • gaya71
                          Մոդերատոր
                          • May 2017
                          • 221

                          #13
                          Հարգելի kamo69 համամիտ եմ Ձեր տեսակետի հետ եվ գտնում եմ, որ մեր կրթական համակարգը իսկապես ունի որոշակի փոփոխությունների կարիք, պարզապես փոփոխություններից առաջ անհրաժեշտ է կատարել խորքային եվ հետեվողական ուսումնասիրություններ, քանի որ ցանկացած փոքր թերություն հետագայում կարող է թողնել լուրջ հետեվանքներ։ Բացի այդ՝ առաջատար երկրների փորձը ինտեգրելու համար պետք է ուշադրություն դարձնել արդյո՞ք այն գործել է նմանատիպ պետություններում, ինչպիսին Հայաստանն է։

                          Comment

                          • Kamo69
                            Սկսնակ մասնակից
                            • Aug 2017
                            • 8

                            #14
                            gaya71-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի kamo69 համամիտ եմ Ձեր տեսակետի հետ եվ գտնում եմ, որ մեր կրթական համակարգը իսկապես ունի որոշակի փոփոխությունների կարիք, պարզապես փոփոխություններից առաջ անհրաժեշտ է կատարել խորքային եվ հետեվողական ուսումնասիրություններ, քանի որ ցանկացած փոքր թերություն հետագայում կարող է թողնել լուրջ հետեվանքներ։ Բացի այդ՝ առաջատար երկրների փորձը ինտեգրելու համար պետք է ուշադրություն դարձնել արդյո՞ք այն գործել է նմանատիպ պետություններում, ինչպիսին Հայաստանն է։
                            Հարգելի Գայանե, երբ ասում եմ լուրջ հետազոտություններ կատարել, նշանակում է հաշվի առնել բոլոր հանգամանքները, ազգային առանձնահատկությունները: Չնայած մեր համակարգը լուրջ վերափոխումների կարիք ունի, բայց մեր շնորհալի երեխաները կրկին փայլեցին միջազգային մրցույթում և մեդալներով վերադարձան:Շնորհավորում եմ մեզ բոլորիս:

                            Comment

                            • gaya71
                              Մոդերատոր
                              • May 2017
                              • 221

                              #15
                              Մոտ 2,5 հազարամյակ առաջ չինացի մտածող եւ փիլիսոփա Կոնֆուցիուսը, երբ նրան հարցրել են, թե ի՞նչ է անհրաժեշտ պետության ծաղկման համար, պատասխանել է, որ անհրաժեշտ է երեք բան. 1, Շատ հաց: 2. Ուժեղ բանակ: 3. Ուղեղների համապատասխան վիճակ: Վերջինը, անկասկած, անմիջականորեն պայմանավորված է կրթության (հանրակրթական եւ բարձրագույն) ժամանակակից մակարդակով:
                              Անցել է 2,5 հազար տարի և ինչ է փոխվել այս արժեհամակարգում?

                              Comment

                              Working...
                              X

                              Debug Information