Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հեռախոսները դպրոցում

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հեռախոսները դպրոցում

    Հարգելի գործընկերներ տեղադրելով այս թեման, հույս ունեմ, որ ակտիվ կքննարկեք , քանի որ այն շատ կարևոր թեմա է և համոզված եմ որ վերաբերվում է յուրաքանչյուրիս։

  • #2
    Սիրելի Անգին,այս թեման շատ արդի է,քանի որ ունի երկակի նշանակություն։Այօոր այդ հարցը անհանգստացնում է և աշակերտներին,և ծնողներին,և մանկավարժներին։Այս հարցին պետք է մոտենալ տարբեր կողմերից,որպեսզի չտուժի ոչ ուսուցիչը,ոչ էլ աշակերտն ու ծնողը։

    Comment

    • #3
      Ես կարող եմ հավելել, որ յուրաքանչյուր նորարարություն պետք է ծառայի ի նպաստ կրթական ոլորտի զարգացման, իսկ այն ինչ որ հանդիսանում է որպես խոչընդոտ կարելի է ուղղակի հրաժարվել։

      Comment

      • #4
        Բջջայինը լավ իր է, բայց այն պետք է չափավոր և տեղին օգտագործել:Դրանք ավելի շատ վնասում են երեխաներին և նրանց ուսմանը:

        Comment

        • #5
          Հեռախոսներ պետք է լինեն ամեն տեղ, պետք է ունենա ամեն ոք, եթե այն ծառայում է նպատակին, ոչ թե որպես աքսեսուար կամ շրջապատող մարդկանց խանգարող հանգամանք։ Ինչ վերաբերում է աշակերտի հեռախոս ունենալուն դասի ժամանակ, ապա ես չեմ ընդդիմանում, եթե այդ հեռախոսը իմ ուշադրությունը չի շեղում։
          Ի․ Մարգարյան

          Comment

          • #6
            Հարգելի Անգին ճիշտ է շատ կարևոր է,որ սովորողը չշեղվի դասին, այդ արդեն իսկ ծառացած խնդիրը իմ կարծիքով , պետք է լուծել ծնողի և ուսուցիչների համատեղ աշխատանքով:

            Comment

            • #7
              Հարգելի Անգին, կիսում եմ Ձեր անհանգստությունը: Կարելի է հեռախոսի հնարավորությունները օգտագործել դասապրոցեսում: Օրինակ, լաբորատոր աշխատանքների ժամանակ օգտագործում ենք որպես վայրկենաչափ, աշակերտները նկարահանում են փորձի ընթացքը, տունը վերանայում կատարում հաշվարկ և եզրակացություն, անգամ կարելի է փորձը դանդաղեցված նկարահանել, ավելի մանրամասն ուսումնասիրելու համար, երբեմն էլ նկարում են գրատախտակին լուծված խնդիրները, բարդ բանաձևերի դուրսբերումները, իսկ գրավոր աշխատանքների ժամանակ անպայման հեռախոսները հավաքում եմ:

              Comment

              • #8
                Հետազոտական աշխատանքներ կատարելիս հեռախոսները փոխարինում են համակարգիչներին և ավելի հարմար են ․ նյութը աշակերտներն ավելի շուտ ու հեշտ են գտնում։ Ինձ թվում է , եթե աշակերտն անելիք չունի դասին, միայն այդ ժամանակ հեռախոսը կդառնա նրա <<պարապ վախտի խաղալիքը>>։
                Ի․ Մարգարյան

                Comment

                • #9
                  Առաջարկում եմ օգտագործենք սմարթֆոն բառը, քանի որ բոլորիդ նշած այլընտրանքային ֆունկցիաները, որոնք օգտագործում եք դասին, դրանք հասու են մեծ մասամբ հենց սմարթֆոններին: Իսկ եթե հենց խոսքը հեռախոսին է վերաբերում, այսինքն միայն որպես խոսելու միջոց, ապա դա ուրիշ հարթությամբ պետք է քննարկել: 1.Ուսուցիչն իրավունք ունի արգելելու ցանկացած բան, որ խանգարում է դասապրոցեսին: 2. Ուսուցիչը, որն աշակերտին արգելում է օգտագործել դասին, նախ ինքը պիտի օրինակ ծառայի: 3. Բոլոր նորմալ կրթական հաստատություններում, պետական հիմնարկներում արգելվում է աշխատանքային ժամին պատասխանել զանգերի:4. Իսկապես կարող է դասին այն ծառայել որպես ինֆորմացիայի այլընտրանքային աղբյուր, բայց դա պիտի սպոնտան ընտրություն չլինի, այլ ուսուցիչը, որ նախապատրաստվում է դասին, իմանա, որ դրանից էլ է օգտվելու և ինքն էլ իր հետ դասին տանի անհրաժեշտ ուսումնադիտողական բոլոր պարագաները: Բացառությունների համար թողնենք 1 տոկոս: Շնորհակալություն
                  Աննա Անանյան

                  Comment

                  • #10
                    Աննա Անանյան-ի խոսքերից Նայել գրառումը

                    Համաձայն եմ Ձեզ հետ, եթե սմարթֆոնները օգտագործում ենք որպես ինֆորմացիոն աղբյուր, այլ ոչ թե որպես անձնական աքսեսուար։ Առհասարակ դեմ եմ, երբ նկատում եմ այդ հեռախոսները տարրական դասարաններում սովորող աշակերտների ձեռքին։

                    Comment

                    • #11

                      • #12
                        Հարգելի գործընկերներ, այսօրվա հեռախոսների ֆունկցիաները բազմազան են, դա անվիճելի է, շատ դեպքերում ուսուցիչներին ու աշակերտներին օգնում է դասապրոցեսին, բայց եթե այն աշակերտին ծառայում է որպես պարզապես զբաղմունքի առարկա և խանգարում է դասը, ուսուցչին, մյուս աշակերտներին, ապա պետք է այդ ուղղությամբ լուրջ աշխատանք տանել ծնողների, աշակերտների հետ, աշակերտներին սովորեցնել հեռախոսից օգտվելու կուլտուրան, ինչը մեծ ջանքեր կպահանջի:

                        Comment

                        • #13
                          Իրավացի եք: Տարրական դասարանում սովորող աշակերտի հեռախոս ունենալը, կարծում եմ, ունի մի արդարացում, որ ծնողը իմանում է երեխայի տեղը և կապ հաստատում, որը պետք է կատարվի միայն դասամիջոցներին, կամ էլ դասերից հեո:

                          Comment

                          • #14
                            Ճիշտ եք տիկին Բելա` ''արդարացում'': Ինչի, որ մեր ժամանակ հեռախոս չենք ունեցել, մեր մամաները մեր տեղը կորցրել են? Կամ ինչանով է ապահով էդ տարիքի երեխայի ձեռքին նյութական արժեք ներկայացնող բան թողնել, ինչ գիտեք ինչով են զբաղվում դպրոցում? Մեր տանն էլ երեխա կա` տարրական դասարանում սովորող, ով բացի դասերից, արտադասարանային պարապմունքների ու խմբակների է գնում, բայց մեր մտքով չի անցնում, որ եթե հեռախոս չունենա, կբարդանա մեր կյանքը:
                            Աննա Անանյան

                            Comment

                            • #15
                              Հեռախոսներն այսօր և անհրաժեշտություն են և միաժամանակ շատ են խանգարում աշակերտներին: Առաջ դասամիջոցներին երեխաներն գնում էին դուրս, խաղում էին կամ պարզապես զբոսնում: Հիմա զանգի հետ ամեն մեկն իր ձեռքն է վերցնում հեռախոսը, առանձնանում մի անկյունում և սկսում խաղալ: Պակասել է նրանց անմիջական շփումը;

                              Comment

                              Working...
                              X