Դպրոցների սպասվելիք օպտիմալացումը

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • grigqrist
    Մոդերատոր
    • Feb 2017
    • 133

    Դպրոցների սպասվելիք օպտիմալացումը

    Հարգելի՛ գործընկերներ, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք արդարացված է դպրոցների՝ մոտակա ժամանակներում սպասվելիք օպտիմալացումը, դրա համար կա՞ն բավարար պատճառներ։ Ի՞նչ կկորցնենք և ի՞նչ կշահենք դպրոցների օպտիմալացումը։
  • grigqrist
    Մոդերատոր
    • Feb 2017
    • 133

    #2
    Կարծում եմ՝ այս թեման արդիական է այսօր, ուստի խնդրում եմ անկաշկանդ արտահայտել ձեր կարծիքները։

    Comment

    • Իրինա Մարգարյան
      Ավագ մասնակից
      • May 2017
      • 281

      #3
      Կկորցնենք տնօրենների, ուսուցիչների ՝ կրճատումների պատճառներով, չնայած չգիտեմ ՝ ինչ սկզբունքներով են կրճատումներ անելու, եթե հաշվի առնեն ուսուցչի մասնագիտական փորձն ու հեղինակությունը, արդարացված կլինի, եթե հաշվի առնեն այլ հանգամանքներ, ինչպես սովորաբար լինում է Հայաստանում, ցավալի է։
      Ի․ Մարգարյան

      Comment

      • Անգին Ասլանյան
        Մոդերատոր
        • May 2017
        • 183

        #4
        Այդ ծրագիրը իրականացնելու համար անհրաժեշտ են լուրջ պատրաստություններ, որոնց կարծում եմ դեռ պատրաստ չենք։

        Comment

        • Rosi
          Մոդերատոր
          • May 2017
          • 176

          #5
          Դպրոցների օպտիմալացման հետ կապված այս աղմուկը բարձրացվեց այն պահին, երբ դրա կարիքը հատկապես չկար: Այն պահին, երբ կառավարությունն ու իշխանությունները փոխանակ աշխատատեղեր ստեղծելու մասին մտածեն, եղածներն էլ են ուզում կրճատել: Սա կարող է արտագաղթի հավելյալ պատճառ հանդիսանալ, և եթե հիմա հասարակությունն այս սկսված թեմայի դեմ իր ձայնը չբարձրացնի և չփորձի կանխել այս չարորակ մտադրությունը, վաղը կարող է ուշ լինել:

          Comment

          • Rosi
            Մոդերատոր
            • May 2017
            • 176

            #6
            Եվ բնականաբար այդ կրճատման վտանգի տակ կհայտնվեն հատկապես այն ուսուցիչները, որոնք բարձրաստիճան հովանավորներ չունեն:

            Comment

            • Իրինա Մարգարյան
              Ավագ մասնակից
              • May 2017
              • 281

              #7
              Օպտիմալացման ծրագրից կարևոր դրույթ ուսուցիչների համար.


              Այնուհետև ներկայացվել է դպրոցների ֆինանսավորման բանաձևի վերանայման ծրագիրը և նշվել, որ նախատեսվում է ծախսերի վերաբաշխման վերանայում, ինչի արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել ուսուցիչների միջին աշխատավարձը, երաշխավորել նրանց նվազագույն աշխատավարձը՝ անկախ աշակերտների թվից: Անդրադարձ է կատարվել հանրակրթության բովանդակային բարեփոխումներին, - See more at: http://www.cfep.am/hy/news/item/2017....Qr7JCyps.dpuf
              Ի․ Մարգարյան

              Comment

              • Նունե Մարգարյան
                Մոդերատոր
                • Jun 2017
                • 301

                #8
                Հարգելի Իրինա, երբ եղավ առաջին օպտիմալացումը, չեմ կարծում , որ կգտնվեր գոնե մեկ ուսուցիչ ստրեսային վիճակում չլիներ, եթե պետության տեսակետից դիտարկենք ծախսերի վերաբաշխում ասածը պետք է կատարել առաջին հերթին ավելի բարձր ատյաններում ևայլ ոլորտներում:

                Comment

                • grigqrist
                  Մոդերատոր
                  • Feb 2017
                  • 133

                  #9
                  Իրինա Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Օպտիմալացման ծրագրից կարևոր դրույթ ուսուցիչների համար.


                  Այնուհետև ներկայացվել է դպրոցների ֆինանսավորման բանաձևի վերանայման ծրագիրը և նշվել, որ նախատեսվում է ծախսերի վերաբաշխման վերանայում, ինչի արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել ուսուցիչների միջին աշխատավարձը, երաշխավորել նրանց նվազագույն աշխատավարձը՝ անկախ աշակերտների թվից: Անդրադարձ է կատարվել հանրակրթության բովանդակային բարեփոխումներին, - See more at: http://www.cfep.am/hy/news/item/2017....Qr7JCyps.dpuf
                  Ոսուցիչներին ըստ ծանրաբեռնվածության, հավասար պայմաններով (առանց դպրոցի աշակերտների քանակը հաշվի առնելու) վարձատրելու մասին, կարծում եմ, վաղուց պետք է մտածեին, և դա ոչ մի կերպ չպետք է կապվեր դպրոցների օպտիմալացման պահանջի հետ։

                  Comment

                  • Թեհմինե Սահակյան
                    Ավագ մասնակից
                    • May 2017
                    • 201

                    #10
                    Սիրելի գործընկերներ,գուցե լրիվ այլ ընթացք ունենալու օպտիմալացման գործընթացը։

                    Comment

                    • Flora Hovhannisyan
                      Ավագ մասնակից
                      • Feb 2017
                      • 417

                      #11
                      Հարգելի գործընկերներ, օպտիմալացում ասելով ես հասկանում եմ 15-16 աշակերտական թվով դասարաններ, որակյալ ուսուցիչ՝ անկախ տարիքից, համապատասխան ֆիզիկական և կրթական միջավայր ՝ արդյունավետ ուսուցում կազմակերպելու համար:

                      Comment

                      • Մարինե Հ.
                        Սկսնակ մասնակից
                        • Feb 2017
                        • 20

                        #12
                        Եթե դրույքաչափը դարձնեն 18 ժամ,դասարանների ծանրաբեռնվածությունը պակասեցնեն,վաստակած հանգստի ուղարկեն 63-65 տարին լրացած ուսուցիչներին,այդ դեպքում օպտիմալացումը չի խանգարի։

                        Comment

                        • Օլգա Հայրապետյան
                          Մոդերատոր
                          • Jun 2017
                          • 496

                          #13
                          Հարգելի Քրիստինե,շատ ցավոտ թեմաես առաջարկել,բայց մեզանից ինչ է կախված:Ինձ թվում է մենք ոչինչ չենք շահելու,շահելու է պետությունը:

                          Comment

                          • LiannaT
                            Մասնակից
                            • Feb 2017
                            • 87

                            #14
                            Հարգլի Քրիստինե եթե օպտիմալացումը վերաբերվում է այն դպրոցերին որոնք գտնվում են իրար մոտ և ունեն հազար ու հիսուն աշակերտներ, ապա իմ կարծիքով օպտիմալացումը տեղին է,այլ է պատկրը գյուղական դպրոցներում,որոնց մոտ գտնվող դպրոցները կիլոմետրերով հեռու են:Այս դեպքում ոչ թե դպրոցն են միայն օպտիմալացնում այլ նաև բնակավայրը:

                            Comment

                            Working...
                            X

                            Debug Information