Հարգելի՛ գործընկերներ, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք արդարացված է դպրոցների՝ մոտակա ժամանակներում սպասվելիք օպտիմալացումը, դրա համար կա՞ն բավարար պատճառներ։ Ի՞նչ կկորցնենք և ի՞նչ կշահենք դպրոցների օպտիմալացումը։
Դպրոցների սպասվելիք օպտիմալացումը
Collapse
X
-
Կկորցնենք տնօրենների, ուսուցիչների ՝ կրճատումների պատճառներով, չնայած չգիտեմ ՝ ինչ սկզբունքներով են կրճատումներ անելու, եթե հաշվի առնեն ուսուցչի մասնագիտական փորձն ու հեղինակությունը, արդարացված կլինի, եթե հաշվի առնեն այլ հանգամանքներ, ինչպես սովորաբար լինում է Հայաստանում, ցավալի է։Ի․ Մարգարյան
Comment
-
-
Դպրոցների օպտիմալացման հետ կապված այս աղմուկը բարձրացվեց այն պահին, երբ դրա կարիքը հատկապես չկար: Այն պահին, երբ կառավարությունն ու իշխանությունները փոխանակ աշխատատեղեր ստեղծելու մասին մտածեն, եղածներն էլ են ուզում կրճատել: Սա կարող է արտագաղթի հավելյալ պատճառ հանդիսանալ, և եթե հիմա հասարակությունն այս սկսված թեմայի դեմ իր ձայնը չբարձրացնի և չփորձի կանխել այս չարորակ մտադրությունը, վաղը կարող է ուշ լինել:
Comment
-
-
Օպտիմալացման ծրագրից կարևոր դրույթ ուսուցիչների համար.
Այնուհետև ներկայացվել է դպրոցների ֆինանսավորման բանաձևի վերանայման ծրագիրը և նշվել, որ նախատեսվում է ծախսերի վերաբաշխման վերանայում, ինչի արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել ուսուցիչների միջին աշխատավարձը, երաշխավորել նրանց նվազագույն աշխատավարձը՝ անկախ աշակերտների թվից: Անդրադարձ է կատարվել հանրակրթության բովանդակային բարեփոխումներին, - See more at: http://www.cfep.am/hy/news/item/2017....Qr7JCyps.dpufԻ․ Մարգարյան
Comment
-
-
Ոսուցիչներին ըստ ծանրաբեռնվածության, հավասար պայմաններով (առանց դպրոցի աշակերտների քանակը հաշվի առնելու) վարձատրելու մասին, կարծում եմ, վաղուց պետք է մտածեին, և դա ոչ մի կերպ չպետք է կապվեր դպրոցների օպտիմալացման պահանջի հետ։Իրինա Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումըՕպտիմալացման ծրագրից կարևոր դրույթ ուսուցիչների համար.
Այնուհետև ներկայացվել է դպրոցների ֆինանսավորման բանաձևի վերանայման ծրագիրը և նշվել, որ նախատեսվում է ծախսերի վերաբաշխման վերանայում, ինչի արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել ուսուցիչների միջին աշխատավարձը, երաշխավորել նրանց նվազագույն աշխատավարձը՝ անկախ աշակերտների թվից: Անդրադարձ է կատարվել հանրակրթության բովանդակային բարեփոխումներին, - See more at: http://www.cfep.am/hy/news/item/2017....Qr7JCyps.dpuf
Comment
-
-
Հարգլի Քրիստինե եթե օպտիմալացումը վերաբերվում է այն դպրոցերին որոնք գտնվում են իրար մոտ և ունեն հազար ու հիսուն աշակերտներ, ապա իմ կարծիքով օպտիմալացումը տեղին է,այլ է պատկրը գյուղական դպրոցներում,որոնց մոտ գտնվող դպրոցները կիլոմետրերով հեռու են:Այս դեպքում ոչ թե դպրոցն են միայն օպտիմալացնում այլ նաև բնակավայրը:
Comment
-
Comment