Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դպրոցի դերը մասնագիտական կողմնորոշման հարցում

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #61
    Հարգելի Քրիստինե, շատ աշակերտներ իրենց ընտրությունը մասնագիտության հարցում կատարում են , ոչ ճիշտ , միայն այն պատճառով , որ ,,բա իմ էրեխեն ինըստիտուտ չավարտի,, ,չմտածելով որ կարող է այդ երեխայից լավ զոդող կամ լավ փականագործ և կամ էլ արհեստավարժ վարպետ ստացվի:

    Comment

    • #62
      Հարգելի Քրիստինե, հաշվի առնեով տոկոսային հարաբերությամբ ծնողների մեծ գործոնը այս հարցում , չեմ կարծում, որ մենք, ուսուցիչներս կունենանք ծնողների նկատմամբ առավելություն:

      Comment

      • #63
        Իմ կարծիքով այդ հարցում պետք է լսենք նաև սովորողի սրտի խոսքը. նրանք շատ հաճախ անկեղծանում են ուսուցչի մոտ, իսկ մեր պարտքն է ճիշտ կողմնորոշել նրանց:

        Comment

        • #64
          grigqrist-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի՛ գործընկերներ, կիսվե՛ք ձեր կարծիքներով, այս խնդրի լուծմանն ուղղված` ի՞նչ կարող է անել դպրոցը և ինչպե՞ս:
          Հարգելի՛ grigqrist, շնորհակալություն արդիական և կարևոր հարց բարձրաձայնելու համար։ Մասնագիտության ընտրությունը շատ բարդ գործընթաց է, որտեղ անձը ունի տարբեր մասնագետների աջակցության կարիքը։ Չնայած դրան՝ գոյություն ունի մասնագիտության ընտրության շատ պարզ մի բանաձև՝ ուզում եմ, կարող եմ, պետք է։ Դա նշանակում է, որ ճիշտ ընտրված մասնագիտությունը պետք է համապատասխանի անձի հետաքրքրություններին և նախասիրություններին (ուզում եմ), նրա ֆիզիկական և հոգեբանական կարողություններին (կարող եմ), ինչպես նաև աշխատաշուկայի պահանջներին (պետք է)։ Եթե ընտրված մասնագիտությունը գտնվում է այս 3-ի հատման կետում, ուրեմն վստահաբար կարելի է խոսել ճիշտ ընտրված մասնագիտության մասին։

          Աշակերտների մասնագիտության ընտրության և կարիերայի ուղղորդման հարցում շատ մեծ աշխատանք է կատարում Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը՝ վերապատրաստելով տարբեր մարզերի և Երևանի մասնագետներին։ Ես ինքս վերապատրաստվել եմ կենտրոնի մասնագետի կողմից և մեկ տարվա ընթացքում դպրոցում ներդրել ծրագիրը։ Եթե լրացուցիչ ինֆորմացիայի կարիք ունենաք, սիրով կարող եմ տրամադրել։

          Comment

          • #65
            Նարինե Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը

            Նարինե՛ ջան, ինչպե՞ս կարող եմ ես էլ վերապատրաստվել:

            Comment

            • #66
              Իմ կարծիքով ծնողի գլխավոր պարտականություններից մեկը և ամենակարևորը երեխային ճիշտ կողմնորոշելն է ճիշտ մասնագիտություն ընտրելու գործում:

              Comment

              • #67
                grigqrist-ի խոսքերից Նայել գրառումը
                Նարինե՛ ջան, ինչպե՞ս կարող եմ ես էլ վերապատրաստվել:
                Հարգելի grigqrist, Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը պարբերաբար անցկացնում է վերապատրաստումներ տարբեր մարզերի և Երևանի ուսուցիչների համար: Կարող եք իրենց էջը գտնել ֆեյսբուքում՝ https://web.facebook.com/MKM.Kentron/ և կապ հաստատել վերապատրաստող մասնագետի՝ Շահանեի հետ:

                Comment

                • #68
                  LiannaT-ի խոսքերից Նայել գրառումը
                  Իմ կարծիքով ծնողի գլխավոր պարտականություններից մեկը և ամենակարևորը երեխային ճիշտ կողմնորոշելն է ճիշտ մասնագիտություն ընտրելու գործում:
                  Հարգելի Լիաննա, ճիշտ եք նկատում, որ երեխայի մասնագիտական կողմնորոշման հարցում կարևոր է ծնողների դերը, սակայն շատ հաճախ են հանդիպում դեպքեր, երբ ծնողն ինքը չի կարողանում ճիշտ ուղղորդել երեխային և կարիք ունի մասնագիտական աջակցության:

                  Comment

                  • #69
                    Հարգելիներս, սովորողների մասնագիտական կողմնորոշմանը վերաբերվող հարցերին շատ կարևոր է, որ տրվի պետական մոտեցում: Այսօր ԱՀ ք. Ստեփանակերտից Քաշաթաղի շրջան ժամանած ավտոբուսները սովորողներին՝/ ուսուցիչների ուղեկցությամբ/ տարան մասնագիտական կողմնորոշման ուղղվածության ճանաչողական էքսկուրսիա: Երեխաները եղան մի շարք ուսումնական հաստատություններում, ք. Շուշիում գործող Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում, ծանոթացան գործող և նորաբաց մի շարք բաժինների աշխատանքներին: Կարևոր է, որ երեխաները տեղերում տեսնեն այդ ամենը, պատկերացում կազմեն այս կամ այն մասնագիտությունների մասին: Բացի այդ կարևոր եմ համարում նաև այդպիսի էքսկուրսիաները ծնողների համար, ովքեր ավելի լավ են իմանում իրենց երեխաների նախասիրությունները, հետաքրքրությունները մասնագիտությունների ընտրության գործում:

                    Comment

                    • #70
                      grigqrist-ի խոսքերից Նայել գրառումը
                      Մեր օրերում հաճախ մասնագիտության ընտրությունն իրագործվում է առանց կայուն մասնագիտական դրդապատճառների, հետաքրքրությունների, հակումների և անձնային այլ առանձնահատկությունների, առանց աշխատաշուկայի, հասարակական պահանջների հաշվառման, արտաքին գործոնների ազդեցության տակ: Հետևաբար, մասնագիտական կողմնորոշման գործոնթացին հատուկ ուշադրություն պետք է դարձվի հենց դպրոցում: Հարգելի՛ գործընկերներ, կիսվե՛ք ձեր կարծիքներով, այս խնդրի լուծմանն ուղղված` ի՞նչ կարող է անել դպրոցը և ինչպե՞ս:
                      Կարեւոր է երեխային ճիշտ ուղղորդել մասնագիտություն ընտրելիս:Շատ դեպքերում ծնողները երեխային ուղղորդում են իրենց սեփական տեսակետից կամ մասնագիտությունից ելնելով: Եթե երեխան բժիշկների ընտանիքում է մեծանում, ստիպում են ընտրել բժշկի մասնագիտություն, որը չի համապատասխանում երեխայի հետաքրքրություններին: Մասնագիտության ընտրությունը դարձել է մոդայիկ կամ այդ հարցը լուծվում է ֆինանսական հնարավորությունների հաղթահարման սահմաններում, թեև մասնագիտության ընտրությունը մարդու ինքնադրսևորման հնարավորություններից է:
                      Կարող եմ կիսվել իմ փորձով:Դասղեկի դասաժամի ընթացքում ծնողները ներկայացնում են իրենց մասնագիտությունը/դրական և բացասական կողմերը,դժվարությունները/:Հնարավորության դեպքում գնում ենք աշխատավայր:Երեխաները հնարավորություն են ունենում լսել,տեսնել և ինքնուրույն որոշում կայացնել մասնագիտության ընտրության հարցում:

                      Comment

                      • #71
                        Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելիներս, սովորողների մասնագիտական կողմնորոշմանը վերաբերվող հարցերին շատ կարևոր է, որ տրվի պետական մոտեցում: Այսօր ԱՀ ք. Ստեփանակերտից Քաշաթաղի շրջան ժամանած ավտոբուսները սովորողներին՝/ ուսուցիչների ուղեկցությամբ/ տարան մասնագիտական կողմնորոշման ուղղվածության ճանաչողական էքսկուրսիա: Երեխաները եղան մի շարք ուսումնական հաստատություններում, ք. Շուշիում գործող Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում, ծանոթացան գործող և նորաբաց մի շարք բաժինների աշխատանքներին: Կարևոր է, որ երեխաները տեղերում տեսնեն այդ ամենը, պատկերացում կազմեն այս կամ այն մասնագիտությունների մասին: Բացի այդ կարևոր եմ համարում նաև այդպիսի էքսկուրսիաները ծնողների համար, ովքեր ավելի լավ են իմանում իրենց երեխաների նախասիրությունները, հետաքրքրությունները մասնագիտությունների ընտրության գործում:
                        Շատ ճիշտ եք նկատում՝ կրթությունը պետք է սերտորեն կապված լինի կյանքի հետ: Երեխան պետք է հասկանա, թե ինչ է սովորում և ինչպես կարող է ստացած գիտելիքը կիրառել պրակտիկայում: Իսկ դրան շատ օգնում են ուսումնաճանաչողական այցերը դեպի տարբեր հաստատություններ:

                        Comment

                        • #72
                          Հարգելի Քրիստինե,բարձր դասարանցիների հետաքրքրությունների շրջանակը գնալով մեծանու է,դուրս է գալիս դպրոցի շրջանակներից,և դպրոցը նրա աշխարհի միայն մի մասն է դառնում:Նրանց ուսումնական գործունեությունը դառնում է ընտրովի,գիտակցված:Նրանցից շատերը ավելի պատասխանատու են դառնում իրենց ուսման արդյունքների նկատմամբ:Մանկավարժը պետք է օգնի աշակերտներին հետագա մասնագիտության ընտրության հարցում:Սա ոգև որում է երեխաներին,նրանց մեջ ամրապնդում է ինքնավստահությունը,նրանք ավելի կազմակերպված են դառնում:

                          Comment

                          • #73
                            Օլգա Հայրապետյան-ի խոսքերից Նայել գրառումը

                            Հարգելի Օլգա ավագ դպրոցում շատ աշակերտներ դեռևս կողմնորոշված չեն մասնագիտություն ընտրելու հարցում: Եվ ես Ձեզ հետ համամիտ եմ որ մանկավարժը պետք է օգնի աշակերտներին մասնագիտություն ընտրելու հարցում:

                            Comment

                            • #74
                              Մասնագիտական կողմնորոշումը պետք է սկսել դեռևս տարրական դասարաններից: Մասնագիտական կողմնորոշման հետ կապված բազմաթիվ թեմաներ կան, որոնք կարելի է դարձնել դասղեկի ժամի թեմատիկա : Ես , օրինակ, 10-րդ դասարանում կազմել էի մասնագիտական կողմնորոշման ծրագիր: Դրանում ներառել էի ամսական աշխատանքներ և աշակերտների, և ծնողների հետ:

                              Comment

                              • #75
                                Ըստ իս կարևոր է նաև նշել ուսուցիչների վերաբերմունքը աշակերտների նկատմամբ։ Շատ դեպքեր են լինում, երբ աշակերտի երազած մասնագիտության մասին իմանալով այս կամ այն առարկայի ուսուցիչ՝ իր կարծիքն է հայտնում ՝ ասելով․ <<Այն քեզ չի սազի>>, այդպիսով երեխայի մոտ արթնացնում է վախ և անվստահություն իր ուժերի նկատմամբ։

                                Comment

                                Working...
                                X