Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դպրոցի դերը մասնագիտական կողմնորոշման հարցում

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Դպրոցի դերը մասնագիտական կողմնորոշման հարցում

    Մեր օրերում հաճախ մասնագիտության ընտրությունն իրագործվում է առանց կայուն մասնագիտական դրդապատճառների, հետաքրքրությունների, հակումների և անձնային այլ առանձնահատկությունների, առանց աշխատաշուկայի, հասարակական պահանջների հաշվառման, արտաքին գործոնների ազդեցության տակ: Հետևաբար, մասնագիտական կողմնորոշման գործոնթացին հատուկ ուշադրություն պետք է դարձվի հենց դպրոցում: Հարգելի՛ գործընկերներ, կիսվե՛ք ձեր կարծիքներով, այս խնդրի լուծմանն ուղղված` ի՞նչ կարող է անել դպրոցը և ինչպե՞ս:

  • #2
    Հարգելի՛ գործընկերներ, կիսվե՛ք ձեր կարծիքներով, այս խնդրի լուծմանն ուղղված` ի՞նչ կարող է անել դպրոցը և ինչպե՞ս:

    Comment


    • #3
      Մասնագիտության ճիշտ ընտրությանը հաճախ խանգարում են ծնողների դիրքորոշումները. նրանք ձգտում են, որպեսզի իրենց երեխաներն ընտրեն այնպիսի մասնագիտություններ, որի մասին իրենք են երազել, բայց տարբեր պատճառներով չեն ընտրել:

      Comment


      • #4
        Այո՛, հագելի՛ Ռոզա, ճիշտ եք, դրա համար էլ դասղեկները որոշակի աշխատանքներ պետք է տանեն, ծնողական ժողովների և ընդհանրապես ծնողների հետ շփման ժամանակ անհրաժեշտ է բացատրական աշխատանք կատարել նաև ծնողների հետ, որպեսզի իրենք էլ մասնագիտության ընտրության հարցում օգնեն իրենց երեխաներին, ոչ թե խամգարեն:

        Comment


        • #5
          Համաձայն եմ ձեր հետ, հաճախ է պատահում ,երբ ծնողների չիմացության, չտեղեկացվածության պատճառով տուժվում են երեխաները և իրենց ապագան:

          Comment


          • #6
            Մասնագիտության ընտրությունը կյանքի ամենապատասխանատու և որոշիչ քայլերից մեկն է: Այդ քայլով է պայմանավորված հետագա մասնագիտական կյանքի հաջողությունը, աշխատավայրում լիարժեքության, բավարարվածության և ներդաշնակության զգացումը: Կատարել մասնագիտական ճիշտ ընտրություն՝ նշանակում է ընտրել այնպիսի մասնագիտություն, որն առավելագույնս համապատասխանում է սեփական ընդունակություններին, հետաքրքրություններին և անձնային առանձնահատկություններին:

            Comment


            • #7
              Անահի՛տ ջան, ես ասածիդ կավելացնեմ նաև, որ մասնագիտության ունտրության հարցում ոչ պակաս կարևոր է նաև հաշվի առնել, թե ընտրած մասնագիտությունն արդյոք այսօր աշխատաշուկայում պահանջարկ ունի, որպեսզի բուհն ավարտելուց հետո չհամալվրի գործազուրկների առանց այն էլ մեծ ցանկը:

              Comment


              • #8
                Ես աշակերտներիս ասում եմ.«էրեխեք ջան, ընտրեք այն մասնագիտությունը, որը սիրելով կծառայեցնեք ձեր կյանքը բարեկեցիկ դարձնելուն»:
                Ի․ Մարգարյան

                Comment


                • #9
                  Ճիշտ ես, Իրինա ջան, շատ կարճ ու ընդգրկուն բացատրում ես:

                  Comment


                  • #10
                    Ա.Մակարենկոն
                    գրել է. «Այն երեխան, ով ընտանիքում ճիշտ աշխատանքային դաստիարակու-
                    թյուն է ստացել, նա հետագայում էլ իր մասնագիտական պատրաստումը հաջող
                    կանցկացնի»:

                    Comment


                    • #11
                      Մակարենկոն հենվել է ընտանեկան դաստիարակության վրա և շատ ճիշտ է արել․ ընտանիքն է հող պատրաստում, իր զավակին ուղղորդում ՝ ինչպես կհասնի հաջողության ։ Ընտանիքը նաև օրինակ է սեփական զավակների մտածողության և վարվելակերպի համար։
                      Ի․ Մարգարյան

                      Comment


                      • #12
                        Համամիտ եմ վերը թվարկված բոլոր կարծիքների հետ և ուզում եմ սեփական օրինակս ներկայացնել։ Դպրոցում սիրված առարկաները հետագայում բախտորոշ են լինում, իսկ այն առարկաները, որոնց նկատմամբ անտարբեր ենք գտնվում, կյանքում էլ շարունակում են մնալ 2-րդ տեղում։

                        Comment


                        • #13
                          Անգին Ասլանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Համամիտ եմ վերը թվարկված բոլոր կարծիքների հետ և ուզում եմ սեփական օրինակս ներկայացնել։ Դպրոցում սիրված առարկաները հետագայում բախտորոշ են լինում, իսկ այն առարկաները, որոնց նկատմամբ անտարբեր ենք գտնվում, կյանքում էլ շարունակում են մնալ 2-րդ տեղում։
                          Այստեղից էլ բխում է հաջորդ միտքը: Իսկ աշակերտները որ որսորցչին սիրում են, այդ առարկան էլ սիրում ու հաճույքով սովորում են:

                          Comment


                          • #14
                            Հասակակիցների, դասընկերների, ընկերների դիրքը, նրանց տեսակետն ու կարծիքը ևս կարող են էականորեն ազդել պատանիների մասնագիտական կողմնորոշման վրա:

                            Comment


                            • #15
                              Մասնագիտության ընտրությունը մարդու կյանքի ամէնակարևւր ու պատասխանատու հարցն է:Դպրոցի և ուսուցչի դերը,ինչ խոսք, կարևոր ու էական է:Մենք պետք է օգնենք աշակըրտին, որ հասկանա՝ ինչ է ուզում, իսկ ծնողներին փորձենք հետ պահել երերխայի փոխարեն որոշումներ կայացնելուց:
                              Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

                              Comment

                              Working...
                              X