Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԱՌՑԱՆՑ ԿՐԹԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ (ՄԱՐԶԻՉՆԵՐԸ) ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԱԺԱՄԵՐԻՆ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • ԱՌՑԱՆՑ ԿՐԹԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ (ՄԱՐԶԻՉՆԵՐԸ) ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԱԺԱՄԵՐԻՆ

    Առցանց կրթական խաղերը (մարզիչները) հնարավորություն են տալիս սովորողներին համատեղել խաղն ու ուսումը, ինչպես կրթական գործընթացի ավանդական, այնպես էլ հեռավար ուսուցման կազմակերպման ժամանակ: Դասերը առավել հետաքրքիր և արդյունավետ դարձնելու համար հաճախ օգտագործում եմ առցանց կրթական խաղերը (մարզիչները): Պանդեմիան, կարելի է ասել, որ օգնեց ուսուցիչներին նոր գիտելիքներ ստանալու հարցում: Բազմաթիվ ուսուցիչներ հեռավար ուսուցման ժամանակ օգտագործեցին զանազան դիդակտիկ առցանց ռեսուրսներ:

    Ես շատ դասընթացներ անցա և հասցրերցի ստեղծել բազմաթիվ կրթական ռեսուրսներ տարբեր հարթակներում: Ներկայացնեմ նրանցից մեկը:


    Խաչբառերի առցանց ստեղծումն ու կիրառումը
    Ուզում եմ ներկայացնել https://biouroki.ru կայքը, որը նախատեսված է կենսաբանության դասերի համար, սակայն ունի հնարավորություն ստեղծել ցանկացած առարկայի համար շատ կարճ ժամանակահատվածում խաչբառ: Ներբեռնելով համապատասխան պատուհանում ռուսերեն լեզվով բառերը, ստանում եք բազմաթիվ խաչբառերի օրինակներ: Նաև կարելի է պատրաստել ինտեգրված դասեր կայքի նյութերի հիման վրա: Երկրաչափություն առարկայից ստեղծել եմ այդ կայքի օգնությամբ խաչբառ և PowerPoint-ի միջավայրում պատրաստել եմ ինտերակտիվ խաղ: ծրագրի օգնությամբ https://biouroki.ru արդեն ստեղծած խաչբառը «Երկրաչափություն» առարկայից տեղադրվել է համացանց:

Working...
X

Debug Information