Տարբերակված ուսուցման նպատակն է ընդհանուր կրթության բովանդակության յուրացման գործընթացում յուրաքանչյուր աշակերտի համար ապահովել պայմաններ՝ նրա ընդունակությունների, հետաքրքրությունների, հակումների, ճանաչողական պահանջմունքների բավարարման ու մաքսիմալ զարգացման համար:
Տարբերակված ուսուցումը թույլ է տալիս ուսումնական պրոցեսը կազմակերպել՝ հաշվի առնելով անձի անհատական առանձնահատկությունները:
Այն ապահովում է բոլոր աշակերտների կողմից կրթության բովանդակության յուրացումը: Այդ տիպի կրթության կազմակերպման դեպքում սովորողների յուրաքանչյուր խումբ, որոնք ունեն նման անհատական առանձնահատկություններ, գնում են իրենց ճանապարհով: Տարբերակված ուսուցման պայմաններում ուսուցման պրոցեսը մաքսիմալ ձևով մոտեցվում է երեխաների ճանաչողական պահանջմունքներին և անհատական առանձնահատկություններին:
Տարբերակումը բնորոշվում է սովորողների այնպիսի խմբերի ստեղծումով, որտեղ գործունեության նպատակը, բովանդակությունը, մեթոդները, ձևերն ու արդյունքները տարբերվում են:
Տարբերակված ուսուցումն իրականացվում է 3 հիմնական փուլերով.
1. ճանաչել յուրաքանչյուր սովորողի անհատական առանձնահատկությունները,
2. խմբավորել սովորողներին ըստ իրենց անհատական առանձնահատկությունների
3. տարբերակել յուրաքանչյուր խմբի ուսումնական գործընթացը:

Comment