Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դասագիրքը որպես առաջին օգնական

Collapse
This is a sticky topic.
X
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #61
    Միքայելյան Անժելա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Աստղիկ,աշակերտները սիրում են նորարարություններ: Պատահել է այնպես ,որ ես էլ նոր թեման տվել եմ առանց բացատրելու սովորել: Կփաստեմ, որ ստացվել էր շատ արդյունավետ ու հետաքրքիր դաս:Գնահատողի դերում ևս աշակերտ էր:Շնորհակալություն
    Հարգելի Անժելա, ես վստահ եմ, որ իրոք արդյունավետ, հետաքրքիր դաս է ստացվել. մեր խնդրն է նաև սովորել սովորեցնելը, ինչը շատ պետք է մեր երեխաներին նաև լրացուցիչ գիտելիքներ ձեռքբերելու համար:

    Երբեմն աշակերտներին մղում ենք հետազոտական աշխատանքի, որը պահանջում է նաև աշխատանքի պաշտպանություն, այդ ինքնուրույն ընտրված հետազոտությունն ինչպես կարող է աշակերտը ներկայացնել, եթե այն չի սովորել:
    Վերջին խմբագրողը՝ Flora Hovhannisyan; 17-11-17, 14:06.

    Comment

    • #62
      Լուսինէ Ավագյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելիներս, ցանկացած մեթոդ ունի կիրառելիության սահմանափակումներ՝ իր առանձնահատկություններով պայմանավորված, հետևաբար վերոհիշյալ մեթոդը նույնպես: Իհարկե այս մեթոդով չի կարելի աշխատել ցանկացած թեմայի դասավանդման ժամանակ, բայց դա բոլորովին էլ չի նշանակում, որ այս մեթոդը պակաս արդյունավետ է: Իմ խորին համոզմամբ, դասագրքով ինքնուրույն աշխատանքի ձախողման գլխավոր պատճառը սովորողի՝ համապատասխան հմտությունների և կարողությունների, և, ինչպես Աստղիկն է շատ տեղին նշել՝ ,,սկսած տարրական դասարաններից դասագրքից օգտվելու կուլտուրա,,յի բացակայությունն է, և դրանում մեղավոր ենք առաջին հերթին մենք՝ ուսուցիչներս: Մեկ այլ պատճառ ևս՝ ուսուչի մտավախությունը, թե երեխան դասագրքով ինքնուրույն չի կարող սովորել: Օրինակ՝ ,,Պատահույթ,, և ՙՙՊատահույթի հավանականություն,, թեմաները երեխաները մեծ հաջողությամբ կարողանում են ինքնուրույն յուրացնել (որոնք զարմանալիորեն շատ մասնագետներ կարծում են, թե ,,անիմաստ ,, է սովորեցնել 6-րդ դասարանցուն, իսկ իմ կարծիքով դրանք ավելի կարևոր գործնական նշանակություն և կիրառելիություն ունեն, քան բազում այլ թեմաներ):
      Իսկ ինչ վերաբերում է դասագրքի վերաբերյալ ծնողների և աշակերտների կարծիքի կարևորությանը. որոևէ դասագրքի մասին կարծիք հայտնողը պետք է նախևառաջ լինի դրա մասնագետը:
      Համամիտ եմ ,դասագրքից օգտվելու կուլտուրան կարծում եմ էլի մեր սովորեցնելու խնդիրն է:

      Comment

      • #63
        Հարգելի ֆորումցիներ, իմ կարծիքով լավագույն դասագիրքը պետք է իր մեթոդական ապարատով, թեմաներով, ընտրված նյութերով, մատչելիությամբ հնարավորություն պետք է ընձեռեն սովորողին՝ ինքնուրույն սովորելու:

        Comment

        • #64
          Հարգելիներս, բավականին արդիական թեմայի եք անդրադարձել, որն այսօր մտահոգում է շատերիս: Իսկապես, դասագիրքը պետք է լինի սովորողի առաջին օգնականը: Բայց ի՞նչ ասես այնպիսի դասագրքերի մասին, որոնք տեխնիկական լուրջ խնդիրներ են բովանդակում, որում յութը ներկայացված է շատ սխալ տառատեսակով, կա ձևակերպումների ավելորդություններ ու բարդություններ, էլ չեմ խոսում դասանյութի ծավալի մասին: Նման խնդիրների հետ առնչվելիս, աշակերտը հաստատ չի <<ընկերանա>> դասագրքի հետ: Դասագիրքը զգալիորեն շահում է , եթե այն լավ է ձևավորված, հրատարակված է բարձր տպագրական մակարդակով, առավելագույն հստակությամբ է շարադրված ուսումնական առարկաների հիմնական հասկացություններն ու ուսուցանվող նյութի հիմնական միտքը:

          Comment

          • #65
            Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

            Ժամանակ առ ժամանակ ուսուցիչներիցս դասագրքերի մասին կարծիքներ են հավաքում, սակայն արդյունքում շատ քիչ բան է փոխվում: Միգուցե դասագրքաստեղծման ժամանակ ակտիվացնեն ուսուցիչների ներգրավվածությունն այս գործընթացում:

            Comment

            • #66
              gayane0803-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի Աստղիկ կոնկրետ իմ առարկայի (ինֆորմատիկա) ժամերին առանց դասագրքի չենք կարող: Այն շատ լավ է կազմված, լի է գործնական աշխատանքներով: Յուրաքանչյուր դասից հետո ունենք գործնական աշխատանք ու բոլորը կատարում ենք: Այսինքն`դասերի ժամանակ դասագրքերն օգտագործվում են, իսկ թե աշակերտները տանը կբացեն` արդեն ծնողի պատասխանատվությունն է:
              Հարգելի՚ Գայանե, ես և՚ս այդ կարծիքն ունեմ, առանց դասագրքի առկայության, երեխաների մոտ ամեն ինչ ավելի դժվար է ստացվում, իսկ համատեղ աշխատանքի պտուղները, ինչ խոսք ... ակնհայտ է լինում:
              Նարինե Մարկոսյան

              https://lib.armedu.am/user/profile/10939

              Comment

              • #67
                Հարգելի գործընկերներ,իմ կարծիքով դասագիրքը պետք է ապահովի տվյալ առարկայի հիմունքների տիրապետումը,խթանի սովորողների ինքնուրույն ինացական գործունեությունը:Սկսնակ ուսուցչի համար դասագիրքը ուղեցույց է դասին նախապատրաստվելու համար,այն օգնում է ընտրել դիտազննական պարագաներն ու լրացուցիչ ուսումնական նյութը:

                Comment

                • #68
                  Դասագիրքը պետք է ծառայեցնի արժեքային համակարգի ձևավորմանը, մարդկային բարձր արժեքների ուսուցանմանը: Կարելի է ընտրել նաև այնպիսի գրականություն, որից աշակերտը կիմանա, կճանաչի ազգային արժեքներն ու մշակութային գանձերը, կգնահատեն գրքի դերը անհատի և ժողովրդի կյանքում, կձգեն սիրով, խնամքով և հոգածությամբ վերաբերվել գրքին, իմանալ գրադարանից օգտվելու կանոնները, խնամքով կվերաբերվեն գրադարանի գրքերին: Կարժևորեն համախմբվածությունն ու միասնությունը, վերաբերմունք կարտահայտեն անպատժելիության նկատմամբ, կկարևորեն ուրիշին հարգելու հատկանիշը, կգնահատեն արդարամտությունը: Կմերժեն բացասական հատկանիշները, անտարբերությունը, եսասիրությունն ու վերբերմունք կդրսևորեն դրանց նկատմամբ:

                  Comment

                  • #69
                    Հարգելի Աստղիկ Մարկոսյան.ես կարծում եմ ,որ ուսուցիչը ինքը պետք է ընտրի ուսումնական նյութեր համագործակցային աշխատանքների համար ,սակայն
                    դասագրքերում ևս բազմաթիվ են այն հարցերն ու առաջադրանքները ,որոնք պահանջում են մտածել ,խորհել ,քննարկել զույգային կամ խմբային աշխատանքների
                    միջոցով ՝ զարգացնելով փոխօգնություն կազմակերպելու, ուղղորդող հարցերով ընկերոջն օգնելու ,զույգի կամ խմբի անդամների հետ զրուցելու ,զրույցի կանոններին
                    հետևելու,խմբի փոխկապակցված մտքերը խմբավորելու ,սովորածը բացատրելու և այլ համագործակցային կարողություններ և հմտություններ:

                    Comment

                    • #70
                      Ruzanna3-ի խոսքերից Նայել գրառումը

                      Դասագրքերում ներառված բազմաբնույթ առաջադրանքներով քայլ առ քայլ ,աստիճանաբար ձևավորվում ու զարգանում է երեխայի երևակայությունը ,այն դառնում է ավելի
                      իրական, ավելի ամբողջական:Դրանք բավականին հետաքրքրաշարժ են ,նպաստում են աշակերտների տրամաբանական մտածողության զարգացմանը ,մարզում են միտքը,ճշգրտում են ստացված գիտելիքները,զարգացնում են դրանք ստեղծագործաբար կիրառելու կարողությունները:

                      Comment

                      • #71

                        Հարգելի Ռուզաննա, ըստ «ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՉԱՓԱՆԻՇԵՐԻՆ ԵՎ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ հիմնավորման առկա խնդիրների առաջարկվող լուծումները հետևյալն են. դասագրքերը և ուսումնական նյութերը 21-րդ դարի կրթական նպատակներին համապատասխանեցնելու համար դրանք պետք է դարձնել փոխներգործուն, սովորողի ինքնուրույն ուսումնառությունը խթանող, բազմաթիվ հղումներ ու կապեր պարունակող, բաց և ճկուն կառուցվածք ունեցող: Դրա շնորհիվ դասագրքերն ու ուսումնական ռեսուրսները կբավարարեն ուսումնական տարբեր կարիքներ ու պահանջներ: Դրանք պետք է ուղղված լինեն սովորողների մեջ դրական դիրքորոշում, արժեհամակարգ, ուսումնառության հակվածություն ձևավորելուն, սովորել սովորելուն՝ ողջ կյանքի ընթացքում:

                        Comment

                        • #72
                          Flora Hovhannisyan-ի խոսքերից Նայել գրառումը

                          Դասագրքերին ներկայացվող պահանջները բաղկացած են հետևյալ բաժիններից.
                          1. Ընդհանրական պահանջներ
                          2. Բովանդակությանը վերաբերող պահանջներ
                          3. Ուսուցմանը և ուսումնառությանը վերաբերող պահանջներ
                          4. Հմտություններին վերաբերող պահանջներ
                          5. Արժեհամակարգին վերաբերող պահանջներ
                          6. Կառուցվածքին, ձևավորմանը վերաբերող պահանջներ
                          7. Դասագրքի լեզվին վերաբերող պահանջներ

                          Comment

                          • #73
                            Ավելացնեմ նաև հետևյալները.
                            1. Նոր սերնդի ուսումնամեթոդական նյութերը կրթության որակի
                            բարձրացման և ժամանակակից կրթական միջավայրի ստեղծման
                            հենքային պայման են: Դրանք ոչ միայն իրականացնում են
                            տեղեկատվական գործառույթ, այլ նպաստում են ուսուցման
                            գործընթացի կազմակերպմանն ու սովորողների ինքնուրույն,
                            փոխներգործուն գործունեության ապահովմանը: Ժամանակակից
                            դասագրքի հիմնական նպատակն է՝ բացահայտել կրթության
                            բովանդակության, պետական հանրակրթական չափորոշչի և
                            առարկայական ծրագրերի համապատասխանությունը:
                            2. Դասագիրքը պետք է համապատասխանի դիդակտիկական
                            սկզբունքներին, ուսուցման նպատակներին և իրականացնի
                            սովորողների աշխարհայացքի, բարոյական նորմերի ձևավորման
                            գործառույթներ:

                            Comment

                            • #74
                              Այսօրվա դասագրքերը գրված են շատ բարդ լեզվով: Նախադասությունները խրթին են կազմված : Բացեք համաշխարհային պատմություն, ֆիզիկա, աշխարհագրություն առարկաների դասագրքերը և այնտեղ կհանդիպեք այնպիսի նախադասությունների, որ մինչև վերջին եք հասնում, սկիզբը մոռանում եք: Սովորողը կարդում և ոչինչ չի հասկանում: Այն միտքը, որ կարելի է ավելի պարզ ասել, գրված է և՛ ծավալուն, և՚ բարդ:

                              Comment

                              Working...
                              X