Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դասագիրքը որպես առաջին օգնական

Collapse
This is a sticky topic.
X
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #46
    Համամիտ եմ Ձեզ հետ: Կան դասագրքեր ,որոնք հնարավորություն չեն տալիս աշակերտակենտրոն դասեր վարել, պահանջում են ուսուցչի կողմից պարզեցնել ,մատչելի դարձնել աշակերտների համար տվյալ դասը:

    Comment


    • #47
      Լավ դասագիքրը պայմանավորված է նաև նրանում եղած գիտելիքների, տեղեկույթի բովանդակությամբ: Այն հնարավորություն պետք է տա աշակերտին ինքնուրույն որոնողական աշխատանքով զբաղվել, ձևավորել անհատական կարծիք և դառնա հիմք նորանոր գիտելքիների ձեռքբերման, որոնման համար: Այսօր, երբ երեխան կարող է հսկայական ինֆորմացիա ստանալ հեռուստացույցից ,համացանցի, և հաճախ այդ ինֆորմացիան չճշտված է,զանազան,և ոչ ճիշտ, դասագիրքը համարվում է կողմնորոշող, ճիշտ, գրագետ խոսքի, տեղեկույթի հիմնական աղբյուր:

      Comment


      • #48
        Թեհմինե Հայրապետյան77-ի խոսքերից Նայել գրառումը
        Ես համամիտ եմ Ալվարդի հետ,որ ոչ բոլոր դասագրքերը պետք է փոփոխվեն և փոփոխության դեպքում կարծում եմ արդեն թեմաների շերտավորվածությունը ներառված:
        Այո ոչ բոլորը ,հարգելի Թեհմինե, բայց շատերը:

        Comment


        • #49
          kara1969-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի Գայանե լավ դասագիրքն իմ պատկերացմամբ պետք է լինի աշակերտի համար մատչելի, շարադրված լինի պարզ և հասկանալի, հետաքրքիր:
          Դուք ճիշտ եք, դասագիրքը պիտի գրավի աշակերտին :

          Comment


          • #50
            Ալվարդ_Մ-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի ֆորումցիներ, դասագրքերի փոփոխությունը հենց սկզբից սխալ էր / դա իմ սուբյեկտիվ կարծիքն է/: Կարծում եմ պիտի փոփոխության ենթարկվեն միայն այն առարկայի դասագրքերը / ինֆորմատիկա, տեխնոլոգիա ... / որոնք արագ զարգացող են, ենթարկվում են փոփոխության:
            Հարգելի Ալվարդ, Ձեր առաջարկած դասագրքերին կավելացնեմ նաև Հայրենագիտության դասագիրքը , որը կարծում եմ ամբողջությամբ պիտի փոխվի: Համաշխարհային պատմության 10-րդ դասարանի գիրքը ևս բարդ է աշակերտների համար:

            Comment


            • #51
              Flora Hovhannisyan-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի ֆորումցիներ, իմ կարծիքով լավ դասագիրքը հնարավորություն պետք է տա աշակերտին ինքնուրույն աշխատելու, այդ պարագայում աշակերտի մոտ գիտելիքները, կարողությունները, հմտությունները արագ և հիմնովին կձևավորվեն:
              Համամիտ եմ Ձեզ հետ: Կան դասագրքեր ,որոնք հնարավորություն չեն տալիս աշակերտակենտրոն դասեր վարել, պահանջում են ուսուցչի կողմից պարզեցնել ,մատչելի դարձնել աշակերտների համար տվյալ դասը:

              Comment


              • #52
                Flora Hovhannisyan-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի Վիոլետա, ես նույնպես կարծում եմ , որ դասագիրք ստեղծելիս պետք է հաշվի առնել գործող ուսուցչի կարծիքը: Դեռ ավելին. տարիներ առաջ ԿԱԻ-ում կազմակերպվեց տարրական դասարանների մայրենիի դասագրքերին նվիրված քննարկում: Ես էլ պետք է իմ կարծիքը ներկայացնեի: Դասարանում իմ կողմից մշակված չափանիշներով դասագրքի գնահատում կատարեցի իմ աշակերտների հետ, քանի որ ինձ համար կարևոր էր նաև նրանց կարծիքը: Դա ևս ներկայացրեցի քննարկման ժամանակ՝ ներկայացնելով նաև առաջարկներ թե իմ կողմից, թե աշակերտների: Տիկին Կ. Թորոսյանը շատ հավանեց իմ մոտեցումը. չէ որ դասագիրքը առաջին հերթին աշակերտի համար է ստեղծվում:
                Դա շատ ճիշտ և ողջունելի մոտեցումը է :Քանի որ, այսպես ասած , գրքի շահառուները պետք է իրենց կարծիքը հայտնեն :

                Comment


                • #53
                  Դասագիրքը սովորողների բարեկամն է ու զրուցակիցը, նրանց հիմնական գիտելիքների աղբյուրը։

                  Comment


                  • #54
                    Այո, հարգելի ֆորումցիներ, բոլորիս ցանկությունն է ունենալ աշակերտին, ուսուցչին աջակցող ուսանելի, հետաքրքիր, խելացի դասագրքեր, անհամբեր սպասենք այդպիսի դասագրքերի:

                    Comment


                    • #55
                      Հարգելի գործընկերներ, նրանք, ովքեր դպրոցում են եղել 1990-ականներին, կհիշեն այն ցուրտ ձմեռային ամիսները, երբ դասի տևողությունը 10 -15 րոպե էր, և ուսուցիչները ստիպված էին նոր դասը հանձնարարել սովորել ինքնուրույն։ Ես հիշում եմ, որ գոնե միջին ունակություններով աշակերտներին դա հաջողվում էր։ Իսկ արդյո՞ք այսօրվա դասագրքերով երեխաները կարող են 2-3 ամիս ինքնուրույն սովորել բոլոր առարկաները։
                      Վերջին խմբագրողը՝ Լուսինէ Ավագյան; 19-07-17, 19:57.
                      Լուսինե Ավագյան

                      Comment


                      • #56
                        Լուսինէ Ավագյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի գործընկերներ, նրանք, ովքեր դպրոցում են եղել 1990-ականներին, կհիշեն այն ցուրտ ձմեռային ամիսները, երբ դասի տևողությունը 10 -15 րոպե էր, և ուսուցիչները ստիպված էին նոր դասը հանձնարարել սովորել ինքնուրույն։ Ես հիշում եմ, որ գոնե միջին ունակություններով աշակերտներին դա հաջողվում էր։ Իսկ արդյո՞ք այսօրվա դասագրքերով երեխաները կարող են 2-3 ամիս ինքնուրույն սովորել բոլոր առարկաները։
                        Իհարկե չեն կարող սովորել: Լուսինե ջան, այս թեմայի տակ դրա պատճառների մասին խոսել եմ-/Որքան էլ փորձենք ինքներս մեզ համոզել, որ դասագիրքը աշակերտի առաջին օգնականն է, միևնույնն է ներքուստ գիտենք, որ դա այդպես չէ։ Համենայնդեպս, առաջին օգնականը չէ։ Դասագրքում պետք շարադրանքը լինի պարզ, մատչելի, պատշաճ կերպով ծառայի իր նպատակներին։ Ինչպե̉ս եք կարծում, եթե աշակերտը բացակայի դասից արդյո̉ք կկարողանա միայն դասագրքի օգնությամբ յուրացնել դասը, իհարկե ոչ։ Փորձե́ք 8, 9 գնահատականներ ստացող բացակայած աշակերտին հանձնարարել ինքնուրույն սովորել և հասկանալ թեման։ Կտեսնեք, որ արդյունք չկա։ Իսկ դրանում մեղավոր չէ ո́չ աշակերտը և ո́չ էլ դուք։ Ուղղակի այնտեղ թեմաները ներկայացված չեն պարզ և հասանելի շարադրանքով։Դասագրքաստեղծման գործընթացը կարևոր և շատ լուրջ գործընթաց է։ Դասագրքի վերաբերյալ պետք է հարցումներ կատարվեն թե́ ուսուցիչների, թե́ աշակերտների և թե́ ծնողների շրջանում, հաշվի առնվեն նաև նրանց կարծիքները։Դասագրքաստեղծման գործընթացում բարեփոխում չեմ տեսնում։ Գայանե ջան, ես դասագիրքը տեսնում եմ որպես օգնական միայն լավ ուսուցչից հետո։/
                        http://forum.armedu.am/showthread.ph...AF%D5%A1%D5%B6
                        Լիլիթ Կորյունի Սահակյան

                        https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

                        https://lib.armedu.am/user/profile/2640

                        Comment


                        • #57
                          Դասագիրքը կատարում է ինֆորմացիոն ֆունկցիա,այն բաղկացած է տեքստից ու նրանից դուրս կոմպոնենտից։ Հիմնական տեքստը դասագրքի պարունակությունն է , այն ներառում է տեսական և փաստական մատերիալ ու կարող է ունենալ նկարագրական ու բացատրական բնույթ։Տեքստերից դուրս կոմպոնենտը պարունակում է հարցերի ու խնդիրների համակարգ, գիտաճանաչողական նկարազարդումներ , ամեն տեսակ ուղեցույցներ։լ

                          Comment


                          • #58
                            Հարգելի Թեհմինե, կարծում եմ Դուք խոսում եք դասագրքի մեթոդական ապարատի մասին, այն ևս, ինչպես ընտրված տեքստերը, պետք է հետաքրքիր, նպատակային, ուսուցանող, մատչելի՝ ինքնուրույն աշխատանքի համար, դասանյութը ընկալելուն նպաստող պետք է լինի:

                            Comment


                            • #59
                              Աստղիկ Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Դասագիրքը որպես առաջին օգնական

                              Մենք, ուսուցիչներս ամեն դասարան մտնելուց առաջ մեր առջև նպատակ ենք դնում, թե ինչ պետք է սովորեցնենք այսօր: Եվ աշակերտը լսում է այն նյութը կամ ինֆորմացիան, ինչ նախատեսել է սովորեցնել ուսուցիչը՝ իհարկե առաջնորդվելով առարկայական չափորոշիչներով և ծրագրերով: Պատկերը բոլորովին այլ է լինում, երբ աշակերտը նախօրոք գիտի ինչ է սովորելու տվյալ դասին:
                              Ես աշակերտներին հանձնարարում եմ սովորել այն դասը, որը հաջորդ դասաժամին պիտի բացատրեմ: Նրանք տանը փորձում են սովորել անծանոթ նյութը: Դե բնականաբար հասկանում են այնքան, ինչքան կարողանում են: Հաջորդ օրը նրանք հաճախում են դպրոց՝ հստակ պատկերացնելով թե ինչ հարցեր կամ չյուրացված նյութ ունեն պարզաբանելու ուսուցչի հետ: Այս կերպ նրանք կապվում են դասագրքին և բարձրանում է դասի արդյունավետությունը: Այս մոտեցումը ես վերջերս եմ սկսել կիրառել: Եվ հավատացեք տվել է ցանկալի և դրական արդյունք: Բերեմ օրինակ նախորդ տարվա իմ փորձից: 10-րդ դասարանում հանրահաշիվ առարկայից հանձնարարել էի տանն ուսումնասիրել և սովորել(եթե կարող են) «Երկու անկյունների գումարի և տարբերության եռանկյունաչափական ֆունկցիաների բանաձևերը» թեման: Հանրանաշվի հաջորդ դասին աշակերտներին հարցրի, թե կարդացել ե՞ք արդյոք հանձնարարված թեման, մի բան հասկացե՞լ եք:
                              Գիտեք ինչ պատասխանեց աշակերտներից մեկը.
                              -Կարելի՞ է, ես նոր նյութը բացատրեմ:
                              Զարմանքս և ուրախությունս շատ մեծ էր: Ասացի, որ իհարկե կարելի է:
                              Նա անչափ ոգևորություն ապրեց ու ինքնավստահ, համարձակ սկսեց գրել բանաձևերը, մեկ-մեկ տվեց դրանց բացատրությունները և դուրս բերումը: Դասընկերները շատ ուշադիր լսում և հետևում էին Արգինեին:
                              Արգինեն էլ ոչ ավել, ոչ պակաս «իրեն դրել էր իմ տեղը»: Նոր նյութը հասկացան նաև մյուս աշակերտները: Այս մոտեցման կիրառման մեջ ամենակարևորն այն էր, որ Անին և Ալինան ցանկություն հայտնեցին մյուս թեման իրենք բացատրեն: Աշխույժ, գործնական մթնոլորտում ամփոփեցինք այդ օրվա դասը:
                              Հ. գ.
                              Աշակերտները նոր նյութին կծանոթանան, թե ոչ, մեծապես կախված է ուսուցչից:
                              Հարգելի Աստղիկ,աշակերտները սիրում են նորարարություններ: Պատահել է այնպես ,որ ես էլ նոր թեման տվել եմ առանց բացատրելու սովորել: Կփաստեմ, որ ստացվել էր շատ արդյունավետ ու հետաքրքիր դաս:Գնահատողի դերում ևս աշակերտ էր:Շնորհակալություն

                              Comment


                              • #60
                                Հարգելի Անժելա, ես նույնպես իմ պրակտիկայում ունեմ անցկացրած դասեր, որոնց ընթացքում նոր նյութը հանձնարարել եմ ինքնուրույն սովորել դասի ընթացքում: Ինձ այդ հնարավորությունն ընձեռել են հատկապես Ս. Առաքելյանի տարրական դասարանների մաթեմատիկայի դասագրքերը, որտեղ, օրինակ, նոր տիպի խնդիրների լուծման քայլաշարերը հասկանալի կերպով ներկայացված են, և աշակերտը հետևելով բացատրությունների ինքնուրույնաբար լուծել է խնդիրը:Կրկնեմ իմ կարծիքը՝ դասագիրքը հնարավորություն պետք է տա աշակերտին ինքնութրույն գիտելիքներ ձեռքբերել:

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information