Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դասագիրքը որպես առաջին օգնական

Collapse
This is a sticky topic.
X
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Լավ դասագիրքն իմ պատկերացմամբ

    Դպրոցը լինելով առավելապես պահպանողական կառույց,մշտապես փորձել է կողմնորոշվել դեպի աշակերտը:Եվ բնական է,որ ուսումնական պրոցեսի ընթացքում ,որքան էլ բարդ լինի,պետք ամեն բան անել,որպեսզի բացահայտվեն յուրաքանչյուր աշակերտի անհատական առանձնահատկությունները: Աշակերտի համար սովորելը պետք է դառնա անհատական պատասխանատվության գիտակցում, ինքնուրույն լինելը՝ վարքագծի բնականոն դրսևորում:Այսինքն դասագիրքը պետք է գրված լինի բոլոր աշակերտների համար և յուրաքանչյուրի: Պակաս կարևոր չէ, որ երեխան մեծ բավականություն ստանա ընթերցումից և լեզվատրամաբանական զանազան առաջադրանքներ կատարելիս իրեն զգա հայտագործողի դերում, հաղթողի դերում: Նման հնարավորություններ կարող է տալ այն դասագիրքը,որն ընձեռնում է գիտելքիների ձեռքբերման և համակարգման, ինքնավերահսկման և ինքնագնահատականի հնարավորություն:
    Հարգելի գործընկերներ ակնկալում եմ ակտիվ քննարկում:

    Comment


    • #32
      Հարգելի Գայանե լավ դասագիրքն իմ պատկերացմամբ պետք է լինի աշակերտի համար մատչելի, շարադրված լինի պարզ և հասկանալի, հետաքրքիր:

      Comment


      • #33
        Հարգելի Վիոլետա, կարծում եմ՝ այդ հանգամանքը չի նպաստում աշակերտի մոտ առարկայի նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը, այդ պատճառով աշակերտը , ինչպես Դուք եք նշել, օտարվում է դասագրաքից, առարկայից: Դա շատ ցավալի, անհանգստացնող փաստ է:

        Comment


        • #34
          Հարգելի ֆորումցիներ, դասագրքերի փոփոխությունը հենց սկզբից սխալ էր / դա իմ սուբյեկտիվ կարծիքն է/: Կարծում եմ պիտի փոփոխության ենթարկվեն միայն այն առարկայի դասագրքերը / ինֆորմատիկա, տեխնոլոգիա ... / որոնք արագ զարգացող են, ենթարկվում են փոփոխության:

          Comment


          • #35
            Ես համամիտ եմ Ալվարդի հետ,որ ոչ բոլոր դասագրքերը պետք է փոփոխվեն և փոփոխության դեպքում կարծում եմ արդեն թեմաների շերտավորվածությունը ներառված:

            Comment


            • #36
              Իսկապես այդպես է :Օրինակ այս տարի որպես ծնող առընչվեցի նման խնդրի : Յոթերորդ դասարանի Աշխարհագրության դասագրքի ձևակերպումները շատ բարդ էին և անհասկանալի : Եվ իմ աղջիկն անընդհատ իմ միջամտության կարիքն էր ունենում :

              Comment


              • #37
                Հարգելի Վիոլետա, հուսադրող նորություններ ունենք. նախարարությունը նախապատրաստական աշխատանքներ է կատարում այդ ուղղությամբ, պետք է վերանայեն թե չափորոշիչները, թե ծրագրերն ու դասագրքերը:

                Comment


                • #38
                  Flora Hovhannisyan-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի Վիոլետա, հուսադրող նորություններ ունենք. նախարարությունը նախապատրաստական աշխատանքներ է կատարում այդ ուղղությամբ, պետք է վերանայեն թե չափորոշիչները, թե ծրագրերն ու դասագրքերը:
                  Իհարկե լավ լուր է հարգելի ֆլորա , կարծում եմ դասագրքերը վերանայելիս պետք է հաշվի առնեն գործող մասնագետների կարծիքը ՝այն ուսուցիչների ,որոնք այժմ աշխատում են դպրոցում :
                  Վերջին խմբագրողը՝ Վիոլետա Կոստանդյան; 26-06-17, 17:19.

                  Comment


                  • #39
                    Լավ դասագիրքն, իմ կարծիքով, պետք է լինի առաջին հերթին մատչելի շարադրված, որպեսզի հասանելի լինի նաև թույլ աշակերտներին, նրանք հասկանան նյութը և չհիասթափվեն գրքից,իսկ թեմաները պետք է համապատասխան լինեն տարիքային առանձնահատկություններին: Դասագիրքը, բացի առարկայական գիտելիքներից, պետք է նաև դաստիարակի աշակերտին:
                    <<Գեղեցկության դեմ քանի դեռ կան
                    Մագիլներ սրած չարիքները,
                    Լույսը բացվելիս ամեն անգամ
                    Պիտի լաց լինեն ծաղիկները>>: Հ.Սահյան

                    Comment


                    • #40
                      Դուք ճիշտ եք, դասագիրքը պիտի գրավի աշակերտին :

                      Comment


                      • #41
                        Համամիտ եմ Ձեզ հետ: Կան տեքստեր ,մինչև նախադասության վերջը կարդում են սկիզբը մոռանում են: Դա պատճառներից մեկն է դառնում , որ երեխաները չսիրեն դասագիրքը:

                        Comment


                        • #42
                          Հարգելի Վիոլետա, ես նույնպես կարծում եմ , որ դասագիրք ստեղծելիս պետք է հաշվի առնել գործող ուսուցչի կարծիքը: Դեռ ավելին. տարիներ առաջ ԿԱԻ-ում կազմակերպվեց տարրական դասարանների մայրենիի դասագրքերին նվիրված քննարկում: Ես էլ պետք է իմ կարծիքը ներկայացնեի: Դասարանում իմ կողմից մշակված չափանիշներով դասագրքի գնահատում կատարեցի իմ աշակերտների հետ, քանի որ ինձ համար կարևոր էր նաև նրանց կարծիքը: Դա ևս ներկայացրեցի քննարկման ժամանակ՝ ներկայացնելով նաև առաջարկներ թե իմ կողմից, թե աշակերտների: Տիկին Կ. Թորոսյանը շատ հավանեց իմ մոտեցումը. չէ որ դասագիրքը առաջին հերթին աշակերտի համար է ստեղծվում:

                          Comment


                          • #43
                            Հարգելի Ալվարդ, Ձեր առաջարկած դասագրքերին կավելացնեմ նաև Հայրենագիտության դասագիրքը , որը կարծում եմ ամբողջությամբ պիտի փոխվի: Համաշխարհային պատմության 10-րդ դասարանի գիրքը ևս բարդ է աշակերտների համար:

                            Comment


                            • #44
                              Հարգելի ֆորումցիներ, իմ կարծիքով լավ դասագիրքը հնարավորություն պետք է տա աշակերտին ինքնուրույն աշխատելու, այդ պարագայում աշակերտի մոտ գիտելիքները, կարողությունները, հմտությունները արագ և հիմնովին կձևավորվեն:

                              Comment


                              • #45
                                Այո ոչ բոլորը ,հարգելի Թեհմինե, բայց շատերը:

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information