Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դասագիրքը որպես առաջին օգնական

Collapse
This is a sticky topic.
X
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Каждый из нас задумывался неоднократно над вопросами:
    • Что необходимо сделать мне, как учителю-предметику, чтобы качество занятий моих учащихся стало выше?
    • Использую ли я, наиболее эффективные формы и методы обучения?
    • Приводит ли это к повышению качества знаний учащихся?
    Так, каким же должен быть современный учитель? Пожалуй, сложно ответить на этот вопрос. С одной стороны, это должен быть человек, способный создавать условия для развития творческих способностей школьников, творческого восприятия знаний, учить их самостоятельно мыслить, самостоятельно формулировать вопросы для себя в процессе изучения материала, повышать мотивацию к изучению предметов, то есть “… изучать… те способы и технологии, которые пригодятся в будущем”.
    Современная школа, ориентированная на повышение качества образования, имеет в своем арсенале достаточное количество современных педагогических и информационных технологий и методов. Задача педагогов-последовательно и эффективно применять их.

    Comment


    • #17
      Աստղիկ Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Դասագիրքը որպես առաջին օգնական

      Մենք, ուսուցիչներս ամեն դասարան մտնելուց առաջ մեր առջև նպատակ ենք դնում, թե ինչ պետք է սովորեցնենք այսօր: Եվ աշակերտը լսում է այն նյութը կամ ինֆորմացիան, ինչ նախատեսել է սովորեցնել ուսուցիչը՝ իհարկե առաջնորդվելով առարկայական չափորոշիչներով և ծրագրերով: Պատկերը բոլորովին այլ է լինում, երբ աշակերտը նախօրոք գիտի ինչ է սովորելու տվյալ դասին:
      Ես աշակերտներին հանձնարարում եմ սովորել այն դասը, որը հաջորդ դասաժամին պիտի բացատրեմ: Նրանք տանը փորձում են սովորել անծանոթ նյութը: Դե բնականաբար հասկանում են այնքան, ինչքան կարողանում են: Հաջորդ օրը նրանք հաճախում են դպրոց՝ հստակ պատկերացնելով թե ինչ հարցեր կամ չյուրացված նյութ ունեն պարզաբանելու ուսուցչի հետ: Այս կերպ նրանք կապվում են դասագրքին և բարձրանում է դասի արդյունավետությունը: Այս մոտեցումը ես վերջերս եմ սկսել կիրառել: Եվ հավատացեք տվել է ցանկալի և դրական արդյունք: Բերեմ օրինակ նախորդ տարվա իմ փորձից: 10-րդ դասարանում հանրահաշիվ առարկայից հանձնարարել էի տանն ուսումնասիրել և սովորել(եթե կարող են) «Երկու անկյունների գումարի և տարբերության եռանկյունաչափական ֆունկցիաների բանաձևերը» թեման: Հանրանաշվի հաջորդ դասին աշակերտներին հարցրի, թե կարդացել ե՞ք արդյոք հանձնարարված թեման, մի բան հասկացե՞լ եք:
      Գիտեք ինչ պատասխանեց աշակերտներից մեկը.
      -Կարելի՞ է, ես նոր նյութը բացատրեմ:
      Զարմանքս և ուրախությունս շատ մեծ էր: Ասացի, որ իհարկե կարելի է:
      Նա անչափ ոգևորություն ապրեց ու ինքնավստահ, համարձակ սկսեց գրել բանաձևերը, մեկ-մեկ տվեց դրանց բացատրությունները և դուրս բերումը: Դասընկերները շատ ուշադիր լսում և հետևում էին Արգինեին:
      Արգինեն էլ ոչ ավել, ոչ պակաս «իրեն դրել էր իմ տեղը»: Նոր նյութը հասկացան նաև մյուս աշակերտները: Այս մոտեցման կիրառման մեջ ամենակարևորն այն էր, որ Անին և Ալինան ցանկություն հայտնեցին մյուս թեման իրենք բացատրեն: Աշխույժ, գործնական մթնոլորտում ամփոփեցինք այդ օրվա դասը:
      Հ. գ.
      Աշակերտները նոր նյութին կծանոթանան, թե ոչ, մեծապես կախված է ուսուցչից:
      Սիրելի Աստղիկ, այս մեթոդը ես էլ եմ երբեմն կիրառում: Համաձայն եմ երեխան կարող է ինքնուրույն կարդալ, ինչ որ բան սովորել, բայց ուսուցչի դերը կարևոր է: Ես պատմաբան եմ: Պատմության դասագրքերում հիմնականում թիվ ու փաստ է ներկայացված: Չկա վերլուծություն, պատճառահետևանքային կապեր: Միայն բառեր/ եզրեր/: Երբ երեխան դասը կարդացած է գալիս դասարան ու ես բացատրում եմ՝ այլևս հարցականներ չեն մնում: Աշակերտներն իրենք են խոստովանում, որ բոլորովին այլ տեսքով ներկայացավ դասը: Այնպես որ այս մեթոդը շատ արդյունավետ է :

      Comment


      • #18
        Համաձայն եմ իմ գործընկերների գրառումների հետ:

        Comment


        • #19
          Լուսինէ Ավագյան․ <<Որոևէ դասագրքի մասին կարծիք հայտնողը պետք է նախևառաջ լինի դրա մասնագետը>>։ Շատ ճիշտ եք․ ամեն տարի հարցում են անցկացնում դասագրքերի մասին, որ ուսուցիչների կարծիքների հիման վրա փոփոխություններ կատարեն։ Կարծում եմ ՝ շատերը այդ հարցմանը անլուրջ են վերաբերվում և ուղղակի կատարում են ՝ որպես իրենց տրված առաջադրանք։ Ուսուցիչը դասագրքով աշխատելու փորձ և հմտություն պետք է ունենա, երբեմն դա էլ չի նպաստում, որ հիմնավոր կարծիք կազմի դասագրքի արդյունավետության վերաբերյալ։ Այսքանից հետո էլ ուր մնաց ծնողը ․․․․
          Ի․ Մարգարյան

          Comment


          • #20
            Իրինա Մարգարյան-ի խոսքերից
            Շատ ճիշտ եք․ ամեն տարի հարցում են անցկացնում դասագրքերի մասին, որ ուսուցիչների կարծիքների հիման վրա փոփոխություններ կատարեն։ Կարծում եմ ՝ շատերը այդ հարցմանը անլուրջ են վերաբերվում և ուղղակի կատարում են ՝ որպես իրենց տրված առաջադրանք։
            Ես միշտ մասնակցել եմ նոր դասագրքերի քննարկմանը, թերություններ նկատելու դեպքում գրել եմ: Պատկերացրեք, որ միշտ կարծիքս հաշվի են առել: Շնորհակալություն ինֆորմատիկայի դասագրքերի հեղինակներին:
            Վերջին խմբագրողը՝ gayane0803; 29-05-17, 17:41.
            Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
            Էլենբակս

            Comment


            • #21
              Հարգելի Գայանե, ուրեմն դուք հաջողակ եք այդ հարցում։ Իսկ մենք արդեն քանի տարի է ՝ խնդրում ենք, որ հայոց լեզվի դասագրքերը առաջադրանքներով հագեցած լինեն, թեմաների կրկնություն չլինի, սակայն զձայն բարբառոյ յանապատի ։
              Ի․ Մարգարյան

              Comment


              • #22
                Դասագրքով ուսուցման գլխավոր առավելությունն այն է,որ սովորողը ցանկացած ժամանակ իրեն հատուկ տեմպով նորից ու նորից կարող է կարդալ ուսումնական նյութը։Դասագրքով աշխատանքը կարող է կազմակերպվել ինչպես ուսուցչի անմիջական ղեկավարությամբ,այնպես էլ որպես սովորողի ինքնուրույն աշխատանք տեքստի շուրջ։

                Comment


                • #23
                  Դասագիրքը սիրելի պետք է լինի աշակերտի համար և՛ արտաքին ձևավորմամբ, և՛ բովանդակությամբ։ Ես դեմ եմ պլանշետներով դասավանդման եղանակին, սովորողը գիրքը պետք է շոշափի, զգա տպագրության հոտը և քնի ՝ գիրքը բարձի տակ։
                  Ի․ Մարգարյան

                  Comment


                  • #24
                    Միջնադարում դասագրքերը ձեռագիր էին,թանկ արժեք ունեին , փոխանցվում էին սերնդից սերունդ։

                    Comment


                    • #25
                      Հարգելի գործընկերներ, բոլորս էլ աշխատում ենք այս ոլորտում և լավ գիտենք մեր բնագավառի թերի կողմերը։ Կարծում եմ բոլորիս առաջնային խնդիրը պետք է լինի վերականգնել սերը գրքերի նկատմամբ և այնպես անել, որ գիրքը դառնա երեխայի անբաժան ընկերը։

                      Comment


                      • #26
                        Սիրելի Աստղիկ,իհարկե՛ դասագիրքը հայրենասիրություն դաստիարակելու միակ աղբյուրը չէ.փորձառու ուսուցիչը դա կարող է իրականացնել նաև այլ առարկաների դասավանդման ընթացքում,ինչպես նաև արտադասարանային աշխատանքների ժամանակ:Ինչպիսին էլ լինի դասագրքի բովանդակությունը,երեխայի միջավայրը,դպրոցը մշտապես պետք է
                        գիտաքցի,որ իր վրա է դրված այն մեծ պատասխանատվությունը,ըստ որի ինքն է ցանում մի շարք բարոյական որակների սերմերը երեխայի մեջ,և որքան ճիշտ մշակվեն և խնամվեն դրանք,այնքան որակյալ պտուղներ կտան:

                        Comment


                        • #27
                          Հարգելի Աստղիկ՝ իմ կողմից տեղադրված նյութի մեջ նշել եմ սովորողի կողմից մաթեմատիկայի ինքնուրույն ուսումնասիրության կարողությունը նպաստում է մաթեմատիկական զարգածվածության հաստատմանը:
                          Քո կողմից նշված դեպքը փաստեց այդ:

                          Comment


                          • #28
                            Հարգելի Լիլիթ, համամիտ եմ Ձեզ հետ, այսօրվա շատ դասագրքերում երեխային հասկանալի, հստակ ձևակերպումներ չկան, օրինակ բնագիտության դասագրերը, նույնիսկ խելացի ծնողը դժվարանում է օգնել իր երեխային, իսկ աշակերտն էլ հիասթափություն է ապրում այդ դժվարությունից, խրթինությունից: Իմ կարծիքով դասագիրքը պետք է ինքնուրույն աշխատելու հնարավորություն տա աշակերտին:

                            Comment


                            • #29
                              Kարծում եմ՝ դասագրքերը սովորողների կարողությունների, հմտությունների զարգացմանն ուղղված պետք է լինեն, պետք է սովորողին մտածել, վերլուծել, համադրել սովորեցնեն, մեթոդական ապարատը ուղղված պետք է լինի դրանց ձևավորմանն ու զարգացմանը: Հստակ, պարզ ձևակերպումները թույլ կտան աշակերտին ինքնուրույն աշխատել:

                              Comment


                              • #30
                                Հարգելի Ֆլորա ինչպես նշեցիք գրքերում ձևակերպումները խրթին են և անհասկանալի , այդ իսկ պատճառով երեխաները շատ հաճախ հիասթափվում են : Ես սա ասում եմ մեր սեփական փորձից : Այնինչ գիրքը պետք է լինի մատչելի , որպեսզի երեխան այն սիրով վերցնի , այլ ոչ թե օտարանա :

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information