Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դասագիրքը որպես առաջին օգնական

Collapse
This is a sticky topic.
X
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Դասագիրքը որպես առաջին օգնական

    Հարգելի գործընկերներ, առաջարկում են «Դասագիրքը որպես առաջին օգնական» վերնագրով թեմայի քննարկում կազմակերպել: Այս թեմայի բացելու նպատակն այն է, որ մենք, մանկավարժներս կիսվենք մեր մտքերով, առաջարկներով, արդեն փորձված մեթոդներով ու հնարներով, թե ինչպես ենք աշակերտին «կապում» դասագրքին: Ինչպես ենք զարգացնում սկսած տարրական դասարաններից դասագրքից օգտվելու կուլտուրան, որպեսզի երեխան իր չիմացածը, իրեն հուզող հարցերի պատասխանը փնտրի դասագրքում՝ համարի այն իր առաջին օգնականը:
    Աստղիկ Կարապետյան, Ակունքի միջնակարգ դպրոց

  • #2
    Դասագիրքը որպես առաջին օգնական

    Մենք, ուսուցիչներս ամեն դասարան մտնելուց առաջ մեր առջև նպատակ ենք դնում, թե ինչ պետք է սովորեցնենք այսօր: Եվ աշակերտը լսում է այն նյութը կամ ինֆորմացիան, ինչ նախատեսել է սովորեցնել ուսուցիչը՝ իհարկե առաջնորդվելով առարկայական չափորոշիչներով և ծրագրերով: Պատկերը բոլորովին այլ է լինում, երբ աշակերտը նախօրոք գիտի ինչ է սովորելու տվյալ դասին:
    Ես աշակերտներին հանձնարարում եմ սովորել այն դասը, որը հաջորդ դասաժամին պիտի բացատրեմ: Նրանք տանը փորձում են սովորել անծանոթ նյութը: Դե բնականաբար հասկանում են այնքան, ինչքան կարողանում են: Հաջորդ օրը նրանք հաճախում են դպրոց՝ հստակ պատկերացնելով թե ինչ հարցեր կամ չյուրացված նյութ ունեն պարզաբանելու ուսուցչի հետ: Այս կերպ նրանք կապվում են դասագրքին և բարձրանում է դասի արդյունավետությունը: Այս մոտեցումը ես վերջերս եմ սկսել կիրառել: Եվ հավատացեք տվել է ցանկալի և դրական արդյունք: Բերեմ օրինակ նախորդ տարվա իմ փորձից: 10-րդ դասարանում հանրահաշիվ առարկայից հանձնարարել էի տանն ուսումնասիրել և սովորել(եթե կարող են) «Երկու անկյունների գումարի և տարբերության եռանկյունաչափական ֆունկցիաների բանաձևերը» թեման: Հանրանաշվի հաջորդ դասին աշակերտներին հարցրի, թե կարդացել ե՞ք արդյոք հանձնարարված թեման, մի բան հասկացե՞լ եք:
    Գիտեք ինչ պատասխանեց աշակերտներից մեկը.
    -Կարելի՞ է, ես նոր նյութը բացատրեմ:
    Զարմանքս և ուրախությունս շատ մեծ էր: Ասացի, որ իհարկե կարելի է:
    Նա անչափ ոգևորություն ապրեց ու ինքնավստահ, համարձակ սկսեց գրել բանաձևերը, մեկ-մեկ տվեց դրանց բացատրությունները և դուրս բերումը: Դասընկերները շատ ուշադիր լսում և հետևում էին Արգինեին:
    Արգինեն էլ ոչ ավել, ոչ պակաս «իրեն դրել էր իմ տեղը»: Նոր նյութը հասկացան նաև մյուս աշակերտները: Այս մոտեցման կիրառման մեջ ամենակարևորն այն էր, որ Անին և Ալինան ցանկություն հայտնեցին մյուս թեման իրենք բացատրեն: Աշխույժ, գործնական մթնոլորտում ամփոփեցինք այդ օրվա դասը:
    Հ. գ.
    Աշակերտները նոր նյութին կծանոթանան, թե ոչ, մեծապես կախված է ուսուցչից:
    Վերջին խմբագրողը՝ Աստղիկ Մարկոսյան; 10-11-16, 23:37.
    Աստղիկ Կարապետյան, Ակունքի միջնակարգ դպրոց

    Comment

    • #3
      Աստղիկ Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումը

      Աստղիկ ջան, իրավացի ես. դասագիրքը պետք է լինի երեխայի առաջին օգնականը: Եթե երեխան կարողանում է օգտվել դասագրքից, այնտեղ գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները, ուրեմն գործի կեսն արված է: Եվ սա վերաբերում է բոլոր առարկաներին: Դասագրքով ինքնուրույն աշխատանքը նվիրում է երեխային ամենակարևորը՝ հայտանագործության բերկրանքը: Ես նույնպես կողմնակիցն եմ այս մեթոդի: Վերջիվերջո, ուսուցչի ամենօրյա գլխավոր նպատակը պետք է լինի երեխային ինքնուրույն սովորել սովորեցնելը:
      Լուսինե Ավագյան

      Comment

      • #4
        Լուսինէ Ավագյան-ի խոսքերից Նայել գրառումը

        Սիրելի Աստղիկ և Լուսինե, համամիտ եմ ձեզ հետ:
        Այսօր ուսուցման գործընթացն արդյունավետ դարձնելու համար կիրառվող ժամանակակից միջոցները շատ են. ցուցադրումներ, ինտերակտիվ մոդելներ, վիրտուալ լաբորատորիաներ, տեսադասեր, առցանց դասընթացներ և այլն: Սակայն սովորողի համար դասագիրքը եղել և մնում է կարևոր ու անփոխարինելի միջոց:
        Օրինակ՝ համացանցում տեղադրված ցուցադրումները, տեսադասերը, որոնք հասանելի են աշակերտներին, հիմնականում չեն ենթարկվում մասնագիտական վերլուծության, չի ստուգվում դրանց համապատասխանությունը չափորոշչային պահանջներին, երբեմն էլ դրանք զուրկ են լինում գիտականությունից և դիդակտիկական այլ սկզբունքներից, և հաճախ դրանցում հաշվի չեն առնվում սովորողի տարիքային առանձնահատկությունները: Այսինքն նման բազմազանության մեջ աշակերտը չի կարող կողմնորոշվել, թե հատկապես որ նյութից օգտվի: Մինչդեռ դասագրքերը հիմնականում զերծ են նշված թերություններից, քանի որ կազմվում են մասնագետների կողմից, և, մինչև աշակերտին հասնելը, ենթարկվում են լուրջ փորձագիտական վերլուծության: Դասագրքերն ունեն դիդակտիկայի սկզբունքներին համապատասխան սիստեմատիկ շարադրանք, նրանցում հաշվի են առնված աշակերտների տարիքային առանձնահատկությունները և այլն: Ուստի թե՛ աշակերտի և թե՛ ուսուցչի համար դասագիրքը այն վստահելի ու հուսալի «օգնականն» է, առանց որի ուսուցման գործընթացը դժվար է պատկերացնել:
        Վերջին խմբագրողը՝ Գայանե Սիմոնյան; 14-11-16, 21:51.
        Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
        https://lib.armedu.am/user/profile/462

        Comment

        • #5
          Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը

          Որքան էլ փորձենք ինքներս մեզ համոզել, որ դասագիրքը աշակերտի առաջին օգնականն է, միևնույնն է ներքուստ գիտենք, որ դա այդպես չէ։ Համենայնդեպս, առաջին օգնականը չէ։ Դասագրքում պետք շարադրանքը լինի պարզ, մատչելի, պատշաճ կերպով ծառայի իր նպատակներին։ Ինչպե̉ս եք կարծում, եթե աշակերտը բացակայի դասից արդյո̉ք կկարողանա միայն դասագրքի օգնությամբ յուրացնել դասը, իհարկե ոչ։ Փորձե́ք 8, 9 գնահատականներ ստացող բացակայած աշակերտին հանձնարարել ինքնուրույն սովորել և հասկանալ թեման։ Կտեսնեք, որ արդյունք չկա։ Իսկ դրանում մեղավոր չէ ո́չ աշակերտը և ո́չ էլ դուք։ Ուղղակի այնտեղ թեմաները ներկայացված չեն պարզ և հասանելի շարադրանքով։Դասագրքաստեղծման գործընթացը կարևոր և շատ լուրջ գործընթաց է։ Դասագրքի վերաբերյալ պետք է հարցումներ կատարվեն թե́ ուսուցիչների, թե́ աշակերտների և թե́ ծնողների շրջանում, հաշվի առնվեն նաև նրանց կարծիքները։Դասագրքաստեղծման գործընթացում բարեփոխում չեմ տեսնում։ Գայանե ջան, ես դասագիրքը տեսնում եմ որպես օգնական միայն լավ ուսուցչից հետո։
          Լիլիթ Կորյունի Սահակյան

          https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

          https://lib.armedu.am/user/profile/2640

          Comment

          • #6
            Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը

            Լիլիթ ջան, իմ գրառման մեջ ես խոսել եմ ուսուցման գործընթացում օգտագործվող միջոցների մասին և դասագիրքն անվանել եմ վստահելի ու հուսալի օգնական ինչպես աշակերտի, այնպես էլ ուսուցչի համար: Սա ամենևին էլ չի նշանակում, որ դասագիրքը կարող է փոխարինել ուսուցչին կամ հավակնել առաջինը լինելուն: Իսկ ուսուցման միջոցների մեջ, ըստ իս, դասագիրքն առաջին տեղում է: Մի պահ պատկերացնենք, որ ուսումնական տարին սկսվել է, և դասագրքեր չկան ու չեն լինելու: Որքան էլ հմուտ և փորձառու լինի ուսուցիչը, առանց դասագրքի կդժվարանա ուսումնական գործընթացը կազմակերպել: Ինչ վերաբերվում է «Մաթեմատիկա» բնագավառի առարկաների դասագրքերին, ապա պիտի ասեմ, որ դրանք բավականին լավն են:
            Վերջին խմբագրողը՝ Գայանե Սիմոնյան; 15-11-16, 00:09.
            Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
            https://lib.armedu.am/user/profile/462

            Comment

            • #7
              Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը
              Որքան էլ փորձենք ինքներս մեզ համոզել, որ դասագիրքը աշակերտի առաջին օգնականն է, միևնույնն է ներքուստ գիտենք, որ դա այդպես չէ։ Համենայնդեպս, առաջին օգնականը չէ։ Դասագրքում պետք շարադրանքը լինի պարզ, մատչելի, պատշաճ կերպով ծառայի իր նպատակներին։ Ինչպե̉ս եք կարծում, եթե աշակերտը բացակայի դասից արդյո̉ք կկարողանա միայն դասագրքի օգնությամբ յուրացնել դասը, իհարկե ոչ։ Փորձե́ք 8, 9 գնահատականներ ստացող բացակայած աշակերտին հանձնարարել ինքնուրույն սովորել և հասկանալ թեման։ Կտեսնեք, որ արդյունք չկա։ Իսկ դրանում մեղավոր չէ ո́չ աշակերտը և ո́չ էլ դուք։ Ուղղակի այնտեղ թեմաները ներկայացված չեն պարզ և հասանելի շարադրանքով։Դասագրքաստեղծման գործընթացը կարևոր և շատ լուրջ գործընթաց է։ Դասագրքի վերաբերյալ պետք է հարցումներ կատարվեն թե́ ուսուցիչների, թե́ աշակերտների և թե́ ծնողների շրջանում, հաշվի առնվեն նաև նրանց կարծիքները։Դասագրքաստեղծման գործընթացում բարեփոխում չեմ տեսնում։ Գայանե ջան, ես դասագիրքը տեսնում եմ որպես օգնական միայն լավ ուսուցչից հետո։
              Լիլիթ ջան շնորհակալություն քո կարծիքն արտահայտելու համար, սակայն թույլ տուր որոշ մտքերի հետ չհամաձայնել: Բազմաթիվ օրինականեր կարող եմ բերել, երբ բացակայած աշակերտը (8, 9 ստացող) ինքնուրույն յուրացրել է նոր դասը: Դու փորձիր հանձնարարել աշակերտին ուսումնասիրել նյութը, ուղղորդել, վստահել նրան և անպայման կտեսնես արդյունքը: Ես դա ասում եմ իմ սեփական փորձից: Իհարկե ոչ բոլոր թեմաների ուսուցման գործընթացը կարելի է կազմակերպել այդ եղանակով, բայց, որ գերազանց սովորող աշակերտը կարողանում է ինքնուրույն ըմբռնել նոր նյութը, նաև այն բացատրում է իր դասընկերներին, անժխտելի փաստ է:
              Եթե աշակերտը երբևէ չի փորձել ինքնուրույն որևէ թեմա սովորել, ապա նա ինչպես կարող է դասագրքաստեղծման գործընթացի վերաբերյալ կարծիք հայտնել, էլ չեմ ասում ծնողի մասին:
              Եվ վերջապես եթե դասագրքով աշխատելը արդյունք չտար, ապա «Խճանկար», «Աշխատանք դասագրքով» ու էլի շատ մեթոդներ ուղղակի գործածությունից դուրս կգային:
              Վերջին խմբագրողը՝ Աստղիկ Մարկոսյան; 15-11-16, 01:40.
              Աստղիկ Կարապետյան, Ակունքի միջնակարգ դպրոց

              Comment

              • #8

                Աստղիկ ջան, մասամբ համաձայն եմ քեզ հետ, որ ոչ բոլոր թեմաների ուսուցման գործընթացը կարելի է կազմակերպել այդ եղանակով, օրինակ՝ 8-րդ դասարանի հանրահաշվի դասագրքի «Թվային անհավասարությունների հատկությունները», 11-րդ դասարանի հանրահաշվի դասագրքի «Անվերջ փոքրեր» և շատ ու շատ այլ թեմաների ուսումնառությունը առանց ուսուցչի միջամտության չի ստացվի, անգամ պետք է վախենանք, որ ինքնուրույն յուրացնելու ընթացքում աշակերտի մոտ ոչ ճիշտ «նստվածք» կունենանք։ Իսկ դու գիտես, որ մեզ բավականին երկար ժամանակ անհրաժեշտ կլինի ուղղել կամ ճշտել արդեն ձեռք բերված և ամրապնդված գիտելիքը։ Յուրաքանչյուր դասարանում սովորող գերազանցիկ աշակերտների թիվը՝ 10-15 % է, ովքեր ըստ քեզ կարողանում են ինքնուրույն ըմբռնել նյութը, սակայն չե̉ս կարծում, որ մեծամասնությանը պետք այն հասանելի լինի։ Այսինքն ՝ եկանք այն կարծիքին, որ թեմաները ներկայացված չեն պարզ և հասանելի շարադրանքով։Ասեմ ավելին՝ Կրթության պետական տեսչության ստուգումների վերլուծության և մշտադիտարկման արդյունքներից պարզ դարձավ, որ «ամենաչստացված» և ոչ արդյուավետ մեթոդր՝ աշխատանք դասագրքով մեթոդն է։ Միգուցե այդ մեթոդն իրեն արդարացնում է եվրոպական կամ ամերիկյան կրթական համակարգում (Դասագրքերում նյութը շարադրված է պարզ և հասկանալի), իսկ մենք փորձում են կրկնօրինակել և արդյուքում՝ ձախողում մեր կրթական համակարգը։
                Լիլիթ Կորյունի Սահակյան

                https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

                https://lib.armedu.am/user/profile/2640

                Comment

                • #9
                  Եթե կրթության պետական տեսչության ստուգումների վերլուծության և մշտադիտարկման արդյունքներից պարզ է դարձել, որ ամենաչստացված և ոչ արդյուավետ մեթոդը «Աշխատանք դասագրքով» մեթոդն է, ապա նույն կրթության պետական տեսչությունը շատ հետաքրքիր է, պարզե՞լ է, թե որ մեթոդն է առավել արդյունավետ: Ուսուցման գործընթացում կրթության, դաստիարակության և զարգացման խնդիրների լուծմանն ուղղված բազմաթիվ մեթոդներ, հնարներ ու մոտեցումներ կան: Իմ կարծիքով, եթե որևէ մեթոդի կիրառման շնորհիվ ուսուցիչը արձանագրում է առաջընթաց, եթե այդ ուղին նպաստում է դասի նպատակին հասնելուն, ուրեմն չստացված համարել այդ մեթոդը ճիշտ չէ: Միգուցե շատ ուսուցիչներ բոլորովին չեն կիրառում նմանատիպ մեթոդներ, աշակերտին ինքնուրույն դրսևորվելու հնարավորություն չեն տալիս, չեն բացահայտում նրանց կարողությունները, այսինքն ուսուցչակենտրոն դասեր են անցկացնում, դրա համար էլ պնդում են, որ այս կամ այն մեթոդը արդյունավետ չէ:
                  Լիլիթ ջան, չե՞ս կարծում, որ դասագրքի նյութը, եթե լինի չափազանց պարզ, մատչելի, այնքան, որ դասարանի բոլոր աշակերտների համար հասանելի լինի, ուղղակի մենք կգնանք դեպի միջակություն: Ցանկացած նյութ, ինչքան էլ այն մատչելի լինի, նույն դասարանում սովորող աշակերտները յուրացնում են տարբեր մակարդակներով (այլ կերպ հնարավոր էլ չէ): Պետք է խոստովանել, որ մաթեմատիկան այն առարկան է, որ բացի լիարժեք ուսուցման պայմաններց, երեխայի գենի գործոնը շատ մեծ է:
                  Վերջին խմբագրողը՝ Գայանե Սիմոնյան; 16-11-16, 08:46.
                  Աստղիկ Կարապետյան, Ակունքի միջնակարգ դպրոց

                  Comment

                  • #10
                    Հարգելիներս, ցանկացած մեթոդ ունի կիրառելիության սահմանափակումներ՝ իր առանձնահատկություններով պայմանավորված, հետևաբար վերոհիշյալ մեթոդը նույնպես: Իհարկե այս մեթոդով չի կարելի աշխատել ցանկացած թեմայի դասավանդման ժամանակ, բայց դա բոլորովին էլ չի նշանակում, որ այս մեթոդը պակաս արդյունավետ է: Իմ խորին համոզմամբ, դասագրքով ինքնուրույն աշխատանքի ձախողման գլխավոր պատճառը սովորողի՝ համապատասխան հմտությունների և կարողությունների, և, ինչպես Աստղիկն է շատ տեղին նշել՝ ,,սկսած տարրական դասարաններից դասագրքից օգտվելու կուլտուրա,,յի բացակայությունն է, և դրանում մեղավոր ենք առաջին հերթին մենք՝ ուսուցիչներս: Մեկ այլ պատճառ ևս՝ ուսուչի մտավախությունը, թե երեխան դասագրքով ինքնուրույն չի կարող սովորել: Օրինակ՝ ,,Պատահույթ,, և ՙՙՊատահույթի հավանականություն,, թեմաները երեխաները մեծ հաջողությամբ կարողանում են ինքնուրույն յուրացնել (որոնք զարմանալիորեն շատ մասնագետներ կարծում են, թե ,,անիմաստ ,, է սովորեցնել 6-րդ դասարանցուն, իսկ իմ կարծիքով դրանք ավելի կարևոր գործնական նշանակություն և կիրառելիություն ունեն, քան բազում այլ թեմաներ):
                    Իսկ ինչ վերաբերում է դասագրքի վերաբերյալ ծնողների և աշակերտների կարծիքի կարևորությանը. որոևէ դասագրքի մասին կարծիք հայտնողը պետք է նախևառաջ լինի դրա մասնագետը:
                    Լուսինե Ավագյան

                    Comment

                    • #11
                      Հարգելի Աստղիկ կոնկրետ իմ առարկայի (ինֆորմատիկա) ժամերին առանց դասագրքի չենք կարող: Այն շատ լավ է կազմված, լի է գործնական աշխատանքներով: Յուրաքանչյուր դասից հետո ունենք գործնական աշխատանք ու բոլորը կատարում ենք: Այսինքն`դասերի ժամանակ դասագրքերն օգտագործվում են, իսկ թե աշակերտները տանը կբացեն` արդեն ծնողի պատասխանատվությունն է:
                      Վերջին խմբագրողը՝ gayane0803; 20-11-16, 00:06.
                      Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
                      Էլենբակս

                      Comment

                      • #12
                        gayane0803-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի Աստղիկ կոնկրետ իմ առարկայի (ինֆորմատիկա) ժամերին առանց դասագրքի չենք կարող: Այն շատ լավ է կազմված, լի է գործնական աշխատանքներով: Յուրաքանչյուր դասից հետո ունենք գործնական աշխատանք ու բոլորը կատարում ենք: Այսինքն`դասերի ժամանակ դասագրքերն օգտագործվում են, իսկ թե աշակերտները տանը կբացեն` արդեն ծնողի պատասխանատվությունն է:
                        Գայանե ջան, ես էլ շատ լավ ծանոթ եմ ինֆորմատիկայի դասագրքերին (դասավանդել եմ ինֆորմատիկա), կիսում եմ ձեր կարծիքը դրանց վերաբերյալ:

                        Ինչ խոսք, եթե ծնողն էլ իր աշխատանքն ամենայն պատասխանատվությամբ կատարի, ետ մնացող աշակերտ համարյա չի լինի: Ծնողի ամենօրյա հետևողականությունը կարող է հրաշքներ գործել:
                        Վերջին խմբագրողը՝ Աստղիկ Մարկոսյան; 20-11-16, 02:22.
                        Աստղիկ Կարապետյան, Ակունքի միջնակարգ դպրոց

                        Comment

                        • #13
                          10-րդ դասարանի երկրաչափության «Քառանիստ և զուգահեռանիստ» թեման իմ կարծիքով այն թեմաներից է, որը կարելի է հանձնարարել դասագրքով ինքնուրույն սովորեն՝ հենց դասարանում:
                          Ես այդպես էլ վարվեցի: «Քառանիստ, զուգահեռանիստ և զուգահեռանիստի հատկությունները» ենթակետերը համապատասխանաբար հանձնարարեցի բաժանված խմբերին: Նախապես կազմել էի հարցեր,որոնց միջոցով էլ պարզեցի յուրացրել են նյութը, թե ոչ: Աշակերտները ակտիվորեն մասնակցում էին, մեկը մյուսին շտապում էր լրացնել:
                          Ինքնուրույն աշխատանք դասագրքով մեթոդը հնարավորություն է տալիս.
                          • աշակերտներին գիտելիքներն ինքնուրույն ձեռք բերեն,
                          • նյութը յուրացնեն ակտիվ մտածողության շնորհիվ, այլ ոչ թե հիշողության:
                          Իմ աշակերտների մոտ դա արդեն բնավորություն է դարձել, այնպես են սանրում նյութը, որ ոչինչ բաց չթողնեն:
                          Վերջին խմբագրողը՝ Աստղիկ Մարկոսյան; 20-11-16, 02:36.
                          Աստղիկ Կարապետյան, Ակունքի միջնակարգ դպրոց

                          Comment

                          • #14
                            Աստղիկ Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            10-րդ դասարանի երկրաչափության «Քառանիստ և զուգահեռանիստ» թեման իմ կարծիքով այն թեմաներից է, որը կարելի է հանձնարարել դասագրքով ինքնուրույն սովորեն՝ հենց դասարանում:
                            Ես այդպես էլ վարվեցի: «Քառանիստ, զուգահեռանիստ և զուգահեռանիստի հատկությունները» ենթակետերը համապատասխանաբար հանձնարարեցի բաժանված խմբերին: Նախապես կազմել էի հարցեր,որոնց միջոցով էլ պարզեցի յուրացրել են նյութը, թե ոչ: Աշակերտները ակտիվորեն մասնակցում էին, մեկը մյուսին շտապում էր լրացնել:
                            Ինքնուրույն աշխատանք դասագրքով մեթոդը հնարավորություն է տալիս.
                            • աշակերտներին գիտելիքներն ինքնուրույն ձեռք բերեն,
                            • նյութը յուրացնեն ակտիվ մտածողության շնորհիվ, այլ ոչ թե հիշողության:
                            Իմ աշակերտների մոտ դա արդեն բնավորություն է դարձել, այնպես են սանրում նյութը, որ ոչինչ բաց չթողնեն:
                            Աստղիկ ջան, իմ կարծիքով 10-րդ դասարանի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար նախատեսված երկրաչափության դասագրքի շատ թեմաներ կարելի է ինքնուրույն հանձնարարել աշակերտներին, քանի որ այդ դասագրքում գրեթե չկան թեորեմների բարդ ապացուցումներ: Առավել խրթին ապացուցումները զետեղված են դասագրքի վերջում՝ <<Հիմնավորենք մեր գիտելիքները>> խորագրով:

                            Comment

                            • #15
                              Դսագիրքը աշակերտի համար գիտելիքի առաջին աղբյուրն է, իսկ ուսուցիչը հիմնական օգնոնականը:Ուսուցիչը պիտի կարողանա հասնել այն բանին,որ աշակերտը դասագիրքը ճիշտ օգտագործել իմանա:

                              Comment

                              Working...
                              X