Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ներառական կրթություն

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Ներառական կրթություն

    http://www.aniedu.am/index.php/nerarakan-krthuthyun/

  • #2
    Ներառական կրթություն (ֆրանս. Inclusif –ներփակված, լատ.include-ներառված ), կրթական համակարգ է, որն ուղղված է հավասար կրթության ապահովմանը և հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող մարդկանց ներգրավվածության ապահովմանը : Ներառական կրթությունը ավելի մատչելի և հասանելի է դարձնում կրթությունը բոլորի համար:

    Մարդկության զարգացման ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ձևավորումն ու սահմանումն անցել են երկար ճանապարհ՝ խղճահարությունից մինչև սոցիալական բազմաթիվ ծառայությունների մատուցում։ Այսօր աշխարհն արդեն ընդունում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման գաղափարը։ Հայաստանի Հանրապետությունը 2010 թվականին վավերացնելով ՄԱԿ-ի 2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, ստանձնել է միջազգային պարտավորություն՝ գործող օրենսդրությունը համապատասխանեցնել կոնվենցիայի դրույթներից բխող պահանջներին։

    Comment


    • #3
      Պետք է հիշել`
      – ներառական կրթության իրագործմանն ուղղված բոլոր ջանքերը հենվում են իրավահավասարության գաղափարի վրա. եթե մենք դա անում ենք ելնելով խղճահարությունից կամ բարեգործական մղումներից, երբեք չենք կարող անհրաժեշտ արդյունքի հասնել,

      – բոլոր երեխաներն էլ կարող են սովորել. պետք է ապահովել համապատասխան պայմաններ նրանց կրթության համար,

      – կան բազմաթիվ կրթօջախներ, որոնք աշխատում են ի շահ հաշմանդամություն ունեցող երեխաների և լավ են կատարում իրենց աշխատանքը: Եթե ներառական կրթության մեթոդաբանությունը մշակված է ողջ կրթական համակարգի համար, ապա ամեն մի երեխա կգտնի իր տեղն այդ համակարգում, և հնարավոր կլինի դպրոցում սովորելը համատեղ ընտանիքի գրկում ապրելու հետ:

      Comment


      • #4
        Այս ոլորտում ամենակարևոր սկզբունքը այն է, որ․ <<Չկա միանման երկու երեխա,բոլոր երեխաները տարբեր են>>։ Երեխաների հետ աշխատելու ժամանակ մոտեցումները անհատական են:

        Comment


        • #5
          Երեխաները, անկախ հաշմանդամ լինելուց կամ կրթական դժվարություններ ունենալուց, դպրոցն ավարտելուց հետո որոշակի դերակատարություն ունեն հասարակության կյանքում և վաղ սկիզբը հանրակրթական խաղախմբերում կամ մսուրներում, որոնց հաջորդում են միջնակարգ դպրոցն ու քոլեջը, լավագույն նախապատրաստությունն է ինտեգրված կյանքի համար:

          Comment


          • #6
            Ներառական կրթությունը ցանկացած երեխայի իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչներից է: Այն բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ և սովորելու հնարավորություն է տալիս հանրակրթական դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) անձանց: Ներառական կրթությունը մշակվում է ավելի ճկուն մոտեցմամբ, որպեսզի բավարարի տարբեր կրթական պահանջներ ունեցող երեխաներին, և նրանք նույնպես դպրոցում սովորելու հավասար իրավունքներ ու հնարավորություններ ունենան։

            Comment


            • #7
              Նարինե Ափիցարյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի´ Ափիցարյան, շատ կարևոր թմա եք քննարկում: Երբ կրթությունը ներառական է, ապա դրանից շահում են երեխան, ընտանիքը, պետությունը և հասարակությունը։ Այն կրթության կազմակերպման գործընթաց է, որի հիմքում բոլոր երեխաների, այդ թվում նաև` հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքն է։ Այն արձագանքում է բոլոր սովորողների բազմազան կարիքներին, մեծացնում է նրանց մասնակցությունը ուսումնական, մշակութային և համայնքային կյանքին և նվազեցնում է կրթությունից նրանց դուրս մնալը։ Ներառական կրթությունը ենթադրում է կրթական գործընթաց, որն ուղղված է բոլոր սովորողների կարիքներին, ներառյալ հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, բռնությունների ենթարկվող երեխաներ, աշխատող երեխաներ, փախստական կամ տեղահանված երեխաներ, միգրանտներ, աղքատ և չքավոր երեխաներ, լեզվական փոքրամասնություններ, ազգային փոքրամասնություններ, հակամարտությունների հետևանքով որբացած երեխաներ և այլն։

              Comment


              • #8
                Ներառական կրթությունն օգնում է հաղթահարելու խտրականությունը

                Հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կանխակալ վերաբերմունքը բավական ամուր է արմատավորված։ Պատճառներն են`տեղեկատվության բացակայությունը նրանց մասին ունեցած գիտելիքների, նրանց հարևանությամբ ապրելու փորձի բացակայությունը կամ պակասը։ Նման պատճառներով ստեղծված կարծրատիպերը կոտրելը բավական դժվար է։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ բարենպաստ մթնոլորտում երեխաները ավելի հանգիստ, քան մեծահասակները, ընդունում են տարբերությունները։ Երեխաները մեր ապագա ծնողներն են, ուսուցիչները, փաստաբանները և քաղաքական գործիչները։ Եթե հաշմանդամություն ունեցող երեխաները ևս հաճախեն նույն դպրոցը, ինչ մնացածները, ապա բոլորի մեջ կձևավորվի անկանխակալ վերաբերմունք հաշմանդամություն ունեցող բոլոր մարդկանց նկատմամբ, և կարմատավորվի այն գիտակցությունը, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ հասարակության լիիրավ անդամներ են։

                Comment


                • #9
                  Հարգելիներս, կարևոր է, այո, այնպես անել, որ մարդը մարդ զգա մանկուց, մեծանա բարի, չչարանա աշխարհի դեմ, բայց սովորական ավանդական դասարաններում այդ կրթությունը կազմակերպելը բարդ է, կտուժեն առանց խնդիրների երեխաները.......Ժամանակատար է ներառումը .......Անհրաժեշտ է դասապրոցեսից հետո ևս հանդիպել առանձնահատուկ պամանների կարիք ունեցող երեխայի հետ......և պետք է այդքան մասնագետներ ներգրավելու փոխարեն վարձատրել և վերապատրաստել դասվարին և ուսուցիչներին.......

                  Comment

                  Working...
                  X