Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ինֆորմատիկան տարրական դպրոցում

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
new posts

  • Ինֆորմատիկան տարրական դպրոցում

    Եթե հիշում եք, վերջերս հաստատվեց օրենք ինֆորմատիկա առարկան 2-րդ դասարանից անցնելու մասին: Թեև քննարկումները հին ֆորումում շատ բուռն էին ու տարակարծիք, բայց այնուամենայնիվ ինֆորմատիկան կանցնեն արդեն իսկ տարրական օղակում: Դա լավ է, իհարկե, սակայն հարց է ծագում, կկարողանան արդյոք դասվարները միայն վերապատրաստումների արդյունքում` ինֆորմատիկա դասավանդել? Հաշվի առնենք նաև այն, որ հենց նրանք են դնելու առարկայի հիմքը աշակերտի մոտ:
    Մ. Արզումանյան

  • #2
    Լավ է որ տարրական օղակում աշակերտները կստանան ինֆորմատիկայի մասին մինիմալ գաղափար: Բայց ավելի լավ կլիներ որ սկզբից դասերն անցնեին խաղերի ձևով. կարողանան մկնիկի ստեղներով աշխատել, կատարեն ստեղնաշարային վարժանքներ, նկարեին:

    Comment


    • #3
      Taguhi Vanadzor 23-ի խոսքերից Նայել գրառումը
      Լավ է որ տարրական օղակում աշակերտները կստանան ինֆորմատիկայի մասին մինիմալ գաղափար: Բայց ավելի լավ կլիներ որ սկզբից դասերն անցնեին խաղերի ձևով. կարողանան մկնիկի ստեղներով աշխատել, կատարեն ստեղնաշարային վարժանքներ, նկարեին:
      Այո, համամիտ եմ: Հետաքրքիր է, իսկ դասագրքեր կան արդեն?
      Մ. Արզումանյան

      Comment


      • #4
        Շատ լավ կլինի: Ճնայած երեխաները դեռ դպրոց չգնացած գիտեն համակարգիչ օգտվել

        Comment


        • #5
          Կարապետ-ի խոսքերից Նայել գրառումը
          Շատ լավ կլինի: Ճնայած երեխաները դեռ դպրոց չգնացած գիտեն համակարգիչ օգտվել
          Հա Կարապետ ջան, ու մեր ուզածն էլ հենց նա է, որ գրագետ ձևով դրվի համակարգչային իմացությունն այդ երեխաների մոտ:
          Մ. Արզումանյան

          Comment


          • #6
            Մանոն-ի խոսքերից Նայել գրառումը
            Հա Կարապետ ջան, ու մեր ուզածն էլ հենց նա է, որ գրագետ ձևով դրվի համակարգչային իմացությունն այդ երեխաների մոտ:
            Ես էլ եմ նույն կարծիքին: Որովհետև երեխաները միայն խաղեր են խաղում, իսկ երբ դպրոցում ծրագրեր սովորեն արդեն...

            Comment


            • #7
              Կարապետ-ի խոսքերից Նայել գրառումը
              Շատ լավ կլինի: Ճնայած երեխաները դեռ դպրոց չգնացած գիտեն համակարգիչ օգտվել
              Կարապետ ջան , համակարգչից օգտվելն ու համակարգիչ իմանալը շատ տարբեր բաներ են:
              Ռուզան Ստեփանյան
              ՀՀ ԿԳՆ, Կրթության ազգային ինստիտուտ, Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ: “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի ինստրուկտոր

              Comment


              • #8
                Ruzan_#105-ի խոսքերից Նայել գրառումը
                Կարապետ ջան , համակարգչից օգտվելն ու համակարգիչ իմանալը շատ տարբեր բաներ են:
                Օգտվելու համար նախ պետք է իմանալ

                Comment


                • #9
                  Շատ լավ կլինի, որ ինֆորմատիկա առարկան սկսեն ուսումնասիրել տարրական դպրոցից, սակայն այն պարտադիր պետք է դասավանդեն ոչ թե դասվարները, այլև մասնագետներ, որոնք բացի մասնագիտական գիտելիքներից փոքր տարիքի երեխաներին գիտելիքներ մատուցմանելու ձև ունենան... Դրա համար պարտադիր վերապատրաստման դասընթացներ պետք է կազմակերպվեն:

                  Comment


                  • #10
                    Ես համամիտ եմ nana-ի մտքին, քանի որ կան դասվարներ/համենայն դեպս, որոնց որ ես եմ իմանում/, որ գաղափար չունեն թե ինչ է ինֆորմատիկան: Նրանց պատկերացմամբ ինֆորմատիկան դա միայն համակարգչով գրել և նկարելն է/ուրախ կլինեմ եթե գոնե այդ երկու գործողություները իմանան/:
                    Իսկ փոքր երեխաները շատ ավելի ոգևորված և ավելի հետաքրքրված են հենց այդ առարկայով, և եթե հիմքը լինի խարխուլ ապա բարձր դասարաններում ավելի դժվար կլինի:

                    Comment


                    • #11
                      Հետևաբար` ճիշտ կլիներ տարրական դասարաններում ևս ինֆորմատիկա առարկայի հիմքը դնեին հենց ինֆորմատիկները: Համենայն դեպս կարծում եմ հարցն այդպես ավելի հեշտ կլուծվեր, քան թե դասվարներին վերապատրաստումների միջոցով նոր առարկա սովորեցնելը:
                      Մ. Արզումանյան

                      Comment


                      • #12
                        Ինֆորմատիկան տարրական դպրոցում

                        Լրիվ համամիտ եմ Մանոն ջան քո կարծիքի հետ,լավ կլիներ, որ մենք դասավանդեինք ինֆորմատիկան տարրական դպրոցում:
                        Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
                        Էլենբակս

                        Comment


                        • #13
                          Մանուշ ջան համ էլ վերապատրաստումը իմացածի վրա ինչ-որ բան ավելացնելը չի՞։ Դասվարներին ոչ թե վերապատրաստել, այլ հենց սկզբից տարրական համակարգչային գրագիտություն պետք է սովորեցնել, ինչը, ինչպես դու նշել ես, շատ ավելի դժվար է, քան դա կաներ ինֆորմատիկը։ Էստեղ հարցը ոչ թե ժամաքանակի ավելացման կամ նվազման մեջ է, այլ նոր առարկայի ամուր հիմք դնելու։ Ինչ-ինչ, բայց դասվարի հիմք դրած անդրանիկ սերունդը հաստատ կտուժի։ Նաև դժվար կլինի միջին դպրոցի ուսուցչի համար։

                          Comment


                          • #14
                            Իհարկե շատ լավ կլինի տարրական դասարաններում անցնել ինֆորմատիկա առարկան, դասվարները այդքան էլ գիտելիքներ չունեն , որպեսզի հենց իրենք դասավանդեն:
                            Հետաքրքրիր է իսկապես կլինեն դասագրքեր տարրական դասարանների համար: Ճիշտ է նշել Ռուզանը համակարգչից օգտվելը մի բան է, համակարգիչ իմանալը ուրիշ:

                            Comment


                            • #15
                              AGasparyan-ի խոսքերից Նայել գրառումը
                              Իհարկե շատ լավ կլինի տարրական դասարաններում անցնել ինֆորմատիկա առարկան, դասվարները այդքան էլ գիտելիքներ չունեն , որպեսզի հենց իրենք դասավանդեն:
                              Հետաքրքրիր է իսկապես կլինեն դասագրքեր տարրական դասարանների համար: Ճիշտ է նշել Ռուզանը համակարգչից օգտվելը մի բան է, համակարգիչ իմանալը ուրիշ:
                              Ժողավուրդ ջան, եկեք հիշենք, թե ինչպես ենք սկսնակին, որը նույնիսկ համակարգչի մուկ չի բռնել, սովորեցնում համակարգիչ: Դե իհարկե խաղերի միջոցով: Խաղով սովորում են աջ ու ձախ քլիքները: Գրքերից արտագրություն են անում ու սովորում ստեղնաշարի կառուցվածքը, ու այսպես շարունակ... Քայլ առ քայլ: Ես ուրախ եմ, որ տարրական դասարանից են սովորելու Ինֆորմատիկա:
                              Արեգ Միկիչյան
                              Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
                              ՎՊՄԻ դասախոս
                              “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)

                              Comment

                              Working...
                              X