Հայտարարություն

Collapse
No announcement yet.

2010-2011 ուսումնական տարվա ուսումնական պլան

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
new posts

  • 2010-2011 ուսումնական տարվա ուսումնական պլան

    2010-2011 ուսումնական տարվա ուսումնական պլանը տարբերվում է նախորդ տարվա ուսումնական պլանից, սակայն ունի լուրջ սահմանափակումներ: Առաջարկում եմ այդ սահմանափակումները քննարկել ֆորումում:

  • #2
    Շատ կարևոր թեմայի քննարկման եք հրավիրում։ Ափսոս, որ դեռ արձագանք չկա։

    Խնդրում եմ, նշեք, թե որտեղ կարելի է ծանոթանալ 2010-2011 ուստարվա ուսումնական պլանին։
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

    Comment


    • #3
      2010-2011 ուսումնական տարվա ուսումնական պլան

      Սիրելի ֆորումցիներ,թեման շատ հետաքրքիր է ինչպես ինձ, այնպես էլ շատ ուրիշ ուսուցիչների համար:Սակայն ես չգիտեմ,որտեղից ծանոթանամ 2010-2011 ուստարվա ուսումնական պլանին:
      Խնդրում եմ, նշեք, թե որտեղ կարելի է ծանոթանալ ուսումնական պլանին։

      Comment


      • #4
        2010-2011 ուսումնական տարվա ուսումնական պլանը ինձ մոտ կա: Եթե ձեզ պետք է, ես կարող եմ ուղարկել փոստով:
        Ռուզան Ստեփանյան
        ՀՀ ԿԳՆ, Կրթության ազգային ինստիտուտ, Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ: “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի ինստրուկտոր

        Comment


        • #5
          Ուսումնական պլանը հաստատման փուլում է և շոտով կհրապարակվի: Ուսումնական պլանի էական նշանակությունն է ապահովել ենթահոսքերի ձևավորման լիարժեք հնարավորությունը: Նախորդ ուսումնական պլանը էականորեն խոչնդոտում էր այդ գործընթացին: Այն ավելի շատ համապատասխանեցված էր դասագրքերին, քան ավագ դպրոցի ռազմավարական ծրագրին: Սպասենք նոր պլանին:

          Comment


          • #6
            Ես կուզենայի որ ուսումնական պլանում վերանայեին ավագ դպրոցի հատկապես տնտեսագիտական հոսքի հայոց լեզվի դասաժամերի քանակը: Չէ որ այդ հոսքում սովորող աշակերտների համար այդ առարկան կարևոր է, սակայն շաբաթական ուսուցանվող դասաժամերը` շատ քիչ :

            Comment


            • #7
              Ռուզանա ջան շատ շնորհակալ կլինեմ եթե ուղարկես ուսպլանը , մանավանդ ազատ ենք հիմա, ուսումնասիրենք:
              Հասցեն gyumri12@schools.am

              Comment


              • #8
                Ուսումնական պլանը հրապարակվել է ԿՐԹՈՒԹՅՈՒՆ թերթում:

                Comment


                • #9
                  Ruzan_#105-ի խոսքերից Նայել գրառումը
                  2010-2011 ուսումնական տարվա ուսումնական պլանը ինձ մոտ կա: Եթե ձեզ պետք է, ես կարող եմ ուղարկել փոստով:
                  Ողջույն Ռուզան ջան, իսկ ավելի լավ չի լինի, եթե այստեղ որպես ֆայլ կցես գրառմանդ ու բոլորին հասանելի լինի:
                  Մ. Արզումանյան

                  Comment


                  • #10
                    Ուսումնական պլանները հաստատվել են

                    Սիրելի բարեկամներ,
                    2010-2011 ուստարվա ուսումնական պլաններն արդեն հաստատվել են և տեղադրված են Կրթության և գիտության նախարարության կայքում և «Կրթական համալիր էջ» պորտալում։


                    «ՄԻՋՆԱԿԱՐԳ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2010-2011 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ» փաստաթուղթը
                    Մանուշակ Ավետիսյան
                    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                    Comment


                    • #11
                      Բարի երեկո ֆորումին... ես ծանոթացել եմ նոր ուսումնական պլանին և անկեղծ ասած - հիացած չեմ: Միգուցե նայում եմ դրան իմ նեղ-անձնական դիրքերից, աշխարհագրությանը որպես առարկա խաղից դուրս են հայտարարել... ժամերը շատ քիչ են:
                      Իսկ ինչ եք կարծում, ուսումնական պլան կազմողները կարդում են մեր գրածները... ես կարծում եմ, որ ոչ.
                      Հ.Հ.

                      Comment


                      • #12
                        Կարծում եմ ուսումնական պլան կազմողները մեղք չունեն: Այսօր ամեն ինչ կախված է առարկայի ներգրավվածությունից ընդունելության քննություններում: Ո՞ր ԲՈՒՀ-ն է կարևորում աշխարհագրություն առարկան: Այսօր աշակերտները սովորում են միայն այն առարկան, որ քննությունների միջոցով իրեն տանում են ԲՈՒՀ: Օրինակ բժշկական համալսարան ընդունվողները սովորում են միայն կենսաբանություն և ֆիզիկա, իսկ քիմիա առարկան, որ շատ անհրաժեշտ է բժիշկ դառնալու համար նրանք խուսափում են սովորել, որովհետև ընդունվելու համար բավական է կենսաբանությունը և ֆիզիկան:
                        Առարկայի դերը որոշում են ԲՈՒՀ-երը: Եթե աշակերտը իմանա, որ ԲՈՒՀ-ում սովորելու համար գիտելիք է պետք և որ թե միայն ընդունելության քննություններ հանձնել, ապա նա շատ լուրջ կվերաբերվի դպրոցական կրթությանը:

                        Comment


                        • #13
                          Հարգելի torosian Ձեզ հետ համաձայն եմ: Աշակերտը ընդունվում է բժշկական համալսարան և հանկարծ պարզվում է, որ համալսարանում պետք է ուսումնասիրի մաթեմատիկա առարկան և քննություն հանձնի:Սա արդեն շատերի ուժերից վեր է, քանի որ դպրոցում ,հատկապես վերջին տարիներին , այդ առարկան լրիվ աչքաթող է արել:Այստեղից էլ այն շատ-շատ վատ երևույթների սկիզբը ....

                          Comment


                          • #14
                            Բարի օր բոլորին:
                            Ես նույնպես ծանոթացել եմ նոր ուսումնական պլանին և կարծում եմ, որ ինֆորմատիկա առարկային շաբաթական կարելի է տրամադրել երկու ժամ 6-րդ, 7-րդ, 8-րդ,9-րդ դասարաններում/տեսական, գործնական/:

                            Comment


                            • #15
                              Ես էլ ծանոթացա օրինակելի ուսպլանին, ու որքան հասկացա` 2-րդ դասարանում ոչ մի ժամ էլ ինֆորմատիկա առարկային հատկացված չէ: Մենք էլ ուրախացել էինք, թե տարրական դասարանից ենք անցնելու, շատ ափսոս...
                              Մյուս հարցը, որին արժեր մեծ ուշադրություն դարձվեր, սա է.
                              Պլանում ասվում է, որ "միջին դպրոցում ինֆորմատիկա առարկայի պարապմունքներին 6-9 դասարանները` համակարգչային դասասենյակի առկայության դեպքում, կարելի է բաժանել 2 խմբի, եթե դասարանում աշակերտների թիվը 30 և ավելի է:"
                              Շատերն ինձ հետ համամիտ կլինեն, որ կարելի է բառն արժեր փոխարինել պարտավոր են բառով, որովհետև մեծամասամբ դպրոցներում, առանց ինֆորմատիկա առարկան կարևորելու, չեն օգտագործում այդ հնարավորությունը, պատճառաբանելով, թե բյուջեում չեն տեղավորվում: Եվ ստիպված ենք լինում 30-35 աշակերտ ունեցող դասարաններում դաս պարապել, այն էլ` 5-6 համակարգչի առկայությամբ:
                              Մ. Արզումանյան

                              Comment

                              Working...
                              X