Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ

    Այս թեման այսօր խիստ կարևոր եմ համարում, քանի որ տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալների աշխատանքը խսիտ կարևոր է դպրոցի համար: Սակայն տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալների աշխատանքը նկարագրված է հիմնական ուղղություններով, մինչդեռ ամեն ուղղություն կարիք ունի ավելի մանրամասն նկարագրության, նրանց կողմից իրականացվող կառավարման, ղեկավարման և նրանց աշխատանքի գնահատման արդյունավետությունը բարձրացնելու համար:
    Առաջարկում եմ քննարկել ԿԳՆ կողմից սահմանված ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ և փորձել մանրամասնորեն նկարագրել տեղակալի աշխատանքը:

  • #2
    III. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼ

    1. Պաշտոնային պարտականությունները՝

    1) պատասխանատու է հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, ուսումնական ծրագրերի կատարման, դասավանդման որակի և սովորողների` կրթական չափորոշիչներով սահմանված գիտելիքների, կարողությունների և հմտությունների առնվազն պարտադիր նվազագույն մակարդակի ապահովման համար.
    2) հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ, կանոնակարգում սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը.
    3) ուսումնական հաստատության տնօրենի հետ համատեղ իրականացնում է հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների մեթոդական ղեկավարումը, ապահովում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի և տարածքային կառավարման մարմնի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.
    4) կազմում է ուսումնական պարապմունքների դասացուցակը և ուսումնադաստիարակչական աշխատանքների վիճակի մասին հաշվետվություններ.
    5) ղեկավարում է առարկայական մեթոդական միավորումների աշխատանքները, ընդհանրացնում և տարածում մանկավարժական աշխատանքի արդյունավետ փորձը, աջակցում է ուսուցման նոր մեթոդների ներդրմանը, ուսուցիչներին հաղորդակից դարձնում գիտության և մանկավարժության նորագույն նվաճումներին.
    6) կազմակերպում է սովորողների ուսումնական պարապմունքների հսկողություն: Ներկայացնում է առաջարկություններ ուսումնադաստիարակչական գործընթացի կատարելագործման ուղղությամբ:
    7) հսկում է ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարումը:

    2. Տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝

    1) տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

    ա. <<Կրթության մասին>>, <<Հանրակրթության մասին>>, <<Լեզվի մասին>>, <<Երեխայի իրավունքների մասին>>, <<Նախադպրոցական կրթության մասին>>, <<Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին>>, <<Կրթության պետական տեսչության մասին>>, <<Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին>>,
    Հայաստանի Հանրապետության օրենքները>>, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, <<Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն>> պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը, հանրակրթության պետական չափորոշիչը, իր պաշտոնային պարտականություններին վերաբերող՝ նախարարության համապատասխան նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր,
    բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի հիմունքները,
    գ. աշխատանքի պաշտպանության նորմերն ու կանոնները, անվտանգության տեխնիկայի, հակահրդեհային անվտանգության կանոնները, առաջին բուժօգնության հիմունքները, սովորողների կյանքի և առողջության պահպանման կանոնները.

    2) տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալի պաշտոնն զբաղեցնողը պետք է կարողանա՝

    ա. իրականացնել ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպումը, ուսումնական ծրագրերի կատարումը, դասավանդման որակի և կրթական չափորոշիչներով և ծրագրերով սովորողների պատրաստվածությանը ներկայացվող պահանջների ապահովումը,
    բ. կազմակերպել և վերահսկել հաստատության առարկայական մեթոդական միավորումների, ուսուցիչների ուսումնադաստիարակչական ընթացիկ գործունեությունը,
    վերլուծել դրանց արդյունքները,
    գ. աջակցել հաստատության մանկավարժական աշխատողների մասնագիտական շարունակական զարգացմանը,
    դ. աջակցել հաստատության սովորողների կրթական, սոցիալական, առողջապահական շահերին ու իրավունքների ապահովմանը:

    3. Որակավորման պահանջները՝

    1) հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնական աշխատանքի գծով տեղակալի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) կրթություն և առնվազն հինգ տարվա մանկավարժական աշխատանքի ստաժ՝ վերջին յոթ տարվա ընթացքում:

    Comment


    • #3
      Ինչ աշխատանք պետք է կատարի տեղակալը, որպեսզի համարվի, որ այս պահանջը կատարվել է:

      1) պատասխանատու է հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի
      կազմակերպման, ուսումնական ծրագրերի կատարման, դասավանդման որակի և
      սովորողների` կրթական չափորոշիչներով սահմանված գիտելիքների, կարողությունների
      և հմտությունների առնվազն պարտադիր նվազագույն մակարդակի ապահովման համար.

      Comment


      • #4
        ա. հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման համար,
        բ. ուսումնական ծրագրերի կատարման համար,

        գ. դասավանդման որակի համար,

        1. հետևում է առարկայական մեթոդմիավորումների աշխատանքի ընթացքին և ապահովում է նրանց կողմից առարկայի դասավանդման մեթոդիկայի պահանջների պահպանմանն ուղղված աշխատանքների կատարումը,
        * ՄՄ տարեկան պլանի կատարողականի ստուգում և վերլուծություն
        * ՄՄ առարկաների դասավանդման մեթոդիկաների տիրապետումը ուսուցիչների կողմից
        * ՄՄ կողմից ուսուցիչների դասավանդման որակի նկատմամբ վերահսկողությունը և դրա վերլուծությունը
        2. ապահովում է ուսուցիչների կողմից բոլոր դասերի պլանավորման իրականացումը,
        * դասի նպատակի ճիշտ սահմանումը
        * դասի խնդիրների ճիշտ սահմանումը
        * դասի ընթացքում կիրառվող մեթոդների ճիշտ ընտրությունը
        * աշակերտների գնահատումը
        * տարբերակված մոտցումը
        * տնային աշխատանքի հանձնարարումը
        * ժամանակացույցի պահպանումը
        3. ապահովում է դասերի վերահսկողություն դասալսումների միջոցով,
        * դասալսման նպատակի ճիշտ սահմանումը
        * դասալսման մեթոդի ընտրությունը
        * դասի վերլուծությունը
        * դասի վերլուծության պահանջների կատարման ստուգումը
        * դասալսման արդյունավետության գնահատումը
        4. ապահովում է գնահատման մեթոդաբանության ճիշտ կիրառությունը,
        * գնահատման մեթոդաբանության տիրապետում
        * տարբեր առարկաների գնահատման մեթոդաբանության առանձնահատկությունները
        * գնահատման համապատասխանությունը
        * դասամատյանում գրանցումները
        * գնահատման մեթոդաբանության ուսուցում
        5. ապահովում է դասերի կազմակերպումը ըստ դասացուցակի և ժամանակացույցի:
        * կազմում և վարում է դասացուցակը
        * ժամակացույցի կատարողականը
        * դասերից ուշացումները և բացակայությունները

        դ. սովորողների` կրթական չափորոշիչներով սահմանված գիտելիքների, կարողությունների և հմտությունների առնվազն պարտադիր նվազագույն մակարդակի ապահովման համար.

        Comment


        • #5
          Բարև Ձեզ պարոն Թորոսյան: Այս հարցը ակտուալ եք համարում, որովհետև այն կարևոր պարտականությունները, որոնք մանրամասնորեն նշել եք, անհնար է, որ մեկ անձը որակյալ կատարի? Եթե այո, ապա Ձեզ հետ համամիտ եմ, որովհետև, ծանրաբեռնվածության պատճառով, այդ գործառույթներից մի քանիսը կամ շատերը նա ուղղակի ձևական է կատարում:

          Comment


          • #6
            Մարդը եթե ստանձնել է մի ամբողջ դպրոցի ուսումնական աշխատանքների ղեկավարությունը, ուրեմն պարտավոր է իմանալ և կարողանալ այն ամենը, ինչ նշել է պ-րն Թորոսյանը: Իհարկե օրենքների իմացությունը մի փոքր ուռճացված է, օրինակ`
            <<Կրթության պետական տեսչության մասին>>, <<Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին>> օրենքները և այլն : Իմ կարծիքով դրանց չիմացությունը չի խանգարի ուսումնական պրոցեսի ղեկավարմանը, վերջին հաշվով դրանք կարելի է ձեռքի տակ ունենալ: Եթե այդ ամենը տնօրենը գիտի, ինչո՞ւ փոխտնօրենն էլ չիմանա. չէ՞ որ նա համարվում է դպրոցի մեթոդական <<ուղեղը>> և երկրորդ մարդը տնօրենից հետո:

            Comment


            • #7
              Այս աշխատանքը շատ բարդ և ժամանակի մեծ ներդրումներ պահանջող աշխատանք է: Այն իրականում միայն մի մարդ չի կատարում: Այս աշխատանքները կատարում են տնօրենը, տեղակալները, մեթեդմիավորման նախագահները և ուսուցիչները: Ես կարծում եմ, որ ամբողջ ծավալով աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ են կառավարման և ղեկավարման գիտելիքներ, հմտություններ և կարողություններ: Սա պետք է վարչական աշխատողին: Իսկ մենք մեր տեղակալներին արդյոք այդ ամենը կարող ենք սովորեցնել: Չկա լավ գրականություն, ուղեցույց: Մյուս կողմից տեղակալի արդյունավետ աշխատանքը նպաստում է դպրոցի զարգացմանը: Մենք պետք է կարողանանք փոխել այն մոտեցումը, որ բոլոր օրենքներն ու կարգերը պարտադիր չի իմանալ, միևնույն է ամեն ինչ հնարավոր չէ անել: Եթե իրոք այդքան օրենք հնարավոր չէ սովորել, ապա այդ հարցը պետք է բարձրացնել, լուծել և դարձնել պահանջը իրատեսական: Օրինակ եթե ապացուցվի, որ մեկ կամ երկու տեղակալով հնարավոր չէ իրականացնել ամեն ինչ, ինչ պահանջվում է, ապա կհասնեք նրան, որ կսահմանվի տեղակալի նոր հաստիք: Բայց այդ աշխատանքը պետք է կատարվի: Կատարելու համար էլ պետք է նախ և առաջ կարողանալ այդ գործընթացը լավ նկարագրել: Երբ նկարագրվի, գուցե կատարելն ավելի հեշտանա: Իմ այս աշխատանքի իմաստը այդ մանրամասները նկարագրելն է: Հետո կարող է բոլորը հնարավոր չլինի կատարել: Բայց նկարագրենք, նոր հաջորդ քայլերի մասին խոսենք:

              Comment


              • #8
                գ. դասավանդման որակի համար,

                1. հետևում է առարկայական մեթոդմիավորումների աշխատանքի ընթացքին և ապահովում է նրանց կողմից առարկայի դասավանդման մեթոդիկայի պահանջների պահպանմանն ուղղված աշխատանքների կատարումը,
                * ՄՄ տարեկան պլանի կատարողականի ստուգում և վերլուծություն
                * ՄՄ առարկաների դասավանդման մեթոդիկաների տիրապետումը ուսուցիչների կողմից
                * ՄՄ կողմից ուսուցիչների դասավանդման որակի նկատմամբ վերահսկողությունը և դրա վերլուծությունը
                2. ապահովում է ուսուցիչների կողմից բոլոր դասերի պլանավորման իրականացումը,
                * դասի նպատակի ճիշտ սահմանումը
                * դասի խնդիրների ճիշտ սահմանումը
                * դասի ընթացքում կիրառվող մեթոդների ճիշտ ընտրությունը
                * աշակերտների գնահատումը
                * տարբերակված մոտցումը
                * տնային աշխատանքի հանձնարարումը
                * ժամանակացույցի պահպանումը
                3. ապահովում է դասերի վերահսկողություն դասալսումների միջոցով,
                * դասալսման նպատակի ճիշտ սահմանումը
                * դասալսման մեթոդի ընտրությունը
                * դասի վերլուծությունը
                * դասի վերլուծության պահանջների կատարման ստուգումը
                * դասալսման արդյունավետության գնահատումը
                4. ապահովում է գնահատման մեթոդաբանության ճիշտ կիրառությունը,
                * գնահատման մեթոդաբանության տիրապետում
                * տարբեր առարկաների գնահատման մեթոդաբանության առանձնահատկությունները
                * գնահատման համապատասխանությունը
                * դասամատյանում գրանցումները
                * գնահատման մեթոդաբանության ուսուցում
                5. ապահովում է դասերի կազմակերպումը ըստ դասացուցակի և ժամանակացույցի:
                * կազմում և վարում է դասացուցակը
                * ժամակացույցի կատարողականը
                * դասերից ուշացումները և բացակայությունները
                Իմ կարծիքով, եթե դպրոցի ուսումնական կամ ուսումնադաստիարակչական աշխատանքների փոխտնօրենը բարձր մակարդակով կատարի միայն վերոնշյալ կետերի պահանջները (ըստ իս`դա այնքան էլ դժվար չէ կատարելը), ապա դպրոցի ուսումնական աշխատանքները պատշաճ մակարդակի վրա կլինեն: Իսկ փոխտնօրենին ծանրաբեռնել տարբեր օրենքների ու կանոնների իմացությամբ, կարծում եմ կարիք չկա: իհարկե կրթությանը առնչվող օրենքներ կան, որ պարտավոր է իմանալ:

                Comment


                • #9
                  Այն պահանջները, որոնք շատ դիպուկ սահմանել է պարոն Թորոսյանը,իսկապես անհրաժեշտ են դպրոցի ուսումնական գծով տեղակալին ներկայացնելու համար, նամանավանդ կրթությունն իրականացնելու օրենսդրական դաշտն իմանալը,ուղղակի համաձայն եմ, որ այդ հմտություններն ամբողջությամբ ինքնուրույն ձեռք բերելու համար լավ կրթություն պետք է տալ՝ մանկավարժական համալսարանից սկսած, որտեղ անհրաժեշտ է ունենալ այդպիսի մասնագիտացում՝ կրթության կառավարում, որի ուղղությամբ մանկավարժականը կարծես քայլ է ուզում անել:

                  Comment


                  • #10
                    Համաձայն եմ, պահանջները ճշգրիտ սահմանված են, սակայն այո դառնանք ԲՈՒՀ-ին... Արդյոք այն ՙպրոդուկտը՚ (ներողություն օգտագործածս տերմինի համար), որ դուրս է գալիս ԲՈՒՀ-ից , այսօր պատրաստ է ապահովել այն պահանջները, որ դնում է նախարարությունը: Միգուցե այդ գործընթացը համարել ռազմավարական բոլոր ասպեկտներով, ոչ միայն փոխտնօրեն այլ նաև ուսուցչի առումով, հատուկ դասընթացներով իրազեկել առարկայական չափորոշիչներին, որոշակի իրավական դրույթներին, ինչ եք կարծում որտե՞ղ են նրանք դրանց ծանոթանալու...

                    Comment


                    • #11
                      Ցավոք ԲՈՒՀ-ը այսօր չի տալիս այն գիտելիքը, որ պետք է աշխատելու համար և տալիս է միայն այն, ինչ սահմանվում է իրենց ուսումնական պլանով: Պետք է ասեմ, որ նույն վիճակում է նաև դպրոցը: Բայց երբ մարդ ստանձնում է ինչ որ պաշտոն, նա պետք է պատկերացնի թե ինչ աշխատանք է կատարելու: Այսօր սկսում է կարևորվել դպրոցի վարչական աշխատողների աշխատանքի արդյունավետությունը: ԵՎ այն դպրոցը, որտեղ այս օղակի կառավարման և ղեկավարման հմտությունները բարձր են, հասնում է հաջողության: Կարելի է իհարկե ասել, որ պարտականությունները շատ են ու իրականացնելը անհնար: Բայց հաջողության հնարավոր չէ այդպես հասնել: Գուցե հարց բարձրացվի, որ պարտականությունները նվազեցվեն: Այդ դեպքում ով պետք է այդ նվազեցված մասը իրականացնի: Շատ բարդ պահանջ է: Ավելի հեշտ է ուսումնասիրել այն մեթոդները, որոնք օգնում են դրված առաջադրանքները ավելի քիչ ռեսուրսներով իրականացնել: Ես շատ տնօրենի տեղակալներ եմ ճանաչում, ովքեր փնտրում և գտնում են դժվար լուծվող խնդիրների լուծումները նաև իրենց գործընկերների հետ համագործակցելով, խելք խելքի տալով, հարցնելով:

                      Comment


                      • #12
                        Բարև Ձեզ պարոն Թորոսյան: Նախ շնորհակալություն բովանդակալից նյութի համար:Կցանկանայի իմանալ արդյոք ուսումնառության տարիները համարվում են մանակավարժական աշխատանքի փորձ? Ես ունեմ 6 տարի ուսումնական և 2 տարի աշխատանքային մանկավարժական ձորձ: Կարող եմ արդյոք հավակնել ուսումնական աշխատանների գծով տեղակալի հաստիքին?

                        Comment


                        • #13
                          Շատ ինֆորմատիվ նյութ է,խնդրում եմ նշեք որևիցե մի ձեռնարկ,որտեղ մանրամասն ներկայացված լինի տնօրենի ուսումնական գծով տեղակալի պարտականությունները։

                          Comment

                          Working...
                          X