Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ներառական կրթության մարտահրավերները դպրոցում

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ներառական կրթության մարտահրավերները դպրոցում

    Ներառումը սկսվում է ընտանիքում,շարունակվում դպրոցում և կայանում է հասարակության մեջ:
    Կրթության մատչելիություն բոլորի համար,բոլոր աշակերտների լիարժեք մասնակցություն,հավասար հնարավորություն և մոտեցում:Ներառական կրթությունը չի կարելի դիտարկել որպես առանձին ոլորտ,այլ պետք է դիտարկել որպես դպրոցական համակարգի զարգացման սկզբունք:Դպրոցը պետք է կարողանա որակյալ կրթական ծառայություններ մատուցել բոլոր երեխաներին՝ անկախ նրանց անհատական կարողություններից:Բոլոր երեխաները պետք է հարգալից վերաբերմունքի արժանանան և ստանան հավասար հնարավորություններ՝ համատեղ սովորելու համար:
    Վերջին խմբագրողը՝ Zhanneta; 18-01-19, 14:12.

  • #2
    Սիրելի գործընկերներ,ավելի ակտիվ եղեք քննարկումներին և ներկայացրեք խնդրում եմ ձեր համակարգված աշխատանքների մասին՝ ներառական կրթության արդյունավետ իրականացման նպատակներին հասնելու համար:

    Comment


    • #3
      Ներառական կրթության իրականացումը պահանջում է զգալի փոփոխություններ: Մեր վերաբերմունքը արժեքների, համակարգերի և պրակտիկայի նկատմամբ:
      Ներառական կրթությունը պետք է ապահովի
      ա/ինքնավստահություն
      բ/անձնական զարգացման ազատություն
      գ/ ծնողական ներուժի օգտագործման ունակություն
      դ/մարդասիրության և հանդուրժողականության ոգով սոցիալական հարաբերությունների բարելավման հնարավորություն
      ե/անկեղծ մտահոգության և բարեկամություն
      զ/յուրաքանչյուր անհատի ինքնության ընդունում

      Comment


      • #4
        Ներառական կրթություն իրականացնելիս կարևորվում է այն փաստը, որ աշակերտները լինեն հանդուրժող և տարբերություն չդնեն խնդիրներ ունեցող աշակերտների միջև։ Դպրոցում պետք է առկա լինեն ԿԱՊԿՈԻ անձանց ուսումնառության համար անհրաժեշտ պայմաններ։ Կարևորվում է բազմամասնագիտական խմբի առկայությունը։ Այն մանկավարժների խումբ է, որը պետք է օգնի սովորողին հաղթահարելու ուսումնական ծրագիրը։ Թիմի անդամներն են.


        Ա.Հատուկ մանկավարժ
        Բ.Սոցիալական մանկավարժ
        Գ.Հոգեբան

        Comment


        • #5
          Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Ներառական կրթություն իրականացնելիս կարևորվում է այն փաստը, որ աշակերտները լինեն հանդուրժող և տարբերություն չդնեն խնդիրներ ունեցող աշակերտների միջև։ Դպրոցում պետք է առկա լինեն ԿԱՊԿՈԻ անձանց ուսումնառության համար անհրաժեշտ պայմաններ։ Կարևորվում է բազմամասնագիտական խմբի առկայությունը։ Այն մանկավարժների խումբ է, որը պետք է օգնի սովորողին հաղթահարելու ուսումնական ծրագիրը։ Թիմի անդամներն են.


          Ա.Հատուկ մանկավարժ
          Բ.Սոցիալական մանկավարժ
          Գ.Հոգեբան
          ժամանակն է հասկանալու, որ յուրաքանչյուր երեխայի զարգացման համար անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ պայմաններ հաշվի առնելով նրա անհատական ընդունակությունները , կարողությունները և կրթական պահանջները :

          Comment


          • #6
            Յուրաքանչյուր երեխա իրեն պետք է կարևորված զգա հանրակրթության պայմաններում: Պետությունը պետք է յուրաքանչյուր երեխայի մասին հոգ տանի անկախ նրանից երեխան առանձնահատուկ պայմանների կարիք ունի թե չունի, հասարակությունն էլ իր հերթին պետք է իր դրական վերաբերմունքով էլ ավելի խթանի ներառական կրթությունը:

            Comment


            • #7
              Ներգրավվածության գաղափարախոսությունը ձեւավորվել է որպես մարդկային բազմազանության և ժողովրդի միջեւ տարբերության արժեքի մասին տեղեկացվածության արդյունքում: Միշտ պետք է հիշել,որ մարդու արժեքը կախված չէ նրա ունակություններից և ձեռքբերումներից: Յուրաքանչյուր ոք կարող է զգալ և մտածել և յուրաքանչյուր ոք ունի հաղորդակցվելու և լսելու իրավունք: Բոլոր մարդիկ պետք է միմյանց և իրական կրթությունը կարող է իրականացվել միայն իրական հարաբերությունների համատեքստում:Բոլոր մարդիկ ունեն իրենց հասակակիցների աջակցության ու բարեկամության կարիքը:Բոլոր մասնակիցների համար առաջընթացը կարող է ավելի հավանական լինել, թե ինչ կարող են անել, քան այն, ինչը նրանք չեն կարող:

              Comment


              • #8
                Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Ներառական կրթություն իրականացնելիս կարևորվում է այն փաստը, որ աշակերտները լինեն հանդուրժող և տարբերություն չդնեն խնդիրներ ունեցող աշակերտների միջև։ Դպրոցում պետք է առկա լինեն ԿԱՊԿՈԻ անձանց ուսումնառության համար անհրաժեշտ պայմաններ։ Կարևորվում է բազմամասնագիտական խմբի առկայությունը։ Այն մանկավարժների խումբ է, որը պետք է օգնի սովորողին հաղթահարելու ուսումնական ծրագիրը։ Թիմի անդամներն են.


                Ա.Հատուկ մանկավարժ
                Բ.Սոցիալական մանկավարժ
                Գ.Հոգեբան
                Այո,Անահիտ ջան, ներառական կրթությունը արդյունավետ դարձնելու նպատակով անհրաժեշտ է նաև ուսուցման ընթացքում կիրառել մանկավարժական մի շարք տեխնոլոգիաներ և մեթոդներ, որոնք դասընթացը կդարձնեն առավել հետաքրքիր, նպատակային և դասապրոցեսին մասնակից կդարձնեն դասարանի բոլոր երեխաներին` առանց որևե խտրականությունների:

                Comment


                • #9
                  Ուսուցիչը մանկավարժական որևէ տեխնոլոգիա կամ մեթոդ ընտրելիս նախ և առաջ պետք է հաշվի առնի իր աշակերտների առանձնահատկությունները, հետաքրքրությունների շրջանակը, ունակությունների մակարդակը: Մանկավարժական տեխնոլոգիաները միտված են ոչ թե բարդացնել ուսուցման գործընթացը, այլ` առավել դյուրին դարձնել այն: Ինչպես նաև ուսուցիչը այդ մեթոդներն ու տեխնոլոգիաները կիրառելիս պետք է հաշվի առնի, որ իր աշակերտների թվում կան այնպիսինները, որոնք ունեն այս կամ այն խնդիրները և պետք է այնպես հարմարեցնի այդ ամենը, որ արդյունքում բոլոր աշակերտների համար օգտակար լինի իր կողմից կիրառված մեթոդը կամ տեխնոլոգիան:

                  Comment


                  • #10
                    Մանկավարժությունը ծառայություն է նախ Տիրոջը, հետո `իր սիրելիներին` երեխաներին: Ամեն օր դպրոց մտնելիս ես չեմ գնում «աշխատանքի» , ես գնում եմ ծառայելու երեխաներին: Ու քանի որ Աստծո առջև բոլոր երեխաները հավասար են` անկախ սեռից, տարիքից, ազգային պատկանելիությունից ու ամենակարևորը մտավոր և ֆիզիկական հնարավորություններից , ուրեմն նրանք հավասար են նաև մանկավարժության մեջ ու էլ չեմ ասում հասարակության մեջ: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները նույն երեխաներն են,որոնք իրավունք ունեն ամենասովորական ժպիտի, իրավունք ունեն պարզապես երջանիկ կրթություն ստանալու: Պետք է ներառել այս երեխաներին նախ մեր սրտերում:
                    հ.գ. Մի օր TMM կենտրոնի ղեկավարը զանգահարեց ինձ` խնդրանքով, որ երգ գրեմ իրենց կենտրոնի համար: Երգ, որը նվիրված կլինի կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաներին: TMM կենտրոնում սովորում են կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ : Երգը գրեցի: Երևի թե լավ ստացվեց: Համեստությունս դնում եմ մի կողմ և երգը տեղադրում այստեղ։ Թեմային համահունչ է, կարծում եմ կհետաքրքրի։
                     

                    Comment

                    Working...
                    X