Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Էրգոթերապիա

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Էրգոթերապիա

    Ի՞նչ է էրգոթերապիան
    «Էրգոթերապիա» կամ «օկուպացիոն թերապիա» մասնագիտությունն ուսումնասիրում է այն միջոցառումների համակարգը, որը նպատակ ունի օգնելու մարդկանց ինքնուրույն լինել, և իքնավստահություն ձեռք բերելու միջոցով հնարավորություն է ընձեռում նրանց ներգրավվել տարբեր ոլորտներում իրականացվող զբաղվածության գործընթացներում, ինչպես նաև առօրյա գործողություններում:

    «Էրգոս» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է աշխատանք, զբաղվածություն, անգլերենում ավելի շատ օգտագործվում է «օկուպացիոն թերապիա» եզրը։

    Լինելով հատուկ մանկավարժության ոլորտ՝ էրգոթերապիա մասնագիտությունն ուսումնասիրում է այն միջոցառումների համակարգը, որը ենթադրում է ֆիզիկական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց կենսական և սոցիալական հարմարվողականության հմտությունների բարելավում և ապահովում նրանց հնարավորինս ինքնուրույն մասնակցությունն առօրյա տարբեր գործողություններում:

    Որպես «այցելուակենտրոն» մասնագիտություն` էրգոթերապիան միտված է զբաղվածության ապահովման միջոցով խթանելու մարդկանց առողջությունն ու բարեկեցությունը: Էրգոթերապիայում զբաղվածություն են հանդիսանում ամենօրյա այն գործողությունները, որոնք անձը կատարում է` իր ժամանակը լցնելով և կյանքը իմաստավորելով: Հարկ է նշել, որ էրգոթերապիան ընդլայնում է անձանց ներգրավվածությունն իրենց իսկ նախընտրած գործունեության այն ձևերում, որոնցում ցանկանում են զբաղված լինել կամ որոնք ցանկանում է կատարել:

    Տարբեր բնագավառներում էրգոթերապիայի մասնագիտական գործունեությունը միտված է աջակցելու և ապահովելու առօրյա գործողություններում անձանց առավելագույն անկախ և ինքնուրույն մասնակցությունը` նրանց կարողությունների զարգացման կամ միջավայրային փոփոխությունների միջոցով: Հարկ է նշել, որ էրգոթերապիան, մասնավորապես, կրթության համակարգում, ընդլայնում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներգրավվածությունն իրենց իսկ նախընտրած գործունեության ձևերում։
    Ի՞նչ խնդիրների ժամանակ է կիրառվում էրգոթերապիան։
    Էրգոթերապիան իր գործունեությունն է ծավալում հասարակության տարբեր խմբերի, ‎ տարբեր խնդիրներ ունեցող անձանց հետ աշխատանքում, մասնավորապես` մանկաբուժության, նյարդաբուժության, հոգեբուժության, վնասվածքաբանության, ծերաբուժության, մտավոր խնդիրներ անձանց հետ աշխատանքի ոլորտներում:

    Վերականգնողական միջոցառումների կազմակերպմամբ և իրականացմամբ ուղեկցվող մասնագիտական գործունեությունը կոչված է խթանելու անհատի առավել անկախ գործունեությունն իր առօրյայում՝ ապահովելով ոչ միայն ինքնախնամքի և ինքնասպասարկման համար անհրաժեշտ կենցաղային ամենատարբեր գործողությունների կատարումը, այլև ստեղծելով համապատասխան պայմաններ աշխատանքի, ժամանցի և հանգստի կազմակերպման համար:

    Լսղության, տեսողության, մտավոր և այլ խնդիրների ժամանակ էրգոթերապիստը համագործակցում է տվյալ ոլորտի մասնագետի հետ՝ սուրդոմանկավարժի, տիֆլոմանկավարժի, հատուկ մանկավարժի։

    Երբ աշխատում են մեծահասակների հետ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում նախկինի պես կատարել իրենց ամենօրյա գործողությունները, վերականգնողական աշխատանքներում առանձնահատուկ ուշադրություն են դարձնում նաև միջավայրային պայմաններին և կենցաղային այն պարագաներին, որոնց հարմարեցմամբ հնարավոր է ընդլայնել անձի մասնակցությունն ու ինքնուրույնությունը տվյալ գործողության կատարման մեջ:

    Երեխաների հետ աշխատանքում էրգոթերապիստները կիրառում են խաղային գործունեությունը, հմտությունների զարգացումը և ուսուցումը կատարվում են խաղերի միջոցով: Խաղերը շատ տարբեր են՝ փազլ, խճանկար, մանր և խոշոր խաղալիքներ բռնել։ Յուրաքանչյուրի հետ աշխատանքը պահանջում է անհատական մոտեցում՝ ելնելով տվյալ անձի կարիքներից և զբաղվածության հիմնախնդրից: Միջամտության ուղիների ընտրությունը, այս դեպքում՝ խաղերը, նույնպես կախված են նրանից, թե ինչ հմտություն են զարգացնում, ինչպես նաև, թե ինչ խնդիր ունի երեխան:

    Կարևորվում է նաև կենցաղային պարագաների հարմարեցումը, որը նույնպես կատարվում է յուրաքանչյուր անձի առանձնահատուկ կարիքներին և կարողություններին համապատասխան:

  • #2
    Միքայելյան Լ.-ի խոսքերից Նայել գրառումը

    Շատերը կարծում են , որ էրգոթերապիան առհասարակ նոր մասնագիտություն է, սակայն համաշխարհային բեմում դա այդպես չէ: Մասնագիտության հիմնադիրներ են համարվում Ֆիլիպ Պինելը և Ուիլյամ Տյուկը: 1840-1860-ական թվականներին ամերիկյան հիվանդանոցներում լայնորեն օգտագործվում էր պինելի և Տյուկի կողմից առաջարկած մեթոդները, և այս տարիները ոսկե տարիներ են համարվում էրգոթերապիայի զարգացման համար: 1914 թ. Պինելը և Տյուկը սկսեցին ստեղծել կազմակերպություն այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրված էին էրգոթերապիա մասնագիտությամբ: 1917 թ. Մարտի 15-ին հիմնվեց NSPOT-ը ( National Society for the Promotion ofOccupational Therapy): NSPOT-ը այժմ կոչված է Ամերիկյան Օկուպացիոն Թերապիստների Ասոցիացիա(AOTA):

    Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
    Ադոլֆ Դիստերվեգ

    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

    Comment

    • #3
      Ի՞նչ խնդիրների ժամանակ է կիրառվում էրգոթերապիան

      Էրգոթերապիան իր գործունեությունն է ծավալում հասարակության տարբեր խմբերի, ‎ տարբեր խնդիրներ ունեցող անձանց հետ աշխատանքում, մասնավորապես` մանկաբուժության, նյարդաբուժության, հոգեբուժության, վնասվածքաբանության, ծերաբուժության, մտավոր խնդիրներ անձանց հետ աշխատանքի ոլորտներում:
      Վերականգնողական միջոցառումների կազմակերպմամբ և իրականացմամբ ուղեկցվող մասնագիտական գործունեությունը կոչված է խթանելու անհատի առավել անկախ գործունեությունն իր առօրյայում՝ ապահովելով ոչ միայն ինքնախնամքի և ինքնասպասարկման համար անհրաժեշտ կենցաղային ամենատարբեր գործողությունների կատարումը, այլև ստեղծելով համապատասխան պայմաններ աշխատանքի, ժամանցի և հանգստի կազմակերպման համար:Լսղության, տեսողության, մտավոր և այլ խնդիրների ժամանակ էրգոթերապիստը համագործակցում է տվյալ ոլորտի մասնագետի հետ՝ սուրդոմանկավարժի, տիֆլոմանկավարժի, հատուկ մանկավարժի։
      Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
      Ադոլֆ Դիստերվեգ

      https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

      https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
      Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

      Comment

      • #4
        Հետաքրքիր ինֆորմացիա էր, շնորհակալություն:

        Comment

        • #5
          Ձեզ նույնպռս շնորհակալություն հարգելի Կարինե։

          Comment

          • #6
            Էրգոթերապիան բավականին երիտասարդ մասնագիտություն

            է Հայաստանում: Ըստ Էրգոթերապիստների Ամերիկյան Ասոցիացիայի, Էրգոթերապիան մի մասնագիտություն

            է, որն օգնում է անձին ինքնուրույնություն ձեռք բերել կյանքի բոլոր ոլորտներում: Իսկ

            այդ ոլորտներն են աշխատանքը, ինքնախնամքը և հանգիստը:

            Էրոգոթերապիստներն աջակցում են անձին զարգացնել նրա առօրյա աշխատանքային հմտությունները, որոնք անհրաժեշտ են անկախ և բավարարված կյանք ունենալու համար: Թերապիստներն աշխատում են երեխայի հետ բազմամասնագիտական խմբում, գնահատելով, կիրառելով և վերահսկելով

            մանր և խոշոր մոտորկայի, ինքնախնամքի և զգայական ինտեգրացիայի հետ կապված նպատակները,

            որոնք դուրս են բերվում երեխայի կարիքներից ելնելով: Թերապիան բավականին մեծ ազդեցություն

            է ունենում յուրաքանչյուր երեխայի համար, նրանց դարձնելով առավելագույնս ազատ հետևյալ

            ոլորտներում.

            Ինքնախնամք (որն իր մեջ ներառում է հագնվել/հանվելու, լվացվելու, ուտելու, լոգանք ընդունելու, զուգարանից օգտվելու և այլ հմտություններ),
            Խոշոր մոտորիկան զարգացնող հմտություններ,
            Մանր մոտորիկան զարգացնող հմտություններ,

            Comment

            • #7
              Էրգոթերապևտիկ միջամտությունը դպրոցում կոչված է ապահովելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ազատ և հնարավորինս ինքնուրույն մասնակցությունն ինչպես կրթական, այնպես էլ ամենօրյա ամենատարբեր գործընթացներում:

              Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
              Ադոլֆ Դիստերվեգ

              https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

              https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
              Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

              Comment

              • #8
                Էրգոթերապիայի թիվ մեկ խնդիրն ու գլխավոր նպատակը ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող անձանց կյանքի բարելավումն է .էրգոթերապիան օգնում է ֆիզիկական, մտավոր ու հոգեկան սահմանափակումներ ունեցող անձանց ապրել անկախ ու արդյունավետ կյանքով, այլ խոսքով` էրգոթերապիան բուժման ձև է զբաղվածության միջոցով: Երբ այս մասնագիտությունը սկսեց զարգանալ Հայաստանում, աշխարհն արդեն հասցրել էր տեսնել էրգոթերապիայի ծնունդն ու նույնիսկ ոսկեդարը: Մասնագիտության ծննդից մեկ դար ու մի քանի տասնամյակ անց` 2003 թվականին, TEMPUS MP-JEP-23154-2002 Էրգոթերապիայի կրթության զարգացումը Հայաստանում և Վրաստանում ծրագրի շրջանակներում Էրգոթերապիայի Բարձրագույն Կրթության Եվրոպական Ցանցի /ԷԲԿԵՑ/ հետ համատեղ հիմնադրվեց Էրգոթերապիա մասնագիտությունը: 2004 թվականին ԷԲԿԵՑ-ի նախաձեռնությամբ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարսանի (ՀՊՄՀ) և ԱրԲեՍ մանկական ցերեկային կենտրոնի աջակցությամբ` Հայաստանում ծնունդ առավ Էրգոթերապիայի կրթական գործընթացը: Մասնագիտությունն իր գործունեւոթյունը ծավալում է մանկաբուժության, ծերաբուժության, նյարդաբանության, հոգեբուժության, վնասվածքաբանության ոլորտներում, էրգոթերապևտները աշխատում են նաև մտավոր խնդիրներ ունեցող: Էրգոթերապևտ Թերեզա Թոքմաջյանը աշխատանքային մեթոդների ու սկզբունքների մասին խոսելիս նշում է . -Մեթոդները տարբեր են և կախված են անձի խնդրից, դրա բարդությունից և ամենակարևորը` աշխատելու ցանկությունից: -Մանկաբուժության ոլորտում էրգոթերապիստը ուսումնասիրում է 1-10 տարեկան երեխաներին, որոնք ունեն մտավոր և ֆիզիկական զարգացման խնդիրներ: Էրգոթերապիստը նպատակ ունի խթանել խաղունակությունը և կառուցել էրգոթերապևտիկ միջամտությունը խաղային գործունեության վրա` դրանով իսկ զարգացնելով խաղային հմտություններ: Էրգոթերապիստներն իրենց միջամտությունն են իրականացնում նաև այն անձանց հետ, ովքեր ցուցաբերում են հոգեբանական և էմոցիոնալ դժվարություններ: Նրանք կարող են օգնել անձին, ապահովել անձի համար զբաղվածություն և հաղթահարել էմոցիոնալ խնդիրները: Այս մասնագետները աշխատում են նաև օրթոպեդիկ խնդիրներ ունեցող անձանց հետ, օգնում առօրյա գործողություններ կատարելիս հանդիպող դժվարությունները հաղթահարելու գործում` պատրաստելով ու տրամադրելով տարբեր տիպի հարմարանքներ: Ծերաբուժության ոլորտում աշխատող էրգոթերապևտները օգնում են անձին, հնարավորության սահմաններում, վերականգնել նախկին զբաղվածությունը .տարեցները ներգրավվում են որևէ աշխատանքում, նրանց համար կազմակերպում մշակութային միջոցառումներ ու զրույցներ: Հայաստանում էրգոթերապևտիկ միջամտությամբ բուժում իրականացվում է "ԱրԲեՍ" առողջության կենտրոնում, որը գործում է նախկին "Արաբկիր" մանկական հիվանդանոցի վերակառուցված մասնաշենքում: Այսօր շուրջ 17 մասնագետ աշխատում են որպես էրգոթերապիստ հայաստանյան և արտասահմանյան տարբեր կազմակերպություններում` նպաստելով մասնագիտության զարգացմանն ու տարածմանը:

                Comment

                Working...
                X

                Debug Information