Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Կոխլեար իմպանտացիա

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Կոխլեար իմպանտացիա

    Կոխլեար իմպլանտացիան բարձր տեխնոլոգիական վիրահատություն է, որը լսողության բնածին կամ ձեռքբերովի կորուստ ունեցող մարդկանց հնարավորություն է տալիս լսել: Այսօր այդպիսի վիրահատություն կատարվում է ոչ բոլոր երկրներում, սակայն Հայաստանում այն արվում է 2004-ից:
    Ի՞նչ է կոխլեար իմպլանտացիան
    Պարզ լեզվով ասած՝ կոխլեար իմպլանտացիան («կոխլեա» բառից, որը նշանակում է «ականջախեցի») վիրահատություն է, որը խուլ մարդկանց հնարավորություն է տալիս լսել: Վիրահատությունը տեւում է մոտ 2 ժամ, այդ ընթացքում վիրաբույժները հիվանդի ներքին ականջի մեջ դնում են հատուկ սարք, որը ձայնը վերածում է էլեկտրական ազդանշանի եւ փոխանցում լսողական նյարդին:

    Մեր լսողական օրգանը կազմված է 3 մասից՝ արտաքին, միջին եւ ներքին ականջ, ներքին ականջում է գտնվում ականջախեցին (այն նույն «կոխլեան»), որը պատասխանատու է ձայնային ալիքները լսողական նյարդին փոխանցելու համար: Որոշ մարդկանց ականջախեցու մազմզուկային բջիջները մահանում են, եւ ականջախեցին դադարում է ձայնային ազդանշաններ փոխանցել, այսպես առաջանում է «կոխլեար (սենսոնեյրոնային) խլություն»:
    խլության պատճառները, որի դեմ պայքարում է կոխլեար իմպլանտը, տարբեր են լինում: Երեխաների դեպքում դա կարող է քրոմոսոմների փոփոխության կամ ծննդաբերության ժամանակ եղած բարդությունների հետեւանքով առաջացած ի ծնե խլություն լինել, մեծահասակների դեպքում լսողական խնդիրները կարող են առաջանալ որոշ հիվանդությունների հետեւանքով՝ (օրինակ՝ մենինգիտի), բայց բացառված չէ նաեւ դեղամիջոցների կողմնակի ազդեցությունների առաջացրած խլությունը։
    Ե՞րբ վիրահատել։
    Եթե խլությամբ տառապողը երեխա է, շատ կարեւոր է կոխլեար իմպլանտացիան հնարավորինս շուտ անել, որպեսզի երեխան հնարավորություն ունենա սովորելու խոսել եւ լիարժեք կյանքով ապրել: Իդեալական դեպքում վիրահատությունը պետք է անել կյանքի առաջին 5 տարվա ընթացքում, քանի որ հենց այդ ժամանակ է զարգանում երեխայի խոսքային կենտրոնը: Եթե երեխան մինչեւ 5 տարեկանը խուլ մնա, նրա խոսքային կենտրոնը կմնա չզարգացած, եւ նույնիսկ եթե նա հետո սկսի լսել, դժվար թե սովորի խոսել, կամ էլ մեծ դժվարությամբ կսովորի:
    Վիրահատությունից հետո երեխաների հետ աշխատում են սուրդոմանկավարժը եւ աուդիոլոգների խումբը, որոնք երեխաներին սովորեցնում են խոսել եւ օգնում ավելի արագ հարմարվել նոր կյանքին:

  • #2
    Միքայելյան Լ.-ի խոսքերից Նայել գրառումը

    Շատ հետաքրքիր,ճիշտ ու արդիական թեմա եք առաջարկել, հարգելի' Միքայելյան Լ։ Հիմա շատ ենք հանդիպում նման դեպքերի։ Իսկ տեղեկացված են շատ քչերը, Շնորհակալություն թեմայի համար։

    Comment

    • #3
      Ի՞նչ է կոխլեար իմպլանտը և ո՞ր դեպքերում է այն ցուցված։

      Կոխլեար իմպլանտացիան կատարվում է երկկողմանի ծանր լսողության և խլության դեպքերում, երբ լսողական սարքերն այլևս անօգուտ են։ Այս սարքը բաղկացած է արտաքին և ներքին մասերից։ Վիրահատական միջամտության շնորհիվ ներսում տեղադրված սարքը չի կարող աշխատել առանց արտաքին խոսքային պրոցեսորի։ Իմպլանտը բաղկացած է քսաներկու էլեկտրոդներից։ Յուրաքանչյուր էլեկտրոդը համապատասխանում է որոշակի հաճախականությանը, և այդ քսաներկու էլեկտրոդները բավական են, որպեսզի մենք կարողանանք լսել բոլոր ձայները։ Աուդիոլոգը պետք է գտնի ձայնի այն ցածր հաճախականությունը, որը հարմար է երեխային , և որը երեխան լսում է որոշակի ձայների ալիքի ներքո, ու այն ամենաբարձրը, որի շեմն անցնելուց հետո ձայնն արդեն տհաճություն է պատճառում։ Այստեղ պետք է հաշվի առնել նաև զգայունությունը և արձանագրել արդյունքը։

      Comment

      • #4
        Արաքսյա Սաղոյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Շատ հետաքրքիր,ճիշտ ու արդիական թեմա եք առաջարկել, հարգելի' Միքայելյան Լ։ Հիմա շատ ենք հանդիպում նման դեպքերի։ Իսկ տեղեկացված են շատ քչերը, Շնորհակալություն թեմայի համար։
        Հարգելի Արաքսյա Ձեզ նույնպես շնորհակալություն կարծիքի համար

        Comment

        • #5
          Միքայելյան Լ.-ի խոսքերից Նայել գրառումը
          Կոխլեար իմպլանտացիան բարձր տեխնոլոգիական վիրահատություն է, որը լսողության բնածին կամ ձեռքբերովի կորուստ ունեցող մարդկանց հնարավորություն է տալիս լսել: Այսօր այդպիսի վիրահատություն կատարվում է ոչ բոլոր երկրներում, սակայն Հայաստանում այն արվում է 2004-ից:
          Ի՞նչ է կոխլեար իմպլանտացիան
          Պարզ լեզվով ասած՝ կոխլեար իմպլանտացիան («կոխլեա» բառից, որը նշանակում է «ականջախեցի») վիրահատություն է, որը խուլ մարդկանց հնարավորություն է տալիս լսել: Վիրահատությունը տեւում է մոտ 2 ժամ, այդ ընթացքում վիրաբույժները հիվանդի ներքին ականջի մեջ դնում են հատուկ սարք, որը ձայնը վերածում է էլեկտրական ազդանշանի եւ փոխանցում լսողական նյարդին:

          Մեր լսողական օրգանը կազմված է 3 մասից՝ արտաքին, միջին եւ ներքին ականջ, ներքին ականջում է գտնվում ականջախեցին (այն նույն «կոխլեան»), որը պատասխանատու է ձայնային ալիքները լսողական նյարդին փոխանցելու համար: Որոշ մարդկանց ականջախեցու մազմզուկային բջիջները մահանում են, եւ ականջախեցին դադարում է ձայնային ազդանշաններ փոխանցել, այսպես առաջանում է «կոխլեար (սենսոնեյրոնային) խլություն»:
          խլության պատճառները, որի դեմ պայքարում է կոխլեար իմպլանտը, տարբեր են լինում: Երեխաների դեպքում դա կարող է քրոմոսոմների փոփոխության կամ ծննդաբերության ժամանակ եղած բարդությունների հետեւանքով առաջացած ի ծնե խլություն լինել, մեծահասակների դեպքում լսողական խնդիրները կարող են առաջանալ որոշ հիվանդությունների հետեւանքով՝ (օրինակ՝ մենինգիտի), բայց բացառված չէ նաեւ դեղամիջոցների կողմնակի ազդեցությունների առաջացրած խլությունը։
          Ե՞րբ վիրահատել։
          Եթե խլությամբ տառապողը երեխա է, շատ կարեւոր է կոխլեար իմպլանտացիան հնարավորինս շուտ անել, որպեսզի երեխան հնարավորություն ունենա սովորելու խոսել եւ լիարժեք կյանքով ապրել: Իդեալական դեպքում վիրահատությունը պետք է անել կյանքի առաջին 5 տարվա ընթացքում, քանի որ հենց այդ ժամանակ է զարգանում երեխայի խոսքային կենտրոնը: Եթե երեխան մինչեւ 5 տարեկանը խուլ մնա, նրա խոսքային կենտրոնը կմնա չզարգացած, եւ նույնիսկ եթե նա հետո սկսի լսել, դժվար թե սովորի խոսել, կամ էլ մեծ դժվարությամբ կսովորի:
          Վիրահատությունից հետո երեխաների հետ աշխատում են սուրդոմանկավարժը եւ աուդիոլոգների խումբը, որոնք երեխաներին սովորեցնում են խոսել եւ օգնում ավելի արագ հարմարվել նոր կյանքին:
          Շնորհակալություն հետաքրքիր նյութի համար։ Եթե թարմացնեք նյութը, ես սիրով կմասնակցեմ քննարկումներին։

          Comment

          • #6
            Անհրաժեշտ նյութ է շատերի համար

            Comment

            • #7
              Շնորհակալություն

              Comment

              Working...
              X