Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Անհատական ուսուցման պլան ( ԱՈւՊ )

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Անհատական ուսուցման պլան ( ԱՈւՊ )

    Անհատական ուսուցման պլանը՝ ( ԱՈւՊ ) -ը, ուղեցույց է կամ միջոց ուսուցիչների, դաստիարակների , երեխաների հետ աշխատող մասնագետների, ծնողների համար: Այն օգնում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների անհատական ուսուցումը հանրակրթական դպրոցներում արդյունավետ կազմակերպելուն և նրա կրթական հատուկ կարիքները բավարարելուն: Սովորողների ԱՈւՊ-ը կազմակերպվում է դիտարկման և գնահատման արդյունքների հիման վրա: ԱՈւՊ-ը կազմում է հետևյալ բազմամասնագիտական խումբը.
    . ուսուցիչ,
    . հատուկ մանկավարժ,
    . սոցիալական աշխատող,
    . ծնող,
    . այլ մասնագետներ (հոգեբան, սուրդոմանկավարժ և այլն ):
    ԱՈւՊ-ը կրթական գործընթացի պլանավորումն է: Այն պետք է ունենա հստակ ձևակերպված վերջնանապատակ, տարեկան նպատակ, կարճաժամկետ խնդիրներ (վերջնանպատակին և տարեկան նպատակին հասնելու համար ) և տարեկան ծրագիր: ԱՈւՊ-ում անպայման պետք է նշվի, թե ո՞ր ծրագրերից է օգտվել խումբը նպատակները և կարճաժամկետ խնդիրները ձևակերպելու համար: ԱՈւՊ-ները կազմվում են պետության կողմից հաստատված հատուկ կրթության առարկայական չափորոշիչներով և ծրագրերով, որոնք առանձնացված են ըստ թեթև, չափավոր, ծանր մտավոր հետամնացության: ԱՈւՊ-ը գրվում է որոշակի ժամանակահատվածի համար: ԱՈւՊ-ը կազմող թիմը պետք է հավաքվի 6, իսկ անհրաժեշտության դեպքում 3 ամիսը մեկ անգամ, որպեսզի վերանայի նպատակներն ու խնդիրները, քննարկի երեխայի ուսումնական առաջընթացը: Երեխայի մեծանալու հետ փոփոխվում են նրա ուսումնական կարիքները: ԱՈւՊ -ը պետք է փոխվի ըստ անհրաժեշտության:
    Հարգելի՛ գործընկերներ, լինե՛նք իրազեկված և կատարե՛նք քննարկում:
    Վերջին խմբագրողը՝ Sirvard; 17-06-18, 15:07.

  • #2
    Հարգելի՛ Սիրվարդ կարևոր թեմա եք քննարկում։
    Երբ մենք ասում ենք,որ պետք է օժանդակենք երեխայի ուսումնական ծրագիրը հաղթահարելուն,հենց այնպես բառեր չեն,
    դա մի ամբողջ ծրագիր է`անհատական ուսուցման պլան:Կարիքների գնահատումը միայն կրթության առանձնահատուկ
    պայմանների կարիքը գնահատելու,ամրագրելու համար չէ,դա մոնիթորինգ է,որի արդյունքում մենք պետք է զարգացման
    պլան առաջարկենք:Անհատական ուսուցման պլանը իրականում երեխայի զարգացման պլանի մի մաս է,հոգեբանը,լոգոպեդը,
    սոցիալական մանկավարժը պետք է տեսնեն իրենց գործունեության ոլորտը տվյալ երեխայի հետ կապված:
    Քայլ առ քայլ անհատական ուսուցման պլանում պետք է նշվի,թե երեխայի հետ ինչ-որ ժամանակահատվածում ինչ աշխատանքներ
    պետք է կատարվեն,և ենթադրյալ ինչ առաջընթաց պետք է արձանագրվի:
    Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
    Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

    Comment


    • #3
      Անհատական ուսուցման պլան
      https://lib.armedu.am/resource/871
      Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
      Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

      Comment


      • #4
        Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Անհատական ուսուցման պլան
        https://lib.armedu.am/resource/871
        Էմմա ջան, պլանում ամեն ինչ պարզ ներկայացված է:

        Comment


        • #5
          ԱՈՒՊ-ը այն փաստաթուղթն է,որի հիման վրա գնահատվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի
          առաջադիմությունը և որոշում է կայացվում՝ դասարանից դասարան տեղափոխելու համար։
          Վերջին խմբագրողը՝ Էմմա Խաչատրյան; 23-11-19, 16:32.
          Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
          Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

          Comment


          • #6
            1.Ներառական կրթություն իրականացնող հաստատությունում կրթության առանձնահատուկ պայմանների
            կարիք ունեցող սովորողների ուսուցումն իրականացվում է յուրաքանչյուր սովորողի համար պետական
            կրթական չափորոշիչներին համապատասխան կազմված Անհատական ուսուցման պլանի (այսուհետ`
            ԱՈՒՊ)հիման վրա:
            2.ԱՈՒՊ-ը կազմվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի հաստատություն
            ընդունվելուց մեկ ամիս անց մեկ ամսվա ընթացքում:Հաստատությունից հաստատություն տեղափոխվելիս
            ԱՈՒՊ-ը սովորողի անձնական գործերի հետ միասին ներկայացվում է ընդունվող հաստատություն:
            3.Ներառական կրթություն իրականացնող հաստատությունում կրթության առանձնահատուկ պայմանների
            կարիք ունեցող սովորողների գնահատման ժամանակ կարող է կիրառվել առաջադիմության գնահատման
            այլընտրանքային համակարգ,ըստ որի բացահայտվում և ԱՈՒՊ-ում գրանցվում է սովորողի զարգացման
            առաջադիմությունը,ճշտվում են նրա հետ տարվող անհատական աշխատանքների բովանդակությունը և
            ծավալը:
            4.ԱՈՒՊ-ը կազմվում է ներառական կրթությանն աջակցող մասնագետների՝ սովորողի հետ աշխատող
            ուսուցիչների,հատուկ և սոցիալական մանկավարժների,հոգեբանի կողմից։
            5.ԱՈՒՊ-ը հիմք է հանդիսանում տվյալ հաստատությունում կիրառվող գիտելիքների հաշվառման և գրանցման,
            ինչպես նաև գնահատման փաստաթղթերը վարելու և սովորողին դասարանից-դասարան փոխադրելու համար:
            6.Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր երեխայի հատուկ մանկավարժական
            լրացուցիչ պարապմունքների գրաֆիկն ամրագրվում է սովորողի ԱՈՒՊ-ում:

            ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ՈւՂԵՑՈւՅՑ
            ԵՐԵՎԱՆ-2012
            Վերջին խմբագրողը՝ Էմմա Խաչատրյան; 10-07-18, 00:03.
            Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
            Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

            Comment


            • #7
              Sirvard-ի խոսքերից Նայել գրառումը
              Անհատական ուսուցման պլանը՝ ( ԱՈւՊ ) -ը, ուղեցույց է կամ միջոց ուսուցիչների, դաստիարակների , երեխաների հետ աշխատող մասնագետների, ծնողների համար: Այն օգնում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների անհատական ուսուցումը հանրակրթական դպրոցներում արդյունավետ կազմակերպելուն և նրա կրթական հատուկ կարիքները բավարարելուն: Սովորողների ԱՈւՊ-ը կազմակերպվում է դիտարկման և գնահատման արդյունքների հիման վրա: ԱՈւՊ-ը կազմում է հետևյալ բազմամասնագիտական խումբը.
              . ուսուցիչ,
              . հատուկ մանկավարժ,
              . սոցիալական աշխատող,
              . ծնող,
              . այլ մասնագետներ (հոգեբան, սուրդոմանկավարժ և այլն ):
              ԱՈւՊ-ը կրթական գործընթացի պլանավորումն է: Այն պետք է ունենա հստակ ձևակերպված վերջնանապատակ, տարեկան նպատակ, կարճաժամկետ խնդիրներ (վերջնանպատակին և տարեկան նպատակին հասնելու համար ) և տարեկան ծրագիր: ԱՈւՊ-ում անպայման պետք է նշվի, թե ո՞ր ծրագրերից է օգտվել խումբը նպատակները և կարճաժամկետ խնդիրները ձևակերպելու համար: ԱՈւՊ-ները կազմվում են պետության կողմից հաստատված հատուկ կրթության առարկայական չափորոշիչներով և ծրագրերով, որոնք առանձնացված են ըստ թեթև, չափավոր, ծանր մտավոր հետամնացության: ԱՈւՊ-ը գրվում է որոշակի ժամանակահատվածի համար: ԱՈւՊ-ը կազմող թիմը պետք է հավաքվի 6, իսկ անհրաժեշտության դեպքում 3 ամիսը մեկ անգամ, որպեսզի վերանայի նպատակներն ու խնդիրները, քննարկի երեխայի ուսումնական առաջընթացը: Երեխայի մեծանալու հետ փոփոխվում են նրա ուսումնական կարիքները: ԱՈւՊ -ը պետք է փոխվի ըստ անհրաժեշտության:
              Հարգելի՛ գործընկերներ, լինե՛նք իրազեկված և կատարե՛նք քննարկում:
              Երեխայի սեփական եսը ձևավորելու, ինքնավստահություն ձեռք բերելու հարցում ծնողի դերը մեծ է: Որքան էլ վախի զգացումը մեծ լինի երեխայի անվտանգության ապահովման համար, հարկավոր չէ տրամադրություն ստեղծել, թե նա չի կարող որևէ բան ինքնուրույն անել: Հաշմանդամություն ունեցող երեխաներին, ինչպես մյուսներին, անհրաժեշտ է փոքր տարիքից սովորեցնել ինքնուրույն լինել, հոգ տանել սեփական անձի մասին։ Այս ճանապարհը բարդ է ու միանգամից հաջողության հասնելու ակնկալիք չպետք է ունենալ, պարզապես հարկավոր է միասին լուծումներ գտնել հնարավորությունների սահմանում:

              Անկատար օստեոգենեզ ունեցող երեխաների դեպքում ինքնուրույնության զարգացման համար շատ կարևոր է փորձել տան միջավայրը հարմարեցնել երեխայի կարիքներին:

              Առաջնահերթ պետք է սկսել տան այն հատվածներից, որտեղ երեխան անցկացնում է օրվա մեծ մասը: Գլխավոր և ամենակարևոր վայրերից մեկը սանհանգույցն է, քանի որ ինքնավստահության ձեռք բերման հարցում սեփական հիգիենային հետևելը մեծ տեղ է գրավում: Կարևոր է, որ երեխան ընդունի և հասկանա՝ իր օրգանիզմում չկան տգեղ կամ անպետք օրգաններ, մարմնի յուրաքանչյուր հատված անհրաժեշտ է մաքուր պահել առաջին հերթին սեփական առողջության պահպանման համար։

              Տան մյուս անդամների նման երեխային նույնպես տեղ հատկացրեք լոգանքի պարագաները պահելու համար․ գլխավոր պայմանը ցածր բարձրությունն է, որը նախապես քննարկում եք երեխայի հետ: Օրինակ՝ սրբիչի կախիչի համար հարմար բարձրություն է պետք, լվացարանի կողքին աթոռ է հարկավոր, իսկ եթե բարձրությունը հարմարեցվի՝ ավելի լավ։ Լոգարանի առկայության դեպքում հարմար տարբերակ գտեք ինքնուրույն բարձրանալու համար, եթե լոգարան չկա, ապա նորից կարող եք փոքրիկ աթոռ դնել լոգանք ընդունելիս նստելու համար:

              Չենք մոռանում հայելու մասին. եթե ընդհանուր օգտագործման հայելու համար երեխայի հասակը չի բավարարում, ապա առանձին հայելի տեղադրեք։

              Comment


              • #8
                Այս ոլորտում ամենակարևոր սկզբունքը այն է, որ․ <<Չկա միանման երկու երեխա,բոլոր երեխաները տարբեր են>>։ Երեխաների հետ աշխատելու ժամանակ մոտեցումները անհատական են:

                Մշակվում է ամեն երեխայի համար հատուկ Անհատական ուսումնական պլան (ԱՈՒՊ),որը ուղեցույց է երեխաների հետ աշխատող մասնագետների և ծնողների համար:Այն օգնում է կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցումը հանրակրթական դպրոցներում արդյունավետ կազմակերպմանը և դրանով իսկ երեխաների կրթական,սոցիալական և այլ հատուկ կարիքների բավարարմանը:ԱՈՒՊ-ի նպատակը այն է,որ երեխան ձեռք բերի հիմնական հմտություններ,որոնք օգնում են երեխային դառնալ ինքնուրույն և ինքնավստահ:

                Comment

                Working...
                X

                Debug Information