Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Զարգացնող խաղեր

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Karine Barseghyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցանկացած տարիքի երեխաների համար զարգացման և աշխարհաճանաչման անհրաժեշտ գործիքներն իհարկե խաղալիքներն են:

    Մոնտեսսորի մեթոդաբանության իրականացման համար անհրաժեշտ Մոնտեսսորի խաղալիքները կարող են լավագույն միջոց հանդիսանալ երեխայի զարգացման և աշխարհաճանաչման գործընթացում: Փորձենք հասկանալ այս խաղալիքների առավելություններն ըստ կետերի.

    Նախ այս խաղալիքները ստեղծվել են մանկական հոգեբանության բազմաթիվ ուսումնասիրությունների հիման վրա, և միտված են զարգացնել երեխայի կարողությունները՝ տալով երեխային ազատ ընտրություն:
    Խաղալիքները մշակված են ըստ երեխայի զարգացման փուլերի և երեխայի կարողությունների: Ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր տարիքի երեխայի հանդեպ մոտեցումն անհատական է:
    Յուրաքանչյուր տարիքային խումբ, սկսած 0-6 ամսեկան փոքրիկներից, ունի իր համապատասխան խաղալիքները, որոնք կօգնեն երեխաներին զարգացնելու համապատասխան կարողություններ:
    Խաղալիքներն ունեն հետաքրքիր արտաքին տեսք, ստեղծված են տվյալ տարիքային խմբին համապատասխան նյութերից (փափուկ, փայտյա, երաժշտական, խորանարդիկներ և այլն), և գրավիչ են տարբեր նախասիրություններ ունեցող երեխաների համար:
    Շնորհակալություն հարգելի՛ Կարինե օգտակար գրառման համար։
    Մոնտեսսորի մեթոդաբանության մասին ես էլ ունեմ նյութեր դրած
    այս թեմայումս,և մյուս՝ թեմաներումս։Ձերն էլ որպես լրացում կընդունեմ։
    Վերջին խմբագրողը՝ Էմմա Խաչատրյան; 26-08-18, 23:17.
    Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
    Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

    Comment


    • Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Վարժություն «Հետաքրքրասիրություն»
      (խաղ կրտսեր դպրոցական տարիքի աշակերտների համար)

      Այս խաղի նպատակն է թուլացնել երեխաների մտավոր և ֆիզիկական լարվածությունը
      և յուրաքանչյուր երեխայի հետ կապ հաստատել:
      Անհրաժեշտ նյութեր – չկան:
      Ընթացքը:Խմբավարը դասերի ավարտից հետո ասում է.
      «Նախքան դուք կգնաք տուն,ես ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրին
      նվիրել տառեր:Ես ձեր անվան միջից տառ կընտրեմ և մատով
      կնկարեմ այն ձեր ձեռքի մեջ (մեջքին):Դուք պետք է ասեք,թե որ
      տառն եմ նկարել:Ձեզանից յուրաքանչյուրը հերթով թող մոտենա
      ինձ,որպեսզի ես կարողանամ այդպես բոլորին հրաժեշտ տալ»:

      Հեղինակ՝ Ա․Ե․,վերամշակող՝ Էմմա Խաչատրյան
      Հարգելի Էմմա,իրոք հետաքրքրիր վարժություն էր,շնորհակալություն:
      Վերջին խմբագրողը՝ Էմմա Խաչատրյան; 27-01-19, 16:49.

      Comment


      • Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Լռություն խաղ:
        Անհրաժեշտ պարագաներ` կապույտ և կարմիր շրջանաձև քարտեր :
        Այս խաղի ժամանակ ոչ ոք իրավունք չունի խոսելու,անգամ ուսուցիչը:
        Գրատախտակին գրված են ուղղագրական արժեք ունեցող բաառեր` բաց թողած տառերով:Ուսուցիչը ժեստերի միջոցով կանչում է աշակերտներից մեկին գրատախտակի մոտ:Մա գունավոր կավիճով լրացնում է բաց թողած տառը:Եթե ճիշտ է աշակերտները,ապա ուսուցիչը ցույց են տալիս կապույտ շրջանը,եթե սխալ է ուսուցիչը հրավիրում է մեկ այլ աշակերտի սխալը ուղղելու:
        Այս խաղը կարելի է նաև կազմակերպել մաթեմատիկայի ժամերին:
        Խաղը մեծ ոգևորություն է առաջացնում երեխաների մոտ,նրանք ստանձնում են <<ստուգողի>>պատասխանատվություն:
        Հարգելի Էլեոնորա,հետաքրքիր խաղ եք առաջարկել,շնորհակալություն:

        Comment


        • Խաղ «Հաճոյախոսություններ»
          (խաղ կրտսեր տարիքի երեխաների համար)

          Անհրաժեշտ նյութն է փափուկ գնդակը:
          Ընթացքը: Խմբավարը գնդակը նետում է մասնակիցներից
          մեկին և ասում որևէ հաճելի բան, օրինակ` «Դու այսօր շատ բարի
          ես, գեղեցիկ...»: Այսպես գնդակը հաջորդաբար փոխանցվում է
          բոլոր մասնակիցներին: Երեխաները սովորում են միմյանց քնքուշ և
          գեղեցիկ խոսքեր ասել:

          Հեղինակ՝ Ա․Ե․,վերամշակող՝ Էմմա Խաչատրյան
          Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
          Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

          Comment


          • Հրապարակի մի մասում գծվում էսահմանագիծ`<տուն>,որտեղ ապրում են <սագերը>:Հակառակ կողմում կանգնում է <սագարածը>,որի դերը սկզբում կատարում է դաստիարակը:Տան աջ կամ ձախ կողմում <գայլի> տուն է:Սագերի տնակից մինչև սագարածն ընկած տարածությունը <մարգագետինն> է:Երեխաներից մեկին դաստիարակը նշանակում է<սագարած>,մյուսին <գայլ>:Մյուս երեխաները կատարում են սագերի դերը:Սագարածը քշում է սագերին դեպի մարգագետին:Սագերը քայլում են,թռչում մարգագետնում:Որոշ ժամանակ անց սագարածը կանչում է սագերին: <Սագեր-սագեր,տուն եկեք:> Լսելով սագարածի ձայնը սագերը կանգնում են և խմբով հարցնում. Ինչի` համար? Սագարած-Գայլը սարի հետևն է: Սագեր-Մեզ ինչ` կանի: Սագարած-Ձեզ կուտի: Սագեր-ինչ` գույնի է: Սագարած-սև,սպիտակ,մոխրագույն,դե շուտ վազեք դեպի տուն: Սագերը թևերը կողմ տարած թռչում են մարգագետնով դեպի տուն,իսկ գայլը դուրս է գալիս իր բնից և փակում սագերի ճանապարհը աշխատելով բռնել նրանց:Բռնած սագին տանում է իր բունը:Խաղը կրկնվում է 3_4 անգամ; ԽԱՂԻ ԿԱՆՈՆԵՐԸ -Երեխաները լսելով վերջին <դեպի տուն> բառերը,պետք է վազեն սագարածի մոտ: -Գայլը դուրս է գալիս իր բնից միայն տուն բառից հետո: Մեթոդական ցուցումներ խաղի անցկացման վերաբերյալ: 1.Կարելի է ընտրել երկու գայլ խաղը հետաքրքիր դարձնելու համար: 2.Մարգագետնի և տան միջև հեռավորությունը պետք է լինի 10-12 մետր: ԽԱՂԸ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒՄ Է ԶՍՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ ,ԱԶԴԱՆՇԱՆՈՎ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ,ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ,ՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆ:
            Հ.Գ. Չմոռանանք, որ այս խաղը մենք էլ ենք շատ խաղացել :

            Comment


            • Խաղացողները բաժանվում են երկու հավասար խմբի մի խումբը բադեր,մյուսը որսորդներ <վիճակահանությամբ>:Բադերը մտնում են շրջանագծի մեջ ,իսկ որսորդները դասավորվում են շրջանագծից դուրս:Ղեկավարի ազդանշանով որսորդներն իրենց ձեռքում եղած վոլեյբոլի գնդակը փոխանցում են իրար և հարմար րոպեին դրանով խփում բադերին:Այդ բադը ,որին կպել է նետած գնդակը, դուրս է գալիս խաղից:Այսպես խաղը շարունակվում է մինչև բոլոր բադերը խփվում են,որից հետո խմբերը դերերը փոխում են և խաղը նունությամբ շարունակվում է:Որ խմբին հաջողվում էկարճ ժամանակամիջոցում խփել համարվում է հաղթող: ԽԱՂԻ ԿԱՆՈՆԵՐԸ : —Բադերին գնդակով կարելի է հարվածել ցանկացած ձևով,սակայն խփողն իրավունք չունի մտնելու շրջանագծի մեջ կամ տրորի շրջանագիծը: -Կարելի է խփել այն գնդակով,որը բռնված է օդից.գետնից վերցրած գնդակով չի կարելի խփել: —Մի հարվածով խաղից դուրս է գալիս միայն մեկը:
              Այս խաղի անուններից մեկն էլ բոլորիս ծանոթ << запас >>-ն է :Խաղը սովորեցնում է զգուշավորություն, արագաշարժույուն և ամենակարևորը ՝ ընկերասիրություն :

              Comment


              • սուսան1965-ի խոսքերից Նայել գրառումը
                Հրապարակի մի մասում գծվում էսահմանագիծ`<տուն>,որտեղ ապրում են <սագերը>:Հակառակ կողմում կանգնում է <սագարածը>,որի դերը սկզբում կատարում է դաստիարակը:Տան աջ կամ ձախ կողմում <գայլի> տուն է:Սագերի տնակից մինչև սագարածն ընկած տարածությունը <մարգագետինն> է:Երեխաներից մեկին դաստիարակը նշանակում է<սագարած>,մյուսին <գայլ>:Մյուս երեխաները կատարում են սագերի դերը:Սագարածը քշում է սագերին դեպի մարգագետին:Սագերը քայլում են,թռչում մարգագետնում:Որոշ ժամանակ անց սագարածը կանչում է սագերին: <Սագեր-սագեր,տուն եկեք:> Լսելով սագարածի ձայնը սագերը կանգնում են և խմբով հարցնում. Ինչի` համար? Սագարած-Գայլը սարի հետևն է: Սագեր-Մեզ ինչ` կանի: Սագարած-Ձեզ կուտի: Սագեր-ինչ` գույնի է: Սագարած-սև,սպիտակ,մոխրագույն,դե շուտ վազեք դեպի տուն: Սագերը թևերը կողմ տարած թռչում են մարգագետնով դեպի տուն,իսկ գայլը դուրս է գալիս իր բնից և փակում սագերի ճանապարհը աշխատելով բռնել նրանց:Բռնած սագին տանում է իր բունը:Խաղը կրկնվում է 3_4 անգամ; ԽԱՂԻ ԿԱՆՈՆԵՐԸ -Երեխաները լսելով վերջին <դեպի տուն> բառերը,պետք է վազեն սագարածի մոտ: -Գայլը դուրս է գալիս իր բնից միայն տուն բառից հետո: Մեթոդական ցուցումներ խաղի անցկացման վերաբերյալ: 1.Կարելի է ընտրել երկու գայլ խաղը հետաքրքիր դարձնելու համար: 2.Մարգագետնի և տան միջև հեռավորությունը պետք է լինի 10-12 մետր: ԽԱՂԸ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒՄ Է ԶՍՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ ,ԱԶԴԱՆՇԱՆՈՎ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ,ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ,ՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆ:
                Հ.Գ. Չմոռանանք, որ այս խաղը մենք էլ ենք շատ խաղացել :
                Շնորհակալություն հարգելի՛ Սուսան հետաքրքիր խաղերի համար։Ունե՞ն հեղինակ խաղերը և ո՞ր տարիքի համար է նախատեսված։
                Նաև խնդրում եմ վերնագրեք խաղերը։
                Վերջին խմբագրողը՝ Էմմա Խաչատրյան; 27-01-19, 16:41.
                Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                Comment


                • Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Շնորհակալություն հարգելի՛ Սուսաննա հետաքրքիր խաղերի համար։Ունե՞ն հեղինակ խաղերը և ո՞ր տարիքի համար է նախատեսված։
                  Նաև խնդրում եմ վերնագրեք խաղերը։
                  Հարգելի Էմմա ,այս խաղը ռուսական ժող. հեքիաթի հիմնան վրա է ստեղծված , այն կոչվում է <<Гуси- гуси , га - га - га >>:Հայերեն տարբերակը ՝
                  <<Սագեր- սագեր >> atkritka_1267796115_349.jpg
                  Վերջին խմբագրողը՝ սուսան1965; 27-01-19, 16:48.

                  Comment


                  • սուսան1965-ի խոսքերից Նայել գրառումը
                    Խաղացողները բաժանվում են երկու հավասար խմբի մի խումբը բադեր,մյուսը որսորդներ <վիճակահանությամբ>:Բադերը մտնում են շրջանագծի մեջ ,իսկ որսորդները դասավորվում են շրջանագծից դուրս:Ղեկավարի ազդանշանով որսորդներն իրենց ձեռքում եղած վոլեյբոլի գնդակը փոխանցում են իրար և հարմար րոպեին դրանով խփում բադերին:Այդ բադը ,որին կպել է նետած գնդակը, դուրս է գալիս խաղից:Այսպես խաղը շարունակվում է մինչև բոլոր բադերը խփվում են,որից հետո խմբերը դերերը փոխում են և խաղը նունությամբ շարունակվում է:Որ խմբին հաջողվում էկարճ ժամանակամիջոցում խփել համարվում է հաղթող: ԽԱՂԻ ԿԱՆՈՆԵՐԸ : —Բադերին գնդակով կարելի է հարվածել ցանկացած ձևով,սակայն խփողն իրավունք չունի մտնելու շրջանագծի մեջ կամ տրորի շրջանագիծը: -Կարելի է խփել այն գնդակով,որը բռնված է օդից.գետնից վերցրած գնդակով չի կարելի խփել: —Մի հարվածով խաղից դուրս է գալիս միայն մեկը:
                    Այս խաղի անուններից մեկն էլ բոլորիս ծանոթ << запас >>-ն է :Խաղը սովորեցնում է զգուշավորություն, արագաշարժույուն և ամենակարևորը ՝ ընկերասիրություն :
                    <<Որսորդն ու բադերը >>

                    Comment


                    • Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Շնորհակալություն հարգելի՛ Սուսաննա հետաքրքիր խաղերի համար։Ունե՞ն հեղինակ խաղերը և ո՞ր տարիքի համար է նախատեսված։
                      Նաև խնդրում եմ վերնագրեք խաղերը։
                      Հարգելի Էմմա ,այս խաղը ռուսական ժող. հեքիաի հիմնա վրա է տարբերակված , այն կոչվում է <<Гуси- гуси , га - га - га >>:Հայերեն տարբերակը ՝
                      <<Սագեր- սագեր >> atkritka_1267796115_349.jpg

                      Comment


                      • Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Զարգացնող խաղերն այն խաղերն են,որոնց ընթացքում տեղի են ունենում տարբեր հմտությունների զարգացում
                        կամ կատարելագործում:
                        Զարգացնող խաղերը նպաստում են՝ երեխայի հուզական և մտավոր ներդաշնակ զարգացմանը,ինքնաճանաչմանն
                        ու ինքնադրսևորմանը,խոսքի զարգացմանը,ուշադրության կենտրոնացմանը։Նաև զարգանում է տրամաբանությունը,
                        երևակայությունը,բարելավում հիշողությունը,զարգացնում են խոսակցական հմտությունները։
                        Այս թեմայում կընդգրկվեն երեխայի ուշադրության,հիշողության,մանր մոտորիակայի,խոսքի զարգացմանը նպաստող
                        խաղեր։
                        Հարգելի Էմմա հետաքրքիր թեմա եք վարում սիրով կհետևեմ քննարկումներին , հետաքրքիր կայք ներկայացնեմ (երեխայի խելքը մատիկների մեջ)

                        http://poqrik.am/ծնողներին/խոսքի-զար...-և-վարժ/

                        Comment


                        • Նուշ Սերյոգինա-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի Էմմա հետաքրքիր թեմա եք վարում սիրով կհետևեմ քննարկումներին , հետաքրքիր կայք ներկայացնեմ (երեխայի խելքը մատիկների մեջ)

                          http://poqrik.am/ծնողներին/խոսքի-զար...-և-վարժ/
                          Շնորհակալություն հարգելի՛ Նուշ Սերյոգինա թեմայիս արձագանքելու,դրական կարծիքի և օգտակար նյութի համար։
                          Սիրով կսպասեմ Ձեր գրառումներին։Ուրախ կլինեմ Ձեզ հետ համագործակցության համար։
                          Վերջին խմբագրողը՝ Էմմա Խաչատրյան; 05-03-19, 23:16.
                          Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                          Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                          Comment

                          Working...
                          X