Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ներառական կրթությունը որպես իրողություն

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ներառական կրթությունը որպես իրողություն

    Մանկավարժությունը իր ողջ պատմության ընթացքում անցել է տարբեր էտապներ:Այդպիսի մի փուլ է ապրում ներկայում, որը դրսևորվում է ներառական կրթության ներմուծման պատկերով. «Ամեն մարդ ունի կրթության իրավունք»-ՄԱԿ-1948թ հռչակագիր:
    Ներառական կրթությունը ունի տասնամյակների պատմություն և վերածվել է մնայուն արժեքի:2000թ.ի վեր ներառական կրթությունը հանդիսանում է ՀՀ կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը: 2005թ.ՀՀ-ում ընդունվեց«ԿԱՊԿՈՒ անձանց կրթության մասին» օրենքը: Շուրջ երկու հարյուր դպրոցներում իրականացվում է ներառական կրթություն: Թիվ 7 հիմն. դպրոցը արդեն երրորդ տարին է ինչ ներառված է, և շնորհիվ տնօրենի, մանկավարժների և բազմամասնագիտական թիմի , իրականացրել է հիմնավորված, արդյունավետ, պլանավորված աշխատանք:
    Քանի որ շուտով ՀՀ բոլոր դպրոցներն անցնելու են ներառական կրթական համակարգի, ապա ցանկանում եմ քննարկենք կարևորագույն մի հարց.
    Արդյո՞ք ներառական կրթությունը կարող է բարձացնել կրթական որակը...
    Վերջին խմբագրողը՝ Միքայելյան Անժելա; 07-11-17, 00:44.

  • #2
    Միքայելյան Անժելա-ի խոսքերից Նայել գրառումը

    Շնորհակալություն հարգելի՛ Անժելա:Արդիական թեմա եք առաջարկել։Հնարավոր է,եթե լինի համագործակցություն ծնողների և բազմամասնագիտական թիմի միջև։
    Վերջին խմբագրողը՝ Էմմա Խաչատրյան; 07-11-17, 00:57.
    Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
    Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

    Comment

    • #3
      Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Շնորհակալություն հարգելի՛ Անժելա:Արդիական թեմա եք առաջարկել։Հնարավոր է,եթե լինի համագործակցություն ծնողների և բազմամասնագիտական թիմի միջև։
      Շնորհակալություն, հարգելի՛ Էմմա, ճիշտ նկատեցիք, բայց համագործակցությունը առաջինը պետք է դրևորվի մանկավարժի վերաբերմունքի, հմտության և գիտելիքի միասնականությամբ, այն է. վերաբերմունքը՝ սիրտ, հմտությունը՝ ձեռք, իսկ գիտելիքը՝ գլուխ: Առանց այս եռանկյունու առկայության և կիրառման , դժվար կլինի խոսել որակյալ կրթության մասին:
      Վերջին խմբագրողը՝ Գոհար Խաչատրյան Ալբերտի; 07-11-17, 20:22.

      Comment

      • #4
        Միքայելյան Անժելա-ի խոսքերից Նայել գրառումը
        Շնորհակալություն հարգելի Էմմա, ճիշտ նկատեցիք, բայց համագործակցությունը առաջինը պետք է դրևորվի մանկավարժի վերաբերմունքի, հմտության, և գիտելիքի միասնականությամբ, այն է՝ վերաբերմունքը՝ սիրտ, հմտությունը՝ ձեռք, իսկ գիտելիքը՝ գլուխ: Առանց այս եռանկյունու առկայության և կիրառման , դժվար կլինի խոսել որակյալ կրթության մասին:
        Շնորհակալություն հարգելի՛ Անժելա կարծիքս հավանելու համար։Իհարկե՛, համամիտ եմ Ձեզ հետ,առանց այդ հմտությունների հնարավոր
        չի լինի։
        Կավելացնեմ նաև՝ պետք է աշակերտները լինեն միմյանց նկատմամբ հոգատար,հանդուրժող և տարբերություն չդնեն խնդիրներ ունեցող աշակերտների միջև։Առկա լինեն համապատասխան պայմաններ խնդիրներ ունեցող աշակերտների համար։
        Վերջին խմբագրողը՝ Էմմա Խաչատրյան; 07-11-17, 11:34.
        Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
        Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

        Comment

        • #5
          Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Շնորհակալություն հարգելի՛ Անժելա կարծիքս հավանելու համար։Իհարկե՛, համամիտ եմ Ձեզ հետ,առանց այդ հմտությունների հնարավոր
          չի լինի։
          Կավելացնեմ նաև՝ պետք է աշակերտները լինեն միմյանց նկատմամբ հոգատար,հանդուրժող և տարբերություն չդնեն խնդիրներ ունեցող աշակերտների միջև։Առկա լինեն համապատասխան պայմաններ խնդիրներ ունեցող աշակերտների համար։
          Բնականաբար , հարգելի Էմմա, պահանջվում է նրբանկատություն, պետք է գիտակցել, որ հնարավորությունների սահմանափակվածություն ունեցող աշակերտը բարոյական և իրավական տեսանկյունից ոչնչով չի տարբերվում մյուսներից:Իսկ համապատասխան ռեսուրսների հատկացումը պետք է լինի բավարար չափով ճկուն, որպեսզի հնարավոր լինի անհրաժեշտ աջակցությունը տրամադրել հենց դասարանում:Իսկ ձեր դպրոցը իրականացնու՞մ է ներառական կրթություն:Շնորհակալություն

          Comment

          • #6

            Շնորհակալություն հարգելի՛ Անժելա։Ցավոք չեմ աշխատում։Դա իմ մասնագիտական կարծիքն է։
            Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
            Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

            Comment

            • #7
              Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Շնորհակալություն հարգելի՛ Անժելա։Ցավոք չեմ աշխատում:Դա իմ մասնագիտական կարծիքն է:
              Շնորհակալություն, հաճելի էր իմանալ ձեր կարծիքը:
              Վերջին խմբագրողը՝ manush; 15-12-17, 12:24.

              Comment

              • #8
                Միքայելյան Անժելա-ի խոսքերից Նայել գրառումը
                Քանի որ շուտով ՀՀ բոլոր դպրոցներն անցնելու են ներառական կրթական համակարգի, ապա ցանկանում եմ քննարկենք կարևորագույն մի հարց.
                Արդյո՞ք ներառական կրթությունը կարող է բարձացնել կրթական որակը...
                Հարգելի Անժելա, իհարկե, բոլոր երեխաները տարբերվում են իրենց կարիքներով և կարողություններով,բայց մենք պետք է ընդունենք ,որ յուրաքանչյուր երեխա <կարող> է և ոչ թե <անկարող>:

                Comment

                • #9
                  Հարգելի Անժելա,շատ կարևոր թեմա եք առաջարկել:Ներառական կրթություն իրականացնող դպրոցներում ,ուսուցիչները պետք է մշակեն և կիրառեն ուսուցման և ուսումնառության այնպիսի մեթոդներ , որով կապահովեն մեծ թվով սովորողների ընդգրկվածություն ուսումնական գործընթացում:

                  Comment

                  • #10
                    Anushmarg-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելի Անժելա, իհարկե, բոլոր երեխաները տարբերվում են իրենց կարիքներով և կարողություններով,բայց մենք պետք է ընդունենք ,որ յուրաքանչյուր երեխա <կարող> է և ոչ թե <անկարող>:
                    Շնորհակալություն հարգելի Anushmarg , Հիմնական մոտեցումը պետք է բխի այն գաղափարի ընդունումից, որ յուրաքանչյուր աշակերտ կարող է սովորել և ստեղծագործել:Կարևոր է չմեկուսացնելու սկզբունքի գիտակցումը:

                    Comment

                    • #11
                      Loreta-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի Անժելա,շատ կարևոր թեմա եք առաջարկել:Ներառական կրթություն իրականացնող դպրոցներում ,ուսուցիչները պետք է մշակեն և կիրառեն ուսուցման և ուսումնառության այնպիսի մեթոդներ , որով կապահովեն մեծ թվով սովորողների ընդգրկվածություն ուսումնական գործընթացում:
                      Շնորհակալություն հարգելի Loreta, կարծում եմ, որ այն մանկավարժները, ովքեր ունեն ճկունություն, խելացի և բանիմաց մոտեցում, կարողանում են հեշտությամբ իրականացնել ներառական կրթություն:

                      Comment

                      • #12
                        Հետաքրքիր և հոգեհարազատ թեմա է, հարգելի Անժելա
                        Ի վերջո Ներառական կրթությունը կրթական այնպիսի ծրագիր է, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող անձանց համար:

                        Comment

                        • #13
                          Միքայելյան Անժելա-ի խոսքերից Նայել գրառումը
                          Մանկավարժությունը իր ողջ պատմության ընթացքում անցել է տարբեր էտապներ:Այդպիսի մի փուլ է ապրում ներկայում, որը դրսևորվում է ներառական կրթության ներմուծման պատկերով. «Ամեն մարդ ունի կրթության իրավունք»-ՄԱԿ-1948թ հռչակագիր:
                          Ներառական կրթությունը ունի տասնամյակների պատմություն և վերածվել է մնայուն արժեքի:2000թ.ի վեր ներառական կրթությունը հանդիսանում է ՀՀ կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը: 2005թ.ՀՀ-ում ընդունվեց«ԿԱՊԿՈՒ անձանց կրթության մասին» օրենքը: Շուրջ երկու հարյուր դպրոցներում իրականացվում է ներառական կրթություն: Թիվ 7 հիմն. դպրոցը արդեն երրորդ տարին է ինչ ներառված է, և շնորհիվ տնօրենի, մանկավարժների և բազմամասնագիտական թիմի , իրականացրել է հիմնավորված, արդյունավետ, պլանավորված աշխատանք:
                          Քանի որ շուտով ՀՀ բոլոր դպրոցներն անցնելու են ներառական կրթական համակարգի, ապա ցանկանում եմ քննարկենք կարևորագույն մի հարց.
                          Արդյո՞ք ներառական կրթությունը կարող է բարձացնել կրթական որակը...
                          Հարգելի՛ Անժելա, ներառական կրթությունը իրականացվել է ոչ նրա համար, որ բարձրանա կրթական որակը,այլ ԿԱՊԿՈՒ երեխաներին հասարակության մեջ ներառելու, լիիրավ անդամ դարձնելու համար: Ողջունում եմ այս գործի մասնակիցներին, քանի որ ունեմ դասարանում ԿԱՊԿՈՒ աշակերտ, նրա հետ աշխատելով ավելի լավ եմ պատկերացնում այս ծրագրի կարևորությունը: Այն դասարանում, որտեղ ԿԱՊԿՈՒ աշակերտ է սովորում, համադասարանցիները հանդուրժող են, հոգատար, բարի:

                          Comment

                          • #14
                            Գոհար Խաչատրյան Ալբերտի-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի՛ Անժելա, ներառական կրթությունը իրականացվել է ոչ նրա համար, որ բարձրանա կրթական որակը,այլ ԿԱՊԿՈՒ երեխաներին հասարակության մեջ ներառելու, լիիրավ անդամ դարձնելու համար: Ողջունում եմ այս գործի մասնակիցներին, քանի որ ունեմ դասարանում ԿԱՊԿՈՒ աշակերտ, նրա հետ աշխատելով ավելի լավ եմ պատկերացնում այս ծրագրի կարևորությունը: Այն դասարանում, որտեղ ԿԱՊԿՈՒ աշակերտ է սովորում, համադասարանցիները հանդուրժող են, հոգատար, բարի:
                            Շնորհակալություն իմ հարգելի ընկ. Խաչատրյան,Ներառական կրթությունը կարող է բարձացնել կրթական որակը ի շնորհիվ մասնակցության, համագործակցության և հավասարության:
                            Ներառական կրթությունը հանրակրթական դպրոց մտնելու այցեքարտ է ընձեռում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին:Եվ շատ ճիշտ նկատեցիք,այն դասարանները, որտեղ ԿԱՊԿՈՒ աշակերտ կա, այդ դասարանի աշակերտները հանդուրժող են, հոգատար և բարի:

                            Comment

                            • #15
                              svarsanyan@mail.ru-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հետաքրքիր և հոգեհարազատ թեմա է, հարգելի Անժելա
                              Ի վերջո Ներառական կրթությունը կրթական այնպիսի ծրագիր է, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող անձանց համար:
                              Շատ շնորհակալություն , այո ներառում նշանակում է բացառել խտրականություն երեխաների նկատմամբ, այսինքն ողջունել բազմազանությանը, դպրոց բերել այն երեխաներին , ովքեր կարող են իրենց անտեսված զգալ:
                              Վերջին խմբագրողը՝ Գոհար Խաչատրյան Ալբերտի; 07-11-17, 23:01.

                              Comment

                              Working...
                              X

                              Debug Information