Այստեղ ուսուցիչները կներկայացնեն հեռավար գործիքներով մեթոդական օգնություն կազմակերպելու, աշակերտներին դասավանդելու և գնահատելու իրենց փորձը։
Մենթոր դառնալու համար
Collapse
X
-
-
Հարգելի գործընկերներ ովքեր ցանկանում են ծանոթանալ Office Mix ծրագրի գործիքաշարին,և սալիկաշարերի տեսագրությանը կարող են օգտվել հետևյալ նյութից,որտեղ մանրամասն բացատրել եմ այդ գործընթացը. https://lib.armedu.am/resource/22968Վերջին խմբագրողը՝ Anahit_87; 25-02-18, 22:40.
Comment
-
-
Մայքրոսոֆթ Օֆիս 2016-ը տեղադրելու մասին
Մայքրոսոֆթ Օֆիս 2016-ը տեղադրելով դուք կարիք չեք ունենա միքս ծրագիրը տեղադրել, որովհետև այն արդեն տեղադրված է գալիս։
Եթե դժվարանում եք օֆիսը ներբեռնել մայքրոսոֆթի կայքից, ապա կարող եք գալ մեր դպրոց և ֆլեշով վերցնել։
Տեղադրելուց հետո ակտիվացման կոդը ստանալու համար ձեր դպրոցի schools.am մեյլով նամակ եք գրում Արաբոյին arabo@ktak.am հասցեով և հետևյալ բովանդակությամբ <Մեր դպրոցը մասնակցում է ԿԳՆ կողմից կազմակերպված ՄԵՆԹՈՐ նախագծին։ Մենք արդեն ներբեռնել ենք Մայքրոսոֆթ Օֆիս 2016-ը և տեղադրել մեր դպրոցի համակարգիչների վրա։ Խնդրում ենք տրամադրել Մայքրոսոֆթ Օֆիս 2016-ի ակտիվացման կոդը։>։ Ստանալով կոդը բացեք Word ծրագիրը և սեղմեք փոխել կոդը տողի վրա, բացված պատուհանում գրեք Արաբոյի ուղարկած կոդը և սեղմեք ավարտել կոճակը։ Ծրագիրը կգրանցի ձեզ և կավարտի տեղադրումը։ Դրանից հետո համակարգիչը անջատեք, հետո նորից միացրեք և կարող եք աշխատել։
Comment
-
-
Հարգելի գործընկերներ
Որպեսզի հստակ պատկերացնենք, թե ինչպիսի՞ դաս պետք է պատրաստենք, որ մյուս դպրոցները կարողանան օգտագործել, ես ստեղծել եմ մի դասի օրինակ։
Այս դասի օրինակով դուք կարող եք պատրաստել դասեր այն դպրոցների համար, որտեղ տվյալ առարկան դասավանդում է սկսնակ ուսուցիչ կամ այլ առարկայի ուսուցիչ։
Այս դեպքում հաճախ ուսուցիչները ցանկանում են իրենք բացատրեն դասը և խուսափում են ձեր ստեղծած դասերը տրամադրել աշակերտներին։
Դիտեք իմ բացատրությունը և նման դաս կազմակերպեք ձեր դասարանում։ Հնարավոր է, որ դուք այլ առարկայի մասնագետ եք և ձեր դասարանի աշակերտները ավելի մեծ տարիքի են։ Մի անհանգստացեք։ Պարապեք այդ դասը, տեսեք աշակերտների վերաբերմունքը, բացատրության այդ ձևի օգուտները և թերությունները։
Հիշեք, որ աշակերտները իմ ուղարկած դասը չեն դիտելու։ Այդ դասը դուք եք դիտելու և հետո ներկայացված պլանով պարապելու։
Դասի հասցեն https://mix.office.com/watch/10intpy58ao21Վերջին խմբագրողը՝ torosian; 06-03-18, 14:03.
Comment
-
-
Ինչո՞ւ չեք շարունակում ՄԵՆԹՈՐ ծրագիրը։torosian-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելի գործընկերներ