Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մենթոր դառնալու համար

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Մենթոր դառնալու համար

    Այստեղ ուսուցիչները կներկայացնեն հեռավար գործիքներով մեթոդական օգնություն կազմակերպելու, աշակերտներին դասավանդելու և գնահատելու իրենց փորձը։

  • #2
    Շնորհակալություն պարոն Թորոսյան: Մաղթում եմ հաջողություն, արդյունավետ աշխատանք։

    Comment


    • #3
      Ուշադրություն

      ԿՏԱԿ-ը Մենթոր ծրագրին տրամադրում է Օֆիս 2016, որը իր մեջ ումի Միքս ծրագիրը և այն տեղադրելու կարիք այլևս չկա։ Երկու օրից ես կտեղադրեմ մանրամասն բացատրություն Օֆիս 2016 տեղադրելու համար։

      Comment


      • #4
        Հարգելի գործընկերներ ովքեր ցանկանում են ծանոթանալ Office Mix ծրագրի գործիքաշարին,և սալիկաշարերի տեսագրությանը կարող են օգտվել հետևյալ նյութից,որտեղ մանրամասն բացատրել եմ այդ գործընթացը. https://lib.armedu.am/resource/22968
        Վերջին խմբագրողը՝ Anahit_87; 25-02-18, 22:40.

        Comment


        • #5
          Մայքրոսոֆթ Օֆիս 2016-ը տեղադրելու մասին

          Մայքրոսոֆթ Օֆիս 2016-ը տեղադրելով դուք կարիք չեք ունենա միքս ծրագիրը տեղադրել, որովհետև այն արդեն տեղադրված է գալիս։
          Եթե դժվարանում եք օֆիսը ներբեռնել մայքրոսոֆթի կայքից, ապա կարող եք գալ մեր դպրոց և ֆլեշով վերցնել։
          Տեղադրելուց հետո ակտիվացման կոդը ստանալու համար ձեր դպրոցի schools.am մեյլով նամակ եք գրում Արաբոյին arabo@ktak.am հասցեով և հետևյալ բովանդակությամբ <Մեր դպրոցը մասնակցում է ԿԳՆ կողմից կազմակերպված ՄԵՆԹՈՐ նախագծին։ Մենք արդեն ներբեռնել ենք Մայքրոսոֆթ Օֆիս 2016-ը և տեղադրել մեր դպրոցի համակարգիչների վրա։ Խնդրում ենք տրամադրել Մայքրոսոֆթ Օֆիս 2016-ի ակտիվացման կոդը։>։ Ստանալով կոդը բացեք Word ծրագիրը և սեղմեք փոխել կոդը տողի վրա, բացված պատուհանում գրեք Արաբոյի ուղարկած կոդը և սեղմեք ավարտել կոճակը։ Ծրագիրը կգրանցի ձեզ և կավարտի տեղադրումը։ Դրանից հետո համակարգիչը անջատեք, հետո նորից միացրեք և կարող եք աշխատել։

          Comment


          • #6
            Հարգելի գործընկերներ
            Որպեսզի հստակ պատկերացնենք, թե ինչպիսի՞ դաս պետք է պատրաստենք, որ մյուս դպրոցները կարողանան օգտագործել, ես ստեղծել եմ մի դասի օրինակ։
            Այս դասի օրինակով դուք կարող եք պատրաստել դասեր այն դպրոցների համար, որտեղ տվյալ առարկան դասավանդում է սկսնակ ուսուցիչ կամ այլ առարկայի ուսուցիչ։
            Այս դեպքում հաճախ ուսուցիչները ցանկանում են իրենք բացատրեն դասը և խուսափում են ձեր ստեղծած դասերը տրամադրել աշակերտներին։
            Դիտեք իմ բացատրությունը և նման դաս կազմակերպեք ձեր դասարանում։ Հնարավոր է, որ դուք այլ առարկայի մասնագետ եք և ձեր դասարանի աշակերտները ավելի մեծ տարիքի են։ Մի անհանգստացեք։ Պարապեք այդ դասը, տեսեք աշակերտների վերաբերմունքը, բացատրության այդ ձևի օգուտները և թերությունները։
            Հիշեք, որ աշակերտները իմ ուղարկած դասը չեն դիտելու։ Այդ դասը դուք եք դիտելու և հետո ներկայացված պլանով պարապելու։

            Վերջին խմբագրողը՝ torosian; 06-03-18, 14:03.

            Comment


            • #7
              torosian-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի գործընկերներ
              Որպեսզի հստակ պատկերացնենք, թե ինչպիսի՞ դաս պետք է պատրաստենք, որ մյուս դպրոցները կարողանան օգտագործել, ես ստեղծել եմ մի դասի օրինակ։
              Այս դասի օրինակով դուք կարող եք պատրաստել դասեր այն դպրոցների համար, որտեղ տվյալ առարկան դասավանդում է սկսնակ ուսուցիչ կամ այլ առարկայի ուսուցիչ։
              Այս դեպքում հաճախ ուսուցիչները ցանկանում են իրենք բացատրեն դասը և խուսափում են ձեր ստեղծած դասերը տրամադրել աշակերտներին։
              Դիտեք իմ բացատրությունը և նման դաս կազմակերպեք ձեր դասարանում։ Հնարավոր է, որ դուք այլ առարկայի մասնագետ եք և ձեր դասարանի աշակերտները ավելի մեծ տարիքի են։ Մի անհանգստացեք։ Պարապեք այդ դասը, տեսեք աշակերտների վերաբերմունքը, բացատրության այդ ձևի օգուտները և թերությունները։
              Հիշեք, որ աշակերտները իմ ուղարկած դասը չեն դիտելու։ Այդ դասը դուք եք դիտելու և հետո ներկայացված պլանով պարապելու։
              Ինչո՞ւ չեք շարունակում ՄԵՆԹՈՐ ծրագիրը։

              Comment

              Working...
              X

              Debug Information