Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հեռուստատեսություն և դաստիարակություն

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հեռուստատեսություն և դաստիարակություն

    Այս թեման վաղուց էի մտմտում բացել: Կարծում եմ շատերը ինձ հետ համամիտ կլինեն, որ հեռուստատեսությունը հզոր միջոց է սերնդի դաստիարակության համար: Իսկ ի՞նչ դաստիարակություն է ստանում ներկայիս սերունդը հեռուստատեսությունից: Արդյոք կա՞ն դաստիարակչական հետաքրքիր հաղորդումներ, կամ որքանո՞վ են դրանք հետաքրքրում երիտասարդներին: Ի՞նչ են տալիս սերիալները, սատիրիկ հաղորդումները, ի՞նչ որակներ են սերմանում երիտասարդի մեջ դրանք, ավելի շատ բարին ու դրակա՞նը, թե փողոցային ժարգոնն ու ագրեսիան: Ինչպիսի՞ ներաշխարհ է ձևավորվում նրանց հոգում այդ դաժանությունները դիտելուց հետո: Մի անգամ թերթում կարադացի, որ 6-րդ դասարանի մի տղա ծեծով սատկացրել էր իրենց հարևանի շանը, մի նամակ էլ գրել տերերին, թե նույն բանն սպասվում է իրենց: Իսկ քաղմասում հպարտ-հպարտ հայտարարել էր, թե նախորդ օրը ինչ-որ սերիալում նման բան էր տեսել ու շատ տպավորվել:
    Տեսնես ի՞նչ են մտածում այս մասին հեռուստաընկերությունները…
    Մ. Արզումանյան

  • #2
    Նախ հայտնեմ շնորհակալությունս այս թեման բացելու կապակցությամբ, և նշեմ, որ ես այժմ ներկայացնելում եմ իմ սյուբեկտիվ կարծիքը: Սերիալները այժմ լայն տարածում ունեն, սակայն վատ ազդեցություն են թողնում երեխաների բնավորության և մտածելակերպի վրա: Վերջերս հասարակագիտություն առարկայից, երբ ներկայացվում էր <Կինո> խորագրով դասը, և երբ մեր դասընկերուհին ներկայացրեց մեր մեծ դերասաններից մեկի￿￿￿￿' Մհեր Մկրտչյանի մասին, այնուհետև նշեց, որ որքան էլ անցանկալի է, սակայն սերիալները կլանում են բոլորին և նշեց, որ սերիալները ունեն վատ ազդեցություն, բայց ընկերուհիներիցս մեկը ասաց, որ նաև ունի դաստիրակչական բնույթ, քանի որ երեխան դիտելով սերիալներ, կարող է հասկանալ թե ինչ հետևանք կարող են ունենալ իր յուրաքանչյուր վատ արարքը: Շատ ցավոտ է, սակայն սերիալները հիմնականում թողնում են վատ ազդեցություն:
    http://dproc.armweb.info
    http://hayschool.yolasite.com
    http://vpmivarj-s.blogspot.com
    http://english.your-talk.com

    Comment


    • #3
      Ցանկացած հեռուստահաղորդում` լինի դա ֆիլմ, թե մեկ այլ հաղորդում մարդու համար շատ մեծ կարևորություն և ազդեցություն ունի: Դրանում ոչ մի կասկած չկա և չի էլ կարող լինել: Մեր եթերը շատ հագեցած է սերիալներով և հումորային ծրագրերով: Ամեն մարդ դրանցից քաղում է այն, ինչ ինքն է ուզում, ընկալում է այնքանով, որքանով որ իր մտածելակերպն է բավարարում: Նույն ֆիլմը դիտելով, տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում դա: Մեկը տեսնում և ընդունում է գեղեցիկն ու բարոյականը, մյուսը` գռեհիկն ու վարկաբեկիչը,նայած թե ինչպիսի շրջապատում է մեծանում երեխան: Եկեք չմոռանանք, որ շատ ծնողներ, այն էլ մայր ծնողը երեխային սերիալի ժամանակ կանչում և նստեցնում է հեռուստացույցի առջև, ինչ է ինքը կարողանա հանգստանա կամ ավարտի ձեռքի աշխատանքը: Այսօրվա մեր հայկական սերիալները ճիշտ մեր կյանքի կրկնօրինակ է: Այսօր Մեր Երևանը հենց այս կյանքով է ապրում:Այո, սերիալների ազդեցությունը մեծ է, բայց չի կարելի ասել, որ միայն բացասական է: Ես չեմ ուզում ստեղծել այնպիսի տպավորություն, թե սերիալների կողմնակից եմ... Անկեղծ կլինեմ, իմ առօրյան այնքան է հագեցած, որ հեռուստացույցով միայն Լուրերը եմ նայում, երբեմն էլ մեր հին հայկական ֆիլմերը:
      Մ. Սարգսյան

      Comment


      • #4
        Կան շատ հայկական ֆիլմաշարեր , որոնք բացասական ազդացություն են գործում երեխաների վրա: Հատկապես վերջերս եթեր մտած կատակերգական ֆիլմաշարերը:
        Վերջին խմբագրողը՝ Սայի; 04-02-12, 21:58.

        Comment


        • #5
          Կարևոր թեմա է:
          Հեռուստատեսությունն իրոք հզոր միջոց է նաև դաստիարակելու ու կրթելու համար: Բայց մեր հետուստաալիքներն այդ իմաստով ոչ միայն չեն փայլում, այլ հաճախ ճիշտ հակառակն են անում:
          Լավ հասկացանք, որ ֆինանսավորման և բիզնեսի խնդիր կա, բայց դա հո չի նշանակում, որ կարելի է անցնել բոլոր սահմանները: Մեր հեռուստալաիքների հաղորդումներով դաստիարակված անձը հաստատ չի ունենա ճիշտ արժեհամակարգ, չի լինի հայրենասեր, բարոյական կամ բարձր ճաշակի տեր:
          Սերիալների մասին շատ են խոսում, ես դրանց չեմ անդրադառնա:
          Մեր հեռուստահաղորդումները “աստղային” են: Պարում են աստղերը, երգում են աստղերը, ճաշ են եփում աստղերը, չէին սպասում աստղերը, ամուսնանում են աստղերը, տարբեր հարցերի մասին իրենց կարծիքն են հայտնում աստղերը (անկախ այդ նյութից մի բան հասկանում են, թե չէ), տարբեր հաղորդումներ վարում են աստղերը: Էդ աստղերն էլ հիմնականում վաղուց հանգած աստղեր են ու ոչինչով (լավ իմաստով) չեն փայլում, շատ անփայլ աստղեր են: Հոգնել, եթե չասեմ զզվել ենք այդ աստղերից ու ժամեր տևող գովազդներից:

          Շատ հեռուստահաղորդումներ նայելիս, թվում է թե ինչ-որ մեկը իր ընկերական կամ բարեկամական շրջապատով մի ինչ-որ միջոցառում կամ խնջույք է կազմակերպել ու նկարել, ու մեզ հրամցնում են էդ նկարահանումները:
          Հեռուստաեթերում շատ քիչ են իսկական մտավորականներն ու արժեքավոր ֆիլմերը, բարձր մակարդակ ունեցող հաղորդումները: Դրանք, եթե պատահում էլ են, հաճախ կեսգիշերից հետո, կարծես դիտմամբ, որ հանկարծ շատ մարդ չնայի:
          Հաճախ կարող ենք լսել. Դուր չի գալիս մի նայիր: Բայց էդ դեպքում ինչ նայի ժողովուրդը: Գրաքնության անվան տակ բացառել են ամեն տեսակ հսկողություն հեռարձակվող հաղուրդումների բովանդակության ու որակի նկատմամբ: Հսկողությունը զուտ տեխնիկական պարամետրերով է իրականացվում:
          Մյուս արգումենտն էլ այն է, թե այսինչ հաղորդումը տարիներ շարունակ բարձր ռեյթինգ ունի, մեծ պահանջարկ ունի: Հետո ինչ: Չինական անորակ ապրանքն էլ ավելի մեծ պահանջարկ ունի ու արդեն 20 տարի: Դրանից ի՞նչ է հետևում:
          Յուրաքանչյուր հեռուստաալիքի ղեկավարություն թող երկու օր նայի իրենց բոլոր հաղորդումները, ընդամենը երկու օր: Գուցե հասկանան, թե ինչ անտանելի է:
          Գ.Աղեկյան
          www.MathNet.am

          Comment


          • #6
            Հեռուստատեսության առկայությունը չի կարող միայն դրական կամ միայն բացասական ազդեցություն ունենալ հասարակության ճաշակի ձևավորման վրա: Այստեղ երկու գործոններն էլ առկա են: Պարզապես, ըս իս, պետք է տրվեն հատուկ թույլատրություններ Հայաստանի կառավարության կողմից, ինչպես դա արվում են շատ զարգացած երկրնրում:
            Տաթև Դերզյան
            derzyan@mail.ru

            Comment


            • #7
              Հաճախ երեխաները հեռուստատեսությամբ անընդհատ կրկնվող <<հումորները>> անգիր արած գալիս են դպրոց ու հաճույքով նմանակում <<հումորի հերոսներին>>:Ցավալի է,որ նման բավականությամբ ու սիրով չեն անում ուսուցչի հանձնարարությունները:

              Comment


              • #8
                Ասել, որ հեռուստատեսությունը վատ է ազդում երեխայի հոգևիճակի վրա մասամբ սխալ է, քանի որ հեռուստատեսության ազդեցությունը երեխայի մտածողության և հոգևիճակի վրա կապված երեխայի մտածելակերպից և ցանկությունից:
                ԵԳԱՆՅԱՆ ՆՈՒՆԵ
                Վանաձորի թիվ 21 դպրոց:

                Comment


                • #9
                  Իմ կարծիքով, սերիալները դպրոցահասակ երեխաների համար չեն: Եվ մի տեսակ, կարծես,զոմբիացնելու հատկություն ունեն: Այդ տարիքում երեխաները ձգտում ունեն ընդօրինակելու, նմանվլու: Եվ իսկապես նմանվում են սերիալի հերոսներին թե վարքով, թե բառապաշարով,թե մտածելակերպով`չտարբերակելով լավը վատից:Ստեղծվում են կարծրատիպեր, որոնք այնուհետև դժվար կլինի կոտրել: Իսկ սերիալների մեծ մասը դատարկաբանություններ են: Վեհը, Վսեմը այնտեղ չես գտնի: Ուրիշ է մեծահասակների համար,ովքեր արդեն ունեն իրենց սկզբունքները և ֆիլմը դիտում են որպես զբաղմունք:

                  Comment


                  • #10
                    Ամեն դեպքում երեխան մնում է երեխա:Ինչքան էլ քարոզվի,որ սերիալներն երեխաների համար չեն,միևնույն է,դիտում են:Իսկ մեծերիս մնում է ամեն անգամ սիրով բացատրել,որ թեկուզ սերիալից կամ հումորից կարելի է դրական գոնե մի բան քաղել.ուրիշների սխալների վրա ճիշտը սովորել:

                    Comment


                    • #11
                      Այս թեման բացելուց հետո մոտ երկու տարի է անցել, բայց խնդիրն էլի մնում է նույնն ու տեղից կարծես չի շարժվում: Իսկ սերունդը շարունակում է նայել ցածրորակ սերիալներն ու հումորային ծրագրերը: Գիտեք, երբեմն ես էլ եմ նայում, զուտ հետաքրքրության համար, որ տեսնեմ միթե ոչ մի դրական տեղաշարժ չի նկատվում: Բայց էլի բախվում եմ նույն միմիկայով, սառած խաղին, copy-past արած սյուժեներին, <քյառթուներին> նվիրված հումորային ծրագրերին: Բոլոր սերիալներում հերոսները կամ իրար քույր ու եղբայր են, կամ մանկատնից են` խճճված պատմություններով...Մտածում եմ, որ այնքան են երեխաների գլուխը լցնելու <հնդկական> հեքիաթներով, որ սկսելու են բոլորը կասկածել, թե հնարավոր է իրենք էլ որդեգրած զավակներ են, կամ սիրած մարդու քույրը կամ եղբայրն են:
                      Միթե այդքան կարծրացած է մեր միտքը, որ չենք կարողանում գոնե մի քիչ իրարից տարբեր սյուժեներ հորինենք, կամ գոնե` մի քիչ մոտ մեր իրականությանը:
                      Մ. Արզումանյան

                      Comment


                      • #12
                        Հեռուստացույց շատ դիտելը վնասակար է
                        Երեխաների համար

                        Գիտնականները վստահեցնում են, որ հեռուստացույցի առջեւ երկար նստելը վնասակար է երեխաների համար։ Շատ երեխաներ իրենց օրն անցկացնում են էկրանի առջեւ ժամերով նստած։ Դրա մասին ծնողները քաջատեղյակ են, սակայն ոչ մի կերպ չեն կարողանում իրենց երեխային "կտրել" հեռուստացույցից։

                        Այսօր հոգեբանները եւ գիտնականները միաձայն պնդում են, որ հեռուստացույցը առաջին հերթին ազդում է երեխայի զարգացող նյարդային համակարգի վրա, որն էլ անրադառնում է երեխայի առողջության եւ վարքի վրա։ Հեռուստացույցը ստեղծում է հիպնոտիկ մի դաշտ, որն էլ ստիպում է երեխաներին ժամերով գամվել էկրանին։ Երբ հեռուստացույցն անջատվում է, ուղեղի բետա ալիքները (արթնության ալիքները) իրենց տեղը զիջում են դանդաղ ալֆա ալիքներին (որոնք դիտվում են այն ժամանակ, երբ մարդը պատրաստվում է քնել)։ Դրա հետեւանքով ուշադրությունը դառնում է ցրված, տեսողությունը եւ լսողությունը բթանում են, իջնում է ճանաչողական գործընթացների արագությունը։ Հեռուստացույց շատ դիտելուց ակտիվանում է երեխայի աջ կիսագունդը, որը պատասխանատու է զգացմունքային ռեակցիաների համար։

                        Comment


                        • #13
                          Հեռուստատեսությունն ազդեցության ամենահզոր գործիքներից է սերունդների դաստիարակության գործում, որոշ մասնագետներ հեռուստատեսությունը նույնիսկ համարում են նոր սերնդին դաստիարակող երրորդ ծնող: Այդ պատճառով հաղորդումների նպատակը պիտի լինի կրթել, դաստիարակել և ճաշակ ներարկել մարդկանց մեջ: Հայոց լեզուն աստվածային լեզու է: Ֆրանսիացի գրող Հյուգոն ասել է. «Մեծ պատիվ է, երբ քո ստեղծագործությունը թարգմանվում է հայերեն»,սակայն ցավոք նույնիսկ հարցազրույցների ընթացքում խոսում են սխալներով`աղավաղելով մեր գեղեցիկ լեզուն:Իհարկե չտեսնենք միայն վատը.մենք ունենք նաև հաջողված ծրագրեր,գեղեցիկ հաղորդաշարեր,պարզապես ես կարծում եմ,որ Հանրային հեռուստատեսությունում հաղորդավարների ընտրության հարցում պիտի լինեն ավելի բծախնդիր:

                          Comment


                          • #14
                            Օրերս մի դասարանում խոսք բացվեց հայկական սերիալների մասին: Չէի էլ կասկածում, որ բոլորը մի մարդու նման հետևում են հեռարձակվող բոլոր սերիալներին: Մտածեցի, լավ միշտ միայն ասում ենք, բողոքում ենք, քայլ անել է պետք, գործով պիտի մի բանի հասնել: Ու որոշեցի յոթերորդ և ութերորդ դասարաններին տանել մշակույթի պալատ՝ միասին դիտելու մի ֆիլմ, որը դասական ֆիլմերի շարքին է դասվում ու շատ դաստիարակչական ֆիլմ է: Խորհրդային ժամանակ դիտել էինք ողջ դասարանով: Խոսքը «Խրթվիլակը» ֆիլմի մասին է: Պատվիրեցի ֆիլմը, ու պայմանավորված ժամին գնացինք: Սկզբում մտածում էի, թե իրենց տարիքի համար երևի պարզ ֆիլմ ընտրեցի, որովհետև ֆիլմի հերոսները վեցերորդ դասարանի աշակերտներ էին: Բայց հիասթափությունս սահման չուներ, երբ տեսա, որ այդ աշակերտներին անգամ դեռ շուտ էր տանել դիտելու…40 աշակերտից հազիվ 8-ը հասկացել էին ֆիլմի բովանդակությունը, իմաստը, հուզվել էին ու կարողանում էին քննարկել: Մյուսները ցավոք այդպես էլ չէին հասկացել: Չեք պատկերացնի, թե ինչ ցավ ապրեցի տեսնելով, որ մեր երեխաները այնքան են նայել թեթևամարս, դատարկ սերիալներ, որտեղ նույն ֆրազը ասես դիտավորյալ տաս անգամ կրկնում են, ինչը ընկալելու համար անգամ մտածել պետք չէ, որ պարզապես դադարել են մտածել: ՈՒ երբ փորձեցին դիտել մի ֆիլմ, որը հասկանալու համար մի փոքր պիտի լարեին մտածողությունը` չստացվեց, չկարողացան...Մեղք են մեր երեխաները, դադարում են մտածել: Իհարկե չափսոսեցի ձեռնարկածս միջոցառման համար: Հուսով եմ, ինչքան էլ քիչ` բայց էլի մի չնչին բան, մնացած կլինի մեջները, մի փոքր բան դրականորեն փոխված կլինի իրենց աշխարհընկալման մեջ: Գուցե լավատեսությունս ձգտում է զավեշտալի միամտության, չգիտեմ, բայց ուզում եմ մի բան արած լինել: Եկեք միասին մտածենք, ինչ կարելի է անել, ինչ կարելի է փոխել...
                            Վերջին խմբագրողը՝ Մանոն; 02-03-12, 12:55.
                            Մ. Արզումանյան

                            Comment


                            • #15
                              Համամիտ եմ ձեզ հետ սիրելի Մանոն,որ միայն խոսքերը դրական արդյունք չեն տա,գործով կարելի է մի բանի հասնել.....Ես հավանեցի ձեր գաղափարը ու կարծում եմ պարբերաբար կարելի է կազմակերպել հայկական ,դասական ֆիլմերի դիտում,որոնք գոնե մի փոքր կավելացնեն երեխաների մեջ եղած հայրենասիրությունը,բարությունը,պարզությունը,որոնք այդքան ցայտուն առկա են մեր ֆիլմերում:
                              Միասին իրոք կարելի է մտածել այս հարցի շուրջ,քանի դեռ սերիալները վերջնականապես չեն հոշոտել մեր երեխաների մտածողությունը: Օրինակ- Կարելի է աշակերտներին հանձնարարել դիտել հայկական մի ֆիլմ ու այնուհետև մրցույթ կազմակերպել երկու դասարանների միջև,կհաղթի այն դասարանը,որն ավելի գեղեցիկ կբեմադրի այդ ֆիլմից որևէ դրվագ:Այս նույնը կարելի է կազմակերպել նաև դպրոցների միջև,կարելի է այս ամենը անել <<Հայկական ֆիլմերի շաբաթ>> խորագրի տակ:

                              Comment

                              Working...
                              X