Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ի՞նչ է անում դասղեկը դպրոցում

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
new posts

  • Ի՞նչ է անում դասղեկը դպրոցում

    Ի՞նչ է անում դասղեկը դպրոցում, ո՞րն է նրա դերը անձի և կոլեկտիվի ձևավորման գործում: Դասղեկի պատսխանատու և առաջին հայացքից չերևացող աշխատանքը բազմաբնույթ է: Հատկապես ավագ դպրոցում դասղեկների աշխատանքի որակից է նաև կախված ուսումնական գործընթացի հաջողությունը: Ի վերջո, ի՞նչ է անում դասղեկը.
    1. Դասղեկն ու դասավանդող ուսուցիչները
     Փոխհամագործակցում է առարկայական ուսուցիչների հետ, ուսումնական գործընթացում դասղեկը հանդես է գալիս և որպես կազմակերպիչ, և համակարգող:
     Նա ծանոթացնում է առարկայական ուսուցիչներին սովորողների, նրանց ընտանքիների վերաբերյալ իր անձնական վերլուծության արդյունքների: /Այս կետը կարող է նաև վիճելի լինել, քանզի ընտանեկան կյանքի հետ կապված հարցերում պետք է շատ զգուշավոր լինել, չհավաքել ավելորդ տեղեկատվություն և առավել ևս չքննարկել: /
     Նա, առարկայական ուսուցիչների հետ համատեղ, կազմակերպում է սովորողների ուսումնական ձեռքբերումները, խթանող և նրանց ինքնարտահայտմանը ապահովող անհրաժեշտ ռեսուրսների, միջոցների բացահայտումը:
     Նա կարգավորում է ծնողների և առարկայական ուսուցիչների միջև հարաբերությունները:
     Դասղեկը ընդգրկում է առարկայական ուսուցիչներին, ծնողներին , համայնքի ներկայացուցիչներին և այլոց դասարանական և արտադասարանական միջոցառումների պլանավորման գործում, հրավիրում է նրանց ծնողական ժողովների, ծնողների հետ հանդիպումների, դասղեկական դասերի և այլն:
    Շարունակելի...
    Last edited by Նաիրա Բարիկյան; d.m.Y, H:i.

  • #2
    Դասղեկի դերի կարևորությունը չի սահմանափակվում տարրական դասարաններում: Ավելին, այն միջին և միջինց բարձր դասարաններում ևս որորշիչ և առանձնահատուկ նշանակություն ունի: Դասղեկի միջոցով տեղի է ունենում ներդասարանային խմբի կամ կոլեկտիվի առողջ ձևավորում: Այդ խմբի մեջ կարող են ընդգրկված լինել տարբեր դաստիարակության, ընտանիքների, աշխարհայացքի երեխաներ, որոնք ոչ միայն սոցիալապես կարող են լինել շատ տարբեր, այլև աշխարհայացքով և արժեհամակարգով, անգամ հակասություններ ունեննան: Դասղեկի դերն է, հասարակության մեջ տեղի ունեցող դրական և բացասական բոլոր խմորումները հաշվի առնելով, իր աշխատանքը կազմակերպել այնպես, որ ներխմբային դասարանային հարաբերություններում այդ հակասությունները առավել քիչ նշանակություն ու կարևորություն ունենան:

    Comment


    • #3
      Իհարկե, ճիշտ եք: Սույն քննարկման միջոցով հույս ունեմ բացահայտել դասղեկի բազմաբնույթ աշխատանքի հետ կապված տարբեր հարցեր,ցույց տալ թե որքան պատասխանատու ու կարևոր աշխատանք է կատարում դասղեկը, առանց որոնց հնարավոր չի լինի կազմակերպել ուսումնական բնականոն գործընթաց:

      Comment


      • #4
        Դասղեկի հիմնական պարտականությունները

        Դասղեկը հանդիսանում է աշակերտների մտավոր և անձնային աճի կարևորագույն երաշխիքը: Դասղեկի գործունեությունը ուղղված է այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք նպաստում են աշակերտների կողմից ուսուցման, շփման և անձի զարգացման պրոցեսում սոցիալ-հոգեբանական գիտելիքների արդյունավետ յուրացմանն ու օգտագործմանը: Դասղեկը`
        • իրականացնում է երեխաների հոգեբանամանկավարժական հետազոտում, բացահայտում նրանց զարգացման անհատական առանձնահատկությունները,
        • ուսումնասիրում աշակերտների ընդունակությունները, հետաքրքրություններն ու հակումները` երեխաների հետ աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով,
        • անցկացնում է աշակերտների հետ անհատական զրույցներ` ուսուցման, կյանքի, մասնագիտական կողմնորոշման, ինքնադաստիարակման, մեծերի և իր հասակակիցների հետ փոխհարաբերությունների հարցերի շուրջ,
        • աշխատում է դասարանում առողջ հոգեբանական մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ,
        • փնտրում ծնողների հետ համագործակցելու արդյունավետ միջոցներ,հրավիրում է ամենամսյա ծնողական ժողովներ: Ծնողների առաջարկոււթյունների և դիտողությունների մասին հաշվետվություն է հանձնում փոխտնօրենին,
        • կազմում է աշխատանքային ծրագիր տարվա համար,
        • մասնակցում է փոխտնօրենի կողմից կազմակերպված խորհրդակցությթուններին և սեմինարներին,
        • կիսամյակի վերջում հանձնում է հաշվետվություն կատարած աշխատանքի մասին,
        • անցկացնում է դասղեկական ժամեր` դասացուցակով նախատեսված ժամերին,
        • աշակերտների կողմից թույլ տված կարգապահական խախտումների մասին անմիջապես զեկուցել տնօրենին` նրա հետ որոշելով պատժամիջոցը,
        • օրինակելի վարք և բարձր առաջադիմություն ունեցող սաներին խրախուսելու մասին զեկուցագիր է ներկայացնում տնօրենին.
        • հետևում է սաների հաճախելիությանը, աշակերտի երկարատև բացակայության դեպքում (3 օրից ավելի) պահանջում ծնողից բժշկական տեղեկանք հիվանդության մասին,
        • վարակիչ հիվանդությունների դեպքում անհապաղ տեղյակ պահում դպրոցի բուժքրոջը,
        • պատասխանատու է մատենավարության համար,
        • դասամիջոցներին լինում է իր դասարանի աշակերտների հետ,
        • յուրաքանչյուր օր հետևում է երեխաների հագուստին և նրանց կողմից հիգիենայի կանոնների կատարմանը,
        • անհրաժեշտության դեպքում ազատում աշակերտին դասերից` տնօրենի թույլտվությամբ:

        Comment


        • #5
          Այս թեմայի շուրջ հիշեցի անցած օրերից մի դեպք: Իմ դասղեկական դասարանում ավագը առաջարկեց իրեն ազատել իր պարտականությունից, բայց դա ուղեկցվեց՝ ինձ ծաղիկներ նվիրելով ու ներողություն հայցելով, որ չի կարողանում շարունակել ավագությունը: Զարմանալի էր, որ ուստարվա ավարտին մի քանի օր էր մնացել, իսկ նա պարտադրված ցանկանում էր ազատվել ավագի՝ իր պարտականությունից: Չնայած ես մերժեցի, բայց այդ օրը նա ներկայացավ գրավոր խոսքով, որը կարդաց դասարանում: Բոլորս էլ զարմացած էինք, նաև ես հասկացա, որ իմ աշակերտուհին, ով երբեմն իմ դիտողություններին էր արժանանում՝ դասարանցիների կողմից երբեմն թույլ տրված կարգապահական խախտումների համար, այդ դասաժամին ինձ զինաթափեց՝ իր դասղեկին ուղղված գնահատողական խոսքերով: Նա մեկն էր, ով ամբողջ ուսումնական տարին լռությամբ «հանդուրժել էր» իմ բոլոր դիտողությունները, բայց ես նրա շարադրանքում դարձել էի «կյանքի ուսուցիչ»:

          Comment


          • #6
            Շնորհակալություն: Ձեր գրառումը հրաշալիորեն ներկայացնում է աշակերտների հետ տարվող դասղեկի աշխատանքնը:Որպես շարունակություն ավելացնեմ.
            2.Սովորողների ուսումնական գործընթացի և արտադպրոցական գործունեության կազմակերպումը, որը հիմնականում ներառում է.
            • սովորողների հաճախումների , առաջադիմության և արտադասարանական գործունեության վերահսկողությունը;
            • սովորողների ուսումնական ձեռքբերումների, բացթողումների, նախասիրությունների, հետաքրքրությունների և դրանց զարգացման հնարավորությունների ուսումնասիրությունը;
            • հատուկ աշխատանքների կազմակերպում ինչպես «դժվար» սովորողների հետ, այնպես էլ դասարանի ակտիվ ի հետ,
            • Տարատեսակ և տարաբնույթ միջոցառումների կազմակերպում և այլն….
            • սովորողների անձնական գործերի, անհատական առանձնահատկությունների, և նրանց առողջական վիճակի ուսումնասիրությունը,
            • սովորողների կենսակերպի, նրանց ընտանքիների սոցիալական պայմանների ուսումնասիրությունը, սոցիալապես անապահով և խնդիրներ ունեցող ընտանիքների հետ հատուկ աշխատանքների կազմակերպումը:
            • Սովորողների անձնական գործերի կազմում;
            • Դասարանական մատյանի գրանցում;

            • Դասղեկի դասալսումները;
            • համագործակցություն հոգեբանի հետ
            • Կոլեկտիվ (սպորտային, արշավներ, հասարակական - օգտակար աշխատանքների կազմակերպում և այլն);
            • Անհատական (զրույցներ, քննարկումներ, խորհրդատվություն և այլն);

            Comment


            • #7
              Իմ կարծիքով մանկավարժական գործունեության ամենաբարդ և ամենապատասխանատու հարցերը ի հայտ են գալիս հենց դասղեկական գործունեության ընթացքում: Երեխաների իրենց անհանգստացնող շատ հարցերի պատասխաններ առաջին անգամ լսում են հենց դասղեկից: Դասղեկի համակարգված ու հետևողական աշխատանքը իսկապես շատ կարևոր է:

              Comment


              • #8
                Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Նա մեկն էր, ով ամբողջ ուսումնական տարին լռությամբ «հանդուրժել էր» իմ բոլոր դիտողությունները, բայց ես նրա շարադրանքում դարձել էի «կյանքի ուսուցիչ»:
                Իմ կարծիքով մանկավարժական գործունեության ամենաբարդ և ամենապատասխանատու հարցերը ի հայտ են գալիս հենց դասղեկական գործունեության ընթացքում: Երեխաների իրենց անհանգստացնող շատ հարցերի պատասխաններ առաջին անգամ լսում են հենց դասղեկից: Դասղեկի համակարգված ու հետևողական աշխատանքը իսկապես շատ կարևոր է: Անգամ շատ ժամանակ մենք չենք էլ զգում, թե ինչպես ենք այդ երեխաների համար դառնում օրինակ ու ոգեշնչման աղբյուր:

                Comment


                • #9
                  Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
                  Դասղեկի դերի կարևորությունը չի սահմանափակվում տարրական դասարաններում: Ավելին, այն միջին և միջինց բարձր դասարաններում ևս որորշիչ և առանձնահատուկ նշանակություն ունի: Դասղեկի միջոցով տեղի է ունենում ներդասարանային խմբի կամ կոլեկտիվի առողջ ձևավորում: Այդ խմբի մեջ կարող են ընդգրկված լինել տարբեր դաստիարակության, ընտանիքների, աշխարհայացքի երեխաներ, որոնք ոչ միայն սոցիալապես կարող են լինել շատ տարբեր, այլև աշխարհայացքով և արժեհամակարգով, անգամ հակասություններ ունեննան: Դասղեկի դերն է, հասարակության մեջ տեղի ունեցող դրական և բացասական բոլոր խմորումները հաշվի առնելով, իր աշխատանքը կազմակերպել այնպես, որ ներխմբային դասարանային հարաբերություններում այդ հակասությունները առավել քիչ նշանակություն ու կարևորություն ունենան:
                  Դասղեկը մեծ պատասխանատվություն է կրում դպրոցական բոլոր տարիներին: Սակայն այսօր հատկապես բարդ է ավագ դպրոցում աշխատող դասղեկների գործը: Այստեղ հավաքվում են խիստ տարբեր , տարիքային առանձնահատկություններից ելնելով տարբեր հոգեկերտվածքով և ավագ դպրոցից տարբեր սպասումներ ունեցող երեխաներ: Կոլեկտիվի ձևավորման կարևոր աշխատանքը դժվարանում է նաև այն հանգամանքով, որ ուսուցչին ժամանակ է պետք ճանաչելու յուրաքանչյուր աշակերտի՝ որպես անհատի և որպես խմբի անդամի: Այս ընթացքում հաճախ մոդելային, կաղապարված մոտեցումները չեն օգնում և ուսուցիչը պետք է կարողանա իրավիճակին հարմար գործելաոճ ընտրել՝ ելնելով իր կենսափորձից, աշխատանքային պրակտիկայից: Դասղեկական ժամերն այս գործում խիստ կարևոր են ՝ընդ որում դրանք չպետք է լինեն կրկնվող , շաբլոնային ,պարտադրված թեմաներ: Ելնելով իր աեջև դրված խնդիրներից՝ դասղեկը ինքը պետք է ընտրի առավել հարմար թեման ու անցկացման ձևը:
                  Օրինակ ՝ 2 տարի առաջ ինչ-ինչ մտահոգություններ ինձ միտք տվեցին դասղեկական դասերի շարք անցկացնել /ոչ միայն իմ դասղեկական դասարանում/ «Կիբերանվտանգության» թեմայով: Թեման նոր էր , շատերի համար անծանոթ, բայց դասերի ընթացքում աշակերտների մտահոգությունների ու վախերի բազմաթիվ հարցեր առաջ եկան, բացահայտվեցին: այսօր արդեն թեման այնքան ակտուալ է , որ ԿԳՆ-ի մակարդակով մրցույթներ ու դասեր են կազմակերպվում:

                  Comment


                  • #10
                    Հարմար գտա թեմային համահունչ նախորդ օրերի իմ հրապարակումը տեղադրել այստեղ, երբ մտերմիկ միջավայրն էլ դառնում է դաստիարակության միջոց...

                    Իմ դասղեկական 8-րդ ա դասարանի աշակերտների հետ մտերմական հանդիպումը մոտակա բար-տաղավարում, որ կազմակերպվել էր ծնողական խորհրդի կողմից, նպատակաուղղված էր ավելի մոտիկից շփվելու թե՛ երեխաների և թե՛ նրանց ծնողների հետ, որի հիմքում անցած Հայրենյաց պաշպանի և գալիք Մարտի 8-ի տոնական օրերի խորհուրդն էր:

                    Նախօրոք պատրաստված ծրագրով հանդես եկան աշակերտները: Դա իրենց ընդունակությունների, շնորհի ցուցադրումն էր, որ այնքան ակտիվորեն ներկայացան նրանք թե՛ պարերի և թե՛ երգերի հրաշալի կատարումներով: Գերտրուդա Բեգլարյանի երգը հմայել էր բոլորիս: Ասմունքելու շնորհով օժտված երեխաները տարբեր բանաստեղծություններով հանդես եկան, կատակային խաղեր կային՝ ծափն ու ծիծաղն իրար խառնված:

                    Հաղորդավարների խոսքում հավաքվելու նպատակն էր, այն հպարտությունը, որ համակել էր նրանց. «Մենք ապրում ենք Արցախում, ու մեր հայրենիքը պաշտպանում են մեր խիզախ զինվորները, մեր հայրերը, եղբայրները: Այստեղ են գտնվում մեր դասընկերները՝ ապագա հայրենյաց պաշտպանները» /Էլինա/: «Նրանց կողքին են մեր մայրերը, քույրերը, տատիկները, ովքեր ապահովում են հայ զինվորների թիկունքը: Եվ նրանց էլ անվանում են աշխարհի ութերորդ հրաշալիք, ու նրանց տոնը նշվում է Մարտի 8-ին» /Նարեկ/:

                    Հայրենիքի պաշտպան ու մայրական թեմա, որ իրար կողքի հնչում էին զուգահեռաբար՝ նորից հիշեցնելով բոլորիս, որ այս անքակտելի ամուր կապը որքան ոգեղեն, այնքան օրինակելի է ու դաստիարակչական:

                    Դասղեկի իրավունքով առաջարկս զարմանալի ու հետաքրքիր էր, թե ինչպիսի մտերմական հարաբերություններ կարող ենք ստեղծել ծնողների հետ՝ նրանց ընդգրկելով դպրոցական կյանքում: Դա առաջարկությունների շարք էր, որ ներկայացրին թե՛ աշակերտները և թե՛ ծնողները, ովքեր մասնակցել էին այս միջացառմանը: Անչափ հետաքրքրությամբ ընկալվեց իմ առաջարկը՝ կազմակերպել միջոցառում, որտեղ մրցույթին ընդդգրկված կլինեն ծնողներն իրենց երեխաների հետ: Զույգերը, որ կձևավորվեն, կլինեն մայր ու դուստր, այն նվիրված կլինի Մայրության և գեղեցկության օրվան: Նախօրոք կազմված ծրագրի համաձայն՝ ծնող-երեխա զույգերը կներկայանան երգով, պարով, իրենց ուղեկցող յուրահատուկ որևէ շնորհով, տնային աշխատանքի՝ ծնողի օգնությամբ կատարելու առաջադրանքով:

                    Նախատեսվեց նաև, որ ծնողներին և աշակերտներին կտրվեն առանձին հարցաշարեր, որոնք պետք է լրացվեն՝ ելնելով դաստիարակության, ուսուցման, ժամանակակից տեխնոլոգիաների, նաև էլեկտրոնային մատյանների հանդեպ ունեցած իրենց վերաբերմունքից: Այս ուրախ հանդիպումը նաև դպրոցական կյանքին ծնողների ներգրավվածությանը մի նոր թափ հաղորդելու միտում ուներ, առավելապես, երբ ծնողներ ունենք, ովքեր խուսափում են այս կամ այն պատճառով մասնակցել որևէ միջոցառման, անգամ՝ ծնողական ժողովներին:

                    Միջոցառումը, որ իրականացվեց դասարանի ծնողական խորհրդի նախագահ Նոնա Հայրապետյանի նախաձեռնությամբ, շատ աշխույժ, ուրախ տրամադրությամբ էր համակել բոլորիս, նրա հանդեպ ունեցած շնորհակալական զգացումով: Աշակերտների պատրաստակամությունը ոգևորիչ էր, որ հաջորդ միջոցառումը կնախատեսվի ծնողների՝ առավելապես մայրերի մասնակցությամբ, նաև նրանց ընդգրկելով մրցութային գրական-երաժշտական վիկտորինային, որին մասնակցելու համաձայնություն հայտնեցին այդտեղ գտնվող ծնողներից Նոնա Հայրապետյանը և Լիլիթ Ղազարյանը:

                    http://www.usarmenianews.com/am-n-10298.html

                    Comment


                    • #11
                      Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը

                      Հայրենիքի պաշտպան ու մայրական թեմա, որ իրար կողքի հնչում էին զուգահեռաբար՝ նորից հիշեցնելով բոլորիս, որ այս անքակտելի ամուր կապը որքան ոգեղեն, այնքան օրինակելի է ու դաստիարակչական:



                      Նախատեսվեց նաև, որ ծնողներին և աշակերտներին կտրվեն առանձին հարցաշարեր, որոնք պետք է լրացվեն՝ ելնելով դաստիարակության, ուսուցման, ժամանակակից տեխնոլոգիաների, նաև էլեկտրոնային մատյանների հանդեպ ունեցած իրենց վերաբերմունքից: Այս ուրախ հանդիպումը նաև դպրոցական կյանքին ծնողների ներգրավվածությանը մի նոր թափ հաղորդելու միտում ուներ, առավելապես, երբ ծնողներ ունենք, ովքեր խուսափում են այս կամ այն պատճառով մասնակցել որևէ միջոցառման, անգամ՝ ծնողական ժողովներին:

                      http://www.usarmenianews.com/am-n-10298.html
                      Շատ շնորհակալություն հետաքրքիր և ստեղծագործ մոտեցմամբ Ձեր հաջող փորձով մեզ հետ կիսվելու համար: Խիստ կարևոր շեշտադրումներ եք արել կարծում եմ: Առաջինը՝ մայրերի և հայրենիքի հետ կապված շեշտադրումն է ,որ ազգապահպան նշանակություն ունի: Եվ երկրորդը,որ մեր աշխատանքում հանդիպող դժվարությունների պատճառ կարող է հանդիսանալ, ծնողներ թերի ներգարավվածությունն է դպրոցական կյանքին, երբեմն նույնիսկ՝ անտարբերությունը: Կարծում եմ ուսանելի և կիրառելի միջոց եք մտածել աշակերտ-ծնող-դպրոց կապն ապահովելու համար:

                      Comment


                      • #12
                        Դասղեկն իր աշխատանքում պետք է առաջնորդվի հետևյալ սկզբունքներով.
                        • Համագործակցային սկզբունք /աշակերտների, ծնողների դասավանդող ուսուցիչների, համայնքի հետ /
                        • Համակարգային սկզբունք /գործի համակարգված,քայլ առ քայլ իրագորշի իր առջև դրված նպատակները:
                        • Նպատակահարմարության սկզբունքը / սովորողների զարգացմանն ուղղված գործունեության կոնկրետ ձևերի ընտրություն՝ սովորողների տարիքային և անհատական առանձնահատկությունների, արժեքների և նպատակների հաշվառմամբ /
                        • Մարդասիրական /հումանիստական/ սկզբունքը- դասղեկի ուշադրության կենտրոնում է յուրաքանչյուր սովորողն է, որը ընկալվում է որպես անհատ:

                        Comment


                        • #13
                          Նաիրա Բարիկյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Շատ շնորհակալություն հետաքրքիր և ստեղծագործ մոտեցմամբ Ձեր հաջող փորձով մեզ հետ կիսվելու համար: Խիստ կարևոր շեշտադրումներ եք արել կարծում եմ: Առաջինը՝ մայրերի և հայրենիքի հետ կապված շեշտադրումն է ,որ ազգապահպան նշանակություն ունի: Եվ երկրորդը,որ մեր աշխատանքում հանդիպող դժվարությունների պատճառ կարող է հանդիսանալ, ծնողներ թերի ներգարավվածությունն է դպրոցական կյանքին, երբեմն նույնիսկ՝ անտարբերությունը: Կարծում եմ ուսանելի և կիրառելի միջոց եք մտածել աշակերտ-ծնող-դպրոց կապն ապահովելու համար:
                          Շնորհակալությունս Ձեզ, հարգելի՛ Նաիրա: Երբեմն աշակերտներն իրենք են ուղղորդում դասղեկին, որով տեսանելի է դառնում, թե ինչ թերությունների պետք է ուշադրություն դարձնի դասղեկը: Թերևս այն անկեղծությունը, որ տանում է նրանց ինքնախոստովանության, մի նոր աշխարհ է բացում դասղեկի համար, որը երբեմն դառնում է մտահոգություն: Հենց այդ մասին կլինի իմ հաջորդ հրապարակումը:

                          Comment


                          • #14
                            Ներկայացնում եմ 7-րդ դասարանի աշակերտների նախորդ օրերի անկեղծության պատառիկներից, որոնք այդ օրը մի նոր «ասպարեզ» բացեցին դասղեկիս համար, որպեսզի մի նոր հայացքով նայեմ այդ դեռահասներին ու ջանքերս նպատակաուղղեմ՝ վերացնելու նրանց մոտ առկա թերությունները:

                            Դեռահասների դառը, բայց անկեղծ ինքնախոստովանություն...

                            Հայոց լեզվի տնային հանձնարարությունը, որ դասագրքի առաջադրանքի համաձայն` «Անկեղծ զրույց» թեմայով շարադրություն էր, 7-րդ ա դասարանի աշակերտները խուսափել էին իրենց անկեղծության մասին խոսք բացել: Առաջարկում եմ գրել այդ թեմայով 10-րոպեանոց շարադրություն, որպեսզի տեսնեմ` որքանով են անկեղծ իրենց շրջապատում: Ժամեր հետո թերթում եմ նրանց գրածները: Զարմանալի էր, որ աղջիկներից մեկն ինձ էր նաև հարց ուղղել. «Անկեղծ զրուցել, նշանակում է` բացել սրտիդ փակ դռները, իսկ ես ամուր փակվածները չեմ բացում, բայց տիկի՛ն Պողոսյան, արդյո՞ք ես ընդունակ եմ անկեղծ զրուցելու /Մելքոնյան Սոֆյա/:

                            Այս նուրբ ու սիրուն աղջնակի` ինձ ուղղված հարցի պատասխանը թողնում եմ հաջորդ դասաժամին, որ արձագանքեմ նրա անկեղծությանը, հետո նայում եմ մյուսների գրած տողերին, բայց չեմ էլ ուզում նրանց անունները նշել. «Ես այդքան էլ անկեղծ չեմ, քանի որ հաճախ եմ ստում մայրիկիս, երբ դպրոցում լավ գնահատական չեմ ստանում կամ լավ չեմ լինում սովորած դասերս: Այս վերջերս էլ այդպիսի մի դեպք տեղի ունեցավ, թաքցրի հայոց լեզվից ստացած իմ «անբավարար» գնահատականը»: «Ես բնավորությամբ չգիտեմ ինչպիսին եմ, բայց ուզում եմ անկեղծանալ` ասել, որ այսօր մեծ սխալ եմ գործել` դասարանի աղջիկներից մեկին վիրավորելով»: «Անկեղծ ասած` ես շատ թիթիզ եմ: Խոստացա հերթապահություն անել, բայց չարեցի, ես ամեն օր մեկի հետ վիճվում եմ, հետո` հաշտվում»: «Մայրս ասում է միշտ, որ պետք չէ նմանվել ուրիշներին, այլ նրանցից պիտի վերցնել լավը և կատարելագործվել: Վերջերս իմ վարքը փոխվել է դեպի վատը, նույնիսկ «անբավարար» գնահատվեց, խոստանում եմ վերացնել թերություններս և ավելի անկեղծ լինել»: «Երբեմն ուզում եմ անկեղծ լինել, բայց նաև վախենում եմ իմ անկեղծությունից»: «Ես լավ չեմ սովորում, երբեմն չարություն եմ անում, հետո` փոշմանում: Անկե՞ղծ եմ ես, չգիտեմ, բայց սրտումս մեկը կա, ես սիրում եմ նրան»: «Երբեմն ստում եմ, նաև մի քիչ գոռոզ եմ, բայց չեմ կարողանում խաբել ուսուցիչներին, նրանք իսկույն հասկանում են: Պատահում է` ծուլություն եմ անում և դասերս չեմ սովորում»: «Դպրոցում բոլորի հետ ազնիվ եմ, անկեղծ, կցանկանայի բոլորն էլ իմ հանդեպ այդպես լինեին: Մի անգամ մայրիկիս խաբել եմ, նա հավատացել էր ինձ, բայց հետո խոստացա սխալս, նա ինձ ներեց»: «Ես լավ ընկեր եմ, աղջիկներին հարգում եմ քրոջ պես, բայց սխալներ ունեմ, պետք է ուղղեմ»: «Տանը ես չարաճճի եմ, բայց` ոչ անկարգ: Դասերս հազվադեպ եմ սովորում, որովհետև համակարգիչը չի թողնում: Ամենաշատը սիրում եմ կենսաբանություն և այն դասավանդող ուսուցչուհուն, այդ առարկայի վրա եմ շատ չարչարվում, բայց սովորում եմ լարված վիճակում, սիրում եմ նաև ռուսաց լեզուն»: «Ես շատ անկեղծ եմ, երբեք չեմ խաբել ինձանից տարիքով մարդկանց, չեմ նախանձել ընկերներիս, բոլորի հետ մեղմ եմ, քաղաքավարի, երբեք չեմ էլ ստել մայրիկիս: Կարողանում եմ լավ սովորել, բայց մի անգամ հայոց լեզվից «անբավարար» եմ ստացել, հասկացել եմ սխալս, այն երբեք չի կրկնվի»:

                            Այս ինքնախոստովանությունը, որքան էլ դառը լինի, որ մտահոգության առիթ է տալիս, մյուս կողմից էլ բացահայտում է դեռահասներին` իրենց թերություններով հանդերձ, որը նպատակ ուներ շտկելու նրանց բնավորության բացասական կողմերը: Բայց նաև հիշողությանս մեջ որոշ աշակերտների անցած ամիսների բարձրաձայն արտահայտած խոսքերն են, ովքեր այսօր մեզ հետ չէին կամ չցանկացան անկեղծանալ. «Ես չարաճճի աշակերտուհի եմ, երբեմն ուզում եմ խանգարել դասերը» /Առուշանյան Արիաննա/: «Աշակերտը պետք է խելոք լինի, կարգապահ, ինձանից ի՞նչ աշակերտ» /Պետրոսյան Գևորգ/: «Ուսուցիչների կարծիքով` ես շատ հանգիստ եմ, բայց դա միայն դասերին, դասամիջոցներին շատ եմ աղմկում» /Պետրոսյան Դավիթ/: «Գրավորների ժամանակ երբեմն թաքուն արտագրում եմ, խոստանում եմ վերացնել...» /Իսրայելյան Միլանա/: «Երբեմն ձեռքերս եմ թափահարում, որ ինձ դաս հարցնեն, հուսով եմ կկարողանամ վերացնել, որ դիտողության չարժանանամ» /Հակոբջանյան Լյուբա/: «Չնայած միշտ էլ դասերս սովորում եմ, բայց այդքան էլ կարգապահ չեմ, երբեմն ինձ թաքուն նկարում եմ, սիրում եմ «սելֆի» անել» /Հովհաննիսյան Լուսինե/:

                            Ընթերցեցի այս երեխաների անկեղծ խոսքերը, բայց նաև մտքերի մեջ եմ, հուսամ` միասին կկարողանանք հաղթահարել այս բացասական գործոնները, որ ի հայտ եկան` նրանց անկեղծ արտահայտվելու 10-րոպեի ընթացքում:


                            http://www.usarmenianews.com/am-n-8239.html

                            Comment


                            • #15
                              Հաճախ պետք է լսենք մեր աշակերտներին: Նրանց մտահոգություններն են , որ պատասխան չգտնելով դառնում են չարության , ծուլության և այլ արատավոր երևույթների պատճառ: 2 տարի առաջ նոր ձևավորված դասարնի աշակերտներին, ծանոթանալու և միմյանց ծանոթացնելու նպատակով, առաջարկեցի նստել շրջանաձև և զրուցել: Յուրաքանչյուրը նախ իրեն էր ներկայացնում, ապա հարցեր ուղղում խմբի անդամներին կամ իր կողքինին: Երբ աշակերտներին բացատրեցի իրենց անելիքը, նրանցից ամենահամարձակն առաջարկեց, որ նախ ես անկեղծ պատասխանեմ իրենց հարցերին: Երբեմն մեր խոսքը մեր օրինակ , իրենց որպես անհատ ճանաչելուն ուղղված ջանքերը կարող են հրաշքներ գործել: Իմ կողմից այդ «մարտահրավերն» ընդունելը համարձակություն ներշնչեց և դասի նպատակը լիովին իրագործվեց: Այդ օրը նրանք հեռացանք դպրոցից եթե ոչ մտերմացած, գոնե միմյանց նկատմամբ հարգանքով լեցուն: Իհարկե նման զրույցներ մեծ զգուշավորություն են պահանջում. ուսուցչի ուղղորդումը խիստ կարևոր է՝ հարցերի կոռեկտ ձևակերպման, պատասխանների մեկնաբանման , աշակերտների միտքը հասակակիցներին հասկանալի դարձնելու, ճիշտ շեշտադրումներ անելու գործում:

                              Comment

                              Working...
                              X