Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ի՞նչ է անում դասղեկը դպրոցում

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #46
    Կարծում եմ բոլորս էլ համակարծիք ենք, որ ցանկացած ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է գործընթացի բոլոր մասնակիցների համագործակցությունը, դերերի ճիշտ ընկալումը: Բացառություն չէ նաև ուսումնադաստիարակչական գործընթացը: Երեխաներին օգնելու , մեր առջև դրված կրթական և դաստիարակչական խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ կողմերի անխափան, հոգատար և հետևողական աշխատանքը: Բայց նաև այս կամ այն մասնակցի ոչ լիարժեք ակտիվության դեպքում մենք՝ մանկավարժներս, միշտ էլ անձնվիրաբար փորձում ենք այլ ճանապարհ գտնել,լրացնել բացը գտնել խնդրի մեկ այլ լուծում: Եվ մենք դա սիրով ենք անում, քանզի մարդկային ճակատագրերի հետ գործ ունենք: :

    Comment


    • #47
      Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի Նաիրա հետաքրքիր և կիրառելի թեմա եք կիրառում , կցանկանայի դասի ընթացքում քննարկման դնել <<Եսասիրություն>>,
      <<Հաղորդակցման կուլտուրա>>, <<Երեխայի կայացումը որպես հասարակության անդամ>> և <<Երեխայի բնավորության ազդեցությունը հասարակության վրա>> ։
      Հարգելի Լիլիթ, շնորհակալություն առաջարկի համար: Ճի՞շտ եմ հասկանում, որ Ձեր առաջարկած թեմաների վերաբերում են նրան , թե ինչ դեր պետք է ունենա դասղեկը ՝ օրինակ՝ երեխաների մոտ հաղոդակցման կուլտուրայի ձևավորման գործում:

      Comment


      • #48
        Հաղորդակցումը մանկավարժական գործունեության կարևորագույն գործիքներից մեկն է: Ոչ ճիշտ հաղորդակցումը ծնում է վախ,անվստահություն, ուշադրության շեղում, հիշողության, խոսքի դինամկիայի, աշխատունակության խախտում, ինչի հետևանքվ աշակերտների մեջ թուլանում է ուսման նկատմամբ հետաքրքրությունը : Ուսուցչի հանդեպ անհարգալից վերաբերմունք է ձևավորվում, բանականաբար անհետաքրքիր է դառնում նաև դասավանդվող առարկան:

        Comment


        • #49
          Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի Նաիրա հետաքրքիր և կիրառելի թեմա եք կիրառում , կցանկանայի դասի ընթացքում քննարկման դնել <<Եսասիրություն>>,
          <<Հաղորդակցման կուլտուրա>>, <<Երեխայի կայացումը որպես հասարակության անդամ>> և <<Երեխայի բնավորության ազդեցությունը հասարակության վրա>> ։

          Հաղորդակցման առանձնահատկությունները, որոնք կարող են բերել հաճույք եւ ուրախություն, մարդկայնությունն ու ժողովրդավարություն ու հարգանք են ենթադրում: Խայտառակ, անհարգալից փոխազդեցությունը, անտեսումը եւ մանիպուլյացիան անընդունելի են են եւ չեն համապատասխանում հաղորդակցության սկզբունքներին, որոնք սովորաբար առաջնորդվում են մշակութային/ հաղորդակցման վարվելակերպին տիրապետող/ անձի կողմից:
          Թեման ընդգրկուն է, հիմնարար նշանակություն ունի աշակերտի՝ որպես հասարակության քաղաքակիրթ անդամ դաստիարակելու գործում:
          Եթե դիտարկենք խոսքի բառային բաղադրիչները , դրանց վրա ազդում են ընտանիքում հաճախ կիրառվող բառապաշարը, տարածաշրջանին բնորոշ բառապաշարը /բառբառային/: Երեխան ընտանիքից գալիս է արդեն ձևավորված բառապաշարով, հաղորդակցման մասին սեփական պատկերացումներով, որոնք միշտ չէ , որ հաճելի են կամ տեղավորվում են հաղորդակցման մշակույթ ունեցող անձի ընդունված պատկերացումների շրջանակներում: Հաճախ աշակերտին ,երբ նկատողություն եմ անում իրավիճակին ոչ հարիր բառ օգտագործելու համար, խիստ զարմանում է, թե ինչ է եղել , սովորական բառ է: Հետևաբար դասղեկի աշխատանքը այս ոլորտում չի կարող սահմանափակվել մեկ դասղեկական դասաժամի ընթացքում հաղորդակցման ընդունված վարվելակերպի կանոնների ներկայացմամբ:
          • Պետք է երբեմն ուշադիր լինել երեխաների անկաշկանդ զրույցին , ապա անհատապես զգուշացնել , թե ինչը կարող է իր զրուցակցի մոտ զայրույթ հարուցել, կամ տհաճության զգացողություն առաջացնել:
          • Յուրաքանչյուր կոնֆլիկտային իրավիճակ վերլուծել և դրա հիմքում մեծամասամբ կարելի է գտնել հաղորդակցման անհրաժեշտ հմտություններ չունենալու փաստը. բացատրել , ինչն էր սխալ:
          • Եվ իհարկե ,կկրկնվեմ , բայց իմ խորին համոզմունքն է , ուսուցչի, դասղեկի անձնական օրինակը կարևոր է : ինչպես մենք ենք խոսում, այնպես էլ մեզ են պատասխանում /իհարկե, դեպքեր կան , որ այս տրամաբանության մեջ չեն տեղավորվում/:

          Հաջորդիվ կանդրադառնամ նաև մյուս թեմաներին, եթե հետաքրքիր է:

          Comment


          • #50
            Այս հատվածում ուզում եմ անդրադառնալ մի կարևոր հարցի՝ վերլուծությանը , կամ դասղեկի կողմից իրականացված աշխատանքների գնահատմանը:
            Դասղեկի աշխատանքի ձևերն են
            • Կոլեկտիվ (սպորտային, արշավներ, հասարակական - օգտակար աշխատանքների կազմակերպում և այլն);
            • Խմբային (կլոր սեղան, դերային խաղ, այլն);
            • Անհատական (զրույցներ, քննարկումներ, խորհրդատվություն և այլն);
            • Ակտիվ ձևերը կրթության (նախագծերի և ծրագրերը ներկայացում, միջոցառումների կազմակերպում և այլն):

            Վերլուծական գործընթացը սկսվում է դասարանի հետ աշխատելու հենց առաջին օրվանից: Առաջին անգամ դասարան մտնելով դասղեկը ,կարելի է ասել ենթագիտակցաբար, գնահատում է աշակերտներին, փորձում է ծանոթութունն այնպես կազմակերպել, որ նախնական պատկերացում ունենա , թե ում հետ առաջիկայում ինչ աշխատանք է իրականացնելու: Ապա դասղեկը հարցումների, խմաբային աշխատանքների , դիտարկման միջոցով պարզում է աշակերտների ընդունակությունները, ուժեղ և թույլ կողմերը , ճանաչում շնորհալի աշակերտներին: Այստեղ դասղեկը կարող է սխալներ թույլ տալ` պակաս ակտիվ, ամաչկոտ աշակերտները կարող են երկար ժամանակ չնկատվել: Կամ նույնիսկ աշխատանքի բոլոր հնարավոր ձևերը կիրառելուց հետո էլ դասղեկը չի հասնում իր առջև դրված նպատակին: Ի՞նչ անել նման դեպքում:Նման սխալները թանկ են նստում դասղեկի վրա և փորձառու դասղեկը, իմ կարծիքով պետք է վերլուծության ենթարկի իր գործողությունները :Վերլուծությանը պետք է շատ լուրջ վերաբերվել , իրականացնել հիմնավորված սկզբունքներով, անհրաժեշտության դեպքում օգտվել փորձարկված մոդելներից, մասնագետների /հոգեբան, սոց. մանկավարժ/ խորհուրդներից, գործընկերների աջակցությանից: Սեփական աշխատանքի վերլուծությունը հնարավորություն է տալիս շտկել սխալները, ընտրել աշխատանքի առավել արդյունավետ ձևեր և հասնել ցանկալի արդյունքի:

            Comment


            • #51
              Ի՞սկ ինչ է վերլուծությունը և ինչպե՞ս պետք է այն իրականացնել: Այստեղ առաջարկում եմ օգտագործել այսպես կոչված SWOT վերլուծություն, ռազմավարական պլանավորման մեթոդ, որը սովորաբար վերաբերում է կազմակերպությունների հնարավորությունների գնահատմանը,բայց կարծում եմ նույն հաջողությամբ կիրառելի է նաև ուսումնադաստիրակչական գործընթացում : SWOT վերլուծությամբ առանձնացվում են գործոնների չորս հիմնական կատեգորիա.
              • S= Strengths, մեր կողմից ընտրված աշժխատանքի ձևի, մեթոդի ուժեղ կողմերը, դրական արդյունքների արձանագրում
              • W= Weaknesses, թույլ կողմերը կամ թերությունները։ Արգելակող կամ խանգարող բնութագրիչներ, որոնք թույլ չեն տալիս հասնել ցանկալի արդյունքի
              • O = Opportunities, հնարավորությունները։ Արտաքին միջավայրի գործոններ, որոնք կարող են ապագայում բարենպաստ ազդել մեր կողմից սահմանված նպատակների իրագործման վրա:
              • T = Threats, սպառնալիքները։ Արտաքին միջավայրի գործոններ, որոնք կարող են ապագայում թուլացնել մեր կողմից ընտրված աշխատանքի ձևի արդյունավետությունը:

              Comment


              • #52
                Ուսումնադաստիարակչական աշխատանքի վերլուծության արդյունքում դասղեկը պետք է որոշի՝
                ա) իր աշխատանքի արդյունավետությունը,

                բ) դասարանի աշխատանքի արդյունավետությունը,

                գ) դասարանում դասավանդող ուսուցիչների կողմից իրականացվող մանկավարժական աշխատանքի արդյունավետությունը,

                դ) օգտագործվող մանկավարժական միջոցների արդյունավետությունը,

                ե) դրանց ազդեցությունը արդյունքի վրա, զ) չօգտագործված հնարավորությունները:

                Comment


                • #53
                  Դասղեկը պլանավորում և իրականացնում է արտադասարանական աշխատանքներ: Արտադասարանական աշխատանքները նախապես մշակված միջոցառումներն են, որոնք հնարավորություն են տալիս կարգուկանոն հաստատել, ավելի հետևողականորեն կազմակերպել աշխատանքը:
                  Արտադասարանական աշխատանքների պլանավորման կանոնները
                  Արտադասարանական աշխատանքները պլանավորելիս անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ կանոններով.
                  1.Արտադասարանական միջոցառումները պետք է լինեն բազմազան իրենց ձևով և բովանդակությամբ, լինեն հետաքրքիր և զարգացնող:
                  2.Միջոցառումները պլանավորելիս պետք է հաշվի առնել երեխաների տարիքային և հոգեբանական առանձնահատկությունները:
                  3.Յուրաքանչյուր միջոցառում պետք է որոշակի նպատակ հետապնդի և ուղղված լինի կոնկրետ խնդիրների լուծմանը:
                  4.Արտադասարանական աշխատանքները պլանավորելիս պետք է հաշվի առնել դպրոցի դաստիարակչական համակարգի խնդիրներն ու նպատակներ, աշակերտների ու նրանց ծնողների կարծիքները:
                  5.Դաստիարակության պլանավորման ընթացքում պետք է առաջնային տեղ հատկացնել դպրոցի ավանդական միջոցառումներին:
                  4.Արտադասարանական աշխատանքների պլանավորմանը պետք է մասնակցեն նաև

                  Comment


                  • #54
                    Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Դասղեկը պլանավորում և իրականացնում է արտադասարանական աշխատանքներ: Արտադասարանական աշխատանքները նախապես մշակված միջոցառումներն են, որոնք հնարավորություն են տալիս կարգուկանոն հաստատել, ավելի հետևողականորեն կազմակերպել աշխատանքը:
                    Արտադասարանական աշխատանքների պլանավորման կանոնները
                    Արտադասարանական աշխատանքները պլանավորելիս անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ կանոններով.
                    1.Արտադասարանական միջոցառումները պետք է լինեն բազմազան իրենց ձևով և բովանդակությամբ, լինեն հետաքրքիր և զարգացնող:
                    2.Միջոցառումները պլանավորելիս պետք է հաշվի առնել երեխաների տարիքային և հոգեբանական առանձնահատկությունները:
                    3.Յուրաքանչյուր միջոցառում պետք է որոշակի նպատակ հետապնդի և ուղղված լինի կոնկրետ խնդիրների լուծմանը:
                    4.Արտադասարանական աշխատանքները պլանավորելիս պետք է հաշվի առնել դպրոցի դաստիարակչական համակարգի խնդիրներն ու նպատակներ, աշակերտների ու նրանց ծնողների կարծիքները:
                    5.Դաստիարակության պլանավորման ընթացքում պետք է առաջնային տեղ հատկացնել դպրոցի ավանդական միջոցառումներին:
                    4.Արտադասարանական աշխատանքների պլանավորմանը պետք է մասնակցեն նաև
                    Փորձեմ շարունակել...
                    Արտադասարանական աշխատանքների պլանավորմանը կարող են մասնակցել նաև ուսումնական գործընթացի մյուս մասնակիցները՝ առարկայական ուսուցիչները, ծնողները , դպրոցի այլ աշակերտներ, համայնքի ներկայացուցիչներ: Ամեն ինչ կախված է արտադպրոցական միջոցառման տեսակից և նպատակներից: Դասղեկի հմտությունը կայանում է նաև նրանում , որ ըստ անհրաժեշտության իրականացնի արտադասարանական միջոցառում՝ եթե նույնիսկ այն նախապես պլանավորված չէ:Դասղեկը նաև պետք է խրախուսի աշակերտների նախաձեռնողականությունը , նպաստի դպրոցական առօրյայի առավել հագեցած ու բազմաբնույթ լինելուն:

                    Comment

                    Working...
                    X