Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ի՞նչ է անում դասղեկը դպրոցում

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
new posts

  • #31
    Դավ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիկին Նատաշա, դուք ճիշտ եք ասում, բայց լավ գիտեք, որ շատ ծնողներ պարզապես ձևական մասնակցություն են ապահովում դասղեկական ժողովներին, իսկ դրանից հետո կարծես մոռանում են իրենց անելիքները, չեն հետևում իրենց երեխաներին: Ճիշտ է ծնողը պետք է մասնակցի ծնողական ժողովներին, սակայն շատ կարևոր է, որ դա չլինի պարզապես մասնակցության ապահովում, կարծում եմ, կարևորը, որ ծնողը լինի մասնակից և հետևողական իր երեխայի ուսումնադաստիարակչական գործընթացների նկատմամբ:
    Պատահում է, որ երբեմն իմ աշակերտներն են առաջարկում ծնողական ժողով հրավիրել: Ձգտում եմ իմ բոլոր արտադպրոցական միջոցառումներին հրավիրել ծնողներին, ովքեր մեծ սիրով մասնակցում են: Դա կարող է լինել իմ հեղինակային գրքերի շնորհանդեսներ, գրողների հետ հանդիպումներ, այցելություններ պատմամշակութային հուշարձաններ, տարբեր էքսկուրսիաներ:

    Հարգելի՛ Դավ, ես էլ դեմ եմ ձևական ծնողական ժողովներին, այն պիտի քննարկվող թեմա ունենա, երբեմն հրատապ հարցեր, որոնց դրական լուծում կտրվի համատեղ քննարկման արդյունքում:
    Նաև ինչքան աշակերտների, նույնքան էլ ծնողների հետ զգույշ եմ մեր հարաբերություններում, այն ձգտում եմ պահպանել բարձր պատասխանատվությամբ ու փոխադարձ հասկացվածությամբ՝ համոզված, որ միայն համատեղ համագործակցության դեպքում հաջողության կհասնենք:

    Comment


    • #32
      Նաիրա Բարիկյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Այսօր մեծ խնդիր ունենք ծնողական համայնքի գիտակցությանը հասցնելու այն փաստը, որ ծնող - դպրոց կապի թուլացումը միայն բացասաբար է անդրադառնում անգամ լավագույն աշակերտների վարքի ու առաջադիմության վրա: Հատկապես հայր-ծնողների դպրոցից հեռու լինելը, երեխայի դպրոցական առօրյայի մասին միայն երեխայից տեղեկանալը ,առավել հաճախ հանդիպող բացասական երևույթ է:
      Հարգելի՛ Նաիրա, Ձեր այս տողերը կարդացի, հիշեցի, թե ինչպես տարիներ առաջ ծնողական ժողով էի հրավիրել՝ միաժամանակ առաջարկելով աշակերտներին, որ նախընտրելի է հայր ծնողները ներկայանան: Հասկանալի է, որ հայրերը մի քիչ խստապահանջ են, և այդ ժողովը նրանց ներկայությամբ շատ ավելի արդյունավետ էր:

      Comment


      • #33
        Հարգելի՛ Նատաշա, Ձեր մեկնաբանությունը տեղին է, քանի որ ոչ միայն ծնողական ժողովներին են ձևական մասնակցություն են ունենում որոշ ծնողներ, այլ անգամ այդ ժողովներն են անցնում երբեմն ձևական: Իսկ ընդհանրապես պե՞տք են, արդյոք, ծնողական ժողովները, թե՞ դրանք կորցրել են արդեն իրենց արդիականությունը և գոյատևում են զուտ սովորույթի ուժով:
        Եթե նկատառենք այն տխուր ձևաչափը, որով անցկացվում են ծնողական ժողովները տարիներ ի վեր, ապա պարզապես կարելի է ասել, որ դրանք ժամանակի ավելորդ կորուստ են: Գաղտնիք չէ, որ որոշ դասղեկներ ընդհանրապես չեն պատրաստվում ծնողական ժողովներին: Նրանք այդ ընթացքում վերցնում են դասամատյանը և, ըստ սովորողների անվանացանկի, ծնողներին հաշվետվություններ ներկայացնում իրենց երեխաների հաջողությունների, արարքների և վարքի մասին: Այսինքն՝ ամեն բան ընթանում է ամենապարզունակ մակարդակով: Կարծում եմ, այստեղ մտածելու բան ունենք և պետք է հրաժարվենք ձևական ժողովներից, պետք է ժողովների ձևաչափը փոխվի:
        Last edited by Դավ; d.m.Y, H:i.

        Comment


        • #34
          Ծնողական ժողովները, պետք է թեմատիկ լինեն, ունենան հստակ նպատակներ և դրանց իրագործմանը հասնելու եղանակներ մշակվեն:
          Ընթացիկ առաջադիմությանը վերաբերող ժողովներին , սովորաբար հրավիրում եմ նաև դասավանդող ուսուցիչներին , քանի որ նրանք ոչ թե պարզապես թվանշանները կբարձրաձայնեն,այլ կասեն կոնկրետ իրենց առարկայի հետ կապված ինչ թերացումներ կամ առաջընթաց ունի երեխան:
          Օրինակ՝ նախորդ տարվա տարեվերջյան ծնողական ժողովը իրականացրել եմ հաշվետվության ֆորմատով, ներկայացրել եմ դպրոցական առօրյան , իմ կատարած աշխատանքները դասարանի հետ, երեխաների ձեռքբերումները:
          Նաև ընթացքում ունեցել եմ համակարգչային կախվածությանն ու դրա հաղթահարման թեմայով ծնողական ժողով:
          Այս օրինակները ներկայացրեցի փաստելու համար. այո, ժամանակները փոխվել են, և մեր մոտեցումները շատ հարցերում իսկապես վերանայման կարիք ունեն: Մեր աշխատանքում միօրինակությունը տեղ չունի: Իսկ ինչ վերաբերում է ,թե արդյո՞ք պետք են ծնողական ժողովները՝ միանշանակ այո: Դեռևս առավել արդյունավետ ծնող-ուսուվիչ համագործակցության ձև չեմ տեսնում: Իհարկե, ձևային և բովանդակային փոփոխություննեի կարիք կա:

          Comment


          • #35
            Պատահում է, որ երբեմն իմ աշակերտներն են առաջարկում ծնողական ժողով հրավիրել:---Ծնողական ժողովներ քիչ եմ կազմակերպում, առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ իմ գործը երեխայի հետ է և ոչ թե ծնողի: Սխալ արարքի համար պատասխանատվության պիտի ենթարկվի երեխան և ոչ թե ծնողը: Ըստ անհրաժեշտության առանձին ծնողների դպրոց եմ հրավիրում, այն էլ ոչ իմ խնդիրները լուծելու, այլ առանձին ուսուցիչների խնդրանքով:
            Ծնողական ժողովներ հրավիրում եմ տարվա մեջ 3 անգամ ` ուստարվա սկզբին ` սեպտեմբեր ամսին, առաջին և երկրորդ կիսամյակների ավարտին `արդյունքերն ամփոփելու, հաջրդ տարվա անելիքները մշակելու: Արտադպրոցական կամ արտադասարանական որևէ միջոցառում կազմակերպելիս անգամ նպատակահարմար եմ գտնում երեխաների անմիջական մասնակցությունը, դրանով ձեռք են բերում ինքնուրույնություն:
            Last edited by Հերմինե Խառատյան; d.m.Y, H:i.

            Comment


            • #36
              Դավ-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի՛ Նատաշա, Ձեր մեկնաբանությունը տեղին է, քանի որ ոչ միայն ծնողական ժողովներին են ձևական մասնակցություն են ունենում որոշ ծնողներ, այլ անգամ այդ ժողովներն են անցնում երբեմն ձևական: Իսկ ընդհանրապես պե՞տք են, արդյոք, ծնողական ժողովները, թե՞ դրանք կորցրել են արդեն իրենց արդիականությունը և գոյատևում են զուտ սովորույթի ուժով:
              Եթե նկատառենք այն տխուր ձևաչափը, որով անցկացվում են ծնողական ժողովները տարիներ ի վեր, ապա պարզապես կարելի է ասել, որ դրանք ժամանակի ավելորդ կորուստ են: Գաղտնիք չէ, որ որոշ դասղեկներ ընդհանրապես չեն պատրաստվում ծնողական ժողովներին: Նրանք այդ ընթացքում վերցնում են դասամատյանը և, ըստ սովորողների անվանացանկի, ծնողներին հաշվետվություններ ներկայացնում իրենց երեխաների հաջողությունների, արարքների և վարքի մասին: Այսինքն՝ ամեն բան ընթանում է ամենապարզունակ մակարդակով: Կարծում եմ, այստեղ մտածելու բան ունենք և պետք է հրաժարվենք ձևական ժողովներից, պետք է ժողովների ձևաչափը փոխվի:
              Իմ կարծիքով ծնողական ժողովները պարտադիր են, քանի որ դրանց անհրաժեշտությունը կա, ուղղակի այն ձևական բնույթ չպետք է կրի: Որպես դասղեկ՝ ուսումնական տարվա ընթացքում հարմար եմ գտնում հրավիրել չորս ծնողական ժողով, որին մասնակցում են համարյա իմ բոլոր ծնողները: Ծնողական ժողովների անհրաժեշտությունը կա, քանի որ այն ուսուցչի հետ ծնողին կապող օղակ է, չնայած երբեմն առանձին ծնողների հետ կապը պահպանվում է նաև տարբեր հանգամանքներից ելնելով:

              Բայց մյուս կողմից պատկերացնենք հակառակը, ենթադրենք ժողովներ չենք հրավիրում: Նման դեպքում դասղեկը, դասավանդող ուսուցիչները պետք է ունենան տարբեր ծնողների հետ հանդիպման համապատասխան ժամանակացույց, թե ամսվա ո՛ր օրը, ո՛ր ժամին, ու՛մ ծնողի հետ պիտի հանդիպել: Նույնիսկ կասկածում եմ, թե այդյո՞ք այսպիսի հանդիպումները անտեսողներ չեն լինի...

              Այստեղ արդեն մեզ համար շատ ավելի ժամանակատար աշխատանք է սպասվում ուսուցչի նվաստացուցիչ աշխատավարձով, որի շուրջը չեմ ուզում ծավալվել: Ու խոնարհումս բոլոր այն նվիրյալ ուսուցիչներին, ովքեր բարձր պատասխանատվությամբ այսօր սերունդ են կրթում:

              Comment


              • #37
                Հարգելի՛ Նատաշա, ես էլ եմ գտնում, որ ծնողական ժողովներն անհրաժեշտ են, պարզապես ձևաչափը պետք է փոխել, պետք է հրաժարվել ձևական մոտեցումներից: Կան որոշ գաղտնքներ և նրբություններ, որոնք պետք են հաջողված ծնողական ժողով անցկացնելու համար:
                Խնդրահարույց հարցերի քննարկման ժամանակ պետք է հենվել առավել կենսափորձ ունեցող ծնողների կյանքի և մանկավարժական փորձի, ծնողական կոմիտեի անդամների և դպրոցի խորհրդի կարծիքների վրա:
                Ծնողների հետ հարկավոր է խոսել հանգիստ և բարեհամբույր: Կարևոր է, որ բոլոր աշակերտների, այդ թվում և «ռիսկային խմբի» երեխաների ծնողները ժողովից գնան հավատով լցված դեպի իրենց երեխան:
                Ծնողական ժողովի ընթացքում մեր համատեղ աշխատանքի արդյունքը պետք է լինի այն, որ ծնողները դառնան ավելի վստահ այն բանում, որ իրենց երեխաների դաստիարակության հարցում կարող են հենվել մեր և դպրոցի մյուս ուսուցիչների աջակցության և օգնության վրա: Իսկ, որ Դուք տիրապետում եք այդ գաղտնիքներին և նրբություններին, անշուշտ, համոզված եմ, դեռ ավելին:
                Last edited by Դավ; d.m.Y, H:i.

                Comment


                • #38
                  Դավ-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի՛ Նատաշա, ես էլ եմ գտնում, որ ծնողական ժողովներն անհրաժեշտ են, պարզապես ձևաչափը պետք է փոխել, պետք է հրաժարվել ձևական մոտեցումներից: Կան որոշ գաղտնքներ և նրբություններ, որոնք պետք են հաջողված ծնողական ժողով անցկացնելու համար:
                  Խնդրահարույց հարցերի քննարկման ժամանակ պետք է հենվել առավել կենսափորձ ունեցող ծնողների կյանքի և մանկավարժական փորձի, ծնողական կոմիտեի անդամների և դպրոցի խորհրդի կարծիքների վրա:
                  Ծնողների հետ հարկավոր է խոսել հանգիստ և բարեհամբույր: Կարևոր է, որ բոլոր աշակերտների, այդ թվում և «ռիսկային խմբի» երեխաների ծնողները ժողովից գնան հավատով լցված դեպի իրենց երեխան:
                  Ծնողական ժողովի ընթացքում մեր համատեղ աշխատանքի արդյունքը պետք է լինի այն, որ ծնողները դառնան ավելի վստահ այն բանում, որ իրենց երեխաների դաստիարակության հարցում կարող են հենվել մեր և դպրոցի մյուս ուսուցիչների աջակցության և օգնության վրա: Իսկ, որ Դուք տիրապետում եք այդ գաղտնիքներին և նրբություններին, անշուշտ, համոզված եմ, դեռ ավելին:
                  Շատ ճիշտ եք, հարգելի՛ Դավ, կողմ եմ Ձեր վերոնշյալ ձևաչափը փոխելու առաջարկներին, որ այդ ժողովներն ավելի հետաքրքիր անցնեն, ծնողները շահագրգռված լինեն մասնակցելու, նաև ամենակարևորը՝ ծնողը պետք է վստահի ուսուցչին, տվյալ դեպքում՝ դասղեկին, որ իր երեխան ապահով ձեռքերում է: Ես այս թեմայի տակ, վստահության մասին է խոսքը, շուտով իմ նախորդ օրերի հրապարակումներից մեկը կտեղադրեմ:

                  Comment


                  • #39
                    Ծնողը խնդրում էր մանկավարժիս միջամտությունը...

                    Հեռախոսի մյուս կողմից անհանգիստ ձայնն ինձ ասում էր, որ երեխան չի ուզում դպրոց հաճախել: Պատճառը պարզ չէր, երբ նրա մոտ միտք էր ծագել, թե ընդհանրապես ինչու՞ են երեխաները դպրոց գնում, և հարմար էր գտել օրերով տանը նստել, միայն հեռու մնար դաս սովորելու ամենօրյա պարտականությունից: Ծնողը խնդրում էր մանկավարժիս միջամտությունը:

                    Անմիջապես հարցրի, թե ինչպես կարող եմ կապվել երեխայի հետ: Հեռախոսահամարը ձեռքիս էր, մնում էր ինչ-որ բան մտածել: Շուտով ինձ արձագանքում է մի շատ դուրեկան ձայն: Ես զրուցում եմ նրա հետ մտերմական, իմ խոսքերում կարոտ կար մեկի հանդեպ, ում օրերով չէի տեսել, ափսոսանք կար խոսքիս մեջ, որ նա բացակայում է, խորհուրդ կար իմ խոսքում, որ դասերի բացթողումը լուրջ հետևանքներ կունենա նրա ուսումնառության ընթացքի վրա:

                    Նա պարելու, երգելու լավագույն շնորհ ուներ, բազմիցս հիացրել էր մեզ: Ասմունքում էր երբեմն արտահայտիչ, չնայած չէր սիրում անգիր սովորել: Դասերի հանդեպ անտարբեր էր, բայց պարում էր հիացնելու չափ, երգում էր հյութեղ:

                    Մեր խոսակցությունը շատ մեղմ էր ընթանում, անկեղծ: Երբեմն ծիծաղի կտորներ էին հասնում ինձ հեռախոսի մյուս կողմից, երբեմն՝ զարմանք արտահայտող խոսքեր...Դա մի զրույց էր տարածության մեջ դեռահասի և ուսուցչուհու, ու երկուսս էլ բավարարված զգացինք, երբ փոխադարձ հասկացվածություն կար մեր միջև: Մենք հասկացանք, որ շտկված է ամեն ինչ, այն բոլոր «արգելքները» վերացված են, որ նրան այդ օրերին «հեռացրել էին» դպրոցից: Իրավիճակը հարթված էր, բայց որո՞նք են պատճառները, որ երեխան երբեմն հրաժարվում է դպրոց հաճախելուց: Ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերության մեջ փորձում եմ գտնել այն «ոսկե միջինը», որի հարթության վրա պետք է մնա մեզանից յուրաքանչյուրը:

                    Ընտանեկան պայմաննե՞րը, թե՞ ծնողների կողմից նրան ուղղված ոչ վայելուչ վարվելակե՞րպը: Աշակերտի ծուլությու՞նը դասերի հանդեպ, որ չի կարողանում հաղթահարել, թե՞ պարապ մնալու անհագուրդ ծարավը, որից կտրվում է նա, երբ դպրոց է հաճախում: Կամ գուցե այդ երեխայի հանդեպ իր շրջապատի ընկերական միջավայրի ոչ բարյացակամ վերաբերմու՞նք կա, որ տանում է նրան մեկուսացման... Թե՞ դասավանդող ուսուցիչ կա, ում դասերից խուսափու՞մ է աշակերտը:

                    Շուտով դպրոց հաճախող այդ աշակերտի հետ ես առերես զրուցում եմ: Նա մերժում է բոլոր բացասական ազդեցությունները, որ կարող են ներգործել իր վրա: Կողքին նստող աշակերտուհին հաստատում է նման երևույթների բացակայությունը, համադասարանցիները դրական որակներով են բնութագրում դասարանի տաղանդաշատ աշակերտին, ով բոլորի հետ համերաշխ է, հարգանքով լեցուն:

                    Այս անգամ իմ գրառման «հերոսը» անհայտ կմնա, դասարանն էլ չեմ նշում: Կարևորը ծնողի գոհունակությունն էր, որ վերջապես երեխան դպրոց է հաճախում, որով էլ տրվում են բոլոր անհասկանալի հարցերի պատասխանները:

                    http://www.usarmenianews.com/am-n-9973.html

                    Comment


                    • #40
                      Տեղին է ասված, ՈՒսուցիչը, ով տիրապետում է կամ ունի լավ մանկավարժական և մասնագիտական որակներ, կարող է լիարժեք լուծել իր առջև դրված խնդիրը` դաստիարակել և գիտելիքներով զինել աշակերտներին: Սակայն պարզ է մի հանգամանք ևս. դպրոցը չի կարող կազմակերպել և իրագործել ամբողջ աշխատանքը, եթե ընտանիքը ևս շահագրգռված չէ այդ հարցում:

                      Comment


                      • #41
                        Դավ-ի խոսքերից Նայել գրառումը
                        Տեղին է ասված, ՈՒսուցիչը, ով տիրապետում է կամ ունի լավ մանկավարժական և մասնագիտական որակներ, կարող է լիարժեք լուծել իր առջև դրված խնդիրը` դաստիարակել և գիտելիքներով զինել աշակերտներին: Սակայն պարզ է մի հանգամանք ևս. դպրոցը չի կարող կազմակերպել և իրագործել ամբողջ աշխատանքը, եթե ընտանիքը ևս շահագրգռված չէ այդ հարցում:
                        Շնորհակալությունս Ձեզ՝ այս հասկացված երկխոսության համար: Իսկապես, ընտանիքը ևս պետք է շահագրգռված լինի, այն դպրոցի ամենամերձավոր օգնականն է, որովհետև այնտեղ է դրվում երեխայի վարքի ու բնավորության, այդ թվում նաև գիտակցական կարգապահական հմտությունների ձևավորման հիմքը: Որպեսզի դպրոցում դաստիարակության գործը լինի արդյունավետ, ուսուցիչները պետք է մոտիկից իմանան ընտանիքների մասին` ընտանեկան պայմանները, նյութական ապահովվածությունը, կուլտուրական մակարդակը, ընտանիքի անդամների հարաբերությունները միմյանց և ուրիշների հետ, իմանան` ո՞վ է զբաղվում երեխաների դաստիարակությամբ, ո՞վ ավելի շատ ազդեցություն ունի նրանց վրա, ծանոթ լինեն ծնողների մանկավարժական պատրաստականությանը, տեղյակ լինեն դաստիարակության դրվածքին ընտանիքում, իմանան ծնողների և երեխաների անհատական առանձնահատկությունները և այդ ամենի հիման վրա որոշեն յուրաքանչյուրին ներկայացվող պահանջները, նրանց նկատմամբ ցուցաբերեն տարբերակված մոտեցում, առանց որի հնարավոր չէ հաջողությամբ իրականացնել անձի ձևավորման գործընթացը:

                        Comment


                        • #42
                          Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Շնորհակալությունս Ձեզ՝ այս հասկացված երկխոսության համար: Իսկապես, ընտանիքը ևս պետք է շահագրգռված լինի, այն դպրոցի ամենամերձավոր օգնականն է, որովհետև այնտեղ է դրվում երեխայի վարքի ու բնավորության, այդ թվում նաև գիտակցական կարգապահական հմտությունների ձևավորման հիմքը: Որպեսզի դպրոցում դաստիարակության գործը լինի արդյունավետ, ուսուցիչները պետք է մոտիկից իմանան ընտանիքների մասին` ընտանեկան պայմանները, նյութական ապահովվածությունը, կուլտուրական մակարդակը, ընտանիքի անդամների հարաբերությունները միմյանց և ուրիշների հետ, իմանան` ո՞վ է զբաղվում երեխաների դաստիարակությամբ, ո՞վ ավելի շատ ազդեցություն ունի նրանց վրա, ծանոթ լինեն ծնողների մանկավարժական պատրաստականությանը, տեղյակ լինեն դաստիարակության դրվածքին ընտանիքում, իմանան ծնողների և երեխաների անհատական առանձնահատկությունները և այդ ամենի հիման վրա որոշեն յուրաքանչյուրին ներկայացվող պահանջները, նրանց նկատմամբ ցուցաբերեն տարբերակված մոտեցում, առանց որի հնարավոր չէ հաջողությամբ իրականացնել անձի ձևավորման գործընթացը:
                          Ճիշտ և տեղին եք մեկնաբանում հարգելի՛ Նատաշա: Յուրաքանչյուր ընտանիքում ծնողի պարտականությունը պիտի լինի նաև բարձր գնահատել ուսումը, այն դարձնել նպատակ, երեխաների աչքերում հաջողության հասնելու միակ միջոց: Կարծում եմ, որ նման պայմաներում ընտանիք-դպրոց փոխհարաբերությունն կարելի է համարել կայացած:
                          Ընտանիքն ու դպրոցը հասարակության անքակտելի տարրերն են: Դրանք անմիջականորեն կապված են հասարակության հետ: Այդ կապն ինքնըստինքյան գործում է, քանի որ ընտանիքն ու դպրոցը իրենց բուն իմաստով հասարակության կրթության և դաստիարակության օջախներն են, հասարակական կառույցները: ժամանակին նշել է Մուրացանը. <<Ընտանիքը հասարակության հիմքն է, չկա ընտանիք՝ չկա հասարակություն>>: Ընտանիքում և դպրոցում են ծնունդ առնում, ձևավորվում և զարգանում մատաղ սերունդը, որը հետագայում ինքը պետք է կոչվի հասարակություն: Ընտանիք-դպրոց և հասարակություն փոխհարաբերության մեջ կողմերից յուրաքանչյուրը յուրովի գտնվում է պատասխանատվության մեջ մյուսների նկատմամբ: Դպրոցի և ընտանիքի խնդիրը անհատի ձևավորումն է, ով իր մարդկային, մասնագիտական հատկանիշներով, ինչպես նաև քաղաքացիական արժանիքներով համապատասխանում է արդի հասարակության պահանջներին: Իսկ հասարակությունը իր հերթին պարտավոր է գնահատել և պահպանել կրթօջախները` հատկապես դպրոցները, հնարավորության սահմաններում աջակցել ընտանիքներին թե՛ ֆինանսապես, թե՛ բարոյահոգեբանական առումով:
                          Last edited by Դավ; d.m.Y, H:i.

                          Comment


                          • #43
                            Նաիրա Բարիկյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Ի՞նչ է անում դասղեկը դպրոցում, ո՞րն է նրա դերը անձի և կոլեկտիվի ձևավորման գործում: Դասղեկի պատսխանատու և առաջին հայացքից չերևացող աշխատանքը բազմաբնույթ է: Հատկապես ավագ դպրոցում դասղեկների աշխատանքի որակից է նաև կախված ուսումնական գործընթացի հաջողությունը: Ի վերջո, ի՞նչ է անում դասղեկը.
                            1. Դասղեկն ու դասավանդող ուսուցիչները
                             Փոխհամագործակցում է առարկայական ուսուցիչների հետ, ուսումնական գործընթացում դասղեկը հանդես է գալիս և որպես կազմակերպիչ, և համակարգող:
                             Նա ծանոթացնում է առարկայական ուսուցիչներին սովորողների, նրանց ընտանքիների վերաբերյալ իր անձնական վերլուծության արդյունքների: /Այս կետը կարող է նաև վիճելի լինել, քանզի ընտանեկան կյանքի հետ կապված հարցերում պետք է շատ զգուշավոր լինել, չհավաքել ավելորդ տեղեկատվություն և առավել ևս չքննարկել: /
                             Նա, առարկայական ուսուցիչների հետ համատեղ, կազմակերպում է սովորողների ուսումնական ձեռքբերումները, խթանող և նրանց ինքնարտահայտմանը ապահովող անհրաժեշտ ռեսուրսների, միջոցների բացահայտումը:
                             Նա կարգավորում է ծնողների և առարկայական ուսուցիչների միջև հարաբերությունները:
                             Դասղեկը ընդգրկում է առարկայական ուսուցիչներին, ծնողներին , համայնքի ներկայացուցիչներին և այլոց դասարանական և արտադասարանական միջոցառումների պլանավորման գործում, հրավիրում է նրանց ծնողական ժողովների, ծնողների հետ հանդիպումների, դասղեկական դասերի և այլն:
                            Շարունակելի...
                            Հարգելի Նաիրա հետաքրքիր և կիրառելի թեմա եք կիրառում , կցանկանայի դասի ընթացքում քննարկման դնել <<Եսասիրություն>>,
                            <<Հաղորդակցման կուլտուրա>>, <<Երեխայի կայացումը որպես հասարակության անդամ>> և <<Երեխայի բնավորության ազդեցությունը հասարակության վրա>> ։

                            Comment


                            • #44
                              Դպրոցը պահանջում է, որ ծնողները դաստիարակեն երեխաներին, իսկ ծնողներն այդ բանը սպասում են դպրոցից:
                              Դպրոցում ուսուցիչը սովորեցնում ու դաստիարակում է, իսկ հայրն ու մայրը ոչ միայն դաստիարակում են, այլ ապրում են երեխաների հետ, նրանք հաղորդակցվելու, տարբեր իրավիճակներում գործելու, քննարկելու, երեխաների վրա նեգործելու ավելի լայն հնարավորություններ ունեն: Ընտանիքը, կենցաղը, կենցաղային հարաբերությունները կայուն են, այստեղ համախմբվում են տարբեր տարիքի, տարբեր կենսափորձ ու մասնագիտգություններ ունեցող մարդիկ: Որքան հարուստ է ընտանիքի անդամների կենսափորձը, այնքան ավելի ուժեղ է ընտանիքի դրական ազդեցությունը երեխայի դաստիարակության վրա: Ծնողների սերը, փոխադարձ հարգանքը, փոխհամաձայնությունը, փոխադարձ վստահությունը, հոգատարությունը միմյանց նկատմամբ ձևավորում են երեխայի բարոյական որակները: Երեխայի դաստիարակության վրա մեծ դեր են խաղում ընտանեկան ավանդույթները. << ընտանեկան խորհուրդը>> ասվածի ավագույն օրինակն է, երբ ընտանիքի բոլոր անդամներն ընթրում են միասին և սեղանի շուրջ քննարկում ընտանիքին վերաբերող հարցեր : Ընտանեկան գեղեցիկ ավանդույթ է միսաին որևէ ֆիլմ դիտելը, բարձրաձայն որևէ հատված ընթերցելը :

                              Comment


                              • #45
                                Դպրոցում ուսումնադաստիրակչական աշխատանքների կազմակերպման գործընթացում կարևոր դերերից մեկը հատկացվում է դասղեկին: Դպրոցի կանոնադրության մեջ սահմանված դասղեկի պարտականությունները ենթադրութմ են ոչ միայն դաստիրակչական այլ նաև ուսումնամեթոդական աշխատանք, բացահայտելու համար դասարանի աշակերտների ուսումնական հաջողությունները և դժվարությունները, դրանք հետագայում դասավանդող ուսուցիչների, ծնողների և աշակերտների հետ վերլուծելու, և հաղթահարելու նպատակով համապատասխան որոշումներ կայացնելու համար:

                                Այդ աշխատանքում հաջողությունը մեծապես կախված է այն բանից, թե որքանով դասղեկը խորը կթափանցի երեխաների ներքնաշխարհը, ինչպես կմբռնի նրանց ապրումների ու վարքի մոտիվները: Աշակերտներին ուսումնասիրելը դասղեկի պարտականությունն է: Նա դպրոցականին ուսումնասիրում է դասի ժամանակ և դասից հետո: Այդ ուսումնասիրությունը շարունակվում է դասարանի ղեկավարման դասղեկի ողջ գործունեության ընթացքում և կազմում է շատ կարևոր օղակ ամբողջ դաստիարակչական աշխատանքի համակարգում: Նման ուսումնասիրության հիման վրա հնարավոր է գտնել դասարանի կոլեկտիվի և առանձին աշակերտի վրա դաստիարակչական ներգործման ավելի արդյունավետ ձևեր և մեթոդներ: Դպրոցականի անձն ուսումնասիրելու հիմնական մեթոդներից մեկը նրա գործունեությանն ու վարքին հետևելն է: Միաժամանակ, որպես լրացուցիչ մեթոդներ, օգտագործվում են աշակերտների, տվյալ դասարանում աշխատող ուսուցիչների և աշակերտների ծնողների հետ անցկացվող զրույցները: Աշակերտին դիտարկելը առանձնապես արժեքավոր նյութ է տալիս իրենց գործունեության ընթացքում: Իրենց բնավորությունը, ունակությունները և ձիրքերն ավելի լրիվ չափով աշակերտները բացահայտում են դասերի ժամանակ, հանրօգուտ աշխատանքում և հասարակական հանձնարարություններ կատարելիս: Հետևապես հարկավոր է ուշադիր լսել աշակերտների պատասխանները դասերի ժամանակ, վերլուծել այդ պատասխանները, բացահայտել աշակերտների հիշողության և մտածողության առանձնահատկությունները, այնպիսի հատկությունների առկայությունը նրանց մեջ, ինչպիսիք են` ջանասիրությունը, կարգապահությունը, համառությունը ուսումնական աշխատանքում: Դրա հետ մեկտեղ պետք է աշակերտներին հետևել նաև կյանքի ուրիշ դեպքերում` խաղերի, զբոսանքների, էքսկուրսիաների, խմբային պարապմունքների, դասարանական ժողովների ժամանակ:

                                Դասղեկը նպաստում է իր դասարանում դասավանդող ուսուցիչների մոտ, պետական չափորոշիչներին համապատասխան, միասնական մանկավարժական մոտեցման ձևավորմանը, վարում է դասարանին վերաբերվող պետական փաստաթղթերը, դպրոցի տնօրինությանը ներկայացնում դասարանի առաջադիմության, վարքի մասին տեղեկատվություն:

                                Comment

                                Working...
                                X