Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ի՞նչ է անում դասղեկը դպրոցում

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Նաիրա Բարիկյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաճախ պետք է լսենք մեր աշակերտներին: Նրանց մտահոգություններն են , որ պատասխան չգտնելով դառնում են չարության , ծուլության և այլ արատավոր երևույթների պատճառ: 2 տարի առաջ նոր ձևավորված դասարնի աշակերտներին, ծանոթանալու և միմյանց ծանոթացնելու նպատակով, առաջարկեցի նստել շրջանաձև և զրուցել: Յուրաքանչյուրը նախ իրեն էր ներկայացնում, ապա հարցեր ուղղում խմբի անդամներին կամ իր կողքինին: Երբ աշակերտներին բացատրեցի իրենց անելիքը, նրանցից ամենահամարձակն առաջարկեց, որ նախ ես անկեղծ պատասխանեմ իրենց հարցերին: Երբեմն մեր խոսքը մեր օրինակ , իրենց որպես անհատ ճանաչելուն ուղղված ջանքերը կարող են հրաշքներ գործել: Իմ կողմից այդ «մարտահրավերն» ընդունելը համարձակություն ներշնչեց և դասի նպատակը լիովին իրագործվեց: Այդ օրը նրանք հեռացանք դպրոցից եթե ոչ մտերմացած, գոնե միմյանց նկատմամբ հարգանքով լեցուն: Իհարկե նման զրույցներ մեծ զգուշավորություն են պահանջում. ուսուցչի ուղղորդումը խիստ կարևոր է՝ հարցերի կոռեկտ ձևակերպման, պատասխանների մեկնաբանման , աշակերտների միտքը հասակակիցներին հասկանալի դարձնելու, ճիշտ շեշտադրումներ անելու գործում:
    Հարգելի՛ Նաիրա, կարդացի Ձեր տողերը, ու հիշողությանս մեջ անցած օրերի իմ հարցումն էր աշակերտներին, նաև մտահոգությունս նրանց մասին, երբ անսպասելիորեն անկեղծացան նրանք: «Ո՞վ եմ ես» հարցումը անկեղծանալու հրաշալի թեմա էր, որտեղ յուրաքանչյուրը ներկայացավ իր դրական ու բացասական բնավորության գծերով, բայց կային տողեր, որ մտորելու տեղիք տվեցին: «Ինձ համար ամենադժվարը ապրելն է»,-կարդացի առաջին նախադասությունն ու կանգ առա…

    Մի՞թե այս տարիքի դպրոցականի համար կյանքն իր հետաքրքրությունը չունի. «Դժվար է ասելը, բայց կարծես կյանքի հոգնածություն ապրած լինեմ: Շատ շուտ եմ հուզվում` նույնիսկ ամեն փոքր բանից, երբեմն էլ սկսում եմ լացել: Ինձ նաև ասում են` մի ամբողջ կյանք ապրած մարդ ես»:

    Ընթերցում եմ մեկ ուրիշ աշակերտուհու տողեր, տեսնում եմ, որ նա էլ սրտի անկեղծ խոսք է գրել, երբեմն լավատեսական տողերին միահյուսված` տխրալից մտքեր. «Ինձ թվում է` ես ծնվել եմ աշխարհ կառավարելու համար, բայց միևնույն ժամանակ, ես ինձ դժբախտ եմ համարում, իսկ դրա մասին իմ շրջապատում մինչև հիմա ոչ ոք չգիտեր»:

    http://usarmenianews.com/am-n-5486.html

    Comment


    • #17
      Այսօրվա աշակերտները գրեթե ամեն ինչ ունեն, բյաց հիմնականում ավելի քիչ երջանիկ են քան նրանց հասկակաիցները տարիներ առաջ: Պատճառը ինֆորմացիայի չկարգավորված հոսքն է , վիրտուալ և իրական կյանքերի միջև բախումը, ժամանակակից ընտանիքի ճգնաժամը, շատացող ամուսնալուծությունները, նորմալ շփման և երեխայի անձին ուղղված պատշաճ ուշադրության բացակայությունը և այլն:
      Արդյունքում` անքնություն անվստահություն սեփական անձի և շրջապատի նկատմամբ, բացասական ինքնագնահատական, միայնակության զգացողություն: Այստեղ է , որ մենք կարևոր անելիք ունենք՝ լսել ,հասկանալ, օգնել:

      Comment


      • #18
        Դասղեկը ձևավորում է աշակերտական կոլեկտիվ, ուղղություն տալիս նրա աշխատանքին, աևտադպրոցական , արտադասարանական միջոցառումների աշխատանքների միջոցով նպաստում է սովորողների աշխարհայացքի, աշխարհըկալման ձևավորմանը: Դասղեկի կարևորագույն գործառույթներից մեկը սովորողների մեջ ուսման նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի դաստիարակումն է: Հոգ է տանում իր դասարանի աշակերտների առողջության պահպաման մասին:

        Խորհուրդներ դասղեկներին .

        Շատ ժամանակ անցկացրեք դասարանի հետ:
        Մտերմիկ զրույցներ ունեցեք երեխաների հետ:
        Պարբերաբար անցկացրեք դասղեկական ժամեր տղաների հետ առանձին,աղջիկների հետ առանձին:
        Մի' վիրավորեք որևէ մեկին, հատկապես դասընկերների ներկայությամբ:
        Աշակերտներին սովորեցրեք ինքնուրույն լինել:
        Վստահեք Ձեր աշակերտներին:
        Արտադպրոցական որևէ միջոցառում / էքսկուրսիա, ուխտագնացություն, կինո, թատրոն/ կազմակերպելիս հաշվի առեք դասարանի սովորողների կարծիքը :

        Comment


        • #19
          Հերմինե Խառատյան-ի խոսքերից Նայել գրառումը

          Խորհուրդներ դասղեկներին .

          Շատ ժամանակ անցկացրեք դասարանի հետ:
          Մտերմիկ զրույցներ ունեցեք երեխաների հետ:
          Պարբերաբար անցկացրեք դասղեկական ժամեր տղաների հետ առանձին,աղջիկների հետ առանձին:
          Մի' վիրավորեք որևէ մեկին, հատկապես դասընկերների ներկայությամբ:
          Աշակերտներին սովորեցրեք ինքնուրույն լինել:
          Վստահեք Ձեր աշակերտներին:
          Արտադպրոցական որևէ միջոցառում / էքսկուրսիա, ուխտագնացություն, կինո, թատրոն/ կազմակերպելիս հաշվի առեք դասարանի սովորողների կարծիքը :
          Իրավացի եք, շատ կարևոր է հաշվի առնել երեխաների նախասիրությունները, հետաքրքրությունները արտադպրոցական միջոցառումներ կազմակերպելիս: Նախապես պետք է զրույց ունենալ աշակերտների հետ այցի նպատակների, տվյալ վայրում կամ հաստատությունում վարվելաձևի կանոնների մասին:

          Comment


          • #20
            Դասղեկը նաև

            • հանրակրթական դպրոցի մանկավարժական խորհրդի քննարկմանն է ներկայացնում սովորողին կարգապահական տույժի ներկայացնելու հարցը.
            • արգելում է սովորողների, ուսուցիչների և ծնողների այն նախաձեռնությունները, որոնք կարող են սովորողի առողջության, կյանքի համար վտանգ պարունակել, ինչպես նաև խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացումը
            • Ուսուցիչներից ստացած տեղեկության հիման վրա, կատարում է իր դասղեկական դասարանի յուրաքանչյուր աշակերտի ակադեմիական առաջադիմության, դասերին ներկա գտնվելու ու վարքագծի վերլուծություն և տարեվերջին գրում է յուրաքանչյուր աշակերտի համառոտ բնութագիրը: Բնութագրում պետք է արտահայտվեն աշակերտի ուժեղ կողմերը, նրա հաջողությունները` ինչպես ակադեմիական, այնպես էլ սոցիալական հարաբերությունների տեսակետից, նրա մասնակցությունը խմբակների աշխատանքներին, սպորտային մրցումներին և այլ տեսակի միջոցառումներին, աշակերտի ակադեմիական, ֆիզիկական, հուզական ու սոցիալական զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող հարցերը, որոնց հաշվի առնելն օգտավետ կլինի աշակերտի համար:
            • Աշակերտի` այլ դպրոց տեղափոխվելու դեպքում, դասղեկը պետք է պատրաստի տեղեկություններ ինչպես նրա ակադեմիական առաջադիմության, այնպես էլ հաճախման մասին:
            • Ստեղծում է համապատասխան պայմաններ աշակերտների հնարավորությունների, տաղանդի բացահայտման, աշակերտների ներքին ուժերի գործարկուման ու նրա տաղանդի, ներքին ուժերի բացահայտման

            Comment


            • #21
              Դասղեկի աշխատանքում մեծ տեղ է գրավում փոխհարաբերությունների ճիշտ կազմակերպումը. կարևոր է ապահովել ուսուցիչ - աշակերտ, ուսուցիչ - ծնող, դասղեկ - ուսուցիչ - աշակերտ, դասղեկ - աշակերտ - ծնող կապը : Տարրական դասարանում այդ կապը դեռևս պահպանվում է . ծնողները գրեթե ամեն օր դպրոցում են, դասվարի հետ պարբերաբար զրույցներից գիտեն, թե իրենց երեխաներն ինչպես են սովորում, ինչպես են իրենց դրսևորում դասերի ընթացքում կամ դասամիջոցներին, 5 -րդ դասարանից սկսած այդ կապը քիչ -քիչ թուլանում է . ծնողները դպրոց այցելում են ժողովից ժողով, ինչը կարծում եմ, սխալ է: Անկախ դպրոցականի տարիքից ` ծնողը պարտավոր է հաճախակի այցելել դպրոց. սա երեխային նաև զգաստ է պահում:

              Comment


              • #22
                Հերմինե Խառատյան-ի խոսքերից Նայել գրառումը
                5 -րդ դասարանից սկսած այդ կապը քիչ -քիչ թուլանում է . ծնողները դպրոց այցելում են ժողովից ժողով, ինչը կարծում եմ, սխալ է: Անկախ դպրոցականի տարիքից ` ծնողը պարտավոր է հաճախակի այցելել դպրոց. սա երեխային նաև զգաստ է պահում:
                Իսկ ավագ դպրոցում, անգամ այցելելու և տեղեկանալու պարագայում, ծնողը դժվարանում է գտնել ազդման լծակներ,չի կարողանում ազդել երեխայի վարքի կամ առաջադիմության վրա: Այստեղ ևս դասղեկը կարող է իր դրական դերակատարումն ունենալ:

                Comment


                • #23
                  Իսկ ով կարող է լինել դասղեկ, ինչ է պետք դասղեկ լինելու համար:

                  Comment


                  • #24
                    Դավ-ի խոսքերից Նայել գրառումը
                    Իսկ ով կարող է լինել դասղեկ, ինչ է պետք դասղեկ լինելու համար:
                    Ինձ թվում է ամեն մի ուսուցիչ չի կարող նշանակվել դասղեկ կամ իրականացնել նրա գործառույթները: Դասղեկ կարող է լինել, ակտիվ, հետաքրքրվող, համբերատար, հոգատար ուսուցիչը: Դասղեկն ուսուցիչ է, ով իր անփոխարինելի տեղը ունի երեխայի և նրա ընտանիքի կյանքում: Դասղեկը պարտավոր է ներթափանցել իրեն վստահված աշակերտական կոլեկտիվի կյանքի հետ կապված կարևոր իրադարձությունների մեջ,հետևել սովորողների փոխհարաբերություններին, նրանց մեջ ձևավորել բարեկամական հարաբերություններ: Նա պետք է ամեն ինչում, նույնիսկ արտաքին տեսքով սովորողների համար օրինակ ծառայի:Դասարանի ղեկավարը իր գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար պետք է լավ իմանա երեխաների հետ տարվող հոգեբանամանկավարժական աշխատանքի հիմունքները, ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաները, դաստիարակչական աշխատանքի մեթոդաբանությունը: Հատկապես, երբ թվարկում ենք թե ինչ պետք է անի դասղեկը դպրոցում, տեսնում ենք , թե ինչ հսկայական պատասխանատվություն է դասղեկ լինելը: Երբեմն մտածում եմ , որ դասղեկ- ուսուցիչը պետք է ունենա սահամանափակ թվով դասաժամաեր, որպեսզի կարողանա լիարժեք զբաղվել դասղեկական աշխատանքով: Իհարկե, այստեղ արդեն չի կարող գործել վարձատրման այն մեխանիզմը, որը կա հիմա:
                    Վերջին խմբագրողը՝ Նաիրա Բարիկյան; 17-03-19, 13:49.

                    Comment


                    • #25
                      Ավելին՝ դասղեկ պետք է նշանակվի տվյալ դասարանում պարապող ուսուցիչներից, ով տվյալ դպրոցում ունի առնվազն 3 տարվա դասավանդման փորձ: Ցանկալի է, որ դասղեկ նշանակելիս դպրոցի տնօրենությունը հաշվի առնի տվյալ դասարանի աշակերտների և ծնողների կարծիքը:
                      Վերջին խմբագրողը՝ Դավ; 17-03-19, 14:04.

                      Comment


                      • #26
                        Շատ ժամանակ դասղեկի պարտականությունները դիտվում են որպես լրացուցիչ աշխատանք` իր հիմնական ուսուցչական աշխատանքների նկատմամբ: Իմ կարծիքով դասղեկի աշխատանքը լիարժեք , հիմնական աշխատանք է, իսկ դասարանում դասավանդելը պարտադիր և կարևոր պայման է , աշակերտներին տարբեր իրավիճակներում էլ ավելի լավ ճանաչելու համար:

                        Comment


                        • #27
                          Հերմինե Խառատյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          5 -րդ դասարանից սկսած այդ կապը քիչ -քիչ թուլանում է . ծնողները դպրոց այցելում են ժողովից ժողով, ինչը կարծում եմ, սխալ է: Անկախ դպրոցականի տարիքից ` ծնողը պարտավոր է հաճախակի այցելել դպրոց. սա երեխային նաև զգաստ է պահում:
                          Վերջերս, որպես դասավանդող ուսուցչուհի, մասնակցեցի 5-րդ դասարանի ծնողական ժողովին, դասղեկն ասաց, որ մի 7-8 ծնող զանգել, զգուշացրել են, որ չեն կարողանալու մասնակցել...Իմ օրինակը ներկա գտնվող ծնողներին զարմացրեց, երբ ասացի, որ տարիներ առաջ, երբ Արցախյան պատերազմական տարիների բռնագաղթից հետո ապրում էի Ռուսաստանում, այն օրը, որ իմացա ռուսական դպրոց հաճախող երեխայիս ծնողական ժողովի մասին, տոմսը, որ վերցրել էի Սարատովից Մոսկվա գնալու համար, հետ տվեցի ու ստացա տոմսի արժեքի 50 տոկոսը: Դա աչքիս չերևաց, չնայած նյութապես բարվոք վիճակում չէի, կարևորը այդ ժողովին իմ մասնակցությունն էր, թեև ես հաճախակի դասավանդող ուսուցիչներին հանդիպում էի՝ այդ դպրոցը օրը երկու անգամ մտնելով:
                          Վերջին խմբագրողը՝ Նատաշա Պողոսյան; 17-03-19, 14:24.

                          Comment


                          • #28
                            Այսօր մեծ խնդիր ունենք ծնողական համայնքի գիտակցությանը հասցնելու այն փաստը, որ ծնող - դպրոց կապի թուլացումը միայն բացասաբար է անդրադառնում անգամ լավագույն աշակերտների վարքի ու առաջադիմության վրա: Հատկապես հայր-ծնողների դպրոցից հեռու լինելը, երեխայի դպրոցական առօրյայի մասին միայն երեխայից տեղեկանալը ,առավել հաճախ հանդիպող բացասական երևույթ է:

                            Comment


                            • #29
                              Տիկին Նատաշա, դուք ճիշտ եք ասում, բայց լավ գիտեք, որ շատ ծնողներ պարզապես ձևական մասնակցություն են ապահովում դասղեկական ժողովներին, իսկ դրանից հետո կարծես մոռանում են իրենց անելիքները, չեն հետևում իրենց երեխաներին: Ճիշտ է ծնողը պետք է մասնակցի ծնողական ժողովներին, սակայն շատ կարևոր է, որ դա չլինի պարզապես մասնակցության ապահովում, կարծում եմ, կարևորը, որ ծնողը լինի մասնակից և հետևողական իր երեխայի ուսումնադաստիարակչական գործընթացների նկատմամբ:

                              Comment


                              • #30
                                Մյուս կողմից էլ կարևոր է ծնողական ժողովները իրականացնել երբ իրական ասելիք կա և նախապատրաստել հաշվի առնելով այն, որ
                                 Ծնողական ժողովի թեման պետք է լինի հրատապ և հետաքրքիր
                                 Ծնողական ժողովը պետք է անցկացնել ծնողների համար հարմար ժամանակին
                                 Ծնողները պետք է ծանոթ լինեն ժողովի պլանին
                                 Ծնողների և դասղեկի շփումը պետք է անմիջական ` էթիկայի կանոնների պահպանմամբ
                                 Ծնողական ժողովը պետք է լինի մանկավարժորեն օգտակար և լավ նախապատրաստված
                                 Ծնողական ժողովը չպիտի տևի մեկ ու կես ժամից ավելի
                                 Երեխաների ձեռքբերումները քննարկելիս խոսել նրանց ընդունակություններից և հնարավորություններից
                                 Բացատրել ծնողին որ <<վատ>>աշակերտ բոլորովին չի նշանակում վատ մարդ
                                 Խուսափել ծնողներին նախատելուց, կամ այլոց ներկայությամբ անձնական ինֆորմացիա բարձրաձայնելուց
                                 Ծնողը պետք է համոզվի , որ դպրոցը պատրաստ է աջակցել իրեն`օգնելու իր երեխային
                                Կարծում եմ մենք ևս պետք է նպաստենք ծնողների ներկայությունը ծնողական ժողովներին պարբերական և իմաստալից դարձնելուն:

                                Comment

                                Working...
                                X