Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Բջջային հեռախոսները դպրոցում. կողմ , թե դեմ:

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Բջջային հեռախոսները դպրոցում. կողմ , թե դեմ:

    Աշակերտի բջջային հեռախոս դասարան բերելը կարող է ունենալ և' դրական, և' բացասական հետևանքներ: Հարգելի ուսուցիչներ, կարծում եմ բոլորս էլ կանգնել ենք այս խնդրի առջև, հատկապես ավագ դպրոցում:Ինչ անել, ինչպես լուծել այդ խնդիրը:

  • #2
    Tsov-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշակերտի բջջային հեռախոս դասարան բերելը կարող է ունենալ և' դրական, և' բացասական հետևանքներ: Հարգելի ուսուցիչներ, կարծում եմ բոլորս էլ կանգնել ենք այս խնդրի առջև, հատկապես ավագ դպրոցում:Ինչ անել, ինչպես լուծել այդ խնդիրը:
    Հարգելի՛ գործընկերներ,եկեք քննարկենք այս կարևոր թեման։
    Ակնկալում եմ ձեր ակտիվությունը։

    Comment


    • #3
      Արդիական է թեման։ես կարծում եմ ուսուցիչը պետք է այնքան հմուտ լինի,որ աշակերտը անընդհատ զբաղված լինի դասով։Նրան հետաքրքրի դասը՝չլինելով միօրինակ։Այս դեպքում աշակերտը չի զբաղվի հեռախոսով։Չեմ կարծում ,որ պետք է արգելել դպրոց բերելը։

      Comment


      • #4
        Բջջայինով դպրոց գալու արգելքն անիմաստ է դարձել, բայց կարելի է գտնել բազմաթիվ ճանապարհներ, որպեսզի աշակերտին այն չխանգարի: Իսկ դրան մեծագույնս նպաստելու է ուսուցչի վարած դասի հետաքրքրությունը, ինչպես արդեն իսկ նշել եք: Բջջային հեռախոսը այսօր բոլորի համար դարձել է հիվանդություն, բոլորը հեռախոսամոլներ են և չեն օգտագրծում հեռախոսը իր նշանակությանը համապատասխան:

        Comment


        • #5
          Հարգելի Tchov ջան, ինձ անհանգստացնող թեմա եք քննարկում, մի բան էլ ես եմ ուզում ավելացնել:Սիրելիներս .
          ԵՂԵ՛Ք ԻՐԱԶԵԿՎԱԾ...
          Մարդկանց մոտ երևան են գալիս տեսողության, լսողության, նյարդային ու շնչառության համակարգի հետ կապված խնդիրներ, էլ չեմ խոսում հենաշարժիչ համակարգի ախտահարումների մասին: Համակարգչով աշխատելիս հիմնական վտանգավոր գործոններն են ՝ նույն դիրքում երկարատև նստելը, մոնիտորի կողմից արձակած էլեկտրամագնիսական ալիքների ազդեցությունը, տեսողության ծանրաբեռնվածությունը, դաստակի գերբեռնվածությունը, բազմաբնույթ սթրեսները, մկանների գերհոգնածությունը: Դպրոցում այսօր կան մի քանի երեխաներ որոնք իրենց կեցվածքով նմանվել են ստորակետի: Ներկայացնում եմ, որ երկար ժամանակ միևնույն դիրքով նստելու ժամանակ ի՞նչ է տեղի ունենում մարդու ողնաշարի հետ: Պարզվում է, որ այդ միջոցին մկանների մի խումբ խիստ ծանրաբեռնվածության տակ է ընկնում, որոնք առաջ են բերում ցավեր: Ողնաշարի նյությափոխանակությունը իրականացնող մկանների թերգործունեությունն է , որ առաջ է բերում խանգարում, միջկողային սկավառակների խանգարում, որին մեր օրերում անվանում է օստեոխոնդրոզ:Մարդկանց մոտ հոգնածութունն ու լարվածությունը ի հայտ է գալիս հատկապես այն ժամանակ, երբ նրանք իրենց բջջայինները գրկած են քնում, կամ դնում են գլխատակներին:

          Comment


          • #6
            Հարգելի Լիլիթ, շատ կարևոր է բոլորի կարծիքը այս հարցում :Դուք մանրամասն նկարագրեցիք բացասական ազդեցությունների և հետևանքների մասին : Շատ շնորհակալ եմ:

            Comment


            • #7
              Միանշանակ դեմ եմ: Չեմ ասի, թե մեր ժամանակ որ հեռախոս չկար և այլն...ընդամենը մի բան - հեռախոսների առկայությունը դպրոցում խանգարում է աշակերտին կենտրոնանալ...

              Comment


              • #8
                Ես մի քիչ այլ կարծիքի եմ:Բջջայինների անընդհատ օգտագործմանը դեմ եմ:Բայց երբեմն դասի ժամանակ առաջանում է դրանց օգտագործման անհրաժեշտությունը; Լավագույն տարբերակը կլիներ էլեկտրոնային գրատախտակի առկայությունը :Քանի որ այն չկա, ստիպված շատ ժամանակ բջջայինի համացանց մտնելու կարիք է ստեղծվում:
                Իմ աշակերտները գրանցվել են Իմդպրոցում:Օրվա մեջ 10-15 րոպե տանից, նշանակված ժամին սկսում են աշխատել:Ես էլ իմ հեռախոսով, նույնպես տանից, հետևում եմ նրանց քայլերին:Իրենք գրառում են իրենց մոտ այն առաջադրանքները, որոնք դժվարացել են:Շաբաթվա մեջ 1-2 օր էլ հեռախոսներով դպրոց են գալիս:Եթե թեման գիտելիքների համակարգում է, դասի ժամին 4-6 րոպե այդ առաջադրանքներն ենք վերլուծում:

                Comment


                • #9
                  Սիրելի՛ գործընկերներ, պատմեմ, թե ինչ եմ անում ես անձամբ:
                  Իմ դասավանդած դասարաններում դրել եմ 1-ական տուփ և բացատրել աշակերտներին, որ այդ տուփում կհայտնվեն այն հեռախոսները, որոնք ես կտեսնեմ կամ դրանց ձայնը կլսեմ:Ու վարվում եմ շատ հետևողական: Ում ձեռքին միացրած հեռախոս տեսա, տուփով մոտենում եմ: Պատկերացրեք, որ խելոք դնում են մեջը: Իսկ մյուսները հպարտ նայում են, որ չեն խախտել կարգը, և բջջայինն իրենց գրպանում է: Այսպես շարունակ գործելով՝ դառնում է սովորություն, աշակերտներն էլ ենթարկվում են կարգին: Բայց կրկնում եմ, պետք է լինել հետևողական, այլապես արդյունք չեք ունենա:
                  Բացի դա, իմ դասերին բջջային հեռախոսը ծառայում է որպես ուսումնական նյութ, և մենք հաճախ ենք այն օգտագործում ուսումնական նպատակներով:

                  Comment


                  • #10
                    star1-ի խոսքերից Նայել գրառումը
                    Բացի դա, իմ դասերին բջջային հեռախոսը ծառայում է որպես ուսումնական նյութ, և մենք հաճախ ենք այն օգտագործում ուսումնական նպատակներով:

                    Շատ կարևոր պահ է:Հենց դարձնել դասի ժամանակ իրենց հարկավոր ուսումնական նյութի որոնման, սեփական նախաձեռնությամբ նոր նյութ գտնելու գործիք:

                    Comment


                    • #11
                      star1-ի խոսքերից Նայել գրառումը
                      Սիրելի՛ գործընկերներ, պատմեմ, թե ինչ եմ անում ես անձամբ:
                      Իմ դասավանդած դասարաններում դրել եմ 1-ական տուփ և բացատրել աշակերտներին, որ այդ տուփում կհայտնվեն այն հեռախոսները, որոնք ես կտեսնեմ կամ դրանց ձայնը կլսեմ:Ու վարվում եմ շատ հետևողական: Ում ձեռքին միացրած հեռախոս տեսա, տուփով մոտենում եմ: Պատկերացրեք, որ խելոք դնում են մեջը: Իսկ մյուսները հպարտ նայում են, որ չեն խախտել կարգը, և բջջայինն իրենց գրպանում է: Այսպես շարունակ գործելով՝ դառնում է սովորություն, աշակերտներն էլ ենթարկվում են կարգին: Բայց կրկնում եմ, պետք է լինել հետևողական, այլապես արդյունք չեք ունենա:
                      Բացի դա, իմ դասերին բջջային հեռախոսը ծառայում է որպես ուսումնական նյութ, և մենք հաճախ ենք այն օգտագործում ուսումնական նպատակներով:
                      Շնորհակալ եմ գրառման համար։

                      Comment


                      • #12
                        Ռուզաննա Թադևոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Շատ կարևոր պահ է:Հենց դարձնել դասի ժամանակ իրենց հարկավոր ուսումնական նյութի որոնման, սեփական նախաձեռնությամբ նոր նյութ գտնելու գործիք:
                        Հարգելի Ռուզաննա, համամիտեմ ձեզ հետ, կարելի է օգտվել հեռախոսներից ուսումնական նպատակներով։ Իմ դասերին աշակերտները օգտվում են "google translate" հավելվածից,որը օգնում է թարգմանությունների ժամանակ։ Չնայած կան աշակերտներ ,որոնք օգտվում են իրավիճակից և փորձում են այլ նպատակներով օգտագործել հեռախոսները։Այս դեպքում վերցնում եմ հեռախոսները և վերադարձնում եմ դասի ավարտին։

                        Comment


                        • #13
                          Tsov-ի խոսքերից Նայել գրառումը
                          Այս դեպքում վերցնում եմ հեռախոսները և վերադարձնում եմ դասի ավարտին։

                          Իմ աշակերտները դեռ փոքր են, գլխի չեն ընկնում, որ կարելի է այլ նպատակներով դպրոցում կիրառել: Օգտագործելուց հետո դնում են պայուսակը և չեն հանում մինչև դասերի ավարտը:

                          Comment


                          • #14
                            Տարրական դասարաններում բջջային հեռախոսները օգտագործվում են որպես կապ ծնողների հետ,նամանավանդ այն երեխաների համար է կարևոր, ում տունը գտնվում է դպրոցից հեռու։

                            Comment


                            • #15
                              Թեմային համահունչ հարմար գտա ամիսներ առաջ գրած իմ այս հրապարակումը տեղադրել այստեղ, նաև ավելացնեմ, որ երբեմն ես էլ դասերին օգտվում եմ այդ հնարավորությունից, քանի որ դպրոցում, կարելի է ասել, համակարգիչներ չունենք:

                              Որքանո՞վ է ճիշտ կամ սխալ հեռախոսների առկայությունը դպրոցում...

                              Վերջերս քննարկվեց աշակերտների կողմից հեռախոսները դպրոց տանելու, դրանք՝ որպես հաղորդակցման միջոց, օգտագործելու իրողությունը, թե որքանով է ճիշտ կամ սխալ դրանց առկայությունը դպրոցում: Մենք տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարում ուզում ենք կանգնեցնել հեռախոսների մուտքը դպրոց, այնպես, ինչպես իր ժամանակ շատ անհատներ են ցանկացել կանգնեցնել կապիտալիզմի մուտքը գյուղ:

                              Առաջին օրերին այդ մասին երբ խոսակցություններ էին գնում, իմ բնակարանում թոռնիկիս հետ խաղացող իր հասակակից ընկերը հանկարծ հարցրեց. «Բա որ դպրոցում լինեմ ու անձրև գա, ինչպե՞ս տեղեկացնեմ հայրիկիս, որ գա իմ հետևից»: Նա այնպես աղեկտուր ասաց այդ խոսքերը, որ ժպտացի առերես, նույնիսկ չիմանալով ինչպես արձագանքել, հետո ասացի, որ հայրիկը նրան անձրևոտ եղանակին չի թողնի դպրոցում, դասերի ավարտից հետո կգնա նրա հետևից:

                              Ես էլ, շատ դեմ լինելով, որ աշակերտները հեռախոսներով են դպրոց գնում, ուզում եմ հարցնել՝ արդյո՞ք դրանց արգելքից հետո ավելի ակտիվորեն կսովորեն մեր աշակերտները: Ի՞նչը կփոխվի՝ դասերի հանդեպ վերաբերմու՞նքը... Արդյո՞ք վերջ կդրվի անտարբերությանը, որ առկա է շատերի մոտ, գուցե ուսուցիչնե՞րը կլինեն հանգիստ, որ իրենց թաքուն չեն ձայնագրի, կամ գուցե դրանից հետո աշակերտները հնարավորությու՞ն չեն ունենա գրագողություն անել՝ օգտվելով հեռախոսներից:

                              Միշտ էլ դեմ եմ եղել, որ դպրոցում աշակերտների մոտ հեռախոսներ կան, և շրջապատում միակն էի, ով ամենաուշը ձեռք բերեց բջջային հեռախոս: Առայսօր ոչ մի անգամ չեմ ամաչել, թե ինչու իմ առջև նստած աշակերտներն ավելի թանկարժեքն ունեն, երբ իմ ձեռքին ամենաէժան հեռախոսն է: Հեռախոսների արգելքը դպրոցում ամենևին չի փոխի մեր դասագործընթացի որակը: Ոմանք կասեն՝ նոր մեթոդներով, ավելի հետաքրքիր վարե՛ք դասերը, որ աշակերտները թաքուն չօգտվեն հեռախոսներից: Դրան էլ կողմ եմ, բայց դպրոցի ամենացածր դասարանների աշակերտներն էլ հեռախոսներ ունեն, նույնիսկ կարող եմ ասել, որ ավելի լավ են տիրապետում դրանց, քան շատ ուսուցիչներ, և այն կապող օղակ է դառնում ծնողների համար:

                              Մենք օր օրի զարգացող երկրում ուզում ենք վերացնել երևույթներ, որոնցով աշխարհի նորօրյա կյանքն է արձանագրվում: Մենք ուզում ենք արգելել հեռախոսների մուտքը դպրոց՝ գուցե ուսուցիչների զգոնությու՞նը թուլացնելու համար: Ասում են՝ արգելված պտուղը քաղցր է, բայց արդյո՞ք այդ արգելքից հետո աշակերտը հեռախոս չի ունենա բոլորի աչքից անտես: Երբեմն գրավորների ժամանակ հեռախոսները հավաքում ենք, բայց պարզվում է՝ ոմանք մի երկրորդ հեռախոս էլ ունեին...

                              Դեմ լինելով հեռախոսներին՝ երբևէ չեմ մտածել վերևների հրահանգի մասին, որ ինչ-որ ձևով արգելեն դրանց դպրոց բերելուն: Միշտ էլ գիտակցել եմ, որ նորօրյա առաջընթացին չենք կարող ընդդիմանալ, այն դեպքում, երբ միշտ համոզված եմ եղել, որ դրանց արգելքը երբևէ չի փոխի ուսման որակը: Մենք կառչում ենք հեռախոսներից, դպրոցականների արտահագուստից, դպրոցներում տեղի ունեցած անհարիր երևույթներից, բայց կարևորին չենք անդրադառնում, թե ինչու՞ բուհական միասնական քննությունների ժամանակ բոլոր դիմորդներն ընդունվում են, և նույն հարթակում հայտնվում են դասարանի ամենաթույլ կարողությունների տեր աշակերտն ու գերազանց սովորողը:

                              Ո՞վ է մեղավորը, երբ դպրոցում դաս չսովորող աշակերտը համոզված է, որ բարձրագույնում է ուսումը շարունակելու: Ու՞մ մեղադրենք՝ ծնողի՞ն, ուսուցչի՞ն, թե՞ կրթության սխալ համակարգին: Արժե՞ կառչել հեռախոսների արգելքից, երբ դրանց գոյությունը երբևէ չի փոխի աշակերտի մտածողությունը, որ միայն սովորողը պիտի ընդունվի բուհ ու այդ իսկ գիտակցությամբ իրեն նվիրի ուսմանը:

                              http://www.usarmenianews.com/am-n-10968.html

                              Comment

                              Working...
                              X