Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Բջջային հեռախոսները դպրոցում. կողմ , թե դեմ:

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Իմ կարծիքով բջջայիները համարվում են անձնական իր:Չենք կարող արգելել ո՛չ երեխաներին, ո՛չ էլ նրանց ծնողներին:Այս ամբողջից ես մի մեծ օգուտ քաղեցի:
    Համացանցով ծնողներն ինձ գրում էին լատինատառ:Ես նրանց զգուշացրել էի, որ լատինատառ չեմ կարողանում կարդալ:Իրենք շարունակում էին գրել, ես էլ ՝ չկարդալ:
    Երբ աշակերտներս գրանցվեցին Իմդպրոցում, ստիպված եղան ծնողների և իրենց հեռախոսների մեջ քաշել հայատառ ստենաշար:Աշակերտներս հենց սկզբից սկսեցին հայատառ գրել:Բայց...ամենակարևորը...նրանց մայրիկները նույնպես սկսեցին գրեցին հայատառ: Ես անչափ ուրախ եմ այս հաղթանակից:

    Comment

    • #17
      Հեռախոսները հնարավորություն են ընձեռում ընդլայնել մտահորիզոնը, նոր ու ծավալուն տեղեկատվություն ստանալու հնարավորություն են տալիս, և ամենակարևորը,օգնում են վերահսկել երեխաների գտնվելու վայրը: Սակայն սմարթֆոնային կախվածությունը ոչ պակաս վտանգավոր է, քան թմրանյութերինը, այն սահմանափակում է շարժուն խաղերի, մաքուր օդ շնչելու հնարավորությունը, դանդաղեցնում ուղեղի աշխատանքը,երեխային դարձնում ագրեսիվ,դյուրագրգիռ ու դաժան:Ինչն էլ առաջացնում է առողջական ու հոգեկան լուրջ խնդիրներ:

      Կարծում եմ՝ հեռախոսը, գոնե դպրոցում, պետք է լինի միայն կապի, հաղորդակցման միջոց:

      Comment

      • #18
        Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը

        Հարգելի Տաթևիկ, միանգամայն իրավացի եք բջջային հեռախոսի վնասակարությունը նշելիս: Ավելացնենք նաև, որ հեռախոսը զրկում է երեխային իր հասակակիցների հետ ավելի երկար շփվելու, մտածողոթյան ձևերին ծանոթանալու հնարավորությունից: Ուսուցիչները նկատել են, համոզված եմ, որ երեխաների զրույցները ոչ թե ինտելեկտուալ են, այլ «հեռախոսային», ոչ թե քննարկումներ են, այլ անճաշակ երաժշտության կամ նույնարժեք կոմեդիաներից լսումներ: Եվ այնուամենայնիվ, այս ամենը տեսնելով՝ ծնողները հեռախոսը չեն դիտում իբրև կապի միջոց ու երեխաներին չեն զրկում ամենաթանկարժեք հեռախոսներից: Բայցևայնպես, չարիքն էլ կարելի է բարի նպատակներով գործածել և դպրոցում՝ դասի ժամանակ: Օրինակ՝ գրականության ժամերին, երբ մի երեխան դասագրքերից բացի իր հետ նաև տվյալ հեղինակի հաստափոր գիրքն է բերում, մյուսին չեմ արգելում օգտվել հեռախոսից, եթե նա նախընտրել է բանաստեղծությունը (կամ շարքը) զետեղել այնտեղ: Հեռախոսից ենք օգտվում նաև, երբ անհրաժեշտ է լինում դասանյութին առնչվող որևէ քանդակ, նկար, քաղաքի պատկեր... դիտել և քննարկել: Կամ ասենք՝ Ն. Շնորհալու «Առավոտ լուսոն» անցնելիս Լ. Զաքարյանի հրաշալի կատարումը լսում ենք հեռախոսով, որովհետև ամեն դասարանում համակարգիչ չկա, առավել ևս՝ համացանց, իսկ տանը Լ. Զաքարյան հազիվ թե ծնողի հորդորով լսեն:

        Comment

        • #19
          Tsov-ի խոսքերից Նայել գրառումը
          Աշակերտի բջջային հեռախոս դասարան բերելը կարող է ունենալ և' դրական, և' բացասական հետևանքներ: Հարգելի ուսուցիչներ, կարծում եմ բոլորս էլ կանգնել ենք այս խնդրի առջև, հատկապես ավագ դպրոցում:Ինչ անել, ինչպես լուծել այդ խնդիրը:
          Շարժական տեխնոլոգիայի և անձնական համակարգիչների ոլորտները գնալով նմանվում են իրար, քանի որ շատ բջջային հեռախոսներ ներկայումս ունեն համացանցային զննարկիչի և էլեկտրոնային փոստի հնարավորություններ. Շարժական տեխնոլոգիաների, մասնավորապես՝ բջջային հեռախոսների,դյուրակիր համակարգիչների և անձնական թվային օժանդակիչների օգնությամբ իրականացվող ուսուցման գործընթացը կոչվում է շարժական ուսուցում ։
          SRI հետազոտական կենտրոնի կողմից 2003թ. անցկացված հետազոտությամբ պարզվել է, որ շարժական տեխնոլոգիաները օգտագործած ուսուցիչների 90%-ը նշել են, որ դրանք դրականորեն են նպաստել սովորելու գործընթացին։

          Comment

          • #20
            Tsov-ի խոսքերից Նայել գրառումը
            Աշակերտի բջջային հեռախոս դասարան բերելը կարող է ունենալ և' դրական, և' բացասական հետևանքներ: Հարգելի ուսուցիչներ, կարծում եմ բոլորս էլ կանգնել ենք այս խնդրի առջև, հատկապես ավագ դպրոցում:Ինչ անել, ինչպես լուծել այդ խնդիրը:
            Չնայած բժիշկների բազմաթիվ զգուշացումներին, որ բջջայինները վնասակար են առողջությանը, այնուամենայնիվ, այսօր դժվար է պատկերացնել մարդու առօրյան՝ առանց այդ փոքրիկ սարքերի: Բջջային հեռախոսը դարձել է երեխաների «անբաժան ընկերը»:
            Եկեք գոնե մենք հնարավորինս կրճատենք դեռահասների բջջայինի օգտագործման ժամանակը:

            Comment

            • #21
              Կարինե Զիլֆիմյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի Տաթևիկ, միանգամայն իրավացի եք բջջային հեռախոսի վնասակարությունը նշելիս: Ավելացնենք նաև, որ հեռախոսը զրկում է երեխային իր հասակակիցների հետ ավելի երկար շփվելու, մտածողոթյան ձևերին ծանոթանալու հնարավորությունից: Ուսուցիչները նկատել են, համոզված եմ, որ երեխաների զրույցները ոչ թե ինտելեկտուալ են, այլ «հեռախոսային», ոչ թե քննարկումներ են, այլ անճաշակ երաժշտության կամ նույնարժեք կոմեդիաներից լսումներ: Եվ այնուամենայնիվ, այս ամենը տեսնելով՝ ծնողները հեռախոսը չեն դիտում իբրև կապի միջոց ու երեխաներին չեն զրկում ամենաթանկարժեք հեռախոսներից: Բայցևայնպես, չարիքն էլ կարելի է բարի նպատակներով գործածել և դպրոցում՝ դասի ժամանակ: Օրինակ՝ գրականության ժամերին, երբ մի երեխան դասագրքերից բացի իր հետ նաև տվյալ հեղինակի հաստափոր գիրքն է բերում, մյուսին չեմ արգելում օգտվել հեռախոսից, եթե նա նախընտրել է բանաստեղծությունը (կամ շարքը) զետեղել այնտեղ: Հեռախոսից ենք օգտվում նաև, երբ անհրաժեշտ է լինում դասանյութին առնչվող որևէ քանդակ, նկար, քաղաքի պատկեր... դիտել և քննարկել: Կամ ասենք՝ Ն. Շնորհալու «Առավոտ լուսոն» անցնելիս Լ. Զաքարյանի հրաշալի կատարումը լսում ենք հեռախոսով, որովհետև ամեն դասարանում համակարգիչ չկա, առավել ևս՝ համացանց, իսկ տանը Լ. Զաքարյան հազիվ թե ծնողի հորդորով լսեն:
              Հարգելի Կարինե, յուրաքանչյուրս կարող ենք մեր հեռախոսներից օգտվել: Համենայն դեպս ես այդպես եմ անում:

              Comment

              • #22
                Ամիսներ առաջ էի այս թեմային անդրադարձել, թե որքանո՞վ է ճիշտ կամ սխալ հեռախոսների առկայությունը դպրոցում, չնայած որոշ դեպքերում ինքս էլ առաջարկում եմ աշակերտներին՝ իրենց հեռախոսները ներբեռնել ու բերել դպրոց դասանյութին առնչվող որևէ նյութ:

                Վերջերս քննարկվեց աշակերտների կողմից հեռախոսները դպրոց տանելու, դրանք՝ որպես հաղորդակցման միջոց, օգտագործելու իրողությունը, թե որքանով է ճիշտ կամ սխալ դրանց առկայությունը դպրոցում: Մենք տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարում ուզում ենք կանգնեցնել հեռախոսների մուտքը դպրոց, այնպես, ինչպես իր ժամանակ շատ անհատներ են ցանկացել կանգնեցնել կապիտալիզմի մուտքը գյուղ:

                Ես էլ, շատ դեմ լինելով, որ աշակերտները հեռախոսներով են դպրոց գնում, ուզում եմ հարցնել՝ արդյո՞ք դրանց արգելքից հետո ավելի ակտիվորեն կսովորեն մեր աշակերտները: Ի՞նչը կփոխվի՝ դասերի հանդեպ վերաբերմու՞նքը... Արդյո՞ք վերջ կդրվի անտարբերությանը, որ առկա է շատերի մոտ, գուցե ուսուցիչնե՞րը կլինեն հանգիստ, որ իրենց թաքուն չեն ձայնագրի, կամ գուցե դրանից հետո աշակերտները հնարավորությու՞ն չեն ունենա գրագողություն անել՝ օգտվելով հեռախոսներից:

                Միշտ էլ դեմ եմ եղել, որ դպրոցում աշակերտների մոտ հեռախոսներ կան, և շրջապատում միակն էի, ով ամենաուշը ձեռք բերեց բջջային հեռախոս: Առայսօր ոչ մի անգամ չեմ ամաչել, թե ինչու իմ առջև նստած աշակերտներն ավելի թանկարժեքն ունեն, երբ իմ ձեռքին ամենաէժան հեռախոսն է: Հեռախոսների արգելքը դպրոցում ամենևին չի փոխի մեր դասագործընթացի որակը: Ոմանք կասեն՝ նոր մեթոդներով, ավելի հետաքրքիր վարե՛ք դասերը, որ աշակերտները թաքուն չօգտվեն հեռախոսներից: Դրան էլ կողմ եմ, բայց դպրոցի ամենացածր դասարանների աշակերտներն էլ հեռախոսներ ունեն, նույնիսկ կարող եմ ասել, որ ավելի լավ են տիրապետում դրանց, քան շատ ուսուցիչներ, և այն կապող օղակ է դառնում ծնողների համար:

                Մենք օր օրի զարգացող երկրում ուզում ենք վերացնել երևույթներ, որոնցով աշխարհի նորօրյա կյանքն է արձանագրվում: Մենք ուզում ենք արգելել հեռախոսների մուտքը դպրոց՝ գուցե ուսուցիչների զգոնությու՞նը թուլացնելու համար: Ասում են՝ արգելված պտուղը քաղցր է, բայց արդյո՞ք այդ արգելքից հետո աշակերտը հեռախոս չի ունենա բոլորի աչքից անտես: Երբեմն գրավորների ժամանակ հեռախոսները հավաքում ենք, բայց պարզվում է՝ ոմանք մի երկրորդ հեռախոս էլ ունեին... Դեմ լինելով հեռախոսներին՝ երբևէ չեմ մտածել վերևների հրահանգի մասին, որ ինչ-որ ձևով արգելեն դրանց դպրոց բերելուն: Միշտ էլ գիտակցել եմ, որ նորօրյա առաջընթացին չենք կարող ընդդիմանալ, այն դեպքում, երբ միշտ համոզված եմ եղել, որ դրանց արգելքը երբևէ չի փոխի ուսման որակը: Մենք կառչում ենք հեռախոսներից, դպրոցականների արտահագուստից, դպրոցներում տեղի ունեցած անհարիր երևույթներից, բայց կարևորին չենք անդրադառնում, թե ինչու՞ բուհական միասնական քննությունների ժամանակ բոլոր դիմորդներն ընդունվում են, և նույն հարթակում հայտնվում են դասարանի ամենաթույլ կարողությունների տեր աշակերտն ու գերազանց սովորողը:

                Ո՞վ է մեղավորը, երբ դպրոցում դաս չսովորող աշակերտը համոզված է, որ բարձրագույնում է ուսումը շարունակելու: Ու՞մ մեղադրենք՝ ծնողի՞ն, ուսուցչի՞ն, թե՞ կրթության սխալ համակարգին: Արժե՞ կառչել հեռախոսների արգելքից, երբ դրանց գոյությունը երբևէ չի փոխի աշակերտի մտածողությունը, որ միայն սովորողը պիտի ընդունվի բուհ ու այդ իսկ գիտակցությամբ իրեն նվիրի ուսմանը:

                http://www.usarmenianews.com/am-n-10968.html

                Comment

                • #23
                  Կամ մեղավոր են և՛ աշակերտը, և՛ ուսուցիչը, և՛ ծնողը, և՛ համակարգը և՛......, կամ էլ ոչ մեկը, դարն է այդպես: Ահա ՙՙՈսկե՚՚ միջինի անհրաժեշտությունը, որով էլ պետք է առաջնորդվել:
                  Վերջին խմբագրողը՝ Դավ; 22-03-19, 22:31.

                  Comment

                  • #24
                    Իսկ ի՞նչ կասեք դպրոցում ծխող տղամարդ ուսուցիչների մասին:

                    Comment

                    • #25
                      Ուսուցիչն օրինակ է աշակերտի համար: Եթե ուսուցիչը խոսում է առողջ ապրելակերպի մասին և միաժամանակ ծխում է , մի տեսակ անհամատեղելի է:
                      Դպրոցից դուրս նրանք իրենց կյանքն ունեն, դպրոցի ներսում չի կարելի :
                      Վերջին խմբագրողը՝ Հերմինե Խառատյան; 23-03-19, 00:45.

                      Comment

                      • #26
                        Եթե ծնողը բջջային հեռախոսը որպես կապի միջոց է ընկալում ,իր երեխայի ձեռքը կտա սովորական,ոչ սեմսորային հեռախոս։Այն չի շեղի ոչ մեկին։Ես դրական եմ նայում հարցին,երբ այն զուտ կապի միջոց է։#ոչայֆոնամոլությանը

                        Comment

                        Working...
                        X