Ինչ խոսք. հաշվի առնելով երեխայի ֆիզիկական ու մտավոր ընդունակությունները` ծնողը պետք է կարողանա ճիշտ կազմակերպել երեխայի առօրյան, որքան հնարավոր է շատ ժամանակ հատկացնի երեխայի հետ ջերմ զրույցների համար , մեր երեխաները դրա կարիքն ունեն:
Հայտարարություն
Collapse
No announcement yet.
Բարդ աշակերտը դասարանում
Collapse
X
-
Դավ-ի խոսքերից Նայել գրառումըԾնողների խնդիրը նաև պետք է լինի որոշակի պատասխանատվության տակ դնել երեխաներին` հետևել դասերին, խաղին, հանգստին, սննդին` հատուկ ռեժիմով:
Բոլոր ժամանակում սա շատ ակտուալ է եղել, և հիմա շատ ընտանիքներում տաղանդավոր երեխաների կործանման պատճառ է դառնում նման կարգի բացակայությունը:Վերջին խմբագրողը՝ Հերմինե Խառատյան; 17-03-19, 13:39.
Comment
-
Հերմինե Խառատյան-ի խոսքերից Նայել գրառումըԻնչ խոսք. հաշվի առնելով երեխայի ֆիզիկական ու մտավոր ընդունակությունները` ծնողը պետք է կարողանա ճիշտ կազմակերպել երեխայի առօրյան, որքան հնարավոր է շատ ժամանակ հատկացնի երեխայի հետ ջերմ զրույցների համար , մեր երեխաները դրա կարիքն ունեն:
Հարմար գտա տեղադրել այստեղ Մարիա Մոնտեսորիի խորհուրդները ծնողներին:
Ընդամենը 4 ուսուցիչներ կարողացան ամբողջությամբ փոփոխել 20-րդ դարի կրթական համակարգը: Այդ ուսուցիչներից մեկն իտալացի Մարիա Մոնտեսորին էր:
Մարիա Մոնտեսորին իր երկրում առաջին կինն էր, ով ստացավ դոկտորի կոչում: Իր ողջ կյանքը Մոնտեսորին անցկացրել է երեխաների հետ՝ մշակելով նրանց հետ աշխատելու յուրօրինակ ու տարբերվող մեթոդներ: Մոնտեսորին նաև թողել է նոթեր, որտեղ խորհուրդներ է տալիս ծնողներին: Այս խորհուրդները կօգնեն ներդաշնակ հարաբերություններ ստեղծել երեխաների հետ:
Եթե դուք տարին մեկ անգամ ընթերցեք այս ցուցակը, ապա երեխայի հետ հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի: Ձեր երեխան կլինի ավելի զարգացած և նպատակասլաց:
1. Երեխան սովորում է այն, ինչ իրեն շրջապատում է:
2. Եթե երեխային շատ եք քննադատում, նա սկսում է դատապարտել:
3. Եթե երեխային շատ գովեք, նա կսովորի գնահատել:
4. Եթե երեխայի մեջ սերմանում են ատելություն, նա սովորում է կռվել:
5. Եթե երեխայի հետ արդար լինեք, նա սովորում է արդարությանը:
6. Եթե երեխային հաճախ ծաղրեք, նա կդառնա ամաչկոտ:
7. Եթե երեխան իրեն ապահով է զգում, նա սովորում է հավատալ:
8. Երբ երեխային շատ են խայտառակում, նա միշտ իրեն մեղավոր է զգում:
9. Երբ հավանության են արժանացնում երեխայի բոլոր արարքները, նա չափից դուրս ինքնասիրահարված է դառնում:
10. Եթե երեխայի հանդեպ ներողամիտ եք լինում, նա սովորում է լինել համբերատար:
11. Երեխային հաճախ քաջալերելու դեպքում նա սովորում է լինել ավելի ինքնավստահ:
12. Եթե երեխան ապրում է ընկերական միջավայրում և իրեն կարևոր է զգում, նա այս աշխարհում միշտ սեր է գտնում:
13. Մի խոսեք վատը երեխայի մասին ո՛չ իր ներկայությամբ, ո՛չ էլ նրանից առանձին:
14. Լավը սերմանեք երեխայի մեջ և մտածեք միայն լավի մասին: Այդ ժամանակ վատ բաների համար ժամանակ անգամ չի մնա:
15. Միշտ լսեք և պատասխանեք երեխային, երբ նա դիմում է ձեզ:
16. Հարգեք երեխային, երբ նա սխալ է անում և պատրաստ է կամ հիմա, կամ ավելի ուշ ուղղել իր սխալը:
17. Միշտ պատրաստ եղեք օգնել երեխային, ով գտնվում է փնտրտուքների մեջ:
18. Երեխայի հետ շփվելիս եղեք որքան հնարավոր է դրական: Առաջարկեք նրան լավագույնը, ինչ կա աշխարհում:
https://168.am/2016/01/07/575686.html
Comment
-
Երեխային դաստիարակելու 8 ոսկե խորհուրդներ Մայր Թերեզայից
Ուշադիր եղեք նրան, թե ինչ եք դուք ասում երեխային: Մեծերը այնքան էլ ուշադիր չեն իրենց արտահայտություններում, երբ խոսում են երեխայի հետ: Ոմանք երեխային դիմում են՝ ալարկոտ, հիմար, անտաղանդ և այլն: Ծնողները, ուսուցիչները, դաստիարակները սրանով կործանում են երեխային: Երեխաները, տրվելով ներշնչանքին, որոշ ժամանակ անց իսկապես դառնում են անհետաքրքրասեր, ալարկոտ և անկարող:
Մի՛ վախեցրեք երեխային հրեշներով, գայլերով, ոստիկանով: Դա նրանց չի դարձնի ավելի խելացի կամ բարի:
Դաստիարակեք երեխային՝ ցույց տալով նրան սեփական անթերի օրինակը: Երեխաները չեն սիրում կարգադրություններ և ցուցումներ, նրանք ուզում են տեսնել ձեր արարքները, ոչ թե լսել ձեր բառերը:
Բոլոր իրավիճակներում աշխատեք երեխայի աչքերում մնալ ձեր բարձունքի վրա: Ի ցույց մի դրեք ձեր թերություններն ու թուլությունները: Երբ ծնողները թույլ են տալիս երեխային տեսնելու իրենց թուլությունը, երեխան անհանգստանում է, կորցնում է կողմնորոշումը, քանի որ նա այլևս ոչ ոքի վրա հույս դնել չի կարող:
Երեխան, լինելով փոքրիկ և թույլ էակ, ցանկանում է իր մեջքի հետևում ունենալ իրեն պաշտպանող անվիճելի հեղինակություն: Երեխան միշտ ծնողից սպասում է ֆիզիկական և հոգեբանական պաշտպանվածություն: Եթե երեխան ականատես է լինում ծնողների միջև վեճերի, անախորժությունների, տեսնում է սուտ և անարդարություն, ապա ինչպե՞ս կարող են ծնողները ակնկալել, որ իրենց կհաջողվի լավ դաստիարակություն տալ երեխային: Երբ երեխան տեսնում է, որ իր հայրը կամ մայրը իրենց սխալ են պահում, նա կորցնում է ինքն իրեն և ընդդիմանում, "ապստամբում" է: Սա շատ դժբախտությունների պատճառ է` ինչպես ընտանիքներում, այնպես էլ հասարակությունում:
Լավ կլինի, որ երբեք երեխայի վրա ձեռք չբարձրացնեք: Ծայրահեղ դեպքում, եթե նա դրան արժանացել է, արեք դա պարզապես թեթև, առանց ցավ պատճառելու, բայց զգույշ եղեք։
Երբեք մի՛ պատժեք երեխային, երբ դուք զայրացած եք: Դուք նրա հիշողության մեջ կթողնեք ատելության, զայրույթի և ոչ թե արդարության տպավորություն: Իսկ իսկական դաստիարակության մեջ երեխան պետք է զգա, որ դուք արդար եք և դրա համար էլ ճիշտ եք, երբ պատժում եք նրան:
Ահա թե ինչու, եթե նույնիսկ դուք ստիպված եք պատժելու երեխային, ձեր հայացքը չպետք է արտահայտի ո՛չ զայրույթ, ո՛չ թշնամանք. երեխան արագ կմոռանա և ապտակը, և պատիժը, բայց երբեք չի մոռանա ձեր հայացքը՝ լի ատելությամբ և զայրույթով: Ձեր պատիժը պետք է թելադրվի ոչ թե նրա համար, որ ձեր համբերության բաժակը լցվեց, այլ նրանով, որ երեխային հասկացնեք, որ իր իսկ սեփական բարօրության համար կան կանոններ, որոնց պետք է հետևել:
Երեխաները պետք է անսահման վստահեն և ենթարկվեն իրենց ծնողներին: Համերաշխ և սիրող ընտանիքներում սա երեխայի դաստիարակության հիմնական կանոններից է:
https://amaa.am/am/%D5%A5%D6%80%D5%A...B5%D5%AB%D6%81
Comment
-
Դաստիարակությունը բարդ, պատասխանատու և երկարատև գործընթաց է: Անձի ձևավորման և հետագա զարգացման հարցում 1-ին հերթին կարևոր է ընտանիքի դերը: Ընտանիքը և դաստիարակությունը միշտ քայլել են ձեռք ձեռքի տված և դրանցից մեկի բացակայությունը միշտ էլ հանգեցնում է խնդիրների, որոնք կարող են ծագել թե՛ մանուկների և թե՛ դեռահասների մոտ: Կարելի է առանձնացնել մի քանի ոլորտներ, որոնք պայմանավորում են երեխայի զարգացումը` ֆիզիկական և հոգեբանական առումներով.
ա/ ընտանիքի լիարժեքություն
բ/ ընտանիքի անդամների` հատկապես ծնողների միջև փոխըմբռնում, համերաշխ մթնոլորտ
գ/ ընտանիքի կողմից հետևողական և ճիշտ դաստիարակություն, երեխաների ապագայի հանդեպ պատասխանատվության զգացում:
Comment
-
Սովորաբար ասում են` երեխան ընտանիքի հայելին է։
Այն մարդիկ որ հերքում են, փորձում են իրենց մեղքը գցել ուրիշի վրա։
Ի դեպ, ընտանիքում համերաշխությունը շատ հաճախ բարերար ազդեցություն է թողնում։
Երբ նորածնի մայրը հոգեբանին հարցնում է,թե երբ պետք է զբաղվել երեխայի դաստիարակությամբ հոգեբանը պատասխանում է.
-Տիկի'ն, դուք իննը ամիս ուշացել եք։
Երեխայի հետ զրուցել պետք է սկսել հղիության առաջին ամիսներից, համոզված լինելով, որ նա ձեզ լսում է։
Ամեն անգամ նորաստեղծ ընտանիքներում մեկ հիմնական ու լուրջ խնդիր կա` սկեսուր - հարս փոխհարաբերությունները։
Գիտենք , որ տատիկները շատ երես են տալիս, իսկ երբ մայրը բարկանում է, փոքրիկը վազում է ապահով տեղ` տատիկի մոտ։
Սա խնդիր է: Նախ ուզում եմ դիմել բոլոր տատիկներին. << Երբեք մի' հեղինակազրկեք երեխայի մոտ իր մորը>>։Վերջին խմբագրողը՝ Հերմինե Խառատյան; 17-03-19, 14:58.
Comment
-
Ես ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնենք երեխայի` կրոնի հանդեպ ունեցած հետաքրքրությանը։
Շատ հաճախ դրսից կամ հենց սեփական ընտանիքում լսում են նման արտահայտություններ`
Աստված կպատժի
Աստված բարկացավ...
Աստված աչքերդ կհանի...
Ու նման սպառնալիքները երեխայի մանկական հոգին վատ տպավորություններով են լցնում։
Comment
-
Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելի Հերմինե, հետաքրքիր տեսակետ եք քննարկում, բայց միշտ չէ, որ կարելի է բարդ աշակերտի արարքները հանդուրժել: Կարծում եմ, որ ավելի ճիշտ է հենց սկզբից զբաղվել նման երեխայի շտկմամբ,որովհետև շատ երեխաներ ուսուցչի բարի վերաբերմունքը այլ կերպ են ընդունում...
Comment
-
Նարինե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելի Հռիփսիմե, շատ ճիշտ եք։ Ինքս նման փորձ ունեցել եմ, ներելով, հանդուրժելով, նույնիսկ մյուս աշակերտների մեջ սխալը փնտրելով, ամեն կերպ պաշտպանում էի աշակերտուհուս։ Եվ նրան թվում էր , թե հենց այդպես էլ պետք է լինի։
Comment
-
Ումից են երեխաները օրինակ վերցնում, եթե ոչ ուսուցչից։
Ես չեմ ասում լինել բարի այն աստիճանի որ երեխաները, մեղմ ասած, նստեն գլխիդ, ուղղակի կան իրավիճակներ , որ եթե համբերությանդ սահմանը հատի, ինքդ կդառնաս զոհը իրավիճակի ու կստացվի ինքդ քեզ հերքում ես` երեխաներին բարության ու մարդասիրության կոչ անելով` միաժամանակ ագրեսիվ ու ոչ ադեկվատ վարք ես ցուղաբերում։
Ինչ խոսք, երևույթը հաճելի չէ, բայց դրա համար էլ մենք մանկավարժությից զատ առաջին հերթին հոգեբան ենք:
Comment
-
Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումըՀարմար գտա տեղադրել այստեղ Մարիա Մոնտեսորիի խորհուրդները ծնողներին:
Ընդամենը 4 ուսուցիչներ կարողացան ամբողջությամբ փոփոխել 20-րդ դարի կրթական համակարգը: Այդ ուսուցիչներից մեկն իտալացի Մարիա Մոնտեսորին էր:
Մարիա Մոնտեսորին իր երկրում առաջին կինն էր, ով ստացավ դոկտորի կոչում: Իր ողջ կյանքը Մոնտեսորին անցկացրել է երեխաների հետ՝ մշակելով նրանց հետ աշխատելու յուրօրինակ ու տարբերվող մեթոդներ: Մոնտեսորին նաև թողել է նոթեր, որտեղ խորհուրդներ է տալիս ծնողներին: Այս խորհուրդները կօգնեն ներդաշնակ հարաբերություններ ստեղծել երեխաների հետ:
Եթե դուք տարին մեկ անգամ ընթերցեք այս ցուցակը, ապա երեխայի հետ հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի: Ձեր երեխան կլինի ավելի զարգացած և նպատակասլաց:
1. Երեխան սովորում է այն, ինչ իրեն շրջապատում է:
2. Եթե երեխային շատ եք քննադատում, նա սկսում է դատապարտել:
3. Եթե երեխային շատ գովեք, նա կսովորի գնահատել:
4. Եթե երեխայի մեջ սերմանում են ատելություն, նա սովորում է կռվել:
5. Եթե երեխայի հետ արդար լինեք, նա սովորում է արդարությանը:
6. Եթե երեխային հաճախ ծաղրեք, նա կդառնա ամաչկոտ:
7. Եթե երեխան իրեն ապահով է զգում, նա սովորում է հավատալ:
8. Երբ երեխային շատ են խայտառակում, նա միշտ իրեն մեղավոր է զգում:
9. Երբ հավանության են արժանացնում երեխայի բոլոր արարքները, նա չափից դուրս ինքնասիրահարված է դառնում:
10. Եթե երեխայի հանդեպ ներողամիտ եք լինում, նա սովորում է լինել համբերատար:
11. Երեխային հաճախ քաջալերելու դեպքում նա սովորում է լինել ավելի ինքնավստահ:
12. Եթե երեխան ապրում է ընկերական միջավայրում և իրեն կարևոր է զգում, նա այս աշխարհում միշտ սեր է գտնում:
13. Մի խոսեք վատը երեխայի մասին ո՛չ իր ներկայությամբ, ո՛չ էլ նրանից առանձին:
14. Լավը սերմանեք երեխայի մեջ և մտածեք միայն լավի մասին: Այդ ժամանակ վատ բաների համար ժամանակ անգամ չի մնա:
15. Միշտ լսեք և պատասխանեք երեխային, երբ նա դիմում է ձեզ:
16. Հարգեք երեխային, երբ նա սխալ է անում և պատրաստ է կամ հիմա, կամ ավելի ուշ ուղղել իր սխալը:
17. Միշտ պատրաստ եղեք օգնել երեխային, ով գտնվում է փնտրտուքների մեջ:
18. Երեխայի հետ շփվելիս եղեք որքան հնարավոր է դրական: Առաջարկեք նրան լավագույնը, ինչ կա աշխարհում:
https://168.am/2016/01/07/575686.html
Comment
-
Ռուզաննա Ներսիսյան-ի խոսքերից Նայել գրառումըԱռաջարկում եմ ծնողական ժողովների ժամանակ այս նյութը տրամադրել ծնողներին:
Comment
-
Работа с трудными детьми в школе стала актуальной проблемой практически в каждом прожитом дне учителя. Педагог, является тем человеком, который дарит знания и несет социальное воспитание нашим деткам. Каждый ребенок, внимая информацию об окружающем его мире и науках, становится любознательнее, грамотнее и расширяет свой кругозор.
Зачастую, особая категория в работе специалиста – трудные дети. Основной причиной в их поведении, являются как отклонения в развитии, так и отклонения от общепринятых социальных возрастных ожиданий. Детки, не способные вести хорошую успеваемость по общеустановленным нормам, в связи с пониженным стремлением, а также в силу педагогической запущенности, являются проблемными в обучении и воспитании.
Comment
-
Полезные советы и рекомендации способны облегчить работу с трудными детьми в школе начинающим педагогам, и сделать жизнь вне учебного учреждения с родителями, более спокойной.
Правила работы с проблемными детьми основываются на трех основных пунктах:
• Изучение проблемного ребенка
На данном этапе проводится педагогическая диагностика учащегося, которая позволяет определить основные причины его плохого поведения. Для начала устанавливается взаимный контакт, за которым наступает расположение ребенка к беседе. В ходе нее, возникает возможность изучить и исключить негативно влияющие факторы на развитие ученика, реализовать заложенный в нем потенциал и избавить его от внутренних страхов, которые могут мешать социальной адаптации.
Comment
Comment