Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Բարդ աշակերտը դասարանում

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Աշակերտի հետ պետք է պահել «ոսկե միջինը»

    Չգիտեմ` առայսօր ինձ որքանով է հաջողվել ներկայացնել մեր դպրոցն ու այնտեղ սովորող աշակերտներին, բայց միշտ էլ զերծ եմ մնացել թերությունների վերհանումից, որ ամենուր էլ առկա են, և որոնց երբեմն մենք էլ առնչվում ենք: Նպատակ չեմ ունեցել ներկայացնելու իդեալական ուսուցչի կամ դպրոցականի կերպար, բայց փորձել եմ իմ գրառումներում կերտած իրական կերպարներով տեսնել յուրաքանչյուրի մոտ լույսի այն շողը, որը կարող էր ավելի մեծանալ ու նոր տարածքներ ընդգրկել:

    Ուսումնական տարվա ընթացքում երբեմն հետադարձ հայացք եմ ձգում, և անցած դեպքերի ու դեմքերի խառնուրդում նոր կերպարներ եմ հայտնաբերում, որով հանրագումարի եմ բերում նաև այն թերությունները, որ առկա են եղել ուսումնական գործընթացում: Այդ ճանապարհին վերստին հաստատում եմ մանկավարժի աշխատանքի դժվարությունները, որ երբեմն հասկացվում են շրջապատի կողմից, երբեմն` անտեսվում:

    Իմ մանկավարժական գործունեության տարիներին միշտ էլ թևավորել եմ, առաջ մղել, լուսավոր կետից նայել իմ առջև նստած աշակերտներին, բայց չէի ասի, որ միշտ էլ հարթ է եղել այդ ճանապարհը: Անցած ուղիս արտացոլվում է նաև դարուփոսերի հաղթահարումով, որ ձգտել եմ հասկացված լինել, երբեմն նույնիսկ աչք փակել մեր առջև նստած աշակերտների թույլ տված բացթողումների վրա: Ամեն տարի համոզվում եմ, որ ավելի է դժվարանում մանկավարժի աշխատանքը, երբ այսօրվա գիտակից սերունդը ենթադրում է երբեմն, որ ինքը հասուն է այնքան, որ կարող է ամեն անգամ հակադարձել ուսուցչին: Ինձ համար նորություն չի դառնում, երբ լսում եմ, թե ինչու են ընդհանրապես արձակուրդի օրերին որևէ տնային հանձնարարություն առաջարկում: Այլևս չեմ զարմանում, երբ դպրոցականն ամբողջ ուստարին գիրք չի բացում, բայց սպասում է ուսուցչի բարյացակամ վերաբերմունքին` մի նվազագույն գնահատական ստանալու համար, նույնիսկ երբեմն համոզված է, որ ուսուցիչն ուզի թե չուզի դրական կնշանակի, այլապես նա չի ցանկանա «վատի» պիտակն իր վրա վերցնի: Երբեմն ուսուցիչը վատամարդ է դառնում, թե ինչու նկատեց, որ աշակերտը գրագողությամբ է զբաղվում: Անտարբերությունն էլ չարիք է, երբ դպրոցականի համար նշանակություն չունի, թե իրեն ինչ են գնահատում: Առավել անտանելին մեծամտությունն է, երբ դպրոցականին թև ենք տալիս, մեծարում, բայց հաստատված մտերմական հարաբերությունների արդյունքում նա դառնում է ինքնահավան ու եսապաշտ, երբեմն այնքան է չարաշահվում այդ փոխադարձ հարգանքը, որ թվում է` այն պետք է տարածվի անգամ գնատականների վրա: Մեր շրջապատում էլ երբեմն լինում է, որ դպրոցականը արհամարհանքով նմանակում է ուսուցչի խոսքը, երբեմն դեռահասը չի ցանկանում, որ ծնողը տեղյակ լինի իր անկարգությանը, և հանկարծ «մեղադրյալի աթոռին» հայտնվում է դասավանդող ուսուցիչը կամ դասղեկը, որ տեղեկացրել է: Ինչու՞ չէ, երբեմն պատահում է նաև, որ ծնողը, եթե «պետք է ուսուցչին», ապա թող վերջինս գնա նրա հետ տեսակցության, ինչու՞ պիտի ծնողը ներկայանա:

    Ուսուցիչներն էլ տարբեր են` դեռահասների հետ ունեցած հարաբերությամբ: Տարիների իմ փորձը ցույց է տվել, որ պետք կանգնել «ոսկե միջինի» վրա, որպեսզի աշակերտների նկատմամբ ունեցած նորմալ հարաբերությունները չչարաշահվեն նրանց կողմից, այլապես, երբ կորցնում ենք այդ միջինը, կորցնում ենք ինքներս մեզ:

    http://www.usarmenianews.com/am-n-8926.html

    Comment

    • #32
      Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի Հերմինե, հետաքրքիր տեսակետ եք քննարկում, բայց միշտ չէ, որ կարելի է բարդ աշակերտի արարքները հանդուրժել: Կարծում եմ, որ ավելի ճիշտ է հենց սկզբից զբաղվել նման երեխայի շտկմամբ,որովհետև շատ երեխաներ ուսուցչի բարի վերաբերմունքը այլ կերպ են ընդունում...
      Հարգելիՙ Հռիփսիմե, միանշանակ համամիտ եմ Ձեր կարծիքի հետ: Վերջերս դասարանում մի միջադեպ եղավ: Երեխաներից մեկը փորձեց իր վատ արարքը ծածկել ստելով: Երբ այս մասին իմացան ծնողները, սկսեցին պաշտպանել իրենց երեխայի սուտը: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է վարվեի:Դուք ճիշտ եք՝ ուսուցչի բարի վերաբերմունքը այլ կերպ են ընդունում...

      Comment

      • #33
        Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
        ....Վերջերս դասարանում մի միջադեպ եղավ: Երեխաներից մեկը փորձեց իր վատ արարքը ծածկել ստելով: Երբ այս մասին իմացան ծնողները, սկսեցին պաշտպանել իրենց երեխայի սուտը: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է վարվեի:
        Ծանոթ վիճակ է, որին ցանկացա արձագանքել, բայց միշտ չէ, որ այսպես կարողանում ենք հարթեցնել իրավիճակը՝ չնայած ծնող-ուսուցիչ անհասկանալի և չհասկացված հարաբերությունն ամիսներ տևեց:

        Դասարանում անընդմեջ աշակերտուհիներից մեկի հեռախոսն էր կորչում, հաջորդ օրը գտնում էին պահարանում դրված կամ նստարանին: Դա կրկնվեց մի քանի անգամ: Եվ մի օր էլ նույն դասարանի աղջիկներից մեկը տեղեկացրեց ինձ, որ այդ նույն աշակերտուհու հեռախոսը ամեն անգամ վերցնում է համադասարանցիներից մեկը ֆիզկուլտուրայի դասաժամերին, ինքն ականատես էր, թե ինչպես է նա վերջին անգամ վերցրել, հեռախոսի մարտկոցը հանել, ապա նորից այդ հեռախոսը դրել իր տեղը: Ես «հանցանք» գործած այդ աշակերտուհուն մեղադրում եմ, թե ինչու է մեկընդմեջ նման կեղտոտ արարքների գնացել, նա սկզբում փորձեց արդարանալ, որ ինքը չի վերցրել, բայց հետո ներողություն խնդրեց, որ չի գիտակցել, թե ինչպես է գնացել նման քայլերի:

        Զարմանալին այդ աշակերտուհու մայրիկի դիրքն էր, թե իր աղջիկը նման արարք չի գործել, անտեղի է իմ մեղադրանքը: Նույնիսկ դժգոհեց, թե իր երեխային կհանի դպրոցից: Անցան օրեր, այդ աշակերտուհին նույն ձևով հաճախում էր դպրոց, մայրիկն էլ խուսափեց հաջորդ ծնողական ժողովին մասնակցելուց: Մի երկու ամիս ես նրան չտեսա:

        Անակնկալ էր, երբ Ուսուցչի օրը այդ ծնողը հրաշալի խոսքերի ու վարդերի մի առատ փնջով տարածական դաշտում շնորհավորեց ինձ՝ հիշեցնելով ուսուցչի դժվարին աշխատանքը, ցանկանալով ինձ մեծ համբերություն: Իմ շնորհակալությամբ հարթվեց ամեն ինչ, հասկանալի էր, որ իր երեխան պատմել էր ճշմարտությունը, ինքն էլ գիտակցել էր իր սխալը:

        Comment

        • #34
          Բարի երեկո: Հենց հիմա մտածում էի . նախ պիտի ծնողը դաստիարակված լինի, որ հետո կարողանանք դաստիարակված աշակերտ պահանջել: Գիտեք, կան նաև դեպքեր, երբ հեղինակություն է ուսուցիչը, երբ ուսուցչի խոսքն ավելի կարևոր է, քան ծնողինը : Մի քանի օր առաջ ծնողներիցս մեկը դպրոց էր եկել, բնականաբար դժգոհությունները շատ էին, թեպետ որդին լավ է սովորում/ դասարանի հարվածայիններից մեկն է/, բայց վարքը գնահատվում է անբավարար: Մայրն ինքը դժգոհեց ու ասաց հետևյալը . << Ինչ անեք, դուք եք անելու, տղաս ինձ շան տեղ չի դնում>>: / Կներեք արտահայտության համար/ : Ապշել էի մոր այս արտահայտությունից: Սրան ի՞նչ ակսեք: Ես մեղադրում եմ ընտանիքին:
          Վերջին խմբագրողը՝ Հերմինե Խառատյան; 16-03-19, 22:18.

          Comment

          • #35
            Հերմինե Խառատյան-ի խոսքերից Նայել գրառումը

            Այոՙ, հարգելիՙ Հերմինե, մեղավոր է ընտանիքը: Բավական է ամեն ինչում մեղադրել ուսուցչին:

            Comment

            • #36
              Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Ծանոթ վիճակ է, որին ցանկացա արձագանքել, բայց միշտ չէ, որ այսպես կարողանում ենք հարթեցնել իրավիճակը՝ չնայած ծնող-ուսուցիչ անհասկանալի և չհասկացված հարաբերությունն ամիսներ տևեց:

              Դասարանում անընդմեջ աշակերտուհիներից մեկի հեռախոսն էր կորչում, հաջորդ օրը գտնում էին պահարանում դրված կամ նստարանին: Դա կրկնվեց մի քանի անգամ: Եվ մի օր էլ նույն դասարանի աղջիկներից մեկը տեղեկացրեց ինձ, որ այդ նույն աշակերտուհու հեռախոսը ամեն անգամ վերցնում է համադասարանցիներից մեկը ֆիզկուլտուրայի դասաժամերին, ինքն ականատես էր, թե ինչպես է նա վերջին անգամ վերցրել, հեռախոսի մարտկոցը հանել, ապա նորից այդ հեռախոսը դրել իր տեղը: Ես «հանցանք» գործած այդ աշակերտուհուն մեղադրում եմ, թե ինչու է մեկընդմեջ նման կեղտոտ արարքների գնացել, նա սկզբում փորձեց արդարանալ, որ ինքը չի վերցրել, բայց հետո ներողություն խնդրեց, որ չի գիտակցել, թե ինչպես է գնացել նման քայլերի:

              Զարմանալին այդ աշակերտուհու մայրիկի դիրքն էր, թե իր աղջիկը նման արարք չի գործել, անտեղի է իմ մեղադրանքը: Նույնիսկ դժգոհեց, թե իր երեխային կհանի դպրոցից: Անցան օրեր, այդ աշակերտուհին նույն ձևով հաճախում էր դպրոց, մայրիկն էլ խուսափեց հաջորդ ծնողական ժողովին մասնակցելուց: Մի երկու ամիս ես նրան չտեսա:

              Անակնկալ էր, երբ Ուսուցչի օրը այդ ծնողը հրաշալի խոսքերի ու վարդերի մի առատ փնջով տարածական դաշտում շնորհավորեց ինձ՝ հիշեցնելով ուսուցչի դժվարին աշխատանքը, ցանկանալով ինձ մեծ համբերություն: Իմ շնորհակալությամբ հարթվեց ամեն ինչ, հասկանալի էր, որ իր երեխան պատմել էր ճշմարտությունը, ինքն էլ գիտակցել էր իր սխալը:
              Հարգելիՙ Նատաշա, այսօր ոչ բոլոր ծնողներն են զգում իրենց սխալը: Նրանք աշխատում են միշտ սխալ հանել ուսուցչին: Երևի այդ ծնողը եզակիներից է:Շնորհակալություն:
              Վերջին խմբագրողը՝ Մինասյան Նորա; 16-03-19, 22:36.

              Comment

              • #37
                Հերմինե Խառատյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Բարի երեկո: Հենց հիմա մտածում էի . նախ պիտի ծնողը դաստիարակված լինի, որ հետո կարողանանք դաստիարակված աշակերտ պահանջել: Գիտեք, կան նաև դեպքեր, երբ հեղինակություն է ուսուցիչը, երբ ուսուցչի խոսքն ավելի կարևոր է, քան ծնողինը : Մի քանի օր առաջ ծնողներիցս մեկը դպրոց էր եկել, բնականաբար դժգոհությունները շատ էին, թեպետ որդին լավ է սովորում/ դասարանի հարվածայիններից մեկն է/, բայց վարքը գնահատվում է անբավարար: Մայրն ինքը դժգոհեց ու ասաց հետևյալը . << Ինչ անեք, դուք եք անելու, տղաս ինձ շան տեղ չի դնում>>: / Կներեք արտահայտության համար/ : Ապշել էի մոր այս արտահայտությունից: Սրան ի՞նչ ակսեք: Ես մեղադրում եմ ընտանիքին:
                Հարգելի՛ տիկի՛ն Խառատյան, իհարկե, ընտանիքն է մեղավոր, որ երեխան բացասական վարքագիծ ունի, բայց Ձեզ համար մեծ գնահատանք է, երբ ծնողը նրա դաստիարակությունը թողնում է Ձեզ՝ վստահելով Ձեր՝ մանկավարժի հմուտ ներգործությանը: Նման դեպքի տարիներ առաջ առնչվել եմ, երբ բացասական դրսևորման դրդապատճառն ընտանիքն է եղել: Կարծում եմ իմ այդ հրապարակումը հարմար կլինի այս թեմայի տակ էլ տեղադրեմ:

                Comment

                • #38
                  Այդ տղայի հետ աշխատաելը և ' բարդ է, և' հետաքրքիր. բարդ է այն առումով, որ նա հաղորդակցման խնդիր ունի , դյուրագրգիռ է, անկանխատեսելի, կասկածամիտ է, հետաքրքիր է այն առումով, որ փորձում եմ նրա մեջ տեսնել լավը, հայտնաբերել մարդկային որոակներ, որոնց մասին ինք էլ չգիտի :
                  Որքան էլ մենք մեծ դեր ունենանք մեր աշակերտների կյանքում, որքան էլ մեր խոսքն ազդեցիկ լինի, մենք իրենց կյանքում ժամանակավոր մարդիկ ենք, նրանք մի ամբողջ կյանք իրենց ծնողների հետ , նրանց կողքին են ապրելու: Ծնողի դերը միայն կուշտ, մաքուր, բարեկեցիկ կյանք ապահովելու մեջ չի կայանում, այլ նաև լա'վ մարդ, լա'վ զավակ, լա'վ քաղաքացի դաստիարակելու մեջ:

                  Comment

                  • #39
                    Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելիՙ Նատաշա, այսօր ոչ բոլոր ծնողներն են զգում իրենց սխալը: Նրանք աշխատում են միշտ սխալ հանել ուսուցչին: Երևի այդ ծնողը եզակիներից է:Շնորհակալություն:
                    Հարգելի՛ Նորա, շատ շնորհակալ եմ արձագանքի համար, նաև ճիշտ եք, միշտ չէ, որ ծնողը հասկանում է իր երեխայի սխալը:

                    Երեկ ականատես էի, որ 5-րդ դասարանում սովորող թոռնիկս դպրոցի միջանցքում գումար գտավ: Ձեռքը վեր բարձրացրած թափահարում էր այն, միաժամանակ հարցնում, թե ով է կորցրել: Ես մինչ մոտենամ իրեն, իր համադասարանցի մի աշակերտ մոտեցավ, թե այդ գումարը ինքն է կորցրել: Թոռնիկս հավատաց և գումարը տվեց նրան: Բայց հետո պարզվեց, որ կորցնողը նա չէր, ում հանձնվել էր գումարը: Այդ երեխան ստեց, վերցրեց դրամը, բայց հաջորդ օրը մայրը հաստատում էր, որ իր երեխան է կորցրել: Սա ընդամենը մի փոքրիկ միջադեպ է, բայց հասկանալի է, թե նման երեխան ինչ վարքագիծ կունենա տարիներ հետո, երբ նրան սխալ ճանապարհի վրա ուղղորդողը մայրն է:

                    Comment

                    • #40
                      Ռուս նշանավոր գրող Լ. Տոլստոյը ժամանակին նշել է, թե մենք բոլորս ծնունդով մանկությունից ենք: Հիրավի, մեզանից յուրաքանչյուրը կրում է ավելի վաղ տարիքի` մանկության և պատանեկության դրոշմը՝ իրենց լավ ու վատ տպավորություններով:
                      Երեխայի հոգեբանության և առողջ մտածելակերպի ձևավորման հարցում առաջին հերթին կարևոր է ընտանեական դաստիարակությունը: Հայտնի է, որ մարդու էության 20%-ն է միայն բնատուր և հաստատուն, իսկ մյուս` 80%-ը ներկայացնող հատկանիշները արդյունք են դաստիարակության և շրջապատից ստացվող ազդակների ու ենթակա են փոփոխության: Նախադպրոցական տարիքի երեխաների ձևավորման և հետագա զարգացման հարցում 1-ին հերթին կարևոր է ընտանիքի դերը: Ընտանիքը և դաստիարակությունը միշտ քայլել են ձեռք ձեռքի տված և դրանցից մեկի բացակայությունը միշտ էլ հանգեցնում է խնդիրների, որոնք կարող են ծագել թե՛ մանուկների և թե՛ դեռահասների մոտ:
                      Վերջին խմբագրողը՝ Դավ; 16-03-19, 23:11.

                      Comment

                      • #41
                        Մի «մեկբառանոց» շարադրություն ու մի անպատասխան բարև մեղմորեն թևածում են շուրջս:

                        Դպրոցական կյանք եմ արձանագրում, բայց ամենևին չեմ խուսափում նաև բացասական որոշ երևույթների մասին բարձրաձայնելուց: Մենք էլ առնչվում ենք աշակերտների, ովքեր երբեմն իրենց պահվածքով հայտնվում են բոլորի ուշադրության կենտրոնում, նաև իրենց վերաբերմունքով ազդում մյուսների վարքագծի վրա: Դա թերևս նկատելի է լինում ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների ժամանակ որոշակի չհասկացվածության արդյունքում:

                        Տարիներ առաջ ավագ դասարանում հանձնարարեցի շարադրություն գրել: Աշակերտներից մեկը շատ հանգիստ նստած էր, տպավորությունն այնպես էր, որ մտածում էր անընդհատ, թե ինչ մտքեր շարադրի: Երբ հանձնեց տետրը, բացեցի: Միայն ամիս-ամսաթիվն էր գրված, շարադրության վերնագիրը և մի անսովոր բառ՝ շատ մեծ տառերով: Իմ հարցին նա արձագանքեց, որ հարմար է գտել՝ գրել միայն իր շան անունը, մի բան, որ ամենևին կապ չուներ շարադրության վերնագրի հետ: Նա «անբավարար» գնահատվեց, բայց նաև լսեցի դժգոհությունը, որ ինքը հարմար է գտել այդպես գրել, այլապես պատրաստ չէր շարադրությանը:

                        Հաջորդ դասաժամին նա իրեն թույլ տվեց ավելին՝ իր ազատ պահվածքով, մյուսների ուշադրությունն իր վրա սևեռելով...Անցան օրեր: Դպրոցից դուրս եկա: Ինձ ծանոթ երիտասարդների տեսա՝ զրուցելիս: Նրանց բարևեցի, նկատեցի, որ այդտեղ էր նաև այդ աշակերտը: Հանկարծ լսեցի. «Այդ բարևն ինձ էլ էր վերաբերու՞մ...»: Հետ շրջվեցի. հարցնողը նա էր: Հաստատակամ ասացի, որ բոլորին էր ուղղված: Անսպասելի էր պատասխանը, երբ համարձակորեն, ի լուր մյուսների, նա ազդարարեց. «Չհամարե՛ք, որ ինձ էլ եք բարևել, ես այդ բարևին չեմ պատասխանել»: Կարծես կայծակնահար եղա, բայց արտաքուստ հանգիստ ձևանալով՝ երկու բառով հասկացրի, որ այդպես էլ կհամարեմ:

                        Հաջորդ դասաժամերին, երբ ինքն էր ցանկություն հայտնում պատմելու կամ ես էի դաս հարցնում, ամեն անգամ գնահատելիս նա դժգոհում էր, որ ցածր եմ գնահատում: Մի օր էլ գրականության դասանյութից կցկտուր մի քիչ պատմեց, նկատելի էր իր պահվածքից, որ բարձր գնահատական ստանալու մեծ ցանկություն ուներ: Ես հնարավորություն տվեցի, որ շարունակի պատմել, նա լռեց, հարց տվեցի դասից, չկարողացավ պատասխանել, բայց նորից բողոքեց, որ ինքը «գերազանց» պիտի ստանար, այդ դասը լավ սովորել էր:

                        Շուտով դպրոց հրավիրեցի ծնողին: Որդուն ուղղված հոր հանդիմանության արդյունքում իմացա, որ տանը պարտադրել են, որպեսզի նա բարձր գնահատականներ ապահովի, բայց արդյունքում, լավ սովորելու փոխարեն, փորձել է բարձր գնահատական ստանալու ակնկալիքով՝ տարբեր ճանապարհներով ուսուցչուհու վրա ազդել:

                        Նա դպրոցն ավարտեց, բայց մեր միջև մնաց մի անջրպետ, մի անհասկանալի չհասկացվածություն, որ հաստատվել էր մեր երկուսիս միջև, ու ափսոսանք կար, որ չհասցրի այն հարթեցնել այդ ամիսների ընթացքում: Նրա կերպարը մնաց իմ հիշողության մեջ՝ իր գրած այն անսովոր «մեկբառանոց» շարադրությամբ, օդում անպատասխան թողած իմ բարևով, բարձր գնահատվելու մարմաջով, աշակերտին ոչ հարիր պահվածքով, ծնողի կողմից նրան ուղղված հանդիմանությամբ...

                        Անցան տարիներ...Դպրոցից տուն գնալու ճանապարհին անցա անծանոթ մարդկանց կողքով: Հանկարծ մեկի ձայնը կանգնեցրեց ինձ. «Տիկի՛ն Պողոսյան...Բարև Ձեզ»: Շրջվեցի...Մի հաղթանդամ տղամարդ էր: Դիմագծերը ծանոթ էին. որտե՞ղ էի տեսել նրան: Վերջապես ինձ ուղղված հարց. «Դուք դիտավորյա՞լ ինձ չբարևեցիք...»: Ավելի մոտիկից ես ուշադիր նայում եմ նրան... Մոտ երկու տասնյակ տարի է անցել: Իմ այն օրերի աշակերտն էր, ով այդ պահին նայում էր ու ժպտում, ու այդ ժպիտները փոխանցվել էին ինձ: Եվ ես արդարանում էի... Ինչպե՞ս կարող էի չբարևել, ուղղակի չէի ճանաչել... Պարզվեց՝ վաղուց ընտանիք ունի, դպրոցահասակ երեխաներ, գյուղական դպրոցում էլ դասավանդում է:

                        Մեր միջև հարթվեց այն անջրպետը, որ տարիներ շարունակ ուղեկցել էր մեզ, բայց անցյալից եկած մի «մեկբառանոց» շարադրություն ու մի անպատասխան բարև մեղմորեն թևածում էին շուրջս:

                        http://www.usarmenianews.com/am-n-10125.html

                        Comment

                        • #42
                          Ծանոթ իրավիճակ է: Դեռ սեպտեմբերին, երբ այս դասարանի դասղեկությունն ինձ վստահեցին, առաջին դասղեկական ժամաին ասացի, որ մենք պիտի լինենք մեկ ընատանիքի պես, իրենց խնդիրների , հուզող հարցերի մասին տեղյակ են պահելու ինձ, ես պատասխանատու եմ իրենց համար, պիտի փորձենք լեզու գտնել: Նկատեցի նրա անհանգիստ պահվածքը, հավանաբար ասածս այնքան էլ սրտով չէր, ասացի, որ ամենաբարդ աշակերտի հետ անգամ հեշտ եմ լեզու գտնում, ոտքի կանգնեց ու ասաց . << Ինձ հետ լեզու չեք գտնի>>: Ի պատասխան իր այդ հայտարարության` ժպտացի ու շարունակեցի դասս: Հաջորդ օրվանից հետս չէր խոսում, դա ինձ ամենևին չէր անհանգստացնում : Գիտեի, որ այդպես չի շարունակվի. ամեն օր ենք հանդիպելու իրար, ինչպես էլ լինի, ասելիք կունենա:

                          Comment

                          • #43
                            16 -րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա, լուսավորիչ Միշել Մոնտենն ասում էր .<<...Թող դաստիարակն ստիպի աշակերտին մի տեսակ սեփական մաղով մաղել այն ամենը, ինչ ինքը մատուցում է նրան, և թող ոչ մի բան չմտցնի նրա գլուխը ` հենվելով լոկ իր հեղինակության ու ազդեցության վրա:...
                            Ինչ վերաբերվում է աշակերտին , թող նա խուսափի իրեն գոռոզ ու ամբարտավան տեսք տալուց, խույս տա մանկական սնապարծությունից, որի էությունն ուրիշներից ավելի բարձր և ավելի խելոք երևալու ցանկությունն է, թող նա չհետամտի համբավին այն մարդու, ով անարգում է բոլորին>>: / Միշել Մոնտեն , Երեխայի դաստիարակության մասին, Երևան, Արևիկ, 1988,էջ 146 - 149 / :

                            Comment

                            • #44
                              Մարդու վարքը լայն իմաստով նրա կացութաձևն է, արարքները, գործողությունները, ինչպես է իրեն դրսևորում այս կամ այն իրավիճակներում ,իր վերաբերմունքը հասարակության, գաղափարների, այլ մարդկանց , սեփական անձի նկատմամբ: Մարդու վարքը պայմանավորված է հասարակության բարոյական նորմերի, էթիկայի կանոններով: Մինչև որևէ արարքի գնահատական տալը, նախ պիտի փորձենք գտնել դրդապատճառները և նկատի առնենք դրանք: Աշակերտների վարքը և' մանկավարժների, և' ծնողների համար դարձել է օրվա քննարկման կարևորագույն հարց: Ժամանակակից աշակերտներն ավելի ակտիվ են, ինքնուրույն են, ազատ են սեփական կարծիքն ու տեսակետն արտահայտելու մեջ, նպատակասլաց են : Երևույթը և' դրական և' բացասական ազդեցություն ունի երեխայի վարքագծի, ուսման առաջադիմության վրա:
                              Երեխայի դաստիարակությունն ուղղակիորեն և անմիջականորեն կապված է մեծահասակների ` իրենց նկատմամբ ունեցած վերաբերմունքից:

                              Comment

                              • #45
                                Հերմինե Խառատյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Բարի երեկո: Հենց հիմա մտածում էի . նախ պիտի ծնողը դաստիարակված լինի, որ հետո կարողանանք դաստիարակված աշակերտ պահանջել: Գիտեք, կան նաև դեպքեր, երբ հեղինակություն է ուսուցիչը, երբ ուսուցչի խոսքն ավելի կարևոր է, քան ծնողինը : Մի քանի օր առաջ ծնողներիցս մեկը դպրոց էր եկել, բնականաբար դժգոհությունները շատ էին, թեպետ որդին լավ է սովորում/ դասարանի հարվածայիններից մեկն է/, բայց վարքը գնահատվում է անբավարար: Մայրն ինքը դժգոհեց ու ասաց հետևյալը . << Ինչ անեք, դուք եք անելու, տղաս ինձ շան տեղ չի դնում>>: / Կներեք արտահայտության համար/ : Ապշել էի մոր այս արտահայտությունից: Սրան ի՞նչ ակսեք: Ես մեղադրում եմ ընտանիքին:
                                Հարգելի Հերմինե,մենք՝բոլոր ուսուցիչներս,և առհասարակ ամեն մարդ գիտի որքան կարևոր դեր ունի ընտանիքը,գիտենք թե ինչքան մեծ է ընտանիքի ազդեցությունը։Թույլ տվեք չհամաձայնել։ Արդյոք ճի՞շտ է ասել<<նախ պիտի ծնողը դաստիարակված լինի>>։Բոլորս թերություններ ունենք։Ու ցանկացած ուսուցիչ պետք է լեզու գտնի ծնողի հետ,կարողանա հանգիստ զրույց վարել,ծնողի դաստիարակության գնահատական տալը չեմ կարծում ,որ մեր գործն է։
                                Վերջին խմբագրողը՝ Kristine Charchyan; 17-03-19, 00:05.

                                Comment

                                Working...
                                X