Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Բարդ աշակերտը դասարանում

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Կփորձեմ Վ. Պետրոսյանի հետևյալ տողերով պատասխանել... Ամենակարևոր բաները մեզ ոչ ոք չսովորեցրեց։ Առաջին դասարանում անցանք այբուբենը, դա հետո էլ կսովորեինք։
    Հետո թվաբանության դասատուն մեզ անգիր անել տվեց բազմապատկման աղյուսակը ... երբ կյանքում մենք անընդհատ բաժանվելու էինք՝ մեր մտերիմներից, մեր հույսերից, մեր ապրած տարիներից ....
    Սովորեցրին հին ու նոր ժամանակների պատմություններ, որ ի՞նչ ...
    ... Եվ ոչ ոք չսովորեցրեց ինչպես հասկանալ կողքինի տխրությունը, ինչպես լսել լռությունը, ինչպես տառապել ... արժանապատվությամբ։
    Թողեցին, որ այդ ամենը սովորենք ինքնակրթությամբ՝ ինչպես ասում են։
    ... Իսկ ավելի մարդավարի ասած՝ մեր սրտերի վրա ստացած վերքերով պիտի սովորեինք ամենակարևոր բաները։

    Իսկ վերքերից սպիներ են մնում ...

    Comment


    • #17
      Այս թեմային երևի թե հարմար է նախորդ օրերի հրապարակումս, որը տեղադրում եմ այստեղ:

      Ժամանակնե՞րն են փոխվել, թե մե՞նք ենք հետ մնացել ժամանակից...


      «Առաքինություն ենք սովորեցնում, մարդկային բարձր որակներ, բայց երբեմն դեղնակտուցներ կհայտնվեն, որ մեր սովորեցրած առաքինության վրա կծիծաղեն, ու կհամոզվենք դարերի խորքից եկած ճշմարտությանը, որ մեզ էլ աշակերտներ ունենք՝ «սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան...»:

      Ինչու՞ են դպրոցի դաստիրակությունից դուրս մեր շրջանավարտներից ոմանք կարծես կերպարանափոխվում: Երևի նրանից է, որ երբեմն մեր առջև նստած աշակերտների մեջ էլ հանդիպում ենք սնապարծների, բայց թույլ չենք տալիս այդ սնապարծությունը գլուխ բարձրացնի, սակայն մեզանից հետո այն ազատ տարածքում իր թևերը փռում է: Ժամանակնե՞րն են փոխվել, թե մե՞նք, որ երբեմն զարմանում ենք մեր կողքին գլուխ բարձրացնողների արտահայտած մտքերից, որ վերամբարձ են հնչում, ճոռոմ, բայց ո՞վ է մեղավորը, մե՞նք, որ իբր ժամանակի հետ չենք քայլում, թե՞ նրանք, որ իրենց թերարժեքությամբ ժամանակից առաջ են ընկնում:

      Իմ հարցադրումները կարող են այսպես շարունակվել, բայց զարմանալի է, երբ իրենք են հարցնում, թե ինչու՞ են հիշում հենց Ավարայրը, Արցախյան այն հին ու նոր պատերազմները, որտեղ կորուստներ, վիշտ ու մորմոք կան բազում, իսկ իրենք կարկաչն են սիրում զուլալ աղբյուրի, մեղրածոր կյանքը, որ ցավեր չունի: Ու զոհված ազատամարտիկի հիշատակին նվիրված միջոցառմանը չմասնակցելու ոմանց մտադրությունը սովորական է համարվում, առավել ևս՝ գրքի բանավեճ-քննարկմանը մասնակցելու կարիք չկա, երբ վաղուց հեռացել են գիրք կարդալուց:

      Մտել ենք երթուղային տաքսի, մեր դիմաց նստած պատանին կասկածում է՝ տե՞ղ տալ մեծերին, թե՞ աչք փակել, որ կողքին կանգնած մեծահասակ կա, բայց երիտասարդ աղջիկը վեր թռավ տեղից. «Դուք իմ մոր հասակին եք», ու իր տեղը զիջեց կանգնած կնոջը: Կամ երբեմն ականատես ենք լինում, թե ինչպես են մեկ այլ երթուղայինում ծեր մարդուն տեղահան անում, որ իրենք՝ տոմս ունեցողները, նստեն, չէ՞ որ նա իրենց տեղն էր պատահաբար զբաղեցրել: Ինչու՞ չենք հարմարվում այս նոր «կարգերին», երանի ենք տալիս անցած օրերին, երբ հարգանք ու պատիվ կար մեծերի հանդեպ:

      Երբեմն լսում ենք՝ ձեր ժամանակներն անցել են, հիմա ո՞վ է այդպես մտածում: Իհարկե, մեր ժամանակներն անցել են, բայց այն ժամանակներում հազիվ դասարանից դասարան փոխադրվող աշակերտները բուհ չէին ընդունվում, ամեն մեկն իր տեղն ուներ, իսկ հիմա երբեմն մեր առջև նստած ամենաթույլ կարողությունների տեր աշակերտներն են մեզ դյուրին ու բարվոք ապրելու ճանապարհը ցույց տալիս՝ համոզված, որ իրենք ժամանակի ընթացքում շատ ավելին կունենան, քան մենք ենք մեր քրտնաջան աշխատանքով ձեռք բերել այս տարիների ընթացքում:

      Ես գիտեմ, որ այս սերունդը աշխարհ կփոխի, բայց շրջապատում մեծամիտներ կան, որ աշխարհ կքանդեն, ո՞վ է մեղավորը, մե՞նք, որ երբեմն հասուն արտի մեջ որոմ է աճում, թե՞ նրանք, որ որոմ դարձած՝ մեզ «թունավորում են»:

      http://www.usarmenianews.com/am-n-9923.html
      Վերջին խմբագրողը՝ Նատաշա Պողոսյան; 04-03-19, 01:09.

      Comment


      • #18
        մեր ժամանակներն անցել են, բայց այն ժամանակներում հազիվ դասարանից դասարան փոխադրվող աշակերտները բուհ չէին ընդունվում, ամեն մեկն իր տեղն ուներ, իսկ հիմա երբեմն մեր առջև նստած ամենաթույլ կարողությունների տեր աշակերտներն են մեզ դյուրին ու բարվոք ապրելու ճանապարհը ցույց տալիս՝ համոզված, որ իրենք ժամանակի ընթացքում շատ ավելին կունենան, քան մենք ենք մեր քրտնաջան աշխատանքով ձեռք բերել այս տարիների ընթացքում:----կեցցե'ք, ինչ ճիշտ եք....

        Comment


        • #19
          Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի՛ Հերմինե՛ Խառատյան, վերջերս այցելեցի իմ աշակերտներից մեկի տուն, ծնողը ուրախացավ, նաև զարմացավ, թե մի՞թե մեր օրերում ուսուցիչ կա, ով այցելում է ծնողներին: Իր երեխան հետադիմել էր, դասերից ուշանում էր, ես հարմար գտա այցելել նրա ծնողներին, և այն արդյունք տվեց: Այս թեմայի շուրջ հարմար գտա իմ նախորդ օրերի այս հրապարակումը տեղադրել այստեղ: Ճիշտ է, դժվարացել է մեր գործը, բարդ երեխաներ հատուկենտ մեզ մոտ էլ երևում են, բայց անհատական աշխատանքի միջոցով թերևս, նաև ծնողների օգնությամբ կարելի է այդ մտահոգիչ հարցերը լուծել:

          Իրավիճակներ, որտեղ մանկավարժի վարպետություն է պետք

          Ժամանակները փոխվել են, սերունդն էլ քայլում է ժամանակին համընթաց, ուսուցիչն իրավունք չունի հետ մնալու մերօրյա առաջընթացից: Երբեմն մեղադրվում է ուսուցիչը... Ինչու՞մն է նրա մեղքը, որ հայտնվում է դժգոհությունների թիրախում: Ծնողների ոչ վայելուչ վերաբերմու՞նքը նրա հանդեպ, թե՞ վերջինիս ոչ մանկավարժական մոտեցումը, որ երբեմն ծնող և ուսուցիչ հայտնվում են հակասությունների երկու տարբեր ծայրամասերում:

          Ծնողը բացեիբաց հայտարարում է, թե ինքն է ուղղորդում իր երեխային՝ ում դասաժամին իրեն ինչպես դրսևորի: Ուրեմն այստեղ կան դասաժամեր, որ ծնողի կողմից իրավունք է տրված երեխային՝ կարգապահական խախտումներ կատարելու: Ծնողը երեխայի համար մեծագույն դերակատար է, նրա խոսքը արդարացված և ընդունելի է երեխայի համար, ուրեմն տվյալ իրավիճակում ուսուցիչը հայտնվում է աշակերտի և նրա ծնողի կողմից ստեղծած բարդ հանգույցում: Մանկավարժական ճիշտ մոտեցումը միայն կարող է «փրկել» ուսուցչին՝ «գորդյան խնդիրը» լուծելու, այն դեպքում, երբ ծնողը հաստատակամ է իր որոշման մեջ, որտեղ նաև մեղադրանքներ կան՝ ուղղված ուսուցչին: Ուրեմն այստեղ ուսուցիչը գործ ունի «վրիժառու» ծնողի հետ, հետևաբար նա պիտի կարողանա իրավիճակից դուրս գալու փրկությունը գտնի իր վարպետությամբ՝ դեռահասի հետ հարաբերությունների մի նոր մթնոլորտ ստեղծելով, որը և կանդրադառնա ծնողի վարքագծի փոփոխությանը: Երբեմն աշակերտը հայտնվում է երկընտրանքի մեջ, նա իր գործած սխալի համար պետք է ներողություն խնդրի ուսուցչից: Ավագ դպրոցում իր հասակակիցների մոտ նա ծանր հոգեվիճակ է ապրում, բայց մի կողմից՝ պարտադրանքը, մյուս կողմից՝ իր դասընկերներից սպասվող ծաղրալից ակնարկները, երկփեղկվում են, ու ստեղծված իրավիճակում միակ հանգուցալուծումը տվյալ ուսուցչի մոտ է, որ պետք է թույլ չտա դեռահասի «նսեմացված» կերպարի տեսանելիությանը ու թռուցիկ անցումով հասկացնի, որ ամեն ինչ հարթված ու հասկացված է: Բայց բոլո՞ր ուսուցիչներն են կարողանում նման անցումներն ապահովել, թե՞ սպասում են դեռահասի հետ իրենց «հաղթանակը» ամրագրելու՝ ի տես համադասարանցիների:

          Ուսուցիչը միշտ չէ, որ ուղղորդող է, երբեմն կարող է աշակերտը մեզ ուղղորդի, բայց արդյո՞ք բոլոր ուսուցիչներն են ընդունակ՝ ընդառաջելու դեռահասի առաջարկին: «Մեծամտություն» կոչվածը, երբեմն կանգնում է «ամենագետ» ուսուցչի կողքին, վնասում է վերջինիս, արդյունքում հիասթափություն է ծնվում դեռահասի մոտ, երբ իր «նորարարությունը» անտեսվում կամ գուցե արհամարհանքի է արժանանում:

          Նման փաստերն առկա են իմ մանկավարժական գործունեության ընթացքում: Աշակերտուհին գիրք է ընթերցում, մի գիրք, որ ամենևին չի առնչվում այդ օրվա դասանյութի հետ: Նա ամենևին չի ուզում «ենթարկվել» ինձ ու կտրվել այդ գրքից, նույնիսկ առաջարկում է բոլորին լսելի ինչ-որ հատված ընթերցել այդ վեպից: Նրա ուղղորդմամբ ես «ստիպված» առաջարկն ընդունում եմ, երբ գրքից հեռացած սերնդի մեջ մեր օրերում գտնվել էր ընթերցող, ով իրեն հետաքրքրող գիրքը ցանկանում էր տեսանելի դարձնել բոլորին: Ստեղծված իրավիճակներում յուրաքանչյուր ուսուցիչ տարբեր վերաբերմունք կարող է ցուցաբերել, բայց կարևորը՝ իր մոտեցումը կարողանա ընդունելի դարձնի դեռահասին կամ նրա ծնողին՝ մնալով միշտ իր բարձրության պատվանդանին:


          http://www.usarmenianews.com/am-n-9065.html
          Հարգելի՛ Նատաշա, ասում եք, թե կան դեպքեր, երբ ծնողն է ուղղորդում երեխային՝ ում դասին ինչպես պահել...Ճիշտն ասած՝ ինձ համար սա նորություն էր, չեմ հանդիպել նման բանի, թեև դպրոցում աշխատում եմ 1994 թվականից:Այսպիսի բան կարող է լինել միայն այն դեպքում, եթե ծնողն ու ուսուցիչը վաղուց իրար ճանաչում են և անձնական ինչ-որ խնդիրներ կան:Ինչևէ, շատ վատ է:
          Իսկ եթե ես ասեմ, որ նման բան կարող է ուղղորդել դպրոցի տնօրենը, հետաքրքիր է՝ ի՛նչ կմտածեք: Արի ու տես, որ այդպիսի դեպքեր էլ են լինում, որը շա՜տ ցավալի է ուսուցչի համար, նրա հեղինակության ու վարկանիշի համար: Սա, կարծում եմ, ավելի վտանգավոր ու նողկալի երևույթ է, քան Ձեր նշածը:Հավատացե՛ք՝ ունենք այդպիսի տնօրեններ: Եվ այստեղ մենք արդեն գործ ունենք ոչ թե բարդ աշակերտի,որին կարելի է ինչ-որ կերպ դաստիարակել, այլ տնօրենի ձեռքում գործիք դարձած աշակերտի հետ: Սա սոսկալի երևույթ է:

          Comment


          • #20
            star1-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի՛ Նատաշա, ասում եք, թե կան դեպքեր, երբ ծնողն է ուղղորդում երեխային՝ ում դասին ինչպես պահել...Ճիշտն ասած՝ ինձ համար սա նորություն էր, չեմ հանդիպել նման բանի, թեև դպրոցում աշխատում եմ 1994 թվականից:Այսպիսի բան կարող է լինել միայն այն դեպքում, եթե ծնողն ու ուսուցիչը վաղուց իրար ճանաչում են և անձնական ինչ-որ խնդիրներ կան:Ինչևէ, շատ վատ է:
            Իսկ եթե ես ասեմ, որ նման բան կարող է ուղղորդել դպրոցի տնօրենը, հետաքրքիր է՝ ի՛նչ կմտածեք: Արի ու տես, որ այդպիսի դեպքեր էլ են լինում, որը շա՜տ ցավալի է ուսուցչի համար, նրա հեղինակության ու վարկանիշի համար: Սա, կարծում եմ, ավելի վտանգավոր ու նողկալի երևույթ է, քան Ձեր նշածը:Հավատացե՛ք՝ ունենք այդպիսի տնօրեններ: Եվ այստեղ մենք արդեն գործ ունենք ոչ թե բարդ աշակերտի,որին կարելի է ինչ-որ կերպ դաստիարակել, այլ տնօրենի ձեռքում գործիք դարձած աշակերտի հետ: Սա սոսկալի երևույթ է:
            Հարգելի՛ star1, մեր բարդ ու ու պատասխանատու աշխատանքում բազմիցս առնչվում ենք երևույթների, որոնք իրենց հետքն են թողնում մեր հիշողության մեջ: Երբեմն տնօրենն էլ, եթե իր տեղում չէ, թույլ է տալիս սխալներ, չեմ ժխտում, որ երբեմն բացասականի հարուցիչը կարող է դառնալ նաև ուսուցիչը:

            Տարիներ առաջ մանկխորհի նիստում դպրոցի նախկին տնօրեններից մեկը, չարաշահելով իր պաշտոնը, հայտարարեց, թե ուսուցիչներից ովքեր տրնդեզի միջոցառմանը չմասնակցեն, հրաման է գրելու, հեռացնի: Նման սպառնալիքը ոչ մեկի համար ընդունելի չէր, գուցե շատերը քաղաքավարությունից լռեցին, ես նրան հակադարձեցի, որ չեմ մասնակցելու և առաջարկեցի իմ ազատման հրամանը գրել: Իհարկե, գիտեի, որ նա իրավունք չուներ ոչ մեկի հետ սպառնալիքով խոսել, առավելապես՝ նման հայտարարությամբ, բայց ես, եթե անգամ մտադիր էի մասնակցելու այդ միջոցառմանը, այդ խոսակցությունից հետո չմասնակցեցի:

            Արդյունքում պարզվեց, որ այդ տնօրենը պարտությունը ցանկացավ հաղթանակով ամրագրել և ուղղորդեց ծնողներից մեկին ու նրա երեխային իմ դեմ՝ չգիտակցելով, որ նորից կառերեսվի մի նոր պարտության ու իր անվան վարկաբեկմանը՝ իր իսկ ձեռքով: Ուրախ եմ, որ այդ մասին գրում եմ անցյալով, երբ մարդն իր սխալի համար կորցրեց այն պաշտոնը, որին ատամներով կառչած էր, բայց նաև նման վերաբերմունքը ոչ հարիր է մանկավարժությանը, որը ժամանակին կանխվեց:

            Comment


            • #21
              Հարգելի Հերմինե, հետաքրքիր տեսակետ եք քննարկում, բայց միշտ չէ, որ կարելի է բարդ աշակերտի արարքները հանդուրժել: Կարծում եմ, որ ավելի ճիշտ է հենց սկզբից զբաղվել նման երեխայի շտկմամբ,որովհետև շատ երեխաներ ուսուցչի բարի վերաբերմունքը այլ կերպ են ընդունում...

              Comment


              • #22
                Հարգելի Նատաշա, շնորհակալություն, ձեր քննարկումները և գրառումները սիրով եմ կարդում, դրանք ուսանելի են և օրինակելի...

                Comment


                • #23
                  Հարգելի՛ կոլեգա, շատ կարևոր թեմա եք քննարկում; Այո՛, յուրաքանչյուր աշակերտ պահանջում է անհատական մոտեցում; Կարևոր է նաև ուսուցչի ՝ լավ և հմուտ հոգեբան լինելու հանգամանքը; Այս հարցում մեծ դեր ունի նաև ընտանիքը, նրանում առկա վերաբերմունքը ուսուցչի և դպրոցի նկարմամբ;

                  Comment


                  • #24
                    Հարգելի գործընկերներ,, միանշանակ ընտանիքն ամենակարևոր նախապայմանն է աշակերտի պատշաճ վարքագծի դրսևորման գործում, բայց ցավոք հեռոստատեսությունն ու հասարակական միջավայրը ազդում են անձի բարեկիրթ ձևավորմանն ու զարգացմանը: Ուստի մեր ժամանակներում ուսուցչի աշխատանքը խիստ պատասխանատու է , որովհետև շատ ծնողներ սովորական են նայում իրենց երեխաների <<ժամանակակից պահվածք >> դրսևորելուն, կենտրոնանում են ավելի շատ իրենց երեխաների իրավունքների, քան պարտականությունների վրա, այնինչ, ցանկալի կլինի , որ կենտրոնանան իրենց երեխաների պարտականությունների կատարմանը: Զարգացած հասարակություն ունենեալու համար մեզ պետք են բարեկիրթ, գրագետ, առաջադեմ գաղափարներով զինված սերունդ, որոնց համար հասարակության ու հայրենիքի շահը պետք է բարձր լինի անձնական շահից...

                    Comment


                    • #25
                      Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի գործընկերներ,, միանշանակ ընտանիքն ամենակարևոր նախապայմանն է աշակերտի պատշաճ վարքագծի դրսևորման գործում, բայց ցավոք հեռոստատեսությունն ու հասարակական միջավայրը ազդում են անձի բարեկիրթ ձևավորմանն ու զարգացմանը: Ուստի մեր ժամանակներում ուսուցչի աշխատանքը խիստ պատասխանատու է , որովհետև շատ ծնողներ սովորական են նայում իրենց երեխաների <<ժամանակակից պահվածք >> դրսևորելուն, կենտրոնանում են ավելի շատ իրենց երեխաների իրավունքների, քան պարտականությունների վրա, այնինչ, ցանկալի կլինի , որ կենտրոնանան իրենց երեխաների պարտականությունների կատարմանը: Զարգացած հասարակություն ունենեալու համար մեզ պետք են բարեկիրթ, գրագետ, առաջադեմ գաղափարներով զինված սերունդ, որոնց համար հասարակության ու հայրենիքի շահը պետք է բարձր լինի անձնական շահից...
                      Համամիտ եմ Ձեր տեսակետի հետ, հարգելի՛ Հռիփսիմե; Այսօր ապրում ենք չափազանց բարդ և տեխնիկապես գերզարգացած դարում ; Փոխվել են արժեքները, փոխվել է նաև ժամանակակից աշակերտը՝ իր կարծիքներով, աշխարհայացքով; Այսօրվա ուսուցիչը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ՝ նաև այս առումով; Կարծում եմ՝ պիտի փնտրել այլ մեթոդներ և յուրատեսակ մոտեցումներ՝ կապված այսօրվա աշակերտի հետ;

                      Comment


                      • #26
                        Այս տարիների ընթացքում հաճախ եմ առնչվել այդ տիպի աշակերտների հետ, փորձել եմ հնարավորինս նրանց հասկանալ, իմ դասարանում կան բարդ աշակերտներ, որոնց հետ աշխատելը բավականին էներգիա է խլում: Իմ ամենօրյա աշխատանքի արդյունքում եկա այն եզրակացության, որ << բարդ>> երեխաները միշտ չէ, որ վատն են, պարզապես նրանք ուշադրության կարիք ունեն, նրանք օգնություն են ակնկալում մեծահասակներից / ծնողներ, ուսուցիչներ, ավագ ընկերներ/ , բայց ոչ երբեք քննադատություն ու նախատինքներ: Կփորձեմ նշել մի քանի գործոն.
                        1 . Պայքար ուշադրության համար - եթե երեխան մանկական տարիքում բավարար քանակությամբ ուշադրություն չի ստանում, որն անհրաժեշտ է նրա անհատական աճի համար, նա դառնում է չենթարկվող, ուշադրության արժանանում է այս կերպ/ աշակերտներիցս մեկը հենց այս խնդիրն ունի /
                        2. Ինքնահաստատում - ծնողները ոչ թե հետևողական են երեխայի նկատմամբ, այլ խստապահանջ են, իրենց կամքին ենթարկում , հաճախ են նրան նկատողություն անում, ցուցումներ տալիս: Ծնողներին թվում է, թե կարգուկանոն են սովորեցնում : Սա, իհարկե լավ է, հարցը նրանումն է ինչպես անել այդ: Եթե նկատողություններն ու դիտողությունները կրկնվում են, արդյունքում երեխան ըմբոստանում է, ամեն կերպ փորձում է իր Ես - ը չկորցնել, << ես ինքս>> միտքը դառնում է գերխնդիր :
                        3. Երեխայի ցածր ինքնագնահատականը - ներքուստ մտածում են . << Որքան էլ փորձեմ, միևնույնն է ոչինչ չի ստացվի>>, << Ինձ համար մեկ է>>, << Ես վատն եմ >> :
                        4.Երեխայի հարցերին պետք է պատասխանել մանրամասն, երբեք պետք չէ մտածել, թէ նա չի հասկանա:
                        5.Երեխային <<չի կարելի>> ասելուց հետո պետք է բացատրել, թե ինչի չի կարելի` վտանգավոր է, թէ այլ հետևանքների կբերի, որ երեխան հստակ գիտակցի , թե ինչի հետ գործ ունի :
                        6.Երեխային պատժել ոչ թէ ծեծելու կամ կամ անկյուն կանգնեցնելու միջոցով, այլ զրկել նրան իր սիրելի իրից։
                        7.Երեխան ավելի լսող է, երբ իրեն հասկացված է զգում, չէ որ նրանք մեր փոքր տեսակն են։
                        8.Լսենք անգամ անհեթհեթ թվացող նրանց պատմությունները:
                        9.Այսինք պետք է տալ արտահայտվելու հնարավորություն.<<Լռի'ր, ձայն չլսեմ>> արտահայտությունները բերում են նրան, որ աշակերտը սովորում է ինքնաարտահայտվել այլ տարբերակով, որը որակում ենք չարություն:
                        10.4. << Ես ինձ լավ չեմ զգում>> , <<Օգնեք ինձ>> : Իսկ ինչ են անում մեծահասկաները---տես ճիշտ եմ մտածում? ...մասնագետի աչքով նայի
                        Վերջին խմբագրողը՝ Հերմինե Խառատյան; 09-03-19, 22:27.

                        Comment


                        • #27
                          Հերմինե Խառատյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Խոսում ենք դպրոցից, ուսուցչի դերից ու վարպետությունից, հմտությունից ու տակտից, իսկ ինչ դեր է խաղում անհատի, երեխայի զարգացման վրա ծնողը, կամ դեր խաղում է, թե դաստիարակությունն էլ է ընկած ուսուցչի ուսերին: Հաճախ եմ կրկնում այս միտքը . << Ոուսուցիչը, դպրոցը սովորեցնում են, իսկ ծնողները ` դաստիարակում>.: Ցավոք մեր օրերում ծնողները դաստիարակություն ասելով միայն հասկանում են կուշտ կերակրելն ու հագուստով ապահովելը, մնացած բոլոր հարցերում մեղավոր են դպրոցն ու ուսուցիչը:
                          Ծնողի դաստիարակչական ոճը
                          Ժամանակակից հոգեբանության մեջ դասակարգում են ծնողական դաստիարակության 3 հիմնական խումբ` ավտորիտար, հանդուրժողական և ավտորիտատիվ: Այն ծնողները, որոնք հակված են ավտորիտար մեթոդին, սովորաբար ջղային են, դժգոհ, իշխող, կոպիտ, սահմանափակ են արտահայտում իրենց հույզերը: Նման ծնողի համար երեխային գրկելը, համբուրելը, գովասանքի խոսքեր ասելը լրացուցիչ ճոխություն է:
                          Նման հարաբերություններում ծնողը թելադրողն է, միշտ ճիշտ է, իսկ երեխան միշտ հնազանդվող պետք է լինի: Այսպիսի դաստիարակչական մեթոդներ կիրառող ծնողների երեխաները սովորաբար լինում են ըմբոստ, վախկոտ, ջղային, դժբախտ և հեշտությամբ են հասակակիցների ազդեցության տակ ընկնում: Նման դաստիարակության պատճառով տուժում են երեխա-ծնող հարաբերությունները, անխուսափելի են դառնում վեճերը:

                          Դաստիարակչական երկրորդ ոճը հանդուրժողականն է: Այս մեթոդը կիրառող ծնողները ջերմ են և հուզական, բայց շատ սահմանափակ հսկողությամբ, քիչ են մասնակցում երեխայի կյանքին և հեշտությամբ տեղի տալիս երեխայի քմահաճույքներին: Այս ծնողն առավել շահագրգռված է, որ երեխայի հետ չհակադրվի և չվիճաբանի: Նման ընտանիքներում մեծացող երեխաները լինում են անհանգիստ, կարծում են, թե ծնողները չեն հոգում իրենց մասին, թելադրում են ծնողներին իրենց կամքը և թերահավատությամբ են վերաբերվում նրանց:

                          Երրորդ ոճն ավտորիտատիվն է: Նման մեթոդ կիրառող ծնողները լինում են ջերմ, հանգիստ, չափավոր են հսկողության մեջ, քաջալերում են երեխային, հաճախ զրուցում են նրա հետ և կողմնակից են երեխայի անկախությանը: Այս ծնողները հակված են ծնող-երեխա դրական հարաբերություններ ստեղծելուն, նրանց հարաբերություններում իշխում է փոխադարձ հարգանքը:

                          Այսպիսի ընտանիքներում մեծացած երեխաները լինում են ինքնավստահ, ի վիճակի են պատասխանատվություն կրել, անկախ են, անկեղծ: Սիրելի՛ ծնողներ, անկախ այն բանից, թե դուք դաստիարակության որ ոճը կնախընտրեք, աշխատեք, որ երբեք չվնասվեն երեխայի շահերը և զգացմունքները:

                          Comment


                          • #28
                            Անվիճելի է ծնողների դերը երեխաների դաստիարակության գործում, ծնողներն են նրանց առաջին դաստիարակները: Հետևաբար, նրանց վարքագծից, փոխհարաբերություններից, ներընտանեկան մթնոլորտից են էապես կախված երեխայի դաստիարակության բովանդակությունն ու ձևերը:

                            Ծնողին տեղեկացրի, որ միայն իր երեխան չի մասնակցել Մուրացանի «Ռուզան» դրամայի ներկայացմանը: Նա մտորումների մեջ ընկավ, բայց նաև շատ հանգիստ պատասխանեց. «Երևի դա մեզանից է գալիս` մեր ընտանիքից, վերջերս էլ փող չտվեց, որ հաց առնենք, փողային հաշիվները տանը ինքն է վերահսկում»:
                            Բնականաբար, նման իրավիճակում հայտնված ծնողը պետք է գիտակցի, որ ներընտանեկան հարաբերություններում ստեղծված սխալ դրվածքը պետք է ժամանակին կանխել, այլապես նման հիվանդագին երևույթները շարունակական են լինելու և վնասակար այդ երեխայի համար:

                            Ճշմարտությունը թույլ է տալիս ասելու, որ դպրոց-ընտանիք կապի շնորհիվ տեղի է ունենում նաև ծնողական հասարակության, այսպես ասած, յուրատեսակ կրթության գործընթաց: Եվ այսպիսի կապի շնորհիվ է, որ ավելի ամբողջական ու սահուն կարող է ընթանալ նաև ազգային ինքնության արժեքների՝ ազգային հպարտության, մշակութային արժեքների ամրապնդման, քաղաքացիական ինքնագիտակցության ձևավորման գործընթացը: Ընտանիք-հասարակություն-դպրոց փոխադարձ կապի և ճիշտ գործելակերպի շնորհիվ է, որ կարելի է կանխատեսել լուսավոր ապագա, սերնդի համալիր դաստիարակության արդյունք, իսկ դպրոցի վարած ռազմավարությամբ, առողջ ընտանիքների թվով է ուրվագծվում հասարակության պատկերը:

                            Comment


                            • #29
                              Ես հակված եմ այն մտքին, որ երեխան ընտանիքի հայելին է: Ինչպե՞ս վերաբերվել այն աշակերտին, ով ընտանիքում վիրավորանքԻց, կոպտությունից, անավԱյելուչ արտահայտություններից զատ ոչինչ չի լսում, ի՞նչ ասել այն ծնողին, ով երբեմն մոռանում է իր պարտականությունները :
                              Վերջին խմբագրողը՝ Հերմինե Խառատյան; 16-03-19, 15:56.

                              Comment


                              • #30
                                Հերմինե Խառատյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Ես հակված եմ այն մտքին, որ երեխան ընտանիքի հայելին է: Ինչպե՞ս վերաբերվել այն աշակերտին, ով ընտանիքում վիրավորանքԻց, կոպտությունից, անավԱյելուչ արտահայտություններից զատ ոչինչ չի լսում, ի՞նչ ասել այն ծնողին, ով երբեմն մոռանում է իր պարտականությունները :
                                Մի օր լսում եմ. «Գլուխը պատովն է տվել ձեր ուսուցիչը, որ այդքան տնային աշխատանք է հանձնարարել...»:

                                Հասկանալի է, որ այդ ուսուցչի վարկանիշն ընկնում է աշակերտի աչքում, չէ՞ որ ծնողը երեխայի համար հեղինակություն է, ավելին` նա օրինակելի կերպար է, ում խոսքն արժեք ունի: Դրանից հետո պարզ է, որ այդ աշակերտը չի ընդունի իր ծնողի կողմից հերյուրանքների արժանացած ուսուցչի դիտողությունները: Նա արդեն վեճի է բռնվելու նրա հետ, հակադրվելու է նրան, չէ՞ որ դեռահասները շուտ բռնկվող են և շատ ժամանակ չեն կարողանում զսպել իրենց վայրկենական ապրումները մարդկանց ու երևույթների նկատմամբ: Երբեմն ուսուցիչն էլ չի գիտակցում իր սխալը, նա չի կարողանում կառավարել իր հույզերը և տեղիք է տալիս վարքի սխալ դրսևորման, դիմում է ագրեսիայի պաշտպանական հակազդմանը` անցնելով հակահարձակման...

                                Գալիս եմ այն մտքին, որ մենք մի նոր ուսումնական գործընթաց պիտի շարունակաբար տանենք նաև որոշ ծնողների հետ, ովքեր դառնում են իրենց երեխաներին բացասական վարքի դրդելու հարուցիչը:

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information