Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Развивать личность каждого школьника.

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
new posts

  • Успехи детей в учебе и других видах деятельности во многом зависят от их способности быть внимательными.

    Comment


    • Կարծում եմ՝ թեմային համահունչ կլինի, եթե տեղադրեմ իմ նախորդ օրերի այս հրապարակումը: Երբեմն ծավալուն տնային առաջադրանքներն էլ աշակերտին հասցնում են նյարդային վիճակի ու հիասթափության, որը պետք է կանխել, այլապես այն տպավորությունն է, թե այդպիսի ուսուցիչները կայացման խնդիր ունեն, ովքեր չեն պատկերացնում աշակերտների վիճակը, իսկ այդ մտահոգությունն ինքնաբերաբար անցնում է ծնողներին:

      Տնային գրավոր աշխատանքը չպետք է տառապանք դառնա աշակերտի համար....

      Երբեմն հանդիպում ենք դժգոհությունների` կապված տնային հանձնարարությունների ծանրաբեռնվածության հետ: Միշտ էլ եղել եմ այն համոզմունքին, որ աշակերտի համար տառապանք չպետք է դառնա տնային առաջադրանք կատարելը: Մի՞թե ցավոտ չի հնչում այս արտահայտությունը. «Ես ցանկանում եմ, որ ուսուցիչը լինի բարի, ներողամիտ, մտնի երեխայի դրության մեջ և քիչ տնային հանձնարարություն տա»:

      Աշակերտը ցանկություն է հայտնում, որ ուզում է իրեն դասավանդող ուսուցչուհին բարի լինի, բայց չէ՞ որ յուրաքանչյուր ուսուցչի ամբողջ մանկավարժական գործունեությունը բարություն սերմանելն է: Սիրում եմ այս բառը և ուզում եմ այն գրել մեծատառով` ԲԱՐՈՒԹՅՈՒՆ, որ հոգիներ է բուժում, որ դեռահասն է խնդրում այս հիանալի զգացողությունից կաթիլ-կաթիլ փոխանցել իրենց, ու ես ցավում եմ, բայց և ամաչում, երբ սպիտակի վրա շարված այս տողերն ինձ են հանձնում: ՆԵՐՈՂԱՄԻՏՆ էլ վատ չէ, բայց ի՞նչ ուսուցիչ, եթե նա ներել չգիտի դեռահասներին:

      Գուցե հաստատվե՞լ են ուզում այսպիսի ուսուցիչները, ես ինքս էլ չգիտեմ, բայց միշտ էլ բարձրաձայնում եմ, որ աշակերտներին պետք չէ ծանրաբեռնել տարբեր խրթին ու ծավալուն տնային առաջադրանքներով: Տնային հանձնարարությունը դպրոցական ծրագրով նախատեսված է, որից չենք կարող խուսափել, բայց դա չի նշանակում, թե այնքանով է պարտադրված, որ միշտ էլ պետք է հանձնարարվի: Պատահում է նաև, երբ սովորելու բանավոր դասանյութը մի քիչ ծավալուն է, տարողունակ և ժամանակատար, ապա դրան կից ոչ մի այլ գրավոր առաջադրանք չեմ տալիս: Կարելի է ասել` տնային հանձնարարությունների առումով ուսուցիչն ինքը պետք է աշակերտների համար ստեղծի մատչելի և դյուրին ընկալվող պայմաններ:

      Վերջերս իմ դասավանդելիք դասարաններից մեկում թույլ կարողությունների տեր մի քանի աշակերտների նույնիսկ հանձնարարեցի` եթե առաջադրանքը դժվարանում են կատարել, գոնե տվյալ տեքստը կարող են արտագրել, իսկ մյուսներն այդ տեքստից կառանձնացնեն պահանջին համաձայն նախատեսված համապատասխան բառերը:

      Դպրոցականի տնային առաջադրանքի ծավալը որոշ դեպքերում կախված է նրանից, թե տվյալ դասանյութին որքան դասաժամ է տրվում և դրան կից` ինչքան առաջադրանքներ կան նախատեսված դասագրքում: Բայց նաև պարտադրված չէ, որ մեկ դասաժամ նախատեսված դասանյութին կցված հինգ կամ վեց վարժությունն էլ կատարեն: Չնայած շրջապատում ուսուցիչներ ունենք, որ կարծում են` ծանրաբեռնելով աշակերտներին տնային հանձնարարությունների մեջ` իրենք լավ և պահանջկոտ ուսուցչի անուն են ձեռք բերում: Անձամբ իմ փորձից ելնելով` յուրաքանչյուր դասարանում միշտ էլ ձգտում եմ քիչ տնային հանձնարարություններ տալ, նույնիսկ պատահում է, որ աշակերտներն իրենք են առաջարկում ավելացնել նաև այսինչ համարի վարժությունը, բայց իմ նպատակն է լինում միշտ հանձնարարված առաջադրանքներից ամենադյուրինը տալ, որ կարողանան տանը ինքնուրույն կատարել: Երբեմն, իհարկե, երեխային սովորելիս տանը պետք է օգնել, բայց այն պետք է լինի արդարացված, չպետք է այն վերածվի նրա փոխարեն հանձնարարություն կատարելուն, ինչպես վերջերս եմ նկատել իմ աշակերտներից մեկի մոտ: Նրա տնային առաջադրանքը գրված էր ուրիշի ձեռագրով, իսկ ես համոզված եմ, որ դա ընդամենը իմ աշակերտի ծուլության արդյունքն էր: Միշտ էլ անհրաժեշտ է ամեն ինչով թեթևացնել երեխայի աշխատանքը, նրան պետք է օգնել միայն այն դեպքերում, երբ նա ոչ մի կերպ չի կարողանում ինքնուրույն հաղթահարել դժվարությունը, իսկ դրա համար պետք է հող նախապատրաստի ուսուցիչը, նա չպետք է թույլ տա, որ երեխան տանը կոտրվի, իրեն ճնշված զգա, որ չի կարողանում կատարել այդ առաջադրանքը:

      Նատաշա Պողոսյան

      http://usarmenianews.com/am-n-6727.html

      Comment


      • Դպրոցական տարիք։ Աշխատասիրություն և թերարժեքության զգացում։
        Այս փուլը համապատասխանում է Ֆրեյդի տեսության լատենտ շրջանի հետ։ Այս փուլը տևում է 6-12 տարեկանը։ Այս շրջանում երեխան ձեռք է բերում մշակութային տարրական հմտություններ՝ սովորելով դպրոցում։ Երեխաների մոտ աշխատասիրությունը զարգանում է, երբ նրանք սկսում են հասկանալ իրենց մշակույթի տեխնոլոգիան` դպրոցում սովորելով։ «Աշխատասիրություն» տերմինը արտացոլում է տվյալ շրջանի զարգացման հիմնական թեման, այսինքն թե ինչքանով են երեխաները կլանված մի բան իմանալու ձգտմամբ. Ինչը ինչի հետևանքով է առաջանում, և ինչպես է գործում։ Այս ժամանակ երեխայի էգո-նույնականցումը արտահայտվում է՝ «Ես այն եմ, ինչ սովորել եմ»։ Այս փուլի հիմնական վտանգը թերարժեքության և անիրազեկության զգացման առաջացման հնարավորությունն է։ Օրինակ, եթե երեխաները կասկածում են իրենց հնարավորություններին, այն կարող է մղել երեխայի մոտ սովորելու ձգտմանը։ Իրազեկության և աշխատասիրության զգացումը երեխայի մոտ կախված է դպրոցի առաջադիմությունից։ Իրազեկությունը ոչ միայն ձգտումն է լինել լավ աշխատող, այլ նաև այն ներառում է միջանձնային իրազեկության զգացումը՝ վստահությունը այն բանի մեջ, որ հասարակական և անհատական նպատակների կարևոր որոնումների ժամանակ անհատը կարող է դրական ազդեցություն թողնել հասարակության վրա։ Այսպիսով իրազեկության հոգեսոցիալական ուժը համարվում է հիմնական սոցիալական, տնտեսական, քաղաքական կյանքի մասնակցության համար։

        Comment

        Working...
        X